Օրվա լրահոսը

Բա ես գնամ էդ պոռնիկի առաջ չոքե՞մ. Դատավորը՝ որդու բռնաբարության եւ հափշտակության մեջ կասկածվելու մասին. NEWS.am

Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանը հերքում է, որ իր որդին 32-ամյա Մարիամ Ն.-ից ոսկե շղթա է հափշտակել եւ նրան բռնաբարել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վլադիմիր Գրիգորյանը: Նա խոսել է իր որդու հետ, ով ժխտում է թե բռնության փաստը, թե ոսկի շղթան հափշտակելու հանգամանքը: Վլադիմիր Գրիգորյանը այն կարծիքն է,

Եղվարդ-Երևան ավտոճանապարհին բախվում են Audi A6-ն ու Opel-ը, վերջինս գլխիվայր շրջվում է. shamshyan.com (Տեսանյութ)

shamshyan.com -ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է տեղի ունեցել այս տարվա հունվարի 6-ին, Եղվարդ-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ավտովթարը: Հունվարի 6-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել էին Opel մակնիշի 34 MD 492 համարանիշի և Audi A6 մակնիշի 999 ԼՏ 01 համարանիշի ավտոմեքենաները:

Բա որ իմանաս, թե մենք քեզ ոնց ենք կարոտում

Մեկ տարի առաջ մենք կորցրեցինք մեր հրաշալի ընկերոջը՝ մարդկային լավագույն որակներն իր մեջ ամփոփող, ծայրաստիճան պրոֆեսիոնալ լրագրողին՝ Նաիրա Մամիկոնյանին: Նաիրայի անժամանակ մահը ոչ միայն նրա հարազատների եւ ընկերների համար էր ծանր ու անդառնալի կորուստ, այլեւ «Առավոտի» համար՝ որպես լրատվամիջոց: Նառան մեր խմբագրակազմի լավագույն ուժերից էր՝ միշտ դիպուկ, սուր գրչով, միեւնույն ժամանակ՝ էթիկական սահմանները չանցնող: Իր

Սիրիայում զոհվել է 14-ամյա ադրբեջանցի

Տղան կռվում էր հոր հետ միասին

Կրթության նախարարների համաժողով` Լոնդոնում

Միացյալ Թագավորության համալսարանների և գիտության նախարար, պատգամավոր Դեյվիդ Վիլլեթսի և կրթության պետքարտուղար, պատգամավոր Մայքլ Գոուվի հրավերով ՀՀ կրթության և գիտության նախարար Արեն Աշոտյանը հունվարի 20-ից 22-ը Լոնդոնում կմասնակցի Կրթության նախարարների համաշխարհային կրթական համաժողովին: Վերոնշյալ համաժողովի ընթացքում նախատեսվում են կրթության քաղաքականության, նպատակների, կառավարման, ինչպես նաև կրթական համակարգի կարիքների, ռազմավարության և բարեփոխումների իրականացման վերաբերյալ քննարկումներ: Նախատեսվում են

ԱՊՊԱ համակարգի վերաբերյալ շրջանառվում են տեղեկություններ, որոնք կարող են մոլորության մեջ գցել

Սույն թվականի հունվարի 16-ին տեղի ունեցած համապատասխան հասարակական կազմակերպության ներկայացուցչի մամլո ասուլիսի արդյունքում ԶԼՄ-ներով ԱՊՊԱ համակարգի վերաբերյալ  տեղեկություններ, որոնք Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կարծիքով կարող են մոլորության մեջ գցել համակարգի սպառողներին, մասնավորապես` • Սկսեց  շրջանառվել  տեղեկատվություն, համաձայն որի` վարորդներն իրավունք ունեն առանց ԱՊՊԱ պայմանագիր ունենալու վարել ավտոմեքենան մինչև 10 օր: Բյուրոն հայտնում է, որ յուրաքանչյուր ավտոմեքենա,

Արձանագրվել են հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր. զոհվել է կրտսեր սերժանտ

Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ժամը 23:50-ից մինչև 00:15-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում արձանագրվել են հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր: ԼՂՀ զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները հավաստանշելով ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողությունները, երկու ուղղություններում էլ անցել են կազմակերպված պաշտպանության և հակառակորդին պատճառելով զգալի մարդկային և նյութական կորուստ՝ հետ

Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 20–ին` ժամը 09.30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Կոտայքի տարածաշրջանում և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն  

Հենրիխ Մխիթարյանը երախտամոռ չէ

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշել է Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուի դերն իր հաջողություններում:   «Ես մինչեւ հիմա կապեր եմ պահպանում բոլոր ֆուտբոլիստների եւ մարզչի հետ: Լուչեսկուն մեծ դերակատարություն ունի իմ հաջողություններում: Շատ շնորհակալ եմ նրան՝ ինձ համար արած ամեն բանի համար», – ասել է Մխիթարյանը «Советский спорт»-ին:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ   Լուսանկարը՝

Արոնյանն ու Գելֆանդը բաժանեցին միավորը

Հոլանդիայի Վեյկ-ան-Զեե քաղաքում քիչ առաջ ավարտվեց շախմատի «Tata Steel Chess» գերմրցաշարի յոթերորդ տուրը: ՖԻԴԵ-ի վարկանիշային դասակարգման 2-րդ համար Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով 41-րդ քայլում միավորը բաժանեց իսրայելցի գրոսմայստեր Բորիս Գելֆանդի հետ եւ անկախ մյուս զույգերում գրանցվելիք արդյունքներից, 5,5  միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ   Լուսանկարը՝ chessintranslation-ի  

Ի՞նչ է կատարվում Կիեւում (Ուղիղ միացում)

Ուկրաինայի մայրաքաղաքում շարունակվում են ընդդիմադիր ցուցարարների եւ ոստիկանների միջեւ բախումները: Լսվում են կրակոցներ, մահակների ձայներ եւ այլն: Կիեւում այս պահին կատարվող իրադարձություններին կարող եք հետեւել այստեղ:

Հայտնաբերվել է դի

Meteo.am. Հունվարի 19-ին, ժամը 21.10-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Ազատության փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին.անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակում՝ անկողնում, հայտնաբերել Մ. Բ.-ի (ծնվ. 1960թ.) դին:

Ստամբուլում ցուցարարները արդարություն են պահանջում Դինքի գործով. Azatutyun.am

Azatutyun.am. Հազարավոր ցուցարարներ այսօր Ստամբուլի Թաքսիմ հրապարակում պահանջում են հայազգի անվանի լրագրող, «Ակոսի» խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով արդար դատավարություն։ 52-ամյա Դինքը սպանվել է 7 տարի առաջ` 2007 թվականի հունվարի 19-ին։ Թաքսիմի հրապարակում ցուցարարները վանկարկում են «Մարդասպան պետությունը պետք է պատասխանատվության կանչվի» և «Բոլորս Հրանտ Դինք ենք, բոլորս հայ ենք» կարգախոսները։ Նյութն ամբողջությամբ կարող եք

Ուկրաինայում բախումները ցուցարարների եւ ոստիկանության միջեւ շարունակվում են

   Ուկրաինայում կրքերը թեժանում են: Ոստիկանությունը ակտիվիստների դեմ պայքարում օգտագործում է արցունքաբեր գազ: Ընդդիմադիրների ձեռքին մահակներ եւ խլացնող նռնակներ: Հայտնում է echo.msk.ru-ն: Ցուցարարները, որոնք մասնակցում են ընդդիմադիրների կազմակերպած հանրահավաքին Կիեւում, գրավել են Գրուշեվսկայա փողոցի ոստիկանական ավտոբուսներից մեկը: Նրանք գրավել են ավտոբուսը եւ փորձում են դրա միջոցով նեղացնել ոստիկանական զորքերը, որոնք փակում են կառավարական թաղամաս տանող ճանապարհը:

Թունավորման դեպք Երեւանում

Meteo.am. Հունվարի 19-ին, ժամը 19.00-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորմամբ «Սբ.Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ են հոսպիտալացվել Երևանի Մամիկոնյանց փողոցի թիվ 27 շենքի բնակարաններից մեկի բնակիչներ Լ. Հ.-ը (ծնվ.1995թ.) և Օ. Ղ.-ը (ծնվ. 1990թ.): Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Ֆրանսիայի առաջին տիկինը դուրս է գրվել հիվանդանոցից

Նա հիվանդանոց էր ընկել լրատվամիջոցներում նախագահ Ֆրանսուա Օլանդի եւ դերասանուհի Ժուլի Գայեի սիրավեպի մասին տեղեկատվության հայտնվելուց հետո: Միջազգային լրատվամիջոցները հայտնում են, որ առաջին տիկին Տրիերվեյլերը փորձել է ինքնասպան լինել: Ավելի շուտ Ֆրանսուա Օլանդը խոստացել էր ներկայացնել իր ընտանեկան կարգավիճակը մինչեւ ԱՄՆ պետական այցը, որը նշանակված է փետրվարի 11-ին: Հաղորդում է echo.msk.ru-ն: Տրիերվեյլերը ամուսնացած չէ Օլանդի հետ,

«Դեմ առ դեմ». Խոսրով Հարությունյան եւ Արծվիկ Մինասյան

Հունվարի 20-ին, ժամը 18.30-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք ՀՀ ԱԺ պատգամավորներ Խոսրով Հարությունյանի (ՀՀԿ) եւ Արծվիկ Մինասյանի (ՀՅԴ)  միջեւ բանավեճը: Թեման՝ որքանո՞վ են այսօրվա արատները պայմանավորված անցյալի թերություններով:  Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել  այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ  Twitter-ը: Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին: Հիշեցնումենք, որ մեր կայքում  չեն հրապարակվում տրանսլիտով գրված կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները:

Կիեւում սկսվել է ընդդիմության հերթական «վեչեն»

Կիեւի Անկախության մայդանում սկսվել է ընդդիմության հերթական ժողովրդական «վեչեն»: Թվով ութերորդ ժողովրդական վեչեն ուղղված է Ուկրաինայի գործող իշխանության քաղաքականության դեմ: Գրում է newsru.com-ը եւ հայտնում, որ հանրահավաքի ուղիղ հեռարձակմանը հնարավոր է հետեւել NEWSru.Ua կայքում: Ռադայի կողմից սահմանափակող մի շարք որոշումների ընդունման ֆոնին ընդդիմադիրների միջոցառումը դիտարկվում է որպես վճռական քայլ իշխանության դեմ պայքարում: Ընդդիմությունը մտադիր է

Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների դատավորի որդին կասկածվում է «Սոճի Պլազա»-ում բռնաբարություն և հափշտակություն կատարելու մեջ. Shamshyan.com

Shamshyan.com. Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվել և այդ նյութերը փոխանցվել են նույն բաժնի քննչական բաժին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունվարի 8-ին ժամը 06:00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Գորկի փողոցի բնակչուհի 32-ամյա Մարիամ Ն-ն դիմել է ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել, որ 25-ից 30 տարեկան տղան Դավիթաշեն վարչական շրջանում

Դաղստանի մայրաքաղաքում ոչնչացվել է յոթ զինյալ. Amerikayidzayn.com

Amerikayidzayn.com. Ռուսաստանի անվտանգության մարմինների ներկայացուցիչները տեղեկացրել են ահաբեկչական գործունեության իրականացման մեջ մեղադրվող յոթ անձանց ոչնչացման մասին: Ռուսաստանի հակաահաբեկչական կոմիտեի ներկայացուցչի համաձայն, ոչնչացված զինյալների թվում էր երիտասարդ մի կին, որը ենթադրաբար անցնում էր ինքնասպան ահաբեկչի նախապատրաստություն:Սպանվածների մեջ կար նաև Դաղստանում հայտնի մի զինյալ: Ըստ Մոսկվայի ուժային կառույցների, ոչնչացված ահաբեկիչները մեղադրվում են Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայում գտնվող ռեստորաններից

Մեկնարկում է ԶԼՄ-ների միջեւ 2-րդ սպարտակիադան

Փետրվարի 9-ին, ժամը 12:00-ին «Արենա» զվարճանքի կենտրոնում բոուլինգի մրցաշարով կմեկնարկի ՀԱՕԿ-ի եւ «Առավոտ» օրաթերթի համատեղ կազմակերպած ԶԼՄ-ների միջեւ 2-րդ սպարտակիադան: Անցկացվում են տղամարդկանց եւ կանանց առանձին մրցաշարեր: Յուրաքանչյուր մրցաշարում սահմանված է 4-ական մրցանակ: Մեկ հատուկ մրցանակ սահմանված է մեկ մրցափուլում առավելագույն միավորներ վաստակած մասնակցի համար՝ անկախ սեռից: Յուրաքանչյուր լրատվամիջոցից կարող է մասնակցել մինչեւ չորս հոգի:

Տղամարդկանց մրցաշարում առաջատարի փոփոխություն չկա

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանը շարունակվում է շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի տղամարդկանց 74-րդ առաջնությունը: Վեց տուրից հետո գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը կորցրել է ընդամենը մեկ միավոր եւ շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Նրանից մեկ միավոր պակաս է վաստակել գրոսմայստեր Արման Փաշիկյանը (նկարում): Այսօր շախմատիստները պայքարում են յոթերորդ տուրում:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ   Լուսանկարը՝ Armchess.am-ի

Հանրապետության ավտոճանապարհներն անցանելի են

 ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19–ին` ժամը 15.30–ի  դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ավտոճանապարհներին կատարվում են մշակման աշխատանքներ՝ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:     ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարության  լրատվական  ծառայություն

Կանանց առաջնությունում երկիշխանություն է

  Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանն ընթացող շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի կանանց առաջնության վեցերորդ տուրից հետո երկիշխանություն է: Մարիա Գեւորգյանն ու Մարինե Գասպարյանը 5,0-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Այսօր յոթերորդ տուրի օրն է:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ   Լուսանկարը՝ Armchess.am-ի  

Լեւոն Արոնյանն ամրապնդեց առաջատարի դիրքը

Վեյկ-ան-Զեե քաղաքում ընթացող շախմատի «Tata Steel Chess» փառատոնի վեցերորդ տուրում հաղթելով նաեւ ֆիլիպինցի Ուեսլի Սոին՝ Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանն ամրապնդեց առաջատարի դիրքը: Նա ունի 5,0 միավոր եւ մեկ միավորով առաջ է 2-3-րդ տեղերը բաժանող հոլանդացի Անիշ Գիրիից ու ռուսաստանցի Սերգեյ Կարյակինից: Այսօր Հայ գրոսմայստերը սեւերով խաղում է ժամանակակից շախմատի ամենափորձառու շախմատիստներից մեկի՝ իսրայելցի Բորիս

Վլադիմիր Պուտին. «Սոչիի օլիմպիադան իմ անձնական ամբիցիան բավարարելու համար չի կազմակերպվում»

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ Սոչիի օլիմպիադան պետք է ստիպի ռուսներին հավատալ,  որ նրանց երկիրը կարող է իրականացնել մեծամասշտաբ միջոցառումներ: Գրում է Itar-tass.com-ը: «ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, ծանր, Կովկասում տեղի ունեցած ուղղակիորեն արյունահեղ իրադարձություններից հետո, հասարակության վիճակը ծանր էր եւ հոռետեսական: Եվ մեզ պետք է վերադառնալ: Պետք է հասկանալ եւ զգալ, որ մենք կարող

Հրդեհ է բռնկվել Երևանի Բուզանդի փողոցի տներից մեկում

Meteo.am. Հունվարի 19-ին, ժամը 12.41-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Բուզանդի փողոցի տներից մեկում: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.54-ին, մարվել՝ 13.06-ին: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Պակիստանում պայթյունի հետեւանքով մահացել է ավելի քան 20 զինծառայող

Պակիստանի հյուսիս-արեւմուտքում գտնվող Բաննու քաղաքում ականի պայթյունի հետեւանքով զոհվել է ավելի քանի 20 զինծառայող, վիրավորվել է 30 հոգի: Ականը պայթել է ռազմական մեքենաների շարասյան մերձակայքում: Գրում է Ria.ru-ն: «Մենք փորձում ենք պարզել պայթյունի իրական պատճառները՝  պայթուցիկ սա՞րք է գործել, թե՞ մահապարտ ահաբեկիչն է արել»,- ասել է  անվտանգության աշխատողներից մեկը՝ չներկայանալով:

Ավտովթար պոնչիկանոց-սրճարանի մոտակայքում

Meteo.am. Հունվարի 19-ին, ժամը 02.58-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 54 հասցեում գտնվող «Գրանդ Քենդի» ՀՁ ՍՊԸ-ին պատկանող պոնչիկանոց-սրճարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը (պարզվել է, որ տուժածները դուրս են բերվել տեղի ուժերով): Դեռևս չբացահայտված

Քոչարյանը կդառնա՞ միացյալ ընդդիմության միասնական թեկնածուն. 168.am

168.am. «Թալանին վերջ տալու համար ոտքի ենք կանգնելու ամբողջ ժողովրդով»,- երեկ Ազատության հրապարակում կայացած հանրահավաքում հայտարարել է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ ավելացնելով, որ պետք է ոչ միայն թալանի այս մեկ գործիքը հեռացնել (նկատի ունի պարտադիր կուտակային կեսաթոշակային համակարգը.- Մ.Ս.), այլ երկիրը փրկել թալանչիական այս համակարգից, որովհետև, նրա համոզմամբ՝ այս իշխանությունները չեն նահանջելու անգամ

Լրահոս
Որ Արցախը մնար

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930