Օրվա լրահոսը

Դավիթ Տոնոյանը ընդունել է ՀՀ-ում Բելգիայի Թագավորության ռազմական կցորդին

Ս.թ. հունվարի 30-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Իվ Քուվելիերին /նստավայրը` ք. Մոսկվա/: Բելգիայի Թագավորության ռազմական ներկայացուցչին առաջին անգամ ՀՀ պաշտպանության նախարարությունում ողջունելով` պարոն Տոնոյանը նշեց, որ պաշտպանական բնագավառում հայ-բելգիական ռազմական համագործակցության զարգացման համար մեծ հեռանկարներ կան ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային

Դոլարի գինը կազմել է 407.01 դրամ

Հունվարի 31-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 2,050,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 407 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 407.01 դրամ:   NASDAQ OMX Armenia

ՀԱԿ-ը մարտի 1-ին հանրահավաք կանցկացնի Ազատության հրապարակում․ iLur.am

Մարտի 1-ին Հայ ազգային կոնգրեսը հանրահավաք է անցկացնելու Ազատության հրապարակում: Այդ մասին iLur.am-ին տեղեկացրեցին Կոնգրեսի գրասենյակից: Հանրահավաքից հետո տեղի կունենա նաեւ երթ: Երեւանի քաղաքապետարանն այսօր արդեն ի գիտություն է ընդունել մարտի 1-ին հանրահավաք անցակցնելու վերաբերյալ՝ Կոնգրեսի իրազեկումը:

Ծանրաքաշ մեքենաներին խորհուրդ չի տրվում երթևեկել Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատվածով

Ստեփանավանի, Թումանյանի, Նոյեմբերյանի, Բաղրամյանի, Դիլիջանի և Գորիսի տարածաշրջաններում տեղում է թույլ ձյուն

«Դինամո» մարզական ՀԿ-ն պարգևատրեց գործընկեր կառույցներին

Հունվարի 31-ին Հայաստանի «Դինամո» մարզական հասարակական կազմակերպությունը համագործակից կառույցների, մարզական ֆեդերացիաների հետ ամփոփեց 2013թ. իրականացված աշխատանքները։ «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության նախագահի առաջին տեղակալ, ՀՀ ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գառնիկ Հայրապետյանը տեղեկացրեց, որ իր ղեկավարած կառույցը համագործակցել է մոտ 80 ՀԿ-ի, այլ կազմակերպությունների հետ։ Փոխգնդապետ Գառնիկ Հայրապետյանը նշեց, որ գործընկեր կառույցների

«Այն, ինչ այս օրերին կատարվում է Ուկրաինայում, ինձ համար շատ տարօրինակ է». Էդգար Բաղդասարյան. «Մեդիալաբ»

Մաքսային միության դեմ Հայաստանում և Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումների շուրջ «Մեդիալաբը» զրուցել է կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանի հետ: –Պարոն Բաղդասարյան, եթե զուգահեռներ տանենք Ուկրաինայի Եվրամայդանում և Երևանում Մաքսային միության դեմ տարվող պայքարին, ապա ի՞նչ եք արձանագրում: Ինչո՞ւ է Ուկրաինայում պայքարն այդքան սուր, արտահայտվեց, իսկ Հայաստանում` ոչ: -Առաջինը, ես ուզում եմ հասկանալ, թե ինչ գործընթացներ են գնում,

Դատապարտյալին մերժեցին երրորդ անգամ

Նախորդ մերժումների հիմքում դրվել էր այն հանգամանքը, թե դատապարտյալի մոտ նկատվում են «միջին ագրեսիվության ցուցանիշներ», եւ, որ նրա հետ տարվող «հոգեբանական աշխատանքները դրական արդյունք չեն տվել»: Դատապարտյալը մեր հետ զրույցի ժամանակ ասաց, եթե իր հետ որեւէ մեկը որեւէ աշխատանք չի տարել:

Քննարկվել է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի զարգացման ռազմավարությունը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի (ՀՍՆՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: Համաձայն հաստատված օրակարգի՝ հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը զեկուցել է ՀՍՆՀ 3-րդ ծրագրի 2013 թ. արդյունքների և 2014 թ. բյուջեի վերաբերյալ: Նա նշել է, որ ներկայումս համայնքներում իրականացվող բոլոր աշխատանքներն ընթանում են 3-րդ լրացուցիչ ֆինանսավորման շրջանակում, որի

Հմայակ Հովհաննիսյանը դիմում է գլխավոր դատախազին եւ մատնանշում գողին

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը դիմում է դատախազությանը՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելով: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ինքը`Հմայակ Հովհաննիսյանը: Բանն այն է, որ դեկտեմբերի 27-ին, կիրակի օրը Քաղաքագետների միության շենքի մուտքի գրանիտի սյուները գողացել են, ինչն էլ ըստ Հմայակ Հովհաննիսյանի արել է հարեւանը. «Եկել, քանդել, տարել է: Այժմ ես գնում եմ գլխավոր դատախազ Գեւորգ

РИА Новости. Բանակը Յանուկովիչին կոչ է արել անհապաղ կարգավորել Ուկրաինայում տիրող իրավիճակը

Ուկրաինայի բանակը նախագահ Վիկտոր Յանուկովիչին կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել երկրի իրավիճակը կայունացնելու համար: Հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Ուկրաինայի պաշտպանության նախարարության կայքին: «Արտահայտելով իրենց քաղաքացիական դիրքորոշումը, զինվորականները, Ուկրաինայի զինված ուժերի աշխատակիցները, որոնք ծառայություն են անցնում և աշխատում են Ուկրաինայի պաշտպանության նախարարությունում՝ գերագույն հրամանատարին կոչ են արել օրենքին համապատասխան անհապաղ միջոցներ ձեռնարկել երկրում

Ներկայացվել է Երևանի 2013 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախագիծը

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի առաջին նիստը: Նիստը վարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը: Խորհրդում ընդգրկված են Երևանի ավագանու անդամներ, փորձագետներ, ՀԿ ներկայացուցիչներ, ինչպես նաև քաղաքացիներ: Խորհրդի 28 անդամներից նիստին ներկա են եղել 21-ը: Վահե Նիկոյանը, խորհրդին ներկայացնելով Երևան քաղաքի

Գործատուներն աշխատողներից գանձում են պարտադիր կուտակային վճարները՝ առանց նրանց համաձայնության. «Փաստինֆո»

Ըստ «Փաստինֆո»– ի,  40 տարեկանից ցածր տարիքի աշխատող ՀՀ քաղաքացիների աշխատավարձերից պահումների մասին այսօր մամուլում տարածված մի շարք ահազանգերին քիչ առաջ ավելացավ ևս մեկը:   Ինֆորմացիայի ազատության կենտրոնից տեղեկացնում են, որ Երևանի քաղաքապետարանին պատկանող դպրոցների մի խումբ ուսուցիչներ այսօր տեղեկացել են հաշվապահներից, որ իրենց կամքից անկախ հունվարի աշխատավարձերից պահվել են պարտադիր կենսաթոշակային գումարները: Ըստ կենտրոնի՝ ուսուցիչները դիմել

Интерфакс. Եթե Յանուկովիչը խաղաղ լուծում է ուզում, այդ օրենքները չեղյալ կհայտարարի. Յացենյուկ

«Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Արսենի Յացենյուկը Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին կոչ է արել ստորագրել հունվարի 16-ին ընդունված օրենքները չեղյալ համարելու որոշումը՝ նշելով, որ դա ազդանշան կլինի, որ իշխանությունները պատրաստ են փոխզիջումների գնալ և երկրի քաղաքական ճգնաժամը կարգավորել խաղաղ ճանապարհով: Հայտնում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով կուսակցության մամուլի ծառայությանը: «Որովհետև մարդիկ չեն հավատում, որ իշխանությունները պատրաստ են

Արգելվել է Չինաստանից թռչնամսի ներկրումը Հայաստան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի N 176-Ա ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տարածքում արձանագրված բարձր ախտածին թռչնի գրիպ հիվանդության ներթափանցումը Հայաստանի Հանրապետության տարածք կանխելու նպատակով՝ Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ

Ողբերգական ավտովթար Մխչյան գյուղում. կա 1 զոհ 3 վիրավոր. shamshyan.com (Տեսանյութ)

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր-օրի 242 հոդվածի հատկանիշներով: Նշված քրեական գործը հարուցվել է, երեկ հունվարի 30-ին, ժամը 10:30-ի սահմաններում Երևան- Արտաշատ գյուղամիջյան ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում, Մխչյան գյուղի վարչական տարածքում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ըստ shamshyan.com – ի, , բախվել են Արարատի մարզի, Մրգավան գյուղի բնակիչ

Վարդան Այվազյանը պաշտպանում է պերաշկի թխողին. «Ա1+»

Տնտեսական հարցերի մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն ու Արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանն այսօր չէին կարողանում ընդհանուր լեզու գտնել։ Բանավեճը «Իրավաբանական անձանց պետական գրանցման» օրենքում առաջարկվող փոփոխությունների շուրջ էր։ Փոխնախարարի առաջարկով` իրավաբանական անձը մինչեւ չկատարի իր հարկային պարտավորությունները, իրավունք չունի հաշվառումից դուրս գալ. «Խոսքը գնում է, ամեն դեպքում բիզնեսով զբաղվողի մասին, կարող է 3 հատ

Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահի աշխատանքային այցը ԱՄԷ

Հունվարի 31-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Աբու Դաբիում այցելեցին կառուցվող Սբ. Նահատակաց հայկական եկեղեցի, ծանոթացան շինարարական աշխատանքների ընթացքին: Նույն օրը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և Նորին Սրբությունը այցելեցին ԱՄԷ-ում ՀՀ դեսպանություն, հանդիպեցին հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ողջունելով ներկաներին՝ ԱԺ նախագահը մասնավորապես ասաց. «Երեկ ես պատիվ ունեցա Շարժայի

ԱԱԾ. Ջավիդ Օրուջևը որոշել է քաղաքական ապաստան խնդրել Հայաստանի իշխանություններից

Ս.թ. հունվարի 29-ին հայ-վրացական «Բագրատաշեն» հսկիչ-անցագրային կետ է դիմել Ադրբեջանի քաղաքացի, Բաքու քաղաքի բնակիչ, 1976թ. ծնված Ջավիդ Օրուջևը` իր, կնոջ և երեք մանկահասակ երեխաների համար քաղաքական ապաստան խնդրելու նպատակով: Այս որոշումը հիմնավորվել է ադրբեջանական իշխանությունների կողմից նրա հանդեպ գործածված հալածանքներով: Մասնավորապես` Ջավիդ Օրուջևը պատմել է, որ իր նկատմամբ ադրբեջանական հատուկ ծառայությունների ճնշումները սկսվել են հայկական

«Կրոնական ոստիկանություն ունենալու դեպքում կրոնական կառույցները զերծ կմնան խախտումներից». Ալեքսանդր Ամարյան

«Կրոնական ոստիկանություն ունենալու գաղափարը ես ինքս եմ առաջարկել դեռևս 2004 թվականին և առաջարկել եմ նրա համար, որ այսօրվա դրությամբ գրեթե բոլոր կրոնական կառույցներն իրենց գործունեության հետևանքով խախտում են մարդկանց իրավունքներն ու հասարակական անվտանգության նորմերը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ արտահայտեց Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը: Նա համոզված է,

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Սորին Վասիլեին

Հունվարի 29-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Սորին Վասիլեին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-ռումինական հարաբերություններին, Ռումինիայում հայ համայնքին վերաբերող, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Իր խոսքում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց հայ-ռումինական հարաբերություններն ու Ռումինիայում հայ համայնքի ակտիվ գործունեությունը: Նախարարի խոսքով՝ հայ համայնքը Ռումինիայի քաղաքական-հասարակական կյանքում

Ներարկիչով՝ ինտերնետ ակու՞մբ. «Փաստինֆո»

Օգոստոսի 2-ին՝ ժամը 01.30-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով Շինարարների փողոցում գտնվող ինտերնետ ակումբից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Արման Ն.-ին և 1992 թ. ծնված Աննա Ա.-ին: Ըստ «Փաստինֆո»– ի, ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ աղջկա պայուսակում հայտնաբերվել է 2 մլ տարողությամբ ներարկիչ՝ կաթնագույն

Հրաչ Քեշիշյան. «Զազրախոսությանը ոչ մի կերպ չեմ վերաբերվում»

«Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի հերթական հյուրը պետք է լիներ «Սպանված աղավնի», «Խաչագողի հիշատակարանը», «Գարեգին Նժդեհ» եւ այլ ֆիլմերի ու նախագծերի ռեժիսոր ու պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը: Պարոն Քեշիշյանին նաեւ մենք էին հարցեր ուղարկել: Ու քանի որ ասուլիսը ինչ-ինչ պատճառներով չի կայացել, Հրաչ Քեշիշյանը Aravot.am-ին ուղարկել է իր հարցերի պատասխանները: Մասնավորապես խնդրել էինք պատասխանել, արդոք պատասխանատվություն զգո՞ւմ

«Հանձինս Շանթ Հարությունյանի եւ իր ընկերների՝ ՀՀ բանտում բանտարկված է ՀՀ անկախությունը, խիղճը եւ արժանապատվությունը». Արթուր Սաքունց

«Եթե մինչ այժմ քաղբանտարկյալների գոյությունը պայմանավորված էր տվյալ պահին գործող ռեժիմի հետ անհամաձայնության հարցում միայն, ապա Շանթ Հարությունյանին համարում եմ Հայաստանի Հանրապետության կամ ռեժիմի տեսանկյունից քաղբանտարկյալ, այլ նաեւ նա քաղբանտարկյալ է հանդիսանում Ռուսաստանի Դաշնության հրահանգով, որովհետեւ Շանթ Հարությունյանը իր ընկերների հետ կազմակերպած ակցիան առաջին լուրջ քաղաքացիական ակցիան էր ընդդեմ Մաքսային միության անդամագրման վերաբերյալ Սերժ Սարգսյանի

«Նախ թող աշխատավարձերը փոխանցեն, հետո նոր պահումներից խոսեն». դպրոցի տնօրեն

Չնայած Սահմանադրական դատարանը ժամանակավորապես` մինչև մարտի 28-ը, կասեցրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի «պարտադիր» բաղադրիչի կիրառումը, այդուհանդերձ տարբեր տեղեկություններ են տարածվում այն մասին, որ պետական կառույցներում 1974 թվականից հետո ծնվածների աշխատավարձից արդեն իսկ 5 տոկոսի չափով պահում են անում` վստահ լինելով, որ Հայաստանում ոչինչ չի փոխվելու: Այսօր Aravot.am-ը Գյումրու մի շարք պետական կառույցներից` դպրոցների

«Ինչ ներկայացնում ենք դատախազությանը, պատրաստ ենք հիմնավորել դատարաններում» (Տեսանյութ)

Ձկնաբուծության զարգացման ծրագրի իրականացման արդյունքում, բնապահպանները մտավախություն ունեն, որ Սեւանա լիճը կվերածվի մի մեծ ձկնաբուծարանի: Այսօր բնապահպանների այս մտահոգությունը լրագրողները փոխանցեցին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին, որն էլ վստահեցրեց` որեւէ վտանգ Սեւանին այդ ծրագրով չի սպառնում: Նախարարի ներկայացմամբ` նախատեսված է Սեւանա լճի հայելու 147 հեկտար մակերեսից 70-80 հեկտարն օգտագործել որպես ձկնաբուծական տարածք, սա ըստ պարոն Հարությունյանի`

Հերմինե Նաղդալյանը հակադարձում է ադրբեջանցի պաշտոնյային. «Ձեր անկատար երազներն այդպես անկատար էլ կմնան»

Ադրբեջանական կողմից շարունակվող ռազմատենչ հայտարարություններին օրերս լրացնելու եկավ նաև Ադրբեջանում իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության (ԵԱԿ) գործադիր քարտուղարի տեղակալ Սիյավուշ Նովրուզովի այն հոխորտանքը, թե պատերազմի սկսման դեպքում Ադրբեջանին բավական է մի քանի օր՝ Հայաստանին իր տեղը դնելու և անգամ Երևան հասնելու համար, քանզի բանակաշինությամբ իրենք մի քանի անգամ գերազանցում են մեզ : Թե ինչով է պայմանավորված

Տեղի է ունեցել «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: Օրակարգի առաջին հարցով ներկայացվել են հիմնադրամի 2013 թվականի գործունեության արդյունքները: Զեկուցվել է, որ հաշվետու ժամանակահատվածում հիմնադրամի կողմից պատրաստվել է երեք զեկուցագիր, հրատարակվել` գիտավերլուծական 4 գիրք, կազմակերպվել` հինգ միջազգային գիտաժողով, հրապարակվել` 24 ամսագիր և 76 հոդված: Նախորդ տարվա ընթացքում հիմնադրամի աշխատակիցները

ՍԴ մարտի 28-ի որոշումից հետո մարդկանցից գանձելո՞ւ են 3 ամսվա 5 տոկոսները

Ներկայումս շատ է քննարկվում այն հարցը, թեև ՍԴ-ն որոշ կետերով կասեցրել է պարտադիր կուտակային կենսաթոշակային օրենքը, բայց հնարավոր է նաև, որ երեք ամիս հետո, մարտի 28-ի որոշումից հետո այն անձանցից, ովքեր ծնվել են 1974-ից հետո, գանձվի նախորդ երեք ամիսների աշխատավարձերի 5 տոկոսները: Aravot.am-ը «Դեմ եմ» նախաձեռնության անդամ, իրավաբան Գևորգ Հայրապետյանից հետաքրքրվեց` հնարավո՞ ր է օրենքը հետադարձ

ՀԷԿ-երը՝ ձկնատեսակների վերացման պատճառ. «Ա1+» (տեսանյութ)

Փետրվարի 2-ը խոնավ տարածքների միջազգային օրն է: Հայաստանի Ռամսարի կոնվենցիայի ներկայացուցիչների գերխնդիրն այսօր հանրապետության խոնավ տարածքների պահպանությունն է` գետեր, լճեր, ճահճային տարածքներ և այլն: Կոնվենցիային Հայաստանը միացել է 1993թ.-ին: Այդ օրվանից միջազգային մարմիններին ներկայացվեցին Հայաստանում գտնվող պահպանության կարիք ունեցող տարածքները: Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Արգիշտի Կիվիրյանը պնդում է` վերեւից են ասելու` ինչ որոշում կայացնի

Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց օգոստոսի 1-ին ոստիկանների կողմից բռնությամբ բերման ենթարկվելու եւ ոստիկանությունում երեք ժամից ավելի ապօրինի պահվելու վերաբերյալ ArmeniaToday կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի բողոքի քննությունը: Դատարանը քննեց Կիվիրյանի ներկայացրած տեսանյութերն ու լուսանկարները: «Առկա էր մի բան, որ Արգիշտի Կիվիրյանը քաղաքապետարանի դիմաց չի իրականացրել որեւէ ապօրինի գործողություն, Արգիշտի Կիվիրյանին բռնի

Լրահոս

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930