Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտովթար պոնչիկանոց-սրճարանի մոտակայքում

Հունվար 19,2014 12:06

Meteo.am. Հունվարի 19-ին, ժամը 02.58-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 54 հասցեում գտնվող «Գրանդ Քենդի» ՀՁ ՍՊԸ-ին պատկանող պոնչիկանոց-սրճարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը (պարզվել է, որ տուժածները դուրս են բերվել տեղի ուժերով):

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Վոլկսվագեն պասսատ» մակնիշի 11 ՏԼ 111 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արտաքին լուսավորման սյանը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` ուղևոր` 1961 թ. ծնված Գ. Խ.-ն տեղում մահացել է, իսկ վարորդ՝ 1981 թ. ծնված Ա. Ա.-ն, ուղևորներ` 1958 թ. ծնված Ա. Պ.-ն, 1985 թ. ծնված Պ. Խ..-ն և 1983 թ. ծնված Լ. Ղ.-ն տեղափոխվել են «Մ. Հերացու անվան թիվ 1 համալսարանական կլինիկա», որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031