Օրվա լրահոսը

409 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Սեպտեմբերի 12-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 5,350,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 409 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 409.01 դրամ: NASDAQ OMX Armenia  

«Դժվար է գերագնահատել Համաշխարհային բանկի և ՀՀ առողջապահության նախարարության երկար տարիների համատեղ անցած արդյունավետ ճանապարհը». Արմեն Մուրադյան

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Հենրի Կերալին և երևանյան գրասենյակի նորանշանակ տնօրեն Լորա Բեյլիին։ «Դժար է գերագնահատել Համաշխարհային բանկի և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության երկար տարիների համատեղ անցած արդյունավետ ճանապարհը։ Ոչ միայն արդիականացվել են հիվանդանոցներն ու ամբուլատորիաները, այլև մասնագետների բազմաթիվ վերապատրաստումներով փոխվել են մոտեցումները»,-ողջունելով հյուրերին ասաց նախարարը։ Նա նաև

«Եւ-եւ»-ի հնարավորությունները

Ուկրաինական ճգնաժամի հետեւանքով Արեւմուտք-ՌԴ սրված հարաբերություններից կարելի է օգտվել Կարելի էր ենթադրել, որ ՀՀ իշխանությունները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ընդունված հռչակագրի առնչությամբ այլ սպասելիքներ ունեին: Իհարկե, լավ կլիներ, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հավասարության նշան չդրվեր` Ղարաբաղյան հակամարտությունը փակուղի մտցնելու, շփման գծում լարվածություն եւ սադրանքներ հրահրելու պատասխանատվության եւ ինքնորոշման իրավունքի` առանձին ընդգծման առումով: Կամ՝ եթե ոչ հռչակագրում,

«Էյր Արմենիային» «ճնշում են» ռուսական ընկերությունները (Տեսանյութ) 

Մրցակիցները դեմպինգ են կիրառել, ռուսներն ավելի շատ են օգտվում մեր «բաց երկնքից», քան մերոնք

Ավտոտեխնիկը «համենայնդեպս» երկու օրում 26 էջանոց եզրակացություն է տվել

Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության  դատարան ներկայացած ավտոտեխնիկ փորձագետ Խորեն Զաքարյանը դատարան էր հրավիրվել պաշտպան Նիկոլալ Բաղդասարյանի միջնորդությամբ: Ժամը 14.00-ից ի վեր փորձագետին հարցեր է տալիս Նիկոլայ Բաղդասարյանը, եւ նրա հարցաքննությունը դեռ չի ավարտվել: Ն. Բաղդասարյանին հետաքրքրում էր, թե ինչպես է փորձագետը տվել 26 էջանոց եզրակացություն, երբ անցյալ տարվա հոկտեմբերի 31-ին քննիչ

Սամվել Ալեքսանյանը չի իմացել, «Փակ շուկայի» պատերին ով, ինչ ուզել արել է (Տեսանյութ)

«Ծածկած շուկա» ընկերության տնօրեն Վահագն Մկրտչյանի փաստաբան Լիաննա Բալյանը պնդում է, որ շուկայի պատերին Նախախորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանի լուսանկարով ու «Մասսոն, գրանտակեր» գրությամբ պաստառը փակցնելու հետ ոչ Սամվել Ալեքսանյանը, ոչ էլ շուկայի տնօրինությունը կապ չունի: «Ներկայացնում են լրատվամիջոցների փաստաթղթերի պատճեններ,  իբր թե շուկայի տնօրինությունը պատին փակցրել է պաստառ: Նախկինում այդ կապակցությամբ նրանք դիմել են ոստիկանություն

ՀԱԿ-ԲՀԿ հանդիպման հավանական հետեւանքներն ու ԲՀԿ-ի ազնվության չափը

Մեկ օր առաջ տեղի ունեցավ ՀԱԿ-ԲՀԿ առաջնորդների հանդիպումը: Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը ԲՀԿ գրասենյակում հանդիպման ընթացքում քննարկել են քառյակի համագործակցության արդյունքները, համատեղ հանրահավաքի կազմակերպման եւ նախապատրաստման հետ կապված հարցեր: Այն, որ քառյակի անդամ երկու կուսակցությունների ղեկավարներն առանձին հանդիպեցին, բազմաթիվ տարակարծությունների տեղիք է տալիս: Թեեւ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն այդ հանդիպման մեջ

Արամ Նավասարդյան. «Թեժ աշուն, թեժ ձմեռ, թեժ Հնդկաստան, թեժ Պարսկաստան… ո՞ւր է»

«Տեսնում եմ ազդակներ, որ Քառյակը ինչ-որ ձևով իր ձևաչափը կփոխի. կդառնա եռյակ կամ երկյակ»,-այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում, ամփոփելով օգոստոսի 8-17-ը «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության կողմից 1067 անձի շրջանում իրականացված հարցման արդյունքները, նշեց կազմակերպության տնօրեն Արամ Նավասարդյանը: Ըստ նրա` «ժողովուրդը լավ հիշում է բոլոր քաղաքական ուժերի պահվածքն ու ցույց տված արդյունքները նախագահական և խորհրդարանական ընտրությունների

Աշխատանքային առաջին հանդիպումը ՔԿԱԳ տարածքային բաժինների ղեկավարների հետ

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր հանդիպել է քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինների ղեկավարներին: Հանդիպմանը քննարկվել են ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները: Նախարարը ներկաների ուշադրությունը հրավիրել է քաղաքացիների կողմից կարևորություն ունեցող հարցերին և տեղեկացրել, որ վերջինների վերաբերմունքը, գնահատականները հասկանալու համար ամենօրյա մշտադիտարկում է իրականացվելու: «Կարևոր է քաղաքացիների վերաբերմունքը «զագսի» գրասենյակների աշխատանքների նկատմամբ,

Վարդան Պետրոսյան. «Արթո՛ւր, ես քո բոլոր հարցերի պատասխաններն ունեմ»

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով հանդես եկավ տուժող Արթուր Հակոբյանի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը: Նա միջնորդեց, որպեսզի լրացուցիչ հարցաքննվի Վարդան Պետրոսյանը: Պաշտպանական կողմն առարկեց, իսկ Վարդան Պետրոսյանը, դիմելով տուժողին, ասաց.«Եթե ինձ ցմահ չտան, ես դուրս եմ գալու, կնայես իմ աչքերին, ու ես քեզ կպատասխանեմ: Արթո՛ւր, ես ունեմ քո բոլոր հարցերի պատասխանները:

Օրինագիծն էժանագին սուտ՝ փոխնախարարի մակարդակով

Նախօրեին «Շրջակա միջավայրի վրա ազդեցության եւ փորձաքննության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը» Ազգային ժողովում կրքեր բորբոքեց, խորհրդարանից դուրս էլ հասարակական կազմակերպությունների շրջանում պակաս կրքեր չբորբոքվեցին: Այս օրինագծի նախնական տարբերակի մշակման մասնակիցները համարում են կեղծիքներով, «ավանտյուրայով» «սղացրած» օրինագիծ: Որ այն պիտի փոփոխվեր ոչ հօգուտ շրջակա միջավայրի, բնապահպանները կանխատեսում էին դեռ 2012-13 թվականներին:

Սամվել Ալեքսանյանի հարցաքննությունը հետաձգվել է

Նախախորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանն ընդդեմ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եւ «Ծածկած շուկայի» տնօրինության գործով դատական նիստին այսօր ուսումնասիրվեցին Եղնուկյանի պատիվը, արժանապատվությունը ստորացնելու փաստը հաստատելու վերաբերյալ ապացույցները: Պարոն Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը որպես ապացույցներ դատարանին ներկայացրել էր լրատվամիջոցներով հրապարակված նյութերն ու շուկայի պատին փակցված Եղնուկյանի լուսանկարով պաստառի ու «մասսոն, գրանտակեր» գրությունը արձանագրած տեսանյութերը : Հիշեցնենք, որ

Սեպտեմբերի 17-ին Քառյակը կհրապարակի հանրահավաքի օրը 

Քիչ առաջ խորհրդարանում ավարտվել է ոչ իշխանական խմբակցությունների`ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունների հերթական նիստը, որից հետո «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ օրակարգում երեք հարց է եղել։  «Շարունակվեցին նախնական քննարկումները 12 կետերի հետ կապված, և հիմնականում մեր դիրքորոշումները համընկնում են, բայց, նկատի ունենալով, որ ֆորմալ առումով մինչև սեպտեմբերի 30–ն է

Եղեգնուտցիների հողերը չորանում են Սեւ գետի ցամաքելու եւ պոմպակայանների խնայողության պատճառով

Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի բնակիչները չեն կարողանում իրենց հողատարածքները մշակել, եթե մշակում էլ են, ապա մի փոքր մասը: Այս գյուղում ոռոգման ջուրը հրաշքի նման մի բան է դարձել. գյուղացիներն ասում են, որ ջրային պաշարներով հպարտացող Հայաստանի այս տարածաշրջանը վերածվում է անապատի, ջուր չկա, չեն կարողանում եղած ցանքատարածությունները ոռոգել: Ժամանակին այս եւ հարակից մի քանի գյուղեր

Հովիկ Աբրահամյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Չինաստանի դեսպանի հետ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել դեսպանի գործունեությունը հայ-չինական հարաբերությունների ընդլայնման և խորացման գործում: «Ձեր առաքելության ժամանակահատվածում հայ-չինական փոխգործակցությունը ձեռք է բերել որակական նոր մակարդակ և Ձեր գործունեությամբ մեծապես նպաստել եք այդ գործընթացին»,- նշել է

«Երազախաբ» Ադրբեջան և 90 % վստահություն` ՀՀ ԶՈՒ նկատմամբ. Gellap international-ի հարցումը

«24%-ը նշել է, որ Ադրբեջանը, գիտակցելով, որ տանուլ է տալու բանակցային գործընթացում, փորձում է հրահրել նոր ռազմական կոնֆլիկտ, ևս 24%-ը նշել է, որ այս իրավիճակը Ադրբեջանին թելադրվում է արտաքին ուժերի կողմից, 18% -ը նշել է, որ Ադրբեջանը հրահրում է ռազմական կոնֆլիկտ, որպեսզի զսպի ներքին խնդիրները, Ադրբեջանն օգտվում է ՀՀ ներքաղաքական խնդիրներից՝ 13%-ը»,-այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում,

Բժշկին կալանավորելու որոշումը արդարացված չէ

Բաց նամակ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին, ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գագիկ Հովհաննիսյանին ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2014թ. օգոստոսի 29-ի դատական նիստում որոշում է կայացրել «Վանաձոր բժշկական կենտրոն» ՓԲԸ վիրաբույժ Վլադիմիր Ղուկասյանի նկատմամբ խափանման միջոց կիրառել կալանավորումը: Վ. Ղուկասյանը մեղադրվում

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների արդյունքում Հայաստանի անշարժ գույքի շուկայում գների անկում կարող է լինել

Անշարժ գույքի բորսայի տնօրեն Արտյոմ Պրիբիլսկու խոսքով՝ Հայաստանում անշարժ գույքի ոլորտում ճգնաժամը չի վերացել

Տարոն Մարգարյանը միաձայն ընտրվել է «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստին Նիստի օրակարգում ընդգրկված խորհրդի նախագահի ընտրության հարցի քննարկման շրջանակում խորհրդի անդամներն առաջադրել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածությունը: Առաջադրմանը հաջորդած բաց քվեարկության արդյունքում Տարոն Մարգարյանը միաձայն ընտրվել է «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ:

Արսեն Ջուլֆալակյանը եզրափակչում է

Բայց նրա ու Ռոման Վլասովի միջեւ Տաշքենդում գոտեմարտ չի կայանա: Հայաստանցի հունահռոմեական ըմբիշ, 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնության եզրափակչում է: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի սանը եւ որդին միմյանց հետեւից ժամանակից շուտ հաղթեց ադրբեջանցի Էլվին Մուրսալիեւին, ավստրիացի Ֆլորիան Մարշլին, մեքսիկացի Խուան Էսկոբարին, ½ եզրափակչում համառ պայքարում մեկ միավորի առավելությամբ պարտության

Մայր Աթոռում Ս. Էջմիածնում սկսվեց «Ընտանիք, հասարակություն և Եկեղեցի. ժամանակակից մարտահրավերներ» գիտաժողովը

Սեպտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսություննեերի դահլիճում իր աշխատանքը սկսեց «Ընտանիք, հասարակություն և Եկեղեցի. ժամանակակից մարտահրավերներ» խորագիրը կրող գիտաժողովը: Գիտաժողովը կազմակերպվել է Մայր Աթոռի Եկեղեցական Հայեցակարգային հարցերի գրասենյակի կողմից` աջակցությամբ «Վորլդ վիժըն» կազմակերպության, ԵՀԽ Կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի և ՄԱԲՀ (UNFPA) հայաստանյան գրասենյակի: Գիտաժողովին

Վարչապետն ընդունել է ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալիի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը բարձր է գնահատել Հայաստանի կառավարության և Համաշխարհային բանկի միջև համագործակցությունը և հիշեցրել, որ ներկա դրությամբ համատեղ իրականացվում է 15 ծրագիր՝ 518 մլն դոլար ընդհանուր ծավալով: «Մենք ցանկանում ենք որակապես նոր հիմքերի վրա դնել Համաշխարհային բանկի հետ փոխգործակցությունը և էլ

Կարեն Հակոբյանն այժմ ՀՀ քաղաքացի է եւ արդյունքում փոխվել է միայն անձնագրի շապիկի գույնը

Նախկինում փախստականի կարգավիճակ ունեցող Կարեն Հակոբյանը կստանա ՀՀ քաղաքացու անձնագիր: Այդ մասին «Առավոտի» հետ զրույցի ժամանակ ասաց Կարեն Հակոբյանի մայրը՝ Անահիտ Առաքելյանը: Կարեն Հակոբյանը ծնվել է Հայաստանում՝ 1988 թվականին, սակայն մոր՝ Անահիտ Առաքելյանի հետ 1988 թվականի հուլիսի 15-ին գնացել է Բաքու, որից հետո՝ 1990 թվականին բռնագաղթվել է Հայաստան: Հայաստանում դիմել են պետական լիազոր մարմնին՝ ապաստան

2014թ. ծրագրով սահմանված ժամանակացույցով մանկապարտեզներին բաշխվելու է 1074 եռահարկ մահճակալ

Երևանի համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատություններին պատվիրված նոր գույքը բաշխելու ծրագրի վերջին փուլն է իրականացվում մանկապարտեզներում։ «Թե՛ գույքը պատվիրելիս, թե՛դրա բաշխման ընթացքում խստորեն հետևում ենք տեխնիկական բնութագրերին։ Քաղաքապետի հանձնարարությամբ ստեղծված հանձնաժողովը մանրամասնորեն է ուսումնասիրում այս օրերին մանկապարտեզներին տրամադրվող գույքը. նկատվող թերությունները շտկվում են տեղում կամ ամենակարճ ժամկետում։ Թե՛ անցյալ տարի, թե՛ այս տարի ծրագրում ներառված

Ռուսաստանը խոչընդոտում է հայկական ավիաընկերությանը (Տեսանյութ) 

Ինչու՞ւ է ռուսական կողմը «Էյր Արմենիայի» հետ ներքին փաստաթղթերը հանրայնացրել Ռուսական «Օդային հաղորդակցության կազմակերպման պետական կորպորացիան» հայտարարել է, որ սեպտեմբերի 21-ից դադարեցնում է հայկական «էյր Արմենիա» ավիաընկերության սպասարկումն իր օդային տարածքում` պարտքերի պատճառով: Ըստ ռուսական կողմի՝ այդ պարտքը կազմում է 1,1 միլիոն դոլար, որից ժամկետանցը` 400 հազար դոլար: Ավիաընկերության տնօրինությունը զարմացած է ռուսական կողմի այս

«Այլեւս հնարավոր չէ սուս մնալ». Աշոտ Մելիքյան

Այսօր «Մեդիա կենտրոնում» լրագրողների նկատմամբ բռնությունների մասին հրավիրած ասուլիսում «Լրագրողներ հանուն ապագայի» Հ/Կ նախագահ Սուրեն Դեհերյանն ասաց, որ բացի հետեւողականությունից, լրագրողները պետք է մոտեցումները փոխեն. «Պետք է սաստել, կանգնացնել: ԶԼՄ-ները պետք է ակտիվ լուսաբանեն: Լրագրողները պետք է ոտքի կանգնեն, հանրությունը պետք է ոտքի կանգնի, միտինգներ պետք է սկսեն, որովհետեւ դա նշանակում է հասարակության բերանը փակել:

Հայաստանը հեռահար նոր զենք կգնի. նախարարը ռազմական գաղտնիք չբացեց (Տեսանյութ)

«Հայաստանի Զինված ուժերը շուտով կհամալրվեն նոր՝ առավել հեռահար զենքով»,-այսօր Արցախյան ազատամարտի հերոսներին նվիրված, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ կազմակերպված «Զոհերի հիշատակ» հուշաքարի և ուսանող-ազատամարտիկների լսարանի բացման արարողությունից հետո ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Հանդիպումից հետո՝ Տնտեսագիտականի բակում լրագրողները խնդրեցին նախարարին մանրամասներ հաղորդել հեռահար զենք գնելու պայմանավորվածությունների մասին, սակայն նախարարը

Ստամբուլահայ դիրիժորին Հայաստան չեն հրավիրում

Մինչդեռ Թուրքիայի մշակույթի նախարարը մշակութային հարցերում խորհրդակցում է նրա հետ Շուրջ 35 տարի է հաշվվում ծնունդով Ստամբուլից դիրիժոր Նվարդ Անդրեասյանի (լուսանկարում) ստեղծագործական կենսագրությունը: Երաժիշտը հանդես է եկել բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում, Ֆրանսիայում, Բրազիլիայում, ԱՄՆ-ում, Չինաստանում, Չեխիայում եւ այլն: Թեեւ նա հաճախ է այցելում հայրենիք, սակայն ընդամենը երկու անգամ է ներկայացել մեր հանդիսատեսին: Ազգային օպերային

Արտակարգ իրավիճակների աշխատակցի օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետի պատվոգրեր և շնորհակալագրեր են հանձնվել

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը Արտակարգ իրավիճակների աշխատակցի օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետի պատվոգրեր և շնորհակալագրեր է հանձնել ՀՀ ԱԻՆ ԵՓՎ բաժինների և հրշեջ փրկարարական ջոկատների մի շարք աշխատակիցների` բնակչության պաշտպանության բնագավառում ակտիվ գործունեության, արտակարգ իրավիճակների կանխարգելման, հնարավոր հետևանքների նվազեցման և արագ արձագանքման, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու և իրականացնելու համար: Քաղաքապետարանի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031