Օրվա լրահոսը

Բակո Սահակյանը հանդիպել է Րաֆֆի Հովհաննիսյանի հետ

president.nkr.am. Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին: Հանդիպմանը քննարկվել են արտաքին եւ ներքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր: Երկուստեք կարեւորվել է Հայաստանի եւ Արցախի քաղաքական ուժերի միջեւ սերտ համագործակցությունը` ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ու Արցախի միջազգային ճանաչման գործում:

Մկրտիչ Մինասյան. «Աշխատել եմ նաեւ Քոչարյանի օրոք եւ ես գնահատում եմ կատարված դրական աշխատանքները». «Հրապարակ»

Բայց նաեւ գտնում եմ, որ կան բաներ, որոնք վերանայման կարիք ունեն ցանկացած քաղաքական ուժի կամ իշխանության գործունեության ընթացքում։

Պետության դեմ հայտարարված սրբազան «ատկատ». «Ժամանակ»

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը երեկ հայտարարել է, որ «ատկատների» խնդիրը լուծված չէ և ներկայացրել է բյուջետային ծախսերի հերթական չարաշահումների շարանը: Այն, որ Հայաստանում «ատկատների» խնդիրը լուծված չէ, Իշխան Զաքարյանն ու նրա ղեկավարած Վերահսկիչ պալատը չէ, որ պետք է ակնառու դարձնեն հայաստանցիների համար: Վերջիվերջո, Հայաստանը շատ փոքր երկիր է, և ամեն ինչ առավել քան տեսանելի

Հրաչյա Ռոստոմյանը դարձյալ քննադատում է Յուրի Վարդանյանին. «Հրապարակ»

Մի հատ ծրագիր նշեք, որ ինքն այդ ընթացքում արել է կամ ինչ-որ նորամուծություն, ես Ձեր առջեւ կխոնարհվեմ…

Վթարի է ենթարկվել Թուրքիայի քաղաքացի

Սեպտեմբերի 3-ին, ժամը 07.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գյումրի-Երևան 52-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 08K6377 պետհամարանիշի (վարորդ Շնֆոլ Էրդինիչ, Թուրքիայի Հանրապետության քաղաքացի) ավտոգնացքը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջել ճամփեզրին. տուժածներ չկան, առկա է վառելիքի արտահոսք:

«Խոնարհման» ավանդույթները

Այս տարվա սեպտեմբերի 1-ին թիվ 185 դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհի Սոֆյա Արթինյանն իր «խոնարհումն» է հայտնել Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին, որը, տիկին Արթինյանի կարծիքով, հիմնել է այդ դպրոցը: Իրականում «ընկեր Սահակյանը», ինչպես նրան անվանում է ուսուցչուհին, խորհրդային տարիներին այդ դպրոցում աշխատել է որպես տնօրեն: Իսկ անցած տարվա սեպտեմբերի 3-ին Հայաստանի իշխանությունը որոշում է ընդունել

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՁԱԿ

Որտեղ հաց, էնտեղ կաց: Որտեղ պանիր, էնտեղ բանիր: Որտեղ հաց ու պանիր, էնտեղ կաց ու բանիր:

Սուրիկ Խաչատրյանը չբացառեց, որ շուտով պաշտոն կստանա. NEWS.am

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը չի բացառում, որ առաջիկայում նոր աշխատանքի կանցնի: NEWS.am-ի հետ զրույցում նախկին մարզպետն ընդգծեց, որ չի պատրաստվում ամբողջ կյանքում առանց աշխատանքի մնալ: Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Արև Զորիկյանի «Հոգեբուժարանում» պիեսն արդեն հասանելի է

Երիտասարդ գրող Արև (Սիրարփի) Զորիկյանը՝ բանաստեղծ, երգահան Էդուարդ Զորիկյանի դուստրը, սեպտեմբերի 2-ին ներկայացավ իր առաջին պիեսի շնորհանդեսով: «Հոգեբուժարանում» պիեսը երկու գործողությամբ դրամա է, որի հերոսները կրում են հեղինակի սիրելի երկու նկարիչների անունները՝ Ֆրիդա Կալոյի և Մոդիլյանիի: «Ես մտածում եմ, որ Սիրարփիի փոքրիկ ուսերի վրա մեծ բեռ է դրված, և նա ապագայում համբերատար  պետք է կրի այդ

Ինչո՞ւ Հայաստանում դեռ այդքան մեծ սպառում ունեն թուրքական տետրերը

Այսօր «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ակտիվ քննարկում էր ծավալվել այս թեմայով: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում  գրել էր. «Դպրոցական տետրերի մի զգալի մասը դարձյալ թուրքական են (Իհարկե, մեր դպրոցական տարիների «ՕՔՈՒԼ ԴԵՖՏԵՐԻ»-ները չկան, բայց հայկական թեմաներով տետրերն էլ են շատ քիչ: Պատկերացնում եք՝ ինչքան հաճելի կլիներ, եթե 40 և 100

Խաղաղության երթ Մաշտոցի պողոտայում. (Տեսանյութ, ֆոտոշարք)

Երթին մասնակիցներն հայկական բանակին իրենց զորակցությունն էին հայտնում

Էլինա Դանիելյանը հաղթեց եւ բարձրացավ 6-րդ հորիզոնական

Շարժայում շարունակվում է շախմատի ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix»-ի խաղարկության վերջին փուլը: Հայաստանի լավագույն կին շախմատիստ, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը այսօր ութերորդ տուրում սպիտակ խաղաքարերով առավելության հասավ Ուզբեկստանի ներկայացուցիչ, կանանց գրոսմայստեր Նաֆիսա Մումինովայի նկարմամբ եւ միավորներով՝ 4,5, հավասարվելով ուկրաինուհի Աննա Ուշենինային, հնդիկ Դրոնավալի Հարիկային բաժանում է մրցաշարային աղյուսակի 4-ից 6-րդ հորիզոնականները, սակայն լրացուցիչ գործակիցներով ընթանում է վեցերորդ

Էդգար Ղազարյանը` Լեհաստանում ՀՀ դեսպան

Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն Aravot.am-ի տեղեկություններով, առաջիկայում կստանձնի Լեհաստանում ՀՀ դեսպանի պարտականությունները: «Հրապարակ» օրաթերթն այսօր տեղեկացրել էր, որ առաջիկա հինգշաբթի օրը կառավարության նիստում հաստատվելու է մարզպետի հրաժարականը: Երեկ նա արդեն աշխատանքի չէր գնացել, իսկ արտաքին գործերի նախարարությունում զբաղված են Էդգար Ղազարյանի համար մի «հարմար» եվրոպական երկիր փնտրելով, որ դեսպան ուղարկեն: Aravot.am-ի տեղեկություններով ՀՀ ԱԳՆ-ն

Հարցաքննվեց ռազմական ոստիկանության ենթասպան

Կանազի կլինիկական հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունքի ռազմական բժիշկներին ծեծի ենթարկելու եւ հիվանդանոցից փախուստի դիմելու համար մեղադրվող ժամկետային զինծառայողների գործով դատական նիստին հարցաքննվող վկա, ռազմական ոստիկանության ենթասպա, բժիշկ Գոռ Սամոյանը պատմեց դեպքի մանրամասները: Արաբկիր Քանաքեռ եւ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ասաց՝ այդ օրը ինքը  հերթապահ բժշկի օգնականն է եղել: «Ժամը 11-ի սահմաններում շարքային Գարեգին Դանիելյանը

«Տեսել եմ շուխուռ ա, փախել եմ, պետի գոռոցն եմ լսել». Պատմում է զինվորը

Կանազի կլինիկական հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունքի ռազմական բժիշկներին ծեծի ենթարկելու եւ հիվանդանոցից փախուստի դիմելու համար մեղադրվող ժամկետային զինծառայողների գործով դատական նիստին այսօր հարցաքննվեց նաեւ դեպքի ականատես Սերգեյ Մարությանը: Դեպքի օրը նա նույնպես հոսպիտալում բուժում էր ստանում: Նրա պատմելով, երբ ինքը նկատել է խառնաշփոթը, վախեցել է, փախել. «Տեսել եմ շուխուռ ա, փախել եմ: Հոսպիտալի պետի գոռոցն եմ

Զիմբաբվեից բյուջեի հաշվին $462 հազարով մարդ են վարձել, որ հայերին ծիրան աճեցնել սովորեցնի

Այսօր ԱԺ-ում ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամները զարմացել էին Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի՝ ՎՊ-ի 2013-ի տարեկան հաշվետվությունից հետո: ՀՀԿ պատգամավորներ Գագիկ Մինասյանի ու Խոսրով Հարությունյանի հավատը չէր գալիս, թե ինչպե՞ս կարող էին այդքան «ատկատ» անել: Մասնավորապես գյուղական ենթակառուցվածքներ ծրագրին անդրադառնալով՝ Իշխան Զաքարյանը մի ժանգոտ, ավիրված գազատար խողովակի լուսանկար ցույց տվեց ու ասաց.

ՀՀ կառավարության կողմից Իրաքի եզդիներին 100 000 ԱՄՆ դոլարի օգնություն փոխանցվեց

Սեպտեմբերի 2-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոյի, Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանի, Հայաստանի եզդիների հոգևոր առաջնորդ շեյխ Բրո Հասանյանի ներկայությամբ, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿԳՀ) հայաստանյան ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիթին հանձնեց ՄԱԿ-ի ՄԱԿԳՀ-ի ժնևյան կենտրոնակայանի հաշվեհամարին ՀՀ կառավարության կողմից Իրաքում ծայրահեղականների գործողությունների հետևանքով տուժած և իրենց բնակավայրերից տեղահանված եզդիներին

Բարեգործական ցուցահանդես-վաճառք՝ սիրիահայերին օգնելու համար

Հայաստանում սիրիահայերի կարիքները հոգալու համար կազմակերպված «Կանգառ Երևանում» խորագրով ցուցահանդեսն արդեն բացված է: Մեկ ամիս շարունակ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում կցուցադրվեն հայաստանցի և սփյուռքահայ արվեստագետների մոտ 60 աշխատանքներ՝ գեղանկարներ և լուսանկարներ: Ցուցահանդես-վաճառքից ստացված ողջ հասույթը կփոխանցվի «Հալէպ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությանը՝ սիրիական ճգնաժամից տուժած սիրիահայերի ընտանիքներին աջակցելու, նրանց համար բնակարաններ կառուցելու նպատակով: ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն

Զինվորը ջարդել է պատը, սպառնացել բուժքրոջը. «Ասում էր՝ չես լուսացնի»

Կանազի կլինիկական հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունքի ռազմական բժիշկներին ծեծի ենթարկելու եւ հիվանդանոցից փախուստի դիմելու համար մեղադրվող ժամկետային զինծառայողների գործով դատական նիստին այսօր հարցաքննվեց գործով վկա բուժքույր Քրիստինե Վանյանը: Արաբկիր Քանաքեռ եւ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նա պատմեց, որ դեպքի օրը՝ նախորդ տարվա նոյեմբերի 7-ին, ամբաստանյալներից Դավիթը աթոռ, ափսե է պահանջել, հետո՝ դանակ: Բուժքույրն ասաց,

Իջեւանցի պատանիները՝ Ֆրանսիայի եղբայր քաղաքին. «Ողջույն, Վալանս»

Իջեւանի եւ Վալանսի բարեկամությունը շարունակվում է

Եթե պատերազմ լինի, Եհովայի վկաները կլքե՞ն երկիրը

Եհովայի վկաների կողմից հանրապետության տարբեր տարածքներում տեղադրվող ստենդները շատերին են անհանգստացնում: Նրանք այդպիսով ազատորեն տարածում են իրենց գրականությունը. «Մենք սա հակաօրինական ենք համարում, քանի որ կրոնական կազմակերպությունների մասին օրենքն ասում է, որ յուրաքանչյուր կրոնական կազմակերպություն կարող է իր գործունեությունն իրականացնել իր համար առանձնացված տարածքներում, իսկ փողոցն այդպիսի տարածք չէ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր

Գյումրիում թերթերն առավոտյան գնում են, իրիկունը մաշված վիճակում վերադարձնում կրպակներին

Aravot.am-ի հետ զրույցում «Շրջապատ» հասարակական-քաղաքական շաբաթաթերթի տնօրեն Եպրաքսյա Մեխակյանը, խոսելով Գյումրիում տպագիր մամուլի սպառման մասին, ասաց, որ այն բավական տխուր վիճակում է: «Ես գիտեմ օրինակներ, որ մեր թերթը մի հոգի գնում է, ամբողջ շենքով կարդում են:Անգամ կրպակավարներից մեկը ինձ պատմեց, որ առավոտյան գալիս, առաջնահերթ մեր թերթն են տանում, բայց իրիկունը արդեն մաշված վիճակում հետ են

Քաղաքացիների ընդունելություն ՀՀ պաշտպանության նախարարությունում

Սահմանված կարգի համաձայն` յուրաքանչյուր ամիս ՀՀ պաշտպանության նախարարի մոտ կազմակերպվում է քաղաքացիների ընդունելություն: Սեպտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է նախապես ցուցակագրված 12 քաղաքացիների: Ընդունելությանը մասնակցող զինծառայողների ընտանիքների անդամների, զոհված ազատամարտիկների հարազատների՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարին ուղղված դիմումներն ու խնդրանքները բազմաբնույթ էին և վերաբերում էին առավելապես սոցիալական, իրավական և առողջական ոլորտներին: Քաղաքացիների հերթական ընդունելությանը

«Սփյուռք-ՀՀ ոստիկանություն» ուղիղ կապը` Skype-ի միջոցով, կայացավ

Օրեր առաջ հայտնել էինք, որ արտերկրի մեր հայրենակիցներին տեղեկատվություն ստանալու հարցում աջակցելու, նրանց խնդիրներին արագ լուծում տալու նպատակով, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը այսուհետ հնարավորություն է ընձեռում ամեն երեքշաբթի, Երևանի ժամանակով ժամը 10-12-ը, սկայպի միջոցով հարցեր ուղղել ոստիկանության ներկայացուցչին: Առաջին ուղիղ կապն այսօր էր, սեպտեմբերի 2-ին: Հարցերին պատասխանում էր ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կազմակերպական-հսկողական բաժնի պետ,

Ֆատիհ Ակին. Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի շուրջ բոլոր բանավեճերին պատրաստ եմ

Վենետիկի կինոփառատոնում Հայոց ցեղասպանության մասին «Հատում» ֆիլմի ցուցադրությունից հետո գերմանաբնակ թուրք ռեժիսոր Ֆատիհ Ակինը ասել է, որ ինքը պատրաստ է ֆիլմի շուրջ ցանկացած բանավեճի մեջ մտնել, փոխանցում է «Հուրիեթ»-ը: «Հայոց ցեղասպանության մասին շատ ֆիլմեր չկան: Այդ է պատճառը, որ այս ֆիլմն անհրաժեշտ էր նկարել… Ես իմ կյանքից յոթ տարի եմ ծախսել ֆիլմին հաջորդող բանավեճերին պատրաստվելու

Էդվարդ Նալբանդյան. «Եթե կարիք լիներ մամուլին ասել, թե ինչ ենք մենք խոսել, ուրեմն, քննարկումը փակ չէր լինի»

«Որեւէ վտանգավոր բան չկա»,- Aravot.am-ի հարցին` Հայաստանին վտանգավոր արտաքին քաղաքական զարգացումներ են սպասվում, այսպես պատասխանեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը` պատգամավորների հետ փակ քննարկումից հետո: «Եթե կարիք լիներ մամուլին ասել, թե ինչ ենք մենք խոսել, ուրեմն, քննարկումը փակ չէր լինի»,- լրագրողների տարատեսակ հարցերին այսպես արձագանքեց ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը: Հիշեցնենք, այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների

ԵՊՀ-ն այլեւս քիմիայի ֆակուլտետ չունի

Այս տարվանից Երեւանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետ, որպես այդպիսին, չկա, ավելի ճիշտ այն վերանվանվել է Դեղագիտության եւ քիմիայի ֆակուլտետի: Համալսարանում առաջնորդվել են նրանով, որ քիմիան շահութաբեր չէ: Գիտխորհրդի 18 անդամներից  միայն  ԵՊՀ Անօրգանական եւ անալիտիկ քիմիայի ամբիոնի պրոֆեսոր,  ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Սուրեն Խառատյանն ու ԵՊՀ Ֆիզիկական եւ կոլոիդների քիմիայի ամբիոնի վարիչ պրոֆեսոր Շիրազ Մարգարյանն

Բյուջեի պահուստներից 9 միլիոն դրամ այլընտրանքային աշխատանքային ծառայողներին

Ծառայության ուղարկված քաղաքացիները 30 կիլոմետրը չեն անցել

«Արամայիս Գրիգորյան, ապացուցիր, որ դու Արամ Հարությունյանից վատը չես»

Բնապահպան-իրավաբան Արթուր Գրիգորյանի համոզմամբ` բնապահպանության նախարարները գնալով որակազրկվում են

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԱԺ-ի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ

Սեպտեմբերի 2-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այցելեց Ազգային ժողով, ուր հանդիպեց արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ։ Հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի նախագահությամբ կայացած նիստի ժամանակ նախարար Նալբանդյանը պատասխանեց Հայաստանի արտաքին քաղաքականությանը վերաբերող բազմաթիվ հարցերի։   ՀՀ ԱԳՆ

Լրահոս
Չհասած հեռագիրը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031