Օրվա լրահոսը

Երեւանյան մի դպրոցում գրադարանավար էր էլեկտրիկը, մյուսում՝ ավագ ջոկատավարը մանկավարժ էր

ԿԳՆ Կրթության պետական տեսչությունը հրապարակել է ուսումնասիրության արդյունքները

Աղվան Վարդանյան. «ԱԺ-ում կա ՀԱԿ խմբակցություն 7 անձից կազմված, բայց իրական թիվը չգիտենք 2 է, թե՞ 3»

«Սերժ Սարգսյանն ասում է, որ կառավարման ձեւի հետ կապված իր համար գործող կառավարման մոդելն առավել ընդունելի է: Լավ, հիմա չեմ հասկանում, էլ ինչի՞ համար եք Սահմանադրությունը փոխում: ԲՀԿ-ն ու «Ժառանգությունը» չեն ուզում հիմա դա լինի, մենք չենք ցանկանում, Դաշնակցությունը ցանկանում է: 131 պատգամավորից 5 հոգին ցանկանում է: Բայց իմ խորին համոզմամբ՝ դա հիմք չի կարող

Քեթի Լիչ. «Մեծ Բրիտանիան տարածաշրջանում հակամարտություն չի ուզում տեսնել»

Ըստ Քեթի Լիչի՝ Բրիտանիան պատրաստ է խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ

«Կարմիր գծանշանների հատվածում տեսախցիկներ չկան, մի’ վճարեք, ոչ ոք չի վերահսկում» (Տեսանյութ)

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամներից 10 վարորդ սպասում է կարմիր գծանշանների հատվածում կայանման համար չվճարելու տուգանքներին: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նրանք այսօր բոյկոտեցին կարմիր գծանշանները ու կայանելով ավելի քան 20 րոպե այդ «ծառայության» համար չվճարեցին: «23 րոպե է՝ մենք կանգնած ենք, արեցինք այն, ինչ խոստացել ենք: Ավելի քան 8 րոպե թույլատրված ժամանակահատվածից կանգնած ենք կարմիր

Վերջապես ամուսնացան

60-ամյա Քեթին եւ 70-ամյա Յուրան վերջապես հասան իրենց նպատակին՝ նրանք ամուսնացան եկեղեցով: Թե ինչու են 27 տարվա համատեղ կյանքից հետո միայն կարողացել օրհնություն ստանալ եկեղեցում՝  կարդացեք    «Առավոտ» օրաթերթ 16.09.2014

Չորս վրաերթ մայրաքաղաքում

Սեպտեմբերի 16-ին, ժամը 17.30-ին, «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սարյան փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 60-ամյա տղամարդու և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Սեպտեմբերի 16-ին, ժամը 12.20-ին, «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց փողոցում վրաերթի է ենթարկել 51-ամյա կնոջ և 6-ամյա տղայի, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են

Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Սեպտեմբերի 16-17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով` ընդլայնված կազմով: Ժողովի սկզբում ժողովականներին հայրապետական իր օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` արդյունավետ ընթացք մաղթելով ժողովի աշխատանքներին: Նորին Սրբությունը ողջունեց ժողովին ԳՀԽ նոր անդամների ներկայությունն ի դեմս Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Գարեգին

Մարգարիտ Եսայանը՝ ՀՀԿ-ի փակ նիստի մասին. «Ոչ մի գաղտնիություն չկա, պետք չի ինտրիգ փնտրել»

Այսօր ՀՀԿ խմբակցությունը փակ նիստ էր անցկացնում, ինչը շարժել էր լրագրողների հետաքրքրությունը, թե ի՞նչ հարցեր են քննարկում ՀՀԿ-ական պատգամավորները, որ չեն ուզում հանրությունն իմանա: Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում փակ նիստին մասնակցած ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը վստահեցրեց, որ այդ նիստում ոչ մի գաղտնի քննարկում չի եղել. «ՀՀԿ խմբակցությունը յուրաքանչյուր քառօրյայից հետո քննարկում է եկող

ԲՀԿ-ական պատգամավորի որդին հուլիսից հետախուզման մեջ էր. «Փաստինֆո»

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, «Սև հովազ» ջոկատի նախկին հրամանատար Ռուստամ Գասպարյանի որդին` Ռոմա Գասպարյանը ձերբակալվել է դեռևս այս տարի ամռանը՝ հուլիսին հարուցված քրեական գործի շրջանակներում: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեից՝ հավելելով, որ 2014թ. հուլիսի 7-ին նախաքննական մարմնի կողմից որոշում էր կայացվել՝ Ռոման Գասպարյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին` ՀՀ Քրեական օրենսգրքի 131 հոդվածի

Մեկ քայլ առաջ, երկու քայլ ետ

Պատերազմն Ուկրաինայում շարունակվելու է Ուկրաինայի արեւելքում հաստատվել է հարաբերական զինադադար. ռուսամետ զինյալները, իսկ իրականում, ինչպես բոլորս հասկանում ենք՝ Ռուսաստանին ենթարկվող, նրա կողմից զինված եւ նրա զինծառայողներով համալրված կազմավորումներն առաջ չեն գնում: Ուկրաինական բանակի ստորաբաժանումները Դոնեցկի եւ այլ քաղաքների ուղղությամբ հրետանուց չեն կրակում: Չնայած Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը վերջերս կասկած է հայտնել, որ ուկրաինական կողմից կռվողները

Նարեկ Սարգսյանը կոնդեցիներին խոստացել է 1,5 տարուց տնով ապահովել

Յոթ տարի անտուն մնացած Կոնդի բնակիչների հարցով սկսել են զբաղվել

Արա Պապյան. «Առանց հայկական հարցի տարածքային բաղադրիչների լուծման, ներկայիս Հայաստանի Հանրապետությունը ապագա չունի»

«Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանն այս համոզմունքը հայտնեց այսօր «Տեսակետ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Ես այս մասին խոսում եմ տարիներ ի վեր: Հայաստանի Հանրապետությունը կամ կարող է լինել մեծ ու հզոր, կամ չի լինի ընդհանրապես: Այսպես արնաքամ կլինի արտագաղթով, տնտեսական տկարացմամբ եւ այլն: Սա պատահական հարց չէ: Այն ժամանակին գիտականորեն ուսումնասիրվել է:

Գործատուն պայմանագիր չի կնքել, բայց պարտադիր սոցվճարն արել է (Տեսանյութ) 

Խանութներում գրանցված աշխատողներին պահում են հարկայինի համար

Սահմանադրությունը` քավության նոխազ

Ասում են՝ եթե օրենքը չի գործում, կա՛մ օրենքն է պետք փոխել, կա՛մ այն կիրառողներին: Հայաստանի Հանրապետությունում քանի որ օրենք կիրառողները, Կեսարի կնոջ նման, կասկածից վեր են, անընդհատ փոխում, լրացնում, վերաշարադրում են օրենքները եւ անգամ օրենքների օրենքը` Սահմանադրությունը: Հայաստանի երրորդ հանրապետության առաջին նախագահն ընդունեց նոր Սահմանադրություն, երկրորդ նախագահը 2 անգամ փոփոխություն նախաձեռնեց (մեկը՝ անհաջող), հիմա էլ

Ստեփան Սաֆարյանը՝ իր և Զարուհի Փոստանջյանի`«Ժառանգությունը» լքելու մասին

Ամիսներ առաջ «Ժառանգություն» կուսակցության վարչության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի հետ լքեց կուսակցության վարչությունը: Այս ամենից հետո խոսակցություններ պտտվեցին, թե «Ժառանգությունում» ուրախ են, որ արևմտյան գաղափարներ կրող անդամները լքում են կուսակցությունը և նորեկ-կուսակցականները, ինչպես նաև Զարուհի Փոստանջյանը մեկնել է արտերկիր սովորելու, ուստի արևմտյան գաղափարակիրների բացակայության պայմաններում ավելի հեշտ կլինի միաձայն որոշումներ

Ֆելիքս Ահարոնյան. Ինձ շնորհված 250 հազար դոլարից 50 հազարը ես կտրամադրեմ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիային

Երեք գիտնականներ արժանացան Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակին

Քննարկվել են հայ-չինական ռազմական համագործակցության հարցեր

Սեպտեմբերի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Տյան Չանչունի հետ` վերջինիս ՀՀ-ում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին` իր դիվանագիտական առաքելության ընթացքում պաշտպանական ոլորտին ցուցաբերած աջակցության համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-չինական

407.02 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Սեպտեմբերի 17-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ » ԲԲԸ-ում կայացել է 4,150,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 407.02 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406.99 դրամ: NASDAQ OMX Armenia

Առաջընթաց ղարաբաղա-բասկյան հարաբերություններում

Լեռնային Ղարաբաղի Արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոայի հետ այս շաբաթ ավարտեց Բասկերի երկրում մեկշաբաթյա առաքելությունը: Սեպտեմբերի 10-ից 16-ը կայացած այցը ներառում էր հանդիպումներ բասկ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում Բասկերի խորհրդարանի նախագահ տիկին Բակարտխո Տեջերիա Օտերմինի և այլ պաշտոնյաների հետ՝ ինչպես մարզային, այնպես էլ տեղական մակարդակով: Ուրբաթ օրը՝

Թուրքիան պարում է Հայաստանի հետ, բայց դա պար է` մեկ քայլ առաջ, երկու քայլ ետ

Ըստ Ֆրանսիայի Ռազմական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ Կայծ Մինասյանի`  «ունենք հզոր բանակ, բայց չունենք հզոր դիվանագիտություն»: – Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Սերժ Սարգսյանի մասնակցությունը նախ՝ ինչպե՞ս եք գնահատում, ինչպես նաեւ` ՆԱՏՕ-ի հռչակագրում Հայաստանի ինքնիշխանության եւ անկախության պաշտպանության առնչությամբ հիշատակումը: – Նույնիսկ եթե ՆԱՏՕ-ն չի զբաղվում Ղարաբաղյան կարգավորմամբ` ՆԱՏՕ-ն կարեւորում է Եվրոպայի տարածքի բոլոր հակամարտությունները, հետեւաբար ներկա գտնվելը

Անահիտ Բախշյանը նամակով դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին

Ինձ են դիմել Երևանի Քանաքեռ – Զեյթուն համայնքի Ռուբինյան փողոցի հ.13/5 հասցեի բնակիչներն այն մասին, որ երեխաները խաղալու բակ չունեն, սակայն այն փոքրիկ հատվածը, որտեղ խաղում են երեխաները, արդեն սեփականատեր ունի, ով սկսել է շինարարությունը: Բնակիչները, վերոնշյալ տարածքում նկատելով չափագրող մարդկանց, դեռևս սույն թվականի հուլիսի 14-ին զանգահարել են Թեժ գիծ, որին ի պատասխան Քանաքեռ-Զեյթուն վարչական

Ռուբեն Հակոբյանը պատասխանում է Վարդան Բոստանջյանին

Երեկ «Սահմանադրական բարեփոխումներ. թեր եւ դեմ» թեմայով խորհրդաժողովի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը 3 պայման առաջարկեց իշխանությանը, որը կատարելուց հետո կհամաձայնեն մասնակցել սահմանադրական փոփոխությունների բովանդակային քննարկումներին: Այդ պայմաններն են՝ Ընտրական օրենսգրքի փոփոխություն` հիմքում ունենալով նախորդ գումարման ժամանակ ՀՅԴ-«Ժառանգություն» խմբակցությունների 11 կետից բաղկացած ամբողջական փաթեթը, ինչը հավանության է արժանացել Վենետիկի հանձնաժողովի կողմից: Երկրորդ պայմանն այն է,

Պարույր Հայրիկյան. «Եթե տգետ են ու չգիտեն` ցույցն ինչի համար է, թող բացեն բառարանը»

«Հացադուլս ընդամենը բողոքի ցույց է եղել, եթե տգետը չգիտի, թե ցույցն ինչի համար է արվում, նրան պետք է ասել բառարանը բաց, կարդա, թե ցույց ինչ է նշանակում»,-Aravot.am-ի հարցին՝ օրեր առաջ հայտարարված հացադուլը ծառայե՞ց իր նպատակին, մանավանդ որ շատերը` հատկապես իշխանության ներկայացուցիչները պնդում էին, թե Պարույր Հայրիկյանի հացադուլը չի հետաքրքրում ոչ ոքի, այսպես պատասխանեց ԱԻՄ առաջնորդ

27 տարի սպասել են պսակադրության

27 տարի համատեղ կյանքից հետո 60-ամյա Քեթիի եւ 70-ամյա Յուրայի՝ եկեղեցում ամուսնությունը նրանց կյանքին նոր իմաստ է տվել. «Սուրբ Սարգիսում» նրանց պսակն օրհնվելուց ժամեր չանցած՝ զգացել են եկեղեցում ամուսնանալու խորհուրդը: Նախ՝ ամուսինների խոսքերով ասած՝ իսկապես նորապսակների պես են, սերը «ջահելացել, թարմացել է», եւ հետո՝ հիմա միմյանց նկատմամբ ավելի հանդուրժող են դարձել»: «Եկեղեցուց հենց եկանք տուն,

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Հանրապետության տարածքում՝ Սեպտեմբերի 17-21-ը շրջանների մեծ մասում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հյուսիս-արևելյան՝ 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ՝ 20-25 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևանում` Սեպտեմբերի 17-21-ը գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն: Երևանի

Արա Պապյան. «Եթե ամբողջ թուրք ժողովուրդն իր ղեկավարության հետ միայն ներողություն խնդրի, դա բավարար չէ»

«Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Հայոց ցեղասպանության 100-ամյակի թեմային առնչվող հարցերի շուրջ` մտահոգություն հայտնեց, որ Թուրքիան կարողանում է դիվանագիտորեն խուսափել պատասխանատվությունից: «Թուրքիայի ղեկավարությունը ցավակցում է հայերին, բայց ներողություն չի հայտնում: Ցավակցությունն այն է, որ դու կատարվածի հետ կապ չունես: Իսկ երբ ներողություն ես խնդրում, դու

100 դրամանոց թանկացումներ

Վերջին օրերին նորից պարենային ապրանքների թանկացումներ են եղել: Մի շարք խանութներում մեր շրջայցի ժամանակ վաճառողները նշեցին հատկապես «Գրանդ Քենդիի» ապրանքատեսակների թանկացումները: Խանութներից մեկի մենեջերը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ «Գրանդ Քենդիի» առաքիչներն անցած շաբաթվա մեջ ինչ ապրանք որ բերել են, բոլորը 100 դրամ բարձրացրած գնով են բերել. «Համարյա բոլոր քաղցրավենիքներն արդեն 100 դրամով թանկ ենք

Ստեփան Սաֆարյանի հորդորը Վլադիմիր Գասպարյանին

Հիշելով նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին` պարոն Սաֆարյանը նշեց, թե այն ժամանակ էլ նա էր կեսկատակ սպառնում հեղափոխությունը խեղդել օրորոցում, իսկ դրա հետևանքները ցավալիորեն տեսանք:

Այսօր շատ ընտանիքներ մեկ երեխա են ունենում

Երեխա քիչ են ունենում, որ կարողանան պահել

Մայրաքաղաքի անձրևատար ու հեղեղատար համակարգերը պարբերաբար մաքրվում են

Գործընթացն ավելի ծավալուն է դառնում հատկապես գարնան և աշնան ամիսներին, քանի որ տարվա այդ ժամանակահատվածներում են արձանագրվում առատ տեղումներ: Հնարավոր հետևանքներից խուսափելու նպատակով «Երևան Ջուր» ընկերությունը, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, մայրաքաղաքի գլխավոր ու երկրորդական մի շարք փողոցներում ավելի շատ տեխնիկական միջոցներ և աշխատուժ կներգրավի անձրևատարներն ու սելավատարները մաքրելու համար: Երևանում, ըստ առաջնահերթության, շարունակվում է ջրահեռացման համակարգերի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031