Օրվա լրահոսը
«Դա համալսարանի իրավասությունից դուրս հարց է»
Լուրեր են շրջանառվում, որ Գորիսի պետական համալսարանում Սուրեն Խաչատրյանին (լուսանկարում)Սյունիքի մարզպետի պաշտոնին վերադարձնելու նպատակով ստորագրահավաք է սկսվել: Լուրի հավաստիությունը ստուգելու համար դիմեցինք համալսարանի ռեկտոր Յուրա Սաֆարյանին: Նա ասաց. «Գորիսի պետական համալսարանը նման ստորագրահավաք չի կազմակերպել: Կրթօջախը քաղաքական պայքարի տեղ չէ և նման գործերով չի զբաղվում: Դա նրա իրավասությունից դուրս հարց է: Համալսարանը գործում է իր
Այսօր տոնում ենք Խաչվերացը
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Խաչվերացը: Այն Հայ Եկեղեցու հինգերորդ տաղավար տոնն է: Բոլոր եկեղեցիներում մատուցվել է տոնական Ս. Պատարագ: Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Ս. Պատարագը մատուցվեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Պատարագիչը ԱՀԹ Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանն
Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Բերդի նորակառույց եկեղեցին
Սեպտեմբերի 14-ին` Խաչվերացի տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Տավուշի թեմ, ուր հանդիսապետեց Բերդ քաղաքի նորակառույց Ս. Հովհաննես եկեղեցու օծման սրբազան արարողությունը: Տարածաշրջանի բնակչության համար այս պատմական առիթով Բերդ քաղաք էր ժամանել նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Ս. Հովհաննես եկեղեցին, որի հիմնարկեքը կատարվել էր 2012 թ. մայիսի 20-ին, կառուցվել
Արթուր Ալեքսանյանը կպայքարի ոսկե մեդալի համար, իսկ Վարշամ Բորանյանն արժանացավ «հայի բախտի»
Գյումրեցի 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը Տաշքենդում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակչում, դրսեւորելով ուժեղ կամք, համառ պայքարում 3:1 հաշվով հաղթեց Իրանի ներկայացուցիչ Հաշեմ Ռեզաեիին: Առաջին մրցափուլից հետո Արթուրը զիջում էր 0:1 հաշվով, սակայն երկրորդում երեք միավոր վաստակեց ու արժանի հաղթանակ տանելով մտավ եզրափակիչ, որտեղ չեմպիոնի տիտղոսի համար գոտեմարտելու է գերմանացի Օլիվեր Հասլերի հետ: Եզրափակիչ
Վարշամ Բորանյանը հետ չի մնում Արթուր Ալեքսանյանից
Հայաստանցի 71 կգ քաշային կարգում հանդես եկող ըմբիշ Վարշամ Բորանյանը Տաշքենդում հետ չի մնում իր տիտղոսակիր թիմակցից: Արթուր Ալեքսանյանի պես նա մեկնարկային գոտեմարտից հետո եւս երկու հաղթանակ է տոնել՝ մրցագորգի տեր, ուզբեկ Դիլշոդժոն Տուրդիեւի եւ ղազախ Դեմեու Ժարդաեւի նկատմամբ եւ մտել ե կիսաեզրափակիչ: Այստեղ նրա մրցակիցը թուրք Յունուս Օզելն է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Արթուր Ալեքսանյանը Տաշքենդում շարունակում է հաղթել: «Սպիտակ արջը» մտել է կիսաեզրափակիչ
Հայաստանցի 98 կգ քաշային հունահռոմեական ըմբիշ Արթուր Ալեքսանյանը Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնությունում շարունակում է հաղթել մրցակիցներին: Առաջին գոտեմարտում բացահայտ առավելությամբ հաղթելուց հետո մեր «Սպիտակ արջը» առանց ավելորդ շտապողականության միավորներով եւս երկու հաղթանակ տարավ: Սկզբում Արթուրը 2:0 հաշվով առավելության հասավ հունգարացի Ադամ Վարգայի, այնուհետեւ 1:0 հաշվով՝ բելառուս Ալեքսանդր Խրաբովիչի նկատմամբ: Քիչ հետո Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակչում գոտեմարտելու
«Ընդարմացած» լոլիկներ
Երկար փնտրեցի ռուսերեն томленные բառի համար մի հարմար թարգմանություն, բայց ի վերջո կանգ առա այս տարբերակի վրա: Լոլիկները շատ ցածր ջերմաստիճանի ջեռոցում մի քանի ժամ պետք է հանգստանան, թուլանան, ընդարմանան եւ ստանան անմահական համ: Անհրաժեշտ մթերքները Լոլիկ- 2 կգ (ցանկալի է երկարավուն, «սալոր» տեսակի լոլիկներից վերցնել, որոնք մսալի են, բայց ոչ՝ ջրալի) Սխտոր- 1 գլուխ ձիթապտղի
Մրցավարները Ռոման Ամոյանին կրկին պարտվել տվեցին
Հայաստանցի 59 կգ քաշային ըմբիշ Ռոման Ամոյանը Տաշքենդում այսօր ավարտվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում մեկնարկային գոտեմարտում պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Մինգիյան Սեմյոնովին: Ամենեւին էլ չնսեմացնելով ռուս ըմբիշի որակական հատկանիշները՝ հարկ է նշել, որ մրցավարությունը այս էլ որերորդ անգամ չգիտես ինչի Ռոմանին «նեղեց»՝ հաղթանակը նվիրելով մրցակցին: Aravot.am-ի հետ զրույցում այս կարծիքն արտահայտեցին մեր մասնագետները: Թե այս անգամ
Վարշամ Բորանյանը հետեւեց Արթուր Ալեքսանյանի օրինակին
Հայաստանցի 71 կգ քաշային Վարշամ Բորանյանը Տաշքենդում այսօր ավարտվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության որակավորման փուլի մեկնարկային գոտեմարտում, հետեւելով իր թիմակից Արթուր Ալեքսանյանի օրինակին, ժամանակից շուտ՝ 2 րոպե 22 վայրկյանում, 9:0 հաշվով հաղթեց իտալացի Ռիկարդո Աբրեսցիային: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ընթացք է տալիս Կարեն Պետրոսյանի դին վերադարձնելու պահանջին
2014թ. սեպտեմբերի 10-ին Ադրբեջանում գերության ընթացքում սպանված Կարեն Պետրոսյանի ընտանիքը ներկայացնող աշխատանքային խումբը դիմել է Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարան (ՄԻԵԴ)` դատարանի կանոնագրքի 39-րդ կանոնի հիմքով խնդրելով ՄԻԵԴ միջամտությունը Կ. Պետրոսյանի դին անհապաղ եւ անվնաս վիճակում ընտանիքին վերադարձնելու նպատակով: «Հանգուցյալի դին առանց նախապայմանի վերադարձնելը Միջազգային իրավունքի հրամայական է»,- ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» (ԸԻԿ) ՀԿ գործադիր տնօրեն,
Արթուր Ալեքսանյանն առանց դժվարության բացահայտ առավելությամբ հաղթեց մեկնարկային գոտեմարտում
Տաշքենդում այսօր ավարտվում է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Եզրափակիչ օրը Հայաստանը ներկայացնում են Ռոման Ամոյանը՝ 59 կգ քաշային կարգ, Վարշամ Բորանյանը՝ 71կգ, եւ Արթուր Ալեքսանյանը՝ 98կգ: Մեր ըմբիշներից առաջինը մրցագորգ մտավ Արթուր Ալեքսանյանը, որն առանց որեւէ դժվարության, ուժերը խնայելով, 4 րոպե 24 վայրկյանում պարտության մատնեց Թուրքմենստանի ներկայացուցիչ Արսլան Սապարմամեդովին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Հայաստանի բռնցքամարտիկները Մախաչկալայում նվաճել են հինգ մեդալ
Մախաչկալայում անցկացված բռնցքամարտի միջազգային մրցաշարում, որին մասնակցում էր 12 երկիր, Հայաստանի ներկայացուցիչները նվաճեցին մեկ ոսկե, մեկ արծաթե եւ երեք բրոնզե մեդալ: Բոլոր մրցակիցներին պարտության մատնել եւ պատվո պատվանդանի առաջին աստիճան բարձրացել է 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը (նկարում): 64 կգ քաշային կարգում երկրորդ տեղն զբաղեցրել է Հովհաննես Բաչկովը: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայության փոխանցմամբ, Հովհաննեսը
Բանա՞կ, թե՞ ազատամարտիկների խումբ
Գիտեմ, որ շատերին իմ գրածը դուր չի գա, բայց ես առաջարկում եմ կամաց-կամաց հրաժարվել «ազատամարտիկ» հասկացություններից: Այդ բառն ինձ հիշեցնում է 19-րդ դարի հայդուկային, ֆիդայական պայքարի մասին, որին, անշուշտ, մասնակցել են փառապանծ հերոսներ, սակայն այդ պայքարը ծավալվում էր պետության բացակայության պայմաններում: Այդ բառը հիշեցնում է նաեւ 90-ականների ամենասկիզբը, երբ Երեւանի փողոցներում քայլում էին ԱԿՄ-ով զինված
Տուժածին կօգնեն ԱԻՆ նախարարությունից. նախարարն է խոստացել
Գորիսում էր ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանը: Նախարարը տեղում սեփական աչքերով տեսավ սեպտեմբերի 8 -ին հրդեհի ճարակ դարձած Գորիսի հրշեջ փրկարարական ջոկատի վարորդ Արմեն Վանյանի տան վիճակը, հետաքրքրվեց, թե տունը վերականգնելու համար ինչ է պետք, ֆինանսական ինչքան միջոցներ են անհրաժեշտ: Նախարարը խոստացավ ֆինանսական օգնություն ցուցաբերել Արմեն Վանյանին՝ տունը վերականգնելու համար: Այնուհետև նախարարը Գորիսի հրշեջ ջոկատի հրամանատար
Ոստիկանապետը «սառը ցնցուղներ» է խոստանում «թեժ աշնան» կողմնակիցներին. «Ազատություն»
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը «թեժ աշնան» կողմնակիցներին այսօր խոստացավ «սառը ցնցուղներ», իսկ եթե դա էլ չօգնի՝ ասաց, որ կլինի «ավելի թեժ աշուն»: Այսպիսի հայտարարություն գեներալ-լեյտենանտ Գասպարյանն արեց «Արզնի» օդանավակայանի տարածքում ոստիկանության զորքերի զորավարժությունից հետո՝ լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ընթացքում: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Զորավարժություններն, ի դեպ, ունեին ուշագրավ անվանում՝ «Հատուկ համահավաք ջոկատի կիրառումը զանգվածային
Մեծ Հայրենականի ավարտից 69 տարի անց զոհվածների հիշատակին Գոշում հուշարձան բացվեց
Նշվեց Գոշի օրը: Սեպտեմբերի 13-ին Դիլիջանի տարածաշրջանի Գոշ գյուղում նշվեց գյուղի օրը: Հանդիսությանը ներկա էին Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքից ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը, Տավուշի մարզպետի տեղակալ Լեւոն Սարգսյանը, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, գոշեցի բարերարներ Հենրիկ Զաքարյանը, Անտոն Մեհրաբյանը, Գոշի հարյուրավոր բնակիչներ, հյուրեր: Միջոցառման մասնակիցները գյուղապետարանի շենքի մոտից երթ կատարեցին, ծաղիկներով խոնարհվեցին Մխիթար Գոշի հուշարձանին,
ԱՄՆ-ը պատերազմի մեջ է «իսլամական պետության» դեմ. ABC
Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջոշ Էռնեստը հայտնել է, որ ԱՄՆ-ը պատերազմի մեջ է «Իսլամական պետության» հետ: Հայտարարությունն արվել է պատերազմի մեջ գտնվելու վարկածը հերքելուց մեկ օր անց, փոխանցում է «Էյ Բի Սի»-ն: «Միացյալ նահանգները «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» հետ պատերազմի մեջ է այնպես, ինչպես «Ալ-Քաիդա»-ի և նրան կից խմբավորումների հետ», – ասել է Էռնեստը
Հայաստանը մեծ քայլերով գնում է թվայնացման, որտեղ պարզ չէ, թե լրատվամիջոցները ինչպես են գործելու
Տեղեկատվական վեճերի խորհուրդը երկօրյա աշխատանքային քննարկում է կազմակերպել փաստաբանների եւ լրագրողների հետ: Օրակարգում են զրպարտության եւ վիրավորանքի, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների հրապարակայնության, էլեկտրոնային լրատվամիջոցներում հեղինակային իրավունքի պաշտպանության ու «մոռացվելու» իրավունքին առնչվող հարցերը: ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրի ղեկավար Օլիվեր Մաքկոյն իր խոսքում անվտանգության մանդատի մեջ ներառեց ժողովրդավարական արդյունավետ գործընթացները: Նա նշեց, որ Հայաստանը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանին՝ աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելու առթիվ
Sիրելի Արսեն, սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Տաշքենդում կայացած ըմբշամարտի հունահռոմեական ոճի աշխարհի առաջնությունում հաղթելու և չեմպիոնի կոչումը նվաճելու առթիվ: Դուք միշտ բարձր եք պահել Հայաստանի պատիվն այս սպորտաձևում և ոգևորել բոլորիս տարբեր հեղինակավոր մրցաշարերում Ձեր ունեցած ձեռքբերումներով: Հայ ժողովուրդը հպարտանում է Ձեզանով, ով պատվով է ներկայացնում մեր երկիրը սպորտի ասպարեզում: Մշտական ուշադրության կենտրոնում պահելով այս
Եվրամիության և Մաքսային միության միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու ժամանակն է. Ֆյուլե. УНИАН
Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտնել է, որ ժամանակն է ԵՄ-ի և Եվրասիական տնտեսական միության միջև պաշտոնական կապեր հաստատել և Մաքսային միության հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու շուրջ բանակցություններ սկսել, փոխանցում է «ՈւՆԻԱՆ»-ը: «Մեզ Ռուսաստանի հետ հետևողական քաղաքականություն է անհրաժեշտ… Ժամանակն է, որ չթաքնվենք այնպիսի կարգախոսների տակ, ինչպիսիք են՝ «Լիսաբոնից մինչև Վլադիվաստոկ ազատ առևտրի գոտի»:
ՀՀԿ ԵԿ տարածքային կազմակերպության հավաք՝ Ծաղկաձորում
Ծաղկաձորում սեպտեմբերի 12-14-ն ընթանում է ՀՀԿ Արարատի տարածքային երիտասարդական կազմակերպության եռօրյա հավաքը, որին մասնակցում է 18-30 տարեկան շուրջ 100 երիտասարդ: Հավաքն առավելապես ունի գախափարախոսական ուղղվածություն։ Այս 2 օրերի ընթացքում անցկացվել են «Ով է Գարեգին Նժդեհը մեզ համար» և «Երիտասարդության ակտիվության կարևորությունը Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրերով քննարկումներ, «Միասնական երիտասարդության կարևորությունը հայ իրականության մեջ» թեմայով դասախոսություն։ Սեպտեմբերի 13-ին
ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակի Կանանց խորհուրդը դրամական միջոցներ է հատկացրել Գյումրիում հաշմանդամություն ունեցող երեխաների խաղահրապարակի կառուցման ծրագրի համար
Սեպտեմբերի 12-ին Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչությունը «Հայաստան» կենտրոնում կազմակերպել էր միջոցառում ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակի Կանանց խորհրդի անդամների համար` ՀՀ մշտական ներկայացուցչի տիկնոջ` Սուսաննա Նազարյանի հովանու ներքո: Միջոցառմանը ներկա էին Կանանց խորհրդի գործադիր մարմնի ներկայացուցիչները, ՄԱԿ-ի միջազգային գործակալություններում աշխատող հայ կանայք, կին դիվանագետներ և դիվանագետների կանայք: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան
Գյումրու տեխնոպարկում նախագահին դիմավորեցին ու ճանապարհ դրեցին հոտնկայս` ծափահարություններով (ֆոտոշարք)
Այսօր աշխատանքային այցով Շիրակի մարզում էր նախագահ Սերժ Սարգսյանը: Նա եղավ Գյումրիում, այնուհետ ուղևորվեց Աշոցք ու Ամասիա: Սերժ Սարգսյանը եկել էր մի շարք կառույցների հանդիսավոր բացման արարողությանը մասնակցելու, կարմիր ժապավենները կտրելու: Այդ կառույցների թվում էր Գյումրու տեխնոպարկը, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի «Գյումրի 2 ենթակայան»-ը, որի վերականգնումը իրականացվել էր Գերմանիայի KFW բանկի վարկավորմամբ, Գյումրու Մուշ 2 թաղամասում
Լեզվի տեսչությունի՞ց են վախեցել, թե՞ երեխաները կարդալ չգիտեն
Լեզվի տեսչությունն այնքան խիստ է վերահսկում, որ արդեն, որտեղ հարկավոր է իսկապես օտար լեզվով գրել, էլի հայերեն են գրում: Ռուսաց լեզվի եւ անգլերենի ուսուցիչները զարմացած են այս տարվա նշված լեզուների դասագրքերի շապիկներից. մանկավարժներն ասում են, որ սխալ է 5-րդ դասարանցու գրքի շապիկին հայերենով գրել՝ «Անգլերեն լեզու», ճիշտը «English»-ն է, կամ՝ 8-րդ դասարանի դասագրքին գրել՝ «Ռուսաց
Ուկրաինայում ռազմական գործողությունները վերսկսելու ցանկացողներ կան. Լավրով. ТВЦ
Ուկրաինայի արևելքում կարող են վերսկսվել ռազմական գործողությունները և դա չի բխում Կիևի ուժերի շահերից, «Տե Վե ՑԵ» հեռուստակայանի եթերում հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Մեր և ԵԱՀԿ դիտորդների գնահատականներով զինադադարը ընդհանուր առմամբ գործում է, թեև չնչին խախտումներ լինում են: Երկու կողմերից պարբերաբար փոխհրաձգություն է լինում, սակայն երկարաժամկետ զինադադարի գործընթացը դեռ չի խզվել»,
Անհորիզոն պատգամ
Անհնարին է, որ Ուրուկ քաղաքի թագավոր-քուրմ եւ կիսաստված Գիլգամեշը իրեն թույլ տար Էնկիդու ընկերոջ մահվանից հետո այդպիսի երկար ճանապարհորդության դուրս գալ՝ Անմահության ծաղիկը որոնելու: Եվ երկար թափառումներից հետո հասներ Մաշու լեռ, որն է՝ Մասիսը, եթե լեռն այդ սրբազան չլիներ: Այսինքն թե` Արարատը սրբազան էր բոլոր ցեղերի համար, ջրհեղեղից հետո եւ թերեւս ջրհեղեղից առաջ նույնպես: Այսպիսի
Կայացավ ԲՀԿ երիտասարդների միության համագումարը
Ս/թ սեպտեմբերի 13-ին տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երիտասարդների Միության կոնֆերանսը: Կոնֆերանսի նպատակն էր բարձրաձայնել երկրում ընթացող քաղաքական, հասարակական եւ տնտեսական բոլոր այն գործընթացների մասին և գտնել դրանց լուծման ուղիները, որոնք մեծապես հուզում են հասարակությանն ու նրա ամենադինամիկ շերտին՝ երիտասարդությանը: Կոնֆերանսի շրջանակներում հավաքագրվել եւ ուսումնասիրվել են ԲՀԿ Երիտասարդների Միության 63 տարածքային կազմակերպություններից՝ ստացված եւ ժողովրդին
Ինչի՞ն են միտված սահմանադրական փոփոխությունները
Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակներում թեման քննարկում են ԱԺ պատգամավորներ Վահրամ Մկրտչյանը (ՀՀԿ) եւ Վահան Բաբայանը (ԲՀԿ): Արամ Աբրահամյան.– Ինչի՞ համար է հիմա իշխանությունը ձեռնարկում սահմանադրական փոփոխությունները, ի՞նչ խնդիրներ են լուծվելու, եւ ասեմ, պարոն Մկրտչյան` ոչ իշխանական ուժերը կասկածում են ձեզ, որ դուք ուզում եք այդ փոփոխություններն իրականացնել՝ իշխանությունը վերարտադրելու համար: Վահրամ Մկրտչյան.–
Ազատության հրապարակը դարձել էր մեծ մարզահրապարակ (ֆոտոշարք)
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը Երեւանի քաղաքապետարանի հետ համատեղ այսօրվանից սկսել է մայրաքաղաքի Ազատության հրապարակում տարբեր մարզաձեւերի ցուցադրական ելույթներ կազմակերպել: Գաղափարի հեղինակը սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն է: Aravot.am-ի հետ զրույցում նախարարն ասաց. «Այսօրվանից սկսած յուրաքանչյուր շաբաթ օր այս նույն տեղում կազմակերպվելու են երեքական մարզաձեւերի ցուցադրական ելույթներ: Միջոցառումները կշարունակվեն այնքան ժամանակ, որքան
Խորհրդակցություն ՀՀ ՊՆ վարչական համալիրում
Սեպտեմբերի 13-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին պաշտպանության նախարարի և ԶՈՒ ԳՇ պետի տեղակալները, ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների ու առանձին բաժինների պետերը: Հեռահաղորդակցության միջոցների և տեսակապի շնորհիվ խորհրդակցությանը ներգրավված էր նաև բանակային զորամիավորումների հրամկազմը: Խորհրդակցությունը նվիրված էր ՀՀ անկախության հռչակման 23-րդ տարեդարձի


















































