Օրվա լրահոսը
Սովորելը երբեք ուշ չէ
Մի քանի տարի առաջ Լոնդոնում համաժողովի կազմակերպիչները հրավիրել էին մեզ՝ մասնակիցներիս, ռեստորան, որը կոչվում էր «Bleeding heart» («Արյունաթոր սիրտ»), եւ երբ ես հարցրեցի՝ արդյոք դա այն ռեստորա՞նն է, որի մասին հիշատակում է Չարլզ Դիքենսը իր «Փոքրիկ Դորիթը» վեպում, տանտերերը խիստ զարմացան: Իսկ երբ ես ասացի, որ պատանեկության տարիներիս կարդացել եմ Դիքենսի երկերի ժողովածուի 30 հատորը
Պարգեւատրում` 0:5 խոշոր հաշվով պարտվելու համար
Ֆուտբոլի Թաիլանդի կանանց ազգային հավաքականը պարգեւատրում է ստացել Ասիական խաղերում Հարավային Կորեայի ընտրանուն 0:5 խոշոր հաշվով պարտվելուց հետո: Սկզբում որոշված էր, որ մարզուհիները կպարգեւատրվեն 200 հազար բատ գումարով միայն հանդիպումն իրենց համար դրական ավարտվելուց հետո: Սակայն Թաիլանդի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է աղջիկներին սփոփել՝ 100-հազար բատ գումարով, որը համարժեք է $ 3 հազարին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լեւոն Արոնյանը Բիլբաոյում ընթանում է 2-րդ հորիզոնականում
Բիլբաոյում շարունակվում է շախմատային «Մեծ սաղավարտ» մրցաշարը: Երրորդ տուրում Լեւոն Արոնյանը ոչ ոքի արեց աշխարհի չեմպիոնական տիտղոսի հավակնորդ Վիշվանաթան Անանդի հետ: Առաջին շրջանի ավարտից հետո շախմատիստները դասավորվել են այսպիսի հաջորդականությամբ. Վիշվանաթան Անանդ՝ 7,0 միավոր, Լեւոն Արոնյան՝ 5,0, Ռուսլան Պոնոմարյով՝ 3,0, Ֆրանսիսկո Վալյեխո՝ 1,0: Վաղը մասնակիցները հանգստանում են: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Տիգրան Մանսուրյան. «Ավանգարդ երաժշտության մեր պահանջը մեզանում իշխող երաժշտությանը հակադրվելն էր»
Տիգրան Մանսուրյանի խոսքերով այդ ժամանակ պետք էր վերաիմաստավորել ամբողջ համակարգը
Արայիկ Բաղդադյան. «Ամբողջ մեղքը ես վերցնում եմ իմ վրա»
Այսօր Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայում հրավիրված մամուլի ասուլիսում լրագրողների հիմնական ուշադրությունը բեւեռված էր հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի չեմպիոններ Արթուր Ալեքսանյանի, Արսեն Ջուլֆալակյանի եւ հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի վրա: Aravot.am-ը, սակայն, հարցն ուղղեց ազատ ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանին՝ հետաքրքրվելով, թե ի՞նչն էր աշխարհի ու Եվրոպայի անցած տարվա չեմպիոն Դավիթ Սաֆարյանի ձախողման պատճառը: «Մեր թիմը
«Գարդիանի» անկախացած հիսուն երկրների ցանկում նաև Արցախն ու Հայաստանն են
Սեպտեմբերի 16-ին Բրիտանական «Գարդիանը» հրապարակել է հոդված` «Եթե տրվի հնարավորություն՝ երկրները հակված են «այո» ասել անկախությանը» վերնագրով, որտեղ անդրադարձել է 1846 թվականից հետո անկախություն հռչակած երկրներին: Ցանկի վերջին թարմացման առիթը Շոտլանդիայի անկախացման ցանկությունն է, որի վերաբերյալ «Գարդիանը» գրում է. «Յուրաքանչյուր երկիր իր պատմությամբ և ընտրությամբ եզակի է և տարբերվող: Շոտլանդիան նույնպես բացառություն չէ, և եթե
Աշոտ Զոհրաբյան. «Տիգրան Մանսուրյանը արթնացրել է ավանգարդը Հայաստանում»
Աշոտ Զոհրաբյանի խոսքերով՝ Տիգրան Մանսուրյանն իր երաժշտության մեջ կարողացել է Արեւելքի եւ Արեւմուտքի լուծումները տալ
Պրահայի Կարլի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում վերաբացվեցին հայագիտության առարկաները
Սեպտեմբերի 16-ին Չեխիայում ՀՀ դեսպանության և Պրահայի Կարլի համալսարանի միջև կնքվեց համաձայնագիր՝ համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում հայագիտության առարկաների դասընթացի վերաբացման վերաբերյալ: Հայկական կողմից պայմանագիրը ստորագրեց Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը, չեխական կողմից՝ համալսարանի ռեկտոր Տոմաշ Զիման: Կարլի համալսարանում հայագիտության դասավանդումն ավանդույթներ ունի: Տարբեր տարիների (1953թ. և 1996թ.) բացվել է ամբիոն կամ անց է կացվել դասախոսությունների շարք:
Խաչատրյանական փառատոնի համերգ՝ ջինսերով եւ դիջեյով
Երիտասարդական նվագախումբը այս անգամ էլ հանդես եկավ բրիտանացի դիջեյ Սուիչի հետ
Սերժ Սարգսյանը դադարեցրել է էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանի դատավոր որդու լիազորությունները
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ Ա. ԶԱԽԱՐՅԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետերով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2014 թվականի սեպտեմբերի 3-ի առաջարկությունը` ո ր ո շ ու մ ե մ. Դադարեցնել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա
Արամ Սարգսյան․ «ԲՀԿ-ի օրոք լինելու է նույն օլիգարխիկ համակարգը». «Ազատություն»
«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի համոզմամբ՝ Գագիկ Ծառուկյանը երբեք չի պահանջի Սերժ Սարգսյանի հրաժարականը, իսկ ոչ իշխանական քառյակի քայլերը չեն կարող բերել համակարգային իշխանափոխության: «Գագիկ Ծառուկյանը երբեք չի ասել, որ ինքը գնում է իշխանափոխության, ինքը երբեք չի ասել, որ ինքը ընդդիմադիր է, ինքը երբեք չի պահանջել նախագահի հրաժարականը, ինքը չի ասել, որ ինքը արտահերթ ընտրությունների
Մանվել Գրիգորյանի ունեցվածքը, չվճարած հարկերն ու թաքցրած եկամուտները. «Հետք»
ԱԺ պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը միայն Արմավիրի մարզի Արշալույս գյուղում սեփականության կամ օգտագործման իրավունքով 35 անուն անշարժ գույք ունի: Դրանք հողամասեր են, շենք-շինություններ՝ առանձնատներ, գործարաններ, բենզա եւ գազալցակայաններ, հանգստյան գոտիներ, ռեստորան, շոգեբաղնիք, ձիարշավարան, տասնյակ հեկտարներով խաղողի եւ ծիրանի այգիներ, ջերմոցային տնտեսություններ, շուկա, անասնագոմեր, խոտհարքներ, ցորենի դաշտեր եւ այլն: «Հետքը» հարցում էր ուղարկել Արշալույսի
Սերժ Սարգսյանն ընդունել է Ջեյմս Ուորլիքին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ): Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլին և հեռանկարին վերաբերող հարցեր։ Նախագահ Սերժ Սարգսյանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մտքեր են փոխանակել նաև սեպտեմբերի 4-ին Նյուպորտում ԱՄՆ պետքարտուղարի նախաձեռնությամբ կայացած եռակողմ հանդիպման ժամանակ քննարկված հարցերի շուրջ:
ՀԱՀ կառավարությունը քննադատվում է Ադրբեջանին ու Հայաստանին զենք վաճառելու համար. «Ազատություն»
Հարավ-Աֆրիկյան Հանրապետության խորհրդարանի պատգամավորը խիստ քննադատում է կառավարությանը հակամարտության մեջ գտնվող Ադրբեջանին և Հայաստանին զենք վաճառելու համար: Politicsweb կայքում սեպտեմբերի 15-ին հրապարակած հոդվածում պատգամավոր, ստվերային կառավարության պաշտպանության նախարար Դեյվիդ Մեյները հարց է բարձրացնում, թե ինչո՞ւ է դիպուկահար հրազեն վաճառվել Ադրբեջանին ու ինքնաձիգներ՝ Հայաստանին, երբ երկու երկրները գտնվում են տարածաշրջանային հակամարտության մեջ, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի շուրջ:
Քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև
Սեպտեմբերի 16-ին ԱԳՆ-ում տեղի ունեցան հայ–լեհական քաղաքական խորհրդատվություններ: Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, իսկ Լեհաստանինը` Լեհաստանի փոխարտգործնախարար Թոմաշ Օրլովսկին: Հանդիպման ընթացքում քննարկվեց հայ-լեհական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, ներառյալ քաղաքական երկխոսության խորացումը, ինչպես նաև տնտեսական հարաբերությունների ակտիվացմանն ուղղված քայլերը: Ի թիվս այլ հարցերի, կողմերը քննարկեցին հայ-լեհական համագործակցությունը ինչպես Եվրոպական միության,
Երեխայի լսողության գործով դատարանը հրապարակեց վճիռը
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Մազմանյանն այսօր հրապարակել է քաղաքացի Գոհար Աղաջանյանի ներկայացուցիչ Մուրադ Ասրյանի հայցով վճիռը: Քաղաքացին իր երեխայի լսողության վատթարացման հետ կապված դիմել էր դատարան ընդդեմ «Ռ և Պ ՍԿԷՆԱՌ ԱՎԿ» ՍՊ ընկերության` գումարի բռնագանձման պահանջի մասին: Քաղաքացին պահանջում էր այդ գումարը, որպեսզի լսողության սարք ձեռք
ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է Հասարակական խորհրդի անդամների հետ
Սեպտեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ, նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանի և խորհրդի անդամների հետ: Ողջունելով հասարակական խորհրդի անդամներին և շնորհակալություն հայտնելով համատեղ և արգասաբեր աշխատանքի համար, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բանակ-հասարակություն կապի ամրապնդման խորապատկերում կարևորել է հասարակական խորհրդի գործունեության շարունակականությունը:
Գոշավանքի «հոնքը սարքելու փոխարեն աչքը հանել են»
Անձրեւաջրեըը փչացնում են հնամենի վիմական արձանագրությունները
«Քայլ, ձևափոխության և ձևաստեղծման միջև». ցուցահանդես անկախության մասին (Ֆոտոշարք)
Այսօր Հայաստանի նկարիչների միությունում տեղի ունեցավ «Քայլ, ձևափոխության և ձևաստեղծման միջև» անունը կրող ցուցահանդես, որի շրջանակներում ներկայացված էին երիտասարդ և միջին սերնդի արվեստագետների ստեղծագործությունները: Ցուցահանդեսը փորձ էր ներկայացնել նեոգաղութատիրական շրջանը հաղթահարած հասարակության՝ անկախության սերնդի գեղագիտական նոր լեզվամտածողություն ստեղծած արվեստագետների աշխատանքները՝ Արարատ Սարգսյանի, Սարգիս Համալբաշյանի, Արման Գրիգորյանի և Արևիկ Արևշատյանի նախաձեռնությամբ ու ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Գործարարը մաքսայինի ղեկավարին`«Էդի էսօր կա, վաղը` չկա». (Տեսանյութ)
Իրանահայ գործարարի դիտարկումները Մաքսային միության եւ հայ-իրանական հարաբերությունների մասին
«Ուսանողը պատրաստ չէ մտնել աշխատաշուկա». Ռուբեն Թոփչյան
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը գտնում է, որ ուսանողն այսօր այնքան էլ պատրաստ չէ մտնելու աշխատաշուկա. «Աշխատաշուկան շրջանավարտից ակնկալում է ոչ միայն մասնագիտական որոշակի գիտելիքներ, այլև դրանք գործնականում կիրառելու հմտություններ, հետազոտական աշխատանքի, շփման, հաղորդակցման կարողություններ, որոնք, ըստ իս, շատ կարևոր են: Մինչդեռ, մեր բուհերն այսօր միայն գիտելիք են տալիս՝ կարծելով,
Ազատամարտիկների դաշինքը մարտական հանդիպում է ունեցել արարատցի ազատամարտիկների հետ
Ազատամարտիկները ծախիկներ են դրել Վազգեն Սարգսյանին եւ այցելել են Սուրբ Նշան մատուռ
ՀՀ բնապահպանության նախարարությունը կայացրել է 1.25մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 12 որոշում
ՀՀ բնապահպանության նախարարությունը՝ բնապահպանական նորմերի խախտման դեպքերի քննության արդյունքում կայացրել է 1.25մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 12 որոշում ՀՀ բնապահպանության նախարարության՝ 08-12.09.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների ևԲնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.25մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 12 որոշում և հաշվարկվել է 1.27մլն.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Տավուշի տարածքային բաժնի
Պարգեւ Օհանյան. «Ես ՀՀԿ անդամ եմ դեռևս տարվա սկզբից»
Ես հասկացա, որ պետք է նավի վրա լինեմ: Նավը ինձ չի տեսնում, նավի մեջ ինձ չեն նկատում
Մշակույթի փոխնախարար. «Լավ է, որ պատգամավորները հետաքրքրված են հուշարձաններով»
Արեւ Սամուելյանը հավաստիացնում է, որ Աղձքի համալիրը նախարարության ուշադրության ներքո է
Արտգործնախարարն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին
Սեպտեմբերի 16-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին։ Զրույցի ընթացքում քննարկվեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցեր։ Նախարար Նալբանդյանն ու դեսպան Ուորլիքը մտքեր փոխանակեցին սեպտեմբերի 4-ին Նյուպորտում ԱՄՆ պետքարտուղարի նախաձեռնությամբ Հայաստանի և Ադրբեջանի Նախագահների հանդիպման ընթացքում արծարծված հարցերի շուրջ։ Զրուցակիցները կարևորեցին հոկտեմբերին Ֆրանսիայի Նախագահի նախաձեռնությամբ Փարիզում կայանալիք Հայաստանի
Տարոն Մարգարյանն անդրադարձել է որոշ դպրոցների կնիքով դասագրքերի վաճառքում հայտնվելու վերաբերյալ «Առավոտի» ահազանգին
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ քաղաքապետարանի 2014 թվականի շինբարեկարգման ծրագրով վերանորոգվող 57 կրթական, մշակութային և առողջապահական հաստատություններից 50-ում աշխատանքներն ավարտված են: Զեկուցվել է նաև, որ ընթացքի մեջ են շախմատի նոր դպրոցների շինարարական աշխատանքները: Քաղաքապետը հանձնարարել է քայլեր ձեռնարկել անհրաժեշտ գույքի ձեռքբերման ուղղությամբ, ինչպես նաև կազմել
Լեւոն Զուրաբյան. «Սրա դեմն առնելը մանր խաղերով հնարավոր չէ, ոչ էլ Վովա Գասպարյանի սառը ցնցուղներով»
«Երկրում արդեն սկսել է այնպիսի գործընթաց, որ ոչ մի գործարք, ոչ մի խաղ, ոչ մի պառակտման փորձ իշխանությանը չի հաջողվի: Իշխանությունը չի կարողանա որեւէ կերպ այս գործընթացը կանգնեցնել: Սա արդեն ձնագնդի նման մեծացող գործընթաց է եւ սրա դեմն առնելը մանր խաղերով հնարավոր չէ, ոչ էլ Վովա Գասպարյանի սառը ցնցուղներով»,- Aravot.am-ի հետ զրույցում Ռուբեն Հակոբյանի ներկայացրած
408.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Սեպտեմբերի 16-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ » ԲԲԸ-ում կայացել է 1,700,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 408.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 408.5 դրամ: NASDAQ OMX Armenia
ՀՀ բյուջեից 500.000 ԱՄՆ դոլար` Հայաստանում չբնակվող գիտնականներին
«Հայաստանում գիտության վիճակը շարունակում է մնալ աղետալի, հատկապես քաղծառայողների աշխատավարձերի ֆոնին: Բայց այսօր գոնե Բյուրականի աստղադիտարանի ֆինանսավորումը բարձրացավ և հավասարվեց առաջատար գիտական հիմնարկներին»,-այսօր «Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը: Նշենք, որ սեպտեմբերի 18-ը` Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրը, Հայաստանում նշվում է որպես աստղագիտության օր: 2009-ից ՀՀ նախագահը տրամադրում է Հայաստանի


















































