Օրվա լրահոսը

Գրավել է մրցակցի դարպասը եւ գետնի տակ անցել

Ֆուտբոլի Բրազիլիայի առաջնության «A» խմբի «Կուրիտիբա»-«Սան Պաուլու» թիմերի հանդիպման ժամանակ, որն ավարտվել է 3:1 հաշվով, հետաքրքիր միջադեպ է եղել: Հանդիպման 87-րդ րոպեին կամերունցի Ժոել Տագեուն գրավել է մրցակցի դարպասը եւ խփած գոլը նշելու նպատակով վազել դեպի տրիբունաներ, ցատկել գովազդային վահանակների վրայով ու… անհետացել է: Ֆուտբոլիստն ընկել է դեպի հանդերձարան տանող նկուղ: Տագեուն պրծել է ցավոտ

«Վլադիմիր Գասպարյանը զգուշացրեց, որ աշունը թեժ է լինելու»

Ըստ Ստյոպա Սաֆարյանի՝ «Լեւոն, Լեւոն» վանկարկումները պատահական չէին Սեպտեմբերի 13-ին Արզնիում կայացած ՀՀ ոստիկանության հրամանատարաշտաբային զորավարժությունների ժամանակ բեմադրված ցույցի մասնակից ոստիկանները վանկարկել են «Լեւոն, Լեւոն», ինչը բազմաթիվ քննարկումների առիթ է հանդիսացել, զվարճանք պարգեւել ներկաներին անսպասելիությունից: Բեմադրված միտինգի «ընդդիմադիր» ոստիկանների՝ առաջնորդի անվան վանկարկումների մասին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության պետ Աշոտ Ահարոնյանը կարծիք էր

«Եթե հարցը մնար Սերժ Սարգսյանին՝ նա չէր կիրառի բիրտ ուժ». Լարիսա Ալավերդյան

«Հայաստանում չկան սահմանափակումներ համացանցում: Հայաստանը անցյալ տարի ճանաչվել է ինտերնետի ազատ գոտի՝ զբաղեցնելով 29-րդ տեղը: Առանց տեղեկատվության փոխանակման, հնարավոր չէ կառուցել քաղաքացիական հասարակություն: Իրանը, Չինաստանը թույլ չեն տալիս տեղեկատվության ազատություն համացանցում»,- այսօր Քաղաքացիական հասարակության օրն է եւ այդ առիթով «Տեսակետ» ակումբում հրավիրած ասուլիսում քաղաքացիական հասարակության ակտիվության հետ կապված այսպիսի կարծիք հայտնեց «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ

Հայ պատանի շախմատիստները մասնակցում են աշխարհի առաջնությանը

Վաղը Հարավ Աֆրիկյան Հանրապետության Դուրբան քաղաքում մեկնարկում են շախմատի 8-18 տարեկան տղաների եւ աղջիկների աշխարհի առաջնությունները, որոնց մասնակցում են 90-ից ավելի երկրների շուրջ հազար պատանի շախմատիստներ: Հայաստանը Դուրբանում ներկայացնում են 10 շախմատիստներ, որոնցից միայն երկուսն են աղջնակ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Մայրաքաղաքի վարչական շրջաններում ընթանում են չնախատեսված վայրերում կուտակված աղբի տեղափոխման աշխատանքներ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, աղբահանության և սանիտարական մաքրման ամենօրյա աշխատանքներին զուգահեռ, մայրաքաղաքի վարչական շրջաններում ընթանում են չնախատեսված վայրերում կուտակված աղբի, ինչպես նաև շինաղբի տեղափոխման աշխատանքներ: Այս գործընթացում վարչական շրջանների սանմաքրման և կանաչապատման ձեռնարկություններին տեխնիկապես աջակցում է Երևանի քաղաքապետարանը: Խնդիրն, ըստ էության, ծագել է անբարեխիղճ քաղաքացիների պատճառով, ովքեր իրենց բնակարաններում նորոգման աշխատանքների իրականացումից հետո շինարարական

Գեներալ Մանվելը համապատասխան վճարման կտրոնները պատրաստ է տրամադրել «ՉԻ»-ին. «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանությունը» երեկ «Լուր-մեկնաբանություն» խորագրի ներքո մեկնաբանել էր «Հետք» էլեկտրոնային կայքի հրապարակումը՝ կապված գեներալ Մանվել Գրիգորյանի հարկային պարտավորությունների հետ։ Հրապարակմանը արձագանքել է ԵԿՄ վարչության նախագահի խորհրդական Վարդան Վարդանյանը։ «ՉԻ»-ին ուղղված նամակում վերջինս տեղեկացրել է. «Հարգարժան խմբագիր, «Չորրորդ իշխանություն» թերթի սեպտեմբերի 18-ի «Առատաձեռն գեներալը» վերնագրված հրապարակման մեջ կատարված էր «վերլուծություն», գնահատականներ էին տրված ԵԿՄ վարչության նախագահ

Մեկնարկեց «Հայաստան-Սփյուռք» հինգերորդ համաժողովը. ներկա էին վարչապետը, Արամ Ա կաթողիկոսը

«Ուրախ եմ, որ պատեհ առիթ է ստեղծվել ձեզ հետ միասին արժևորել Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնությունը; Այս եռամիասնության մեջ է մեր հաջողության միակ գրավականը»,-այսօր «Հայաստան-Սփյուռք» հինգերորդ համաժողովի բացման արարողությանը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա դահլիճ մուտք գործեց ոչ թե կենտրոնական մուտքով, այլ կուլիսներից, իսկ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ

Հին ընկերների երգի ու Գագիկ Հարությունյանի նախագահ դառնալու մասին

Լեւոն Բարսեղյանը մտածում է՝ Արմեն Ռուստամյանը խղճի խայթ է զգում Հրայր Թովմասյանին ասածների համար Սեպտեմբերի 17-ին կայացած քառյակի նիստի ավարտից հետո, որտեղ քննարկվել է համատեղ հանրահավաքի անցկացման օրը, վայրը, որոշվել օրակարգն ու բովանդակությունը, իրենց մարզային այցերը, պարզվեց, որ ՀՅԴ-ն չի մասնակցելու սեպտեմբերի 18-ի հանրահավաքին, ինչպես նաեւ մարզային հանդիպումներ շարքին, ունենալով տարաձայնություններ՝ սահմանադրական փոփոխությունների հետ կապված:

Բանակում քրեական հանցագործությունների թիվն աճել է. ուսումնասիրություն

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հ/կ –ի ուսումնասիրության արդյունքում 2008-2013 թվականների ընթացքում զինվորական քրեական հանցագործությունների թիվը Հայաստանի Զինված ուժերում աճել է, առանձին հանցագործությունների դեպքում ՝ մոտ 1,5 անգամ, իսկ կարգապահական տույժերի թիվը` նվազել: Այսօր հ/կ-ի նախագահ Հայկուհի Հարությունյանը ներկայացրեց «Կարգապահական քաղաքականության հիմնախնդիրները Հայաստանի զինված ուժերում» զեկույցը: Նա առանձնացրեց բանակում զինվորների կարգապահության վրա ազդող երկու գործոն՝ արտաքին

ԽՈՍՔ ԵՎ ԳՈՐԾ

ԳԻՐՔ ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ
Գլուխ տասնյոթերորդ

Տրամաբանակա՞ն են «Ժառանգության» փաստարկները. «Հայոց աշխարհ»

Հարցազրույց «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ -«Ժառանգություն» խմբակցության կազմակերպած խորհրդաժողովում պայման դրեցիք՝ կմասնակցեք սահմանադրական բարեփոխումների գործընթացին, եթե քաղաքական մեծամասնությունը ընդունի ձեր երեք առաջարկները։ Մամուլը, սակայն, կասկածամտորեն արձագանքեց՝ «Ժառանգությունը» հակված է մասնակցել բարեփոխումների իրականացմանը, ավելին՝ կա ստվերային համաձայնություն՝ գնալ ՀՅԴ-ի ճանապարհով: Ձեր մեկնաբանությունը: -Ցանկացած ոք մեկնաբանելիս առաջնորդվում է իր դաստիարակությամբ ու ապրած կյանքով: Խնդիրն

Փաստը մնում է փաստ՝ ոչ իշխանական քառյակը եռյակ է դարձել. «Չորրորդ իշխանություն»

Ինչ գեղեցիկ ձեւակերպումներով էլ փորձեն մեղմացնել գույները, այնուամենայնիվ փաստը մնում է փաստ՝ ոչ իշխանական քառյակը եռյակ է դարձել։ Դաշնակցության՝ հետագայում այլ հարցերի շուրջ համագործակցելու մասին խոսակցությունները գրոշի արժեք չունեն, որովհետև եթե այնպիսի կարեւորագույն հարցում, ինչպիսին Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրումն է, նրանք գնում ու կանգնում են իշխանությունների կողքին, ի՞նչ «հետագա համագործակցության» մասին է խոսքը։ Ինչեւէ։ Ինչպես

Ո՞ւմ կամ ինչի՞ն են դավաճանել նշված բարեփոխումների կողմնակիցներն առհասարակ. «Հայոց աշխարհ»

Ի՞նչ ասել է՝ սահմանադրական բարեփոխումների կողմնակիցները դավաճան են: Ո՞ւմ կամ ինչի՞ն են դավաճանել նշված բարեփոխումների կողմնակիցներն առհասարակ: Հայրենիքի՞ դավաճան են, թե՞ ազգի դավաճան, եթե կողմ են, որ սահմանադրությունը բարեփոխվի: Չե՞ք հոգնել երկրի ներսում ու, ինչպես ասվում է՝ «մի բուռ ազգի» մեջ նորանոր դավաճաններ «ստեղծելուց»: Եթե կոնկրետ ՀՅԴ-ի դիրքորոշմանն անդրադառնանք, որի առնչությամբ էլ արվել էր հիշյալ

Կաթի թանկացումից, հնարավոր է, պանիրն էլ թանկանա

Հայաստանցի պանիր արտադրողները պատրաստ չեն պահանջվող արտահանման ծավալները բավարարել

Արամ Սարգսյան. «Այսուհետ ես ասելու և անելու եմ այն, ինչ կարող է իրականություն դառնալ». «Իրատես de facto»

Եթե հոկտեմբերի 10-ին փաստաթուղթը ստորագրվի, դառնալու է դատավճիռ Հայաստանի ոչ միայն այսօրվա քաղաքացիների, այլև ապագա սերնդի համար։

Սոնա Շահգելդյանը՝ գործընկերներին նմանակելու մասին. «Ժողովուրդ»

Ինքս կարողանում եմ նմանակել ոչ միայն մեր արտիստներին ու իրենց ձայնով երգել, այլեւ՝ համաշխարհային մեծության աստղերին եւս։

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ուղերձ է հղել «Հայաստան-Սփյուռք» հինգերորդ համաժողովի մասնակիցներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է «Հայաստան-Սփյուռք» հինգերորդ համաժողովի բացմանը: Ողջունելով ներկաներին՝ կառավարության ղեկավարը նշել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, հոգևոր հայրեր, տիկնա՛յք և պարոնա՛յք Անչափ ուրախ եմ այսօր ողջունել ձեզ այս ջերմ, հայաշունչ միջավայրում, հանդիպել մեր բազմաբովանդակ Սփյուռքի հայկական կառույցների ղեկավարներին և համայնքային պատվիրակներին: Ուրախ եմ նաև,

ՀՅԴ-ին մեղադրում են ծախվածության եւ ԱԽՔ դառնալու մեջ. «Հայկական ժամանակ»

Առավել չեզոք օգտատերերը միջամտում էին հետեւյալ գրառումներով. «Կերեք իրար, մի լավ կերեք… կարող ա կշտանաք»:

Թեեւ հոկտեմբերի 10-ը նախանշված է որպես բեկումնային իրադարձությունների օր, չի բացառվում, որ այս անգամ եւս այն լինի անպտուղ «ֆալշստարտի» օր. «Ժողովուրդ»

Մինչ օրս այդպես էլ պարզ չէ, թե եռյակն ինչ պահանջներով եւ ինչ հայեցակարգով է սկսելու հանրահավաքային պայքարը, արդյոք լինելու է ամբողջական իշխանափոխության կամ կառավարության հրաժարականի պահանջ, թե եռյակն առայժմ բավարարվելու է իր 12 կետանոց պահանջագրի վերաձեւակերպմամբ։ Ավելին՝ չի բացառվում, որ մինչեւ հոկտեմբերի 10-ը լինեն նոր անակնկալներ՝ սահմանադրական բարեփոխումների հետ կապված «Ժառանգության» դիրքորոշման մասով, եւ արդյունքում

Զենք-զինամթերք՝ Էջմիածին-Մարգարա խճուղի տանող ճանապարհահատվածի սկզբնամասում, աղբանոցի մոտ

Ոստիկանության Վաղարշապատի բաժին զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ զենք-զինամթերք է թողնում Էջմիածին-Մարգարա խճուղի տանող ճանապարհահատվածի սկզբնամասում, աղբանոցի մոտ: Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է պոլիէթիլենային փաթեթների մեջ դրված «Կալաշնիկով» տիպի 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգ` առանց փամփշտակալի, ինքնաձիգի երկու փամփշտակալ, որոնցից մեկի մեջ առկա էր 30, մյուսում` 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 12 փամփուշտ, «ՌԳԴ» տեսակի նռնակ` առանց

Հոկտեմբերի 10-ից մեր երկիրն ակամա պատժվելու է. «Ա1+» (տեսանյութ)

Հայ արտադրողի համար ռուսական շուկան լայնորեն չի բացվելու, եթե նույնիսկ Արեւմուտքի կողմից օրեցօր խստանան Ռուսաստանի հանդեպ տնտեսական պատժամիջոցները։ Ազգային ժողովի տնտեսական հարցերով հանձնաժողովի անդամ Խաչատուր Քոքոբելյանը չի կիսում այն տեսակետը, թե Հայաստանը կարող է օգտվել Ռուսաստան-Արեւմուտք հակամարտությունից՝ ավելի շատ ապրանք ներմուծելով ռուսական շուկա։ Պատգամավորը միայն մեկ փաստ է բերում. «Ուզում եմ հիշեցնել, որ երբ վրացական

Կալանավորվել է ոստիկանության Իջևանի բաժնի պետը

Սեպտեմբերի 17-ին, Արաբկիր-Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը, և որոշում կայացրել կալանավորվել ոստիկանության Իջևանի բաժնի պետ Անդրանիկ Ա.-ին: Իջևանի ոստիկանապետը դատարանից տեղափոխվել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ: Հիշեցնենք, որ երեկ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել ՀՀ ոստիկանության ՔԳՎ Տավուշի մարզի քննչական բաժնի պետի տեղակալ Արտակ Ա.-ի

Արծվիկ Մինասյան. «Մենք ամենավստահելի գործընկերն ենք». «Հայկական ժամանակ»

Մենք կարող էինք, չէ՞, մասնակցել հանրահավաքին ու լրիվ տարբերվող տեսակետ հայտնել։

Քառյակի փոխհարաբերություններում ինչն է շա՞տ՝ ներքին հակասությունները. «Հրապարակ»

Սերժ Սարգսյանը քաջ գիտակցում է, որ ՀԱԿ-ը (Լեւոն Տեր-Պետրոսյանը) եւ ԲՀԿ-ն երբեք չեն համաձայնի առաջարկվող խորհրդարանական կառավարման համակարգին, եւ Դաշնակցությունը միայնակ կմնա իր տեսակետով։

Էդիկ Խլղաթյանը դատարանում պնդեց փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության գործով իր ցուցմունքը

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, շարունակվում է «Մուշ» ռեստորանում փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության մեջ մեղադրվող Սամվել Դիլոյանի, Արտակ եւ Արեն Վերանյանների դատաքննությունը: Նախորդ դատական նիստերից մեկի ժամանակ դատարանը բերման ենթարկելու որոշում էր կայացրել տուժողի նախկին իրավահաջորդ Սաթենիկ Սարգսյանի եւ վկա Էդիկ Խլղաթյանի վերաբերյալ, երկուսն էլ դատական նիստին չէին ներկայացել:

Միասնական հանրահավաքը՝ ի օգուտ Սերժ Սարգսյանի՞. «Ա1+» (տեսանյութ)

Սահմանադրական բարեփոխումները առի՞թ են, թե՞ պատճառ՝ ոչ իշխանական քառյակի հանրահավաքներին չմասնակցելու համար։ ՀՅԴ-ի քայլը քաղաքագետները տարբեր կերպ են մեկնաբանում։ «Պատճառն այն է, որ քառյակի երկար չգոյատեւման հիմքը դրված էր հենց սկզբից, քանի որ սա արհեստածին կառույց էր եւ խնդիրները որ նրանք դնում էին՝ 12 կետից բաղկացած, կարծում եմ՝ լուրջ քաղաքական բաղադրիչ չունեին»,- ասում է Աղասի

Լյուդմիլա Սարգսյան. «Ես կարծում եմ՝ խնդիրը Սահմանադրությունը չի». «Հրապարակ»

Նախ մենք պիտի փոխվենք, ավելի ճիշտ՝ իշխանությունները:

Շոտլանդիան դեմ քվեարկեց անկախացմանը. «Ազատություն» ռադիոկայան

Շոտլանդիայի անկախության հանրաքվեիառաջին տվյալները փաստում են, որ ընտրողների 54 տոկոսը դեմ է Միացյալ Թագավորությունից անջատմանը, և առայժմ ընտրողների 46 տոկոսն է քվեարկել Շոտլանդիայի անկախության համար: Սրանք արդեն 26 շրջանից ստացված արդյունքներն են, դեռևս հաշվվում են 6 տարածքներից ստացված քվեները: Անուշ Մկրտչյան Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում  

Ինչ եղավ Նախիջևանի հարցը

Վերջին շրջանում աշխարհաքաղաքական զարգացումներում լայն տարածում էր գտել Նախիջևանի հարցը, ընդհուպ բանը հասավ ռազմական լարվածության սահմանին: Սակայն նկատվում է այդ հարցի պասիվություն և կարծես թե հենց ինքը` Իրանը լռել է այդ հարցում: Հասկանալու համար, թե արդյոք արդիական է, թե ոչ Նախիջևանի հարցը, գոնե տարածաշրջանային խնդիրների ենթատեքստում անհարժեշտ է հետհայացք գցել մի շարք իրադարձություններին: Այսպիսով, դեռևս

Հայաստանի ԱԳ նախարարը՝ Շոտլանդիայում կայացած հանրաքվեի մասին

Էդվարդ Նալբանդյանի պատասխանը Tert.am լրատվական կայքի հարցին Հարց: Ինչպե՞ս կմեկնաբանեք Շոտլանդիայում կայացած հանրաքվեն: Պատասխան: Անկախ հանրաքվեի արդյունքներից՝ շոտլանդացիների ազատ կամարտահայտությունը հանդիսանում է ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի իրացման դրսևորում: Որևէ երկրում, որտեղ հարգվում են մարդու իրավունքներն ու ժողովրդավարական ազատությունները, չի կարող չհարգվել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքը։ ՀՀ ԱԳՆ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031