Օրվա լրահոսը
Էպոսագետի նամակի հերոսը հերքում է, թե ճանաչում է Սեդրակյանին, բայց փաստերն այլ բան են ապացուցում. «Առաջին լրատվական»
«Ես իրա հետ ծանոթ չեմ եղել, իրան չեմ տեսել, դաժե ձեռքով բարև չեմ տվել իրան: Ոչ ճանաչել եմ էդ մարդուն, ոչ էլ ուզում եմ ճանաչել: Իրա ասածները բոլորը սուտ են: Ես չեմ ուզում դա լսել և չեմ հետաքրքրվում դրանով»,- երեկ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՊՆ ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար Ալիկ Աբրահամյանը՝ արձագանքելով Վարդան Սեդրակյանի
ՍԴ. «Կուտակայինի գումարները գանձելու պահանջներն իրականում անօրինական են». «Հրապարակ»
Մինչ քաղաքական ուժերն ու քաղաքացիական հասարակությունը հաղթանակ են տոնում կենսաթոշակայինի վերաբերյալ ՍԴ-ից կասեցման որոշում «պոկելու» առիթով, հարկային տեսուչները գործատուներին համոզում են այնուամենայնիվ գանձել 1974 թվականից հետո ծնված աշխատողների աշխատավարձերի 5 տոկոսը։ Չգանձողները տույժ ու տուգանքի չեն ենթարկվելու, քանի որ ՍԴ հունվարի 24-ի որոշմամբ կասեցված է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածը, որը պատասխանատվություն էր
Եթե պարտադիր կուտակայինը չվճարեն՝ կենթարկվեն վարչական պատասխանատվության. «Հայկական ժամանակ»
Մեկ շաբաթ առաջ՝ հունվարի 24-ին, ՀՀ Սահմանադրական դատարանը որոշեց ժամանակավորապես՝ առնվազն մինչեւ մարտի 28-ը կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի երկու հոդվածների գործողությունը։ Հոդվածներից մեկով, հիշեցնենք, տույժ-տուգանքներ է նախատեսվում այն գործատուների համար, որոնք չեն վճարի կամ կուշացնեն իրենց աշխատողի աշխատավարձից պարտադիր կուտակային ֆոնդին փոխանցվելիք 5 տոկոսը։ Ու ստացվում է, որ ըստ ՍԴ-ի որոշման, գոնե առայժմ
Վայոցձորցի երիտասարդների ձեռքի աշխատանքները կզարդարեն համաշխարհային պարային օլիմպիադան
Վայոց ձորի երիտասարդները համաշխարհային պարային օլիմպիադայի կազմակերպիչներից բատիկայով ձևավորված 4000 իրերի պատվեր են ստացել։ Երիտասարդները բատիկայի հմտություններ ստացել են՝ մասնակցելով Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) Վայոց ձորի մարզային կենտրոնի կողմից կազմակերպված անվճար դասընթացներին։ Կենտրոնը դասընթացը կազմակերպել էր մարզի սոցիալապես անապահով ընտանիքների 15 երիտասարդի համար։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Վայոց ձորի մարզային կենտրոնի համակարգող Հասմիկ Մարգարյանը նշում է, որ
Ընդդիմության խմորը. «Ժամանակ»
Հայաստանում 2008 թվականից ի վեր ոչ միայն չի հաջողվում ձևավորել իշխանություն, այլ ըստ էության` նաև ընդդիմություն չի ձևավորվել: Սկզբնական շրջանում թվում էր, որ այդ խնդիրը լուծում է ՀԱԿ-ը, ապա «Ժառանգությունը, սակայն հետագա իրադարձությունները զարգացան այնպես, որ և՛ ՀԱԿ-ը, և «Ժառանգությունը» հայտնվեցին մարգինալ վիճակում, իսկ ընդդիմադիր դաշտն էլ լղոզվեց իր դերակատարներով ու չափանիշներով հանդերձ, նաև ՀԱԿ-ի
Հիշողության կորո՞ւստ ցողունաթերապիայի հետեւանքով. «Հրապարակ»
Ցողունաթերապիա անցած Սերժ Սարգսյանը երեկ Պրահայում խոսեց: «Ցանկացած գործ, որին ձեռնամուխ ես լինում, պետք է անել հնարավորինս արագ եւ որակով: Եթե մենք որոշում ենք կայացրել միանալու Մաքսային միությանը, ապա պետք է անենք դա հնարավորինս արագ: Ինչո՞ւ դանդաղեցնենք: Եթե մեր որոշման հիմքում ընկած է մեր ազգային շահը, ապա այդ որոշումը պետք է օր առաջ իրականություն դարձնել»,-
Դ!ԵՄ ԵՄ. Հրապարակային կոչը բոլոր գործատուներին
Հարգելի գործատուներ, Սույն թվականի հունվարի 24-ին ՀՀ սահմանադրական դատարանը, քննության առնելով ՀՀ ԱԺ պատգամավորների դիմումի հիման վրա՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ գործով դիմումի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը, հրապարակեց իր աշխատակարգային որոշումը, համաձայն որի մինչև գործի դատաքննության ավարտը կասեցվել է «Կուտակային կենսաթոշակների մասին»
ԱՄՆ-ը կպահանջի մահապատժի ենթարկել Ցառնաևին. «Ամերիկայի Ձայն»
Ջոխար Ցառնաևի դատավարության ամսաթիվը դեռևս չի նշանակվել, սակայն վերջինիս ներկայացվել է 30 մեղադրանք, ներառյալ զանգվածային ոչնչացման զենքի կիրառման մեղադրանքը Ըստ «Ամերիկայի Ձայն»– ի, ԱՄՆ-ի դատախազությունը կպահանջի մահապատժի ենթարկել անցյալ տարի Բոստոնի մարաթոնի ժամանակ ահաբեկչական հարձակում իրականացնելու մեջ մեղադրվող կասկածյալին: ԱՄՆ-ի արդարադատության նախարար Էրիկ Հոլդերը հինգշաբթի օրը հանդես է եկել հայտարարության, որի համաձայն Միացյալ Նահանգների կառավարությունը կպահանջի մահապատժի
Կայացել է Հայաստանի և Վրաստանի ԿԳ նախարարների պաշտոնական հանդիպումը
Թբիլիսիում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական հանդիպում է ունեցել Վրաստանի կրթության և գիտության նախարար Թամար Սանիկիձեի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Վրաստանում ՀՀ դեսպան Հ. Մանուկյանը: Վրաստանի ԿԳ նախարար տիկին Թ. Սանիկիձեն, ողջունելով պատվիրակությանը, հույս է հայտնել, որ հանդիպումները կանցնեն ոչ միայն ջերմ մթնոլորտում, այլև կլինեն արդյունավետ ու հեռանկարային:
Ծիսական հանձնախմբի հանդիպումն Անթիլիասում
Հունվարի 29-30-ը` Անթիլիասում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի օրհնությամբ տեղի ունեցավ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Ծիսական հանձնախմբի հանդիպումը, որին մասնակցում էին Տ. Կոմիտաս արքեպիսկոպոս Օհանյանը (համաատենապետ), Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը (համաատենապետ), Տ. Վարուժան արքեպիսկոպոս Հերկելյանը, Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը, Տ. Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանը,
Աշոցքում և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում բուք է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 31–ին` ժամը 09:30–ի դրությամբ, Թալինի, Եղվարդի, Աշտարակի, Կոտայքի, Վարդենիսի և Տիգրանաշենի (Քյարքի) ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Աշոցքում և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում բուք է: Ստեփանավանի, Տաշիրի, Վանաձորի, Թումանյանի, Նոյեմբերյանի, Տավուշի, Դիլիջանի, Սևանի, Ճամբարակի, Գավառի, Սիսիանի, Գորիսի և Կապանի տարածաշրջաններում ձյուն է տեղում: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին
Մարզական կոչումներ` 2013-ին բարձր արդյունքներ գրանցած մարզիկներին
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը Հայաստանի Հանրապետության միջազգային կարգի սպորտի վարպետի կոչում է շնորհել 2013 թվականին աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում նվաճումներ գրանցած մի խումբ մարզիկների՝ բազկամարտիկ Աշոտ Ադամյանին, բռնցքամարտիկ Արթուր Քիրաջյանին, ըմբիշներ՝ Կարապետ Չալյանին, Կարեն Ասլանյանին, սամբիստներ Ջիվան Ղազարյանին, Երջանիկ Կարապետյանին: Այս մասին տեղեկացնում է նախարարության պաշտոնական կայքէջը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ MSY.am-ի
Սերգեյ Մովսիսյանի հաղթարշավը շարունակվում է
Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը Ջիբրալթարում ընթացող «2014 Tradewise Gibraltar Chess Festival» շախմատային փառատոնում երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ: Այսօր՝ երրորդ տուրում, Հայաստանի ազգային հավաքականի երկրորդ համարը սեւ խաղաքարերով, ինչպես նախորդ տուրում, 40-րդ քայլում պարտության մատնեց Անգլիայի ներկայացուցիչ Ստեֆեն Գորդոնին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ sport.news.am-ի
Սամվել Ալեքսանյանի երկրպագուի գործը հասավ դատարան
Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր Նախախորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանի բողոքի քննությունն էր: Հիշեցնենք՝ նա բողոքարկում է իր մեքենայի անվադողերի վնասման գործով քրեական գործ չհարուցելու ոստիկանության որոշումը: «Yerevan City սուպերմարկետի մոտ կայանած իմ մեքենայի անվադողերը ծակել են, ծակողին բերման էին ենթարկել, բայց որոշ ժամանակ հետո առանց առերեսման, առանց ինձ հարցաքննելու, ստանում եմ իրենց
Սերժ Սարգսյանը հանդիպել է Չեխիայի հոգևոր առաջնորդ, Պրահայի Կարդինալ-արքեպիսկոպոս Դոմինիկ Կարդինալ Դուկայի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Չեխիայի հոգևոր առաջնորդ, Պրահայի Կարդինալ-արքեպիսկոպոս Դոմինիկ Կարդինալ Դուկայի հետ Չեխիայի Հանրապետություն պետական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Չեխիայի հոգևոր առաջնորդ, Պրահայի Կարդինալ-արքեպիսկոպոս Դոմինիկ Կարդինալ Դուկայի հետ: Հանդիպման սկզբում Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ լինելով քրիստոնեությունն առաջինը որպես պետական կրոն ճանաչած երկրի Նախագահ` իր արտասահմանյան այցերի
Ռուս զինվորականներին արգելվա՞ծ է իրենց աշխատավարձը ծախսել Գյումրիում
Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում հավաստիացրեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը: Նրա ասելով, ՌԴ իշխանությունների կողմից 102-րդ ռազմաբազայի միայն սպայական կազմին է թույլատրված իրենց աշխատավարձը ծախսել Գյումրիում, իսկ սովորական զինծառայողներին կատեգորիկ արգելված է: Ավելին, ըստ քաղաքագետի, վերջիններս իրենց միամյա ծառայության ընթացքում նույնիսկ աշխատավարձ չեն ստանում: «Ես ինքս եմ տեսել Շիրակ օդանավակայանում, երբ որ շարքային ռուս զինվորականը, ավարտելով
Չեխիայի հայերը բողոքի ակցիա են անցկացրել Սերժ Սարգսյանի այցի առնչությամբ․ «Ազատություն»
«Դեմ ենք Մաքսային միությանը», «Վերջ տվեք օլիգարխիային», «Սերժիկ հեռացիր» վերտառությամբ պաստառներով պրահայաբնակ մի խումբ հայեր այսօր բողոքի ակցիա անցկացրին Չեխիայի նախագահական պալատի դիմաց: Նրանք ասում էին, որ հավաքվել են իրենց բողոքի ձայնը բարձրացնելու Հայաստանի առջև ծառացած խնդիրների՝ արտագաղթի, գործազրկության, սահմանային կրակոցների վերաբերյալ: Չեխիայում բնակվող հայերին մտահոգում է նաև Հայաստանի նախագահի՝ Մաքսային միությանը անդամ դառնալու որոշումը:
Արագածում բուք է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 30–ին` ժամը 21.30–ի դրությամբ Մարալիկի, Արթիկի, Գյումրիի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Թումանյանի, Տավուշի, Նոյեմբերյանի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Եղեգնաձորի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Գավառի, Վարդենիսի և Մարտունու տարածաշրջաններում ձյուն է տեղում: Արագածում բուք է: Ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և
Նախագահը Պրահայում հանդիպումներ է ունեցել Չեխիայի Սենատի նախագահ Միլան Շտեխի և Պրահայի քաղաքապետ Տոմաշ Հուդեչեկի հետ
Չեխիայի Հանրապետություն պետական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Չեխիայի Սենատի նախագահ Միլան Շտեխի հետ: Ի պատիվ ՀՀ Նախագահի տրված աշխատանքային ճաշի ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը և Սենատի նախագահ Միլան Շտեխը հանդես են եկել բաժակաճառերով, որտեղ անդրադարձել են հայ-չեխական միջպետական հարաբերություններին, այդ հարաբերություններում կարևոր դեր ունեցող խորհրդարանական մակարդակով համագործակցության զարգացմանը, հայ և չեխ
Օջալանը հորդորել է Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը. «Ամերիկայի ձայն»
Իր նամակում Աբդուլլահ Օջալանը նաև հորդորել է Թուրքիայի հայկական համայնքին օժանդակել Թուրքիայում քրդերի կողմից ներկայացվող պահանջները
Интерфакс. Կիևի ցուցարարների հասցրած վնասները. 1 միլիոն հրիվնա գյուղատնտեսության նախարարությանը
«Եվրոմայդան»-ի ցուցարարները գյուղատնտեսության նախարարության գույքին մոտ 1 միլիոն հրիվնայի (գրեթե 48 միլիոն դրամ) վնաս են հասցրել, հայտնել են նախարարությունից: Փոխանցում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը: «Ցուցարարները իրենց հետևից թողել են կոտրված պատուհաններ, ջարդված կահույք, բավականին շատ կեղտ և աղբ: Այժմ նախարարության շենքում վերականգնողական աշխատանքներ են տարվում… Ընդհանուր առմամբ, շենքի գրավվման պատճառով ցուցարարների հասցրած վնասը կազմում է 1
ՀՀ ԱԳՆ-ն դատապարտում է Եգիպտոսում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները
ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանն «Արմենպրեսս»-ի հարցին Հարց. Եգիպտոսում վերջին շրջանում մի շարք ահաբեկչական գործողություններ են տեղի ունեցել, որոնք վտանգում են երկրում իրավիճակի կայունացման նպատակով ձեռնարկվող քայլերը։ Ո՞րն է Հայաստանի դիրքորոշումը այդ երկրում վերջին զարգացումների վերաբերյալ։ Պատասխան. Մենք դատապարտում ենք բազմաթիվ մարդկանց զոհերի պատճառ դարձած` Եգիպտոսում վերջին օրերին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները և լիահույս ենք, որ
Ինչո՞վ են զբաղված ռուս զինվորականները Գյումրիում. կերուխումո՞վ
Aravot.am-ը քաղաքագետ Գագիկ Համբարյանից հետաքրքրվեց`ինչո՞վ է զբաղված Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազան, երբ Հայաստանը, լինելով ՀԱՊԿ անդամ ոչնչով չի զգում իր ռուս գործընկերոջ աջակցությունը. հայ-ադրբեջանական շփման գոտում անընդհատ լարված իրավիճակ է, անմեղ զինվորներ են նահատակվում: Իսկ փոխարենը երեկոյան ժամերին Գյումրու ռեստորաններում ու հացատներում ասեղ գցելու տեղ չկա, ռուս զինվորականները կերուխում են անում. մի՞թե վերջիններս եկել են
Hurriyet. Կոմիտասի նոր ձայնասկավառակն ու նրան աքսորից փրկած թուրքը
Ըստ բանավոր պատմությունների, Կոմիտասին աքսորից փրկել է թուրք հայտնի գրող, ֆեմինիստական շարժման առաջնորդ և Թուրքիայի ազգային հերոս Հալիդե Էդիփ Ադըվարը: Գրում է «Հուրիեթ» թերթը: Այս պատմությունը հիշելու առիթ է դարձել «Կալան Մուզիք» ձայնագրման ընկերության թողարկած «Երգարան» ձայնասկավառակը, որը պարունակում է Կոմիտասի հայերեն, թուրքերեն և քրդերեն երգերը, ինչպես նաև երգահանի ստեղծագործությունների նոտաներով ու նրա կենսագրությամբ մի
«Մենք միտք չունենք հաշտվելու պարտադրանքի հետ»
Ընդդեմ Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վանաձորյան նախաձեռնության անդամներն այսօր հանդիպում էին կազմակերպել:
«Маслом кашу не испортишь». Խոսրով Հարությունյանը`հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի մասին
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԱԺ-ում ստեղծված հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբին, որի անդրանիկ նիստին ի թիվս այլ պատգամավորների ներկա է եղել նաեւ ինքը, եւ պատասխանելով մեր հարցին, թե ինչ է տալու մեզ այդ ակումբը, պատասխանեց. «Գոնե նախնական մտադրությունը այդ ակումբի ձեւավորման, կայանում է հետեւյալում, որ պետք է փորձել ստեղծել մի
Интерфакс. Միլա Յովովիչի սիրտը ցավում է Ուկրաինայի դեպքերի համար
Ուկրաինական արմատներով Հոլիվուդի դերասանուհի Միլա Յովովիչը անդրադարձել է Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերին: Հայտնում է «Ինտերֆաքս»-ը» Նա հույս է հայտնել, որ Ուկրաինայում հակամարտությունը խաղաղ ճանապարհով կկարգավորվի: «Սիրտս ցավում է, երբ տեսնում եմ, թե ինչ է կատարվում Ուկրաինայում: Ես հավատում եմ իմ աննման ժողովրդին ու գիտեմ, որ նրանք խաղաղ լուծումներ կգտնեն», – գրել է դերասանուհին Թվիթերի իր