Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկում է ԶԼՄ-ների միջեւ 2-րդ սպարտակիադան

Հունվար 19,2014 16:11 Share

Փետրվարի 9-ին, ժամը 12:00-ին «Արենա» զվարճանքի կենտրոնում բոուլինգի մրցաշարով կմեկնարկի ՀԱՕԿ-ի եւ «Առավոտ» օրաթերթի համատեղ կազմակերպած ԶԼՄ-ների միջեւ 2-րդ սպարտակիադան:

Անցկացվում են տղամարդկանց եւ կանանց առանձին մրցաշարեր: Յուրաքանչյուր մրցաշարում սահմանված է 4-ական մրցանակ: Մեկ հատուկ մրցանակ սահմանված է մեկ մրցափուլում առավելագույն միավորներ վաստակած մասնակցի համար՝ անկախ սեռից: Յուրաքանչյուր լրատվամիջոցից կարող է մասնակցել մինչեւ չորս հոգի:

Հայտերը ներկայացնել մինչեւ փետրվարի 5-ը ներառյալ՝ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին: Մրցաշարին ներկայանալ փետրվարի 9-ին, մինչեւ ժամը 11:30-ը:

ՀԱՕԿ եւ «Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել