Լրահոս
Օրվա լրահոսը

Ողբերգական ավտովթար Մխչյան գյուղում. կա 1 զոհ 3 վիրավոր. shamshyan.com (Տեսանյութ)

Հունվար 31,2014 17:26

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր-օրի 242 հոդվածի հատկանիշներով: Նշված քրեական գործը հարուցվել է, երեկ հունվարի 30-ին, ժամը 10:30-ի սահմաններում Երևան- Արտաշատ գյուղամիջյան ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում, Մխչյան գյուղի վարչական տարածքում տեղի ունեցած ավտովթարի փաստով:

Ըստ shamshyan.com – ի, , բախվել են Արարատի մարզի, Մրգավան գյուղի բնակիչ 36-ամյա Արթուր Խաչատրյանի վարած Վազ 2106 մակնիշի 32 LO 425 համարանիշի և Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցի բնակիչ 24-ամյա Միսակ Սայադյանի վարած Գազ 24 մակնիշի 37 OL 206 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 24-ամյա վարորդ Մ. Սայադյանը, և նրա ուղևորներ Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցի բնակիչ 23-ամյա Սարգիս Սարգսյանը, Արարատի մարզի Այգեվան գյուղի բնակիչ 25-ամյա Լևոն Ազիզյանը և Վազ 21 06-ի վարորդ Ա. Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղ Լ. Ազիզյանը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Լուսանկարը և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031