Միջազգային օլիմպիական կոմիտեն Սոչիի օլիմպիական խաղերի մասնակիցներին խնդրում է պարգեւների հանձնման արարողությունը քաղաքական ակցիաների չվերածել:
ՄՕԿ-ի նախագահը հայտարարել է, որ քաղաքական ցանկացած արտահայտության համար մասնակից մարզիկները կպատժվեն եւ խորհուրդ տվել սեփական դիրքորոշումներն արտահայտել մամուլի ասուլիսներում: Խաղերի ժամանակ մարզիկների վարքագծի ուղեցույց կանոնները օլիմպիականներին ուղարկվել են դեռ դեկտեմբեր ամսին, որոնցում նախազգուշացվում է. քաղաքական, կրոնական, ռասիստական համոզմունքների ցանկացած պրոպագանդա խստորեն կպատժվի, ընդհուպ, մինչեւ որակազրկում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև