Օրվա լրահոսը

Բազմաթիվ զոհեր Իրաքում՝ ռմբակոծությունների պատճառով. «Ամերիկայի Ձայն»

Իրաքում մի շարք ռմբակոծությունների պատճառով զոհվել է առնվազն 46, վնասվածքներ ստացել՝ 65 մարդ: Ըստ «Ամերիկայի Ձայն»– ի,  երկրում չորեքշաբթի օրն իրականացված հարձակումներից ամենամահաբերը տեղի էր ունեցել Բաղդադից դեպի հյուսիս 60 կիլոմետր հեռավորությամբ գտնվող Բուհրիզ քաղաքում, որի հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ: Հարձակումն իրականացվել էր քաղաքում անցկացվող հուղարկավորության արարողության ընթացքում: Մայրաքաղաք Բաղդադում, հիմնականում շիաներով բնակեցված թաղամասերում, տեղի

Արման Սահակյանը կարող է լրագրողներին տրամադրել իր թեզի պաշտպանության ձայնագրությունը. Թերթ.am

Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը իր թեզի պաշտպանության վերաբերյալ կասկած ունեցող լրագրողներին պատրաստ է տրամադրել դրա ձայնագրությունը: «Ես կարող եմ հրավիրել ինձ մոտ, տեսնեն, թե Սահակյան Արմանը ինչպես է պաշտպանել»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Պետական գույքի կառավարման վարչության պետը: Իմ տեղակալը շատ երկար տարիներ զբաղվում է գիտամանկավարժական գործունեությամբ, և ինքը, կարծում

Հայաստանում շուտով մկրատ կտպենք. (տեսանյութ) Ա1+

«Մկրատի տպագրություն». առաջին հայացքից անհավանական թվացող այս գաղափարը մոտ ապագայում հնարավոր կլինի կյանքի կոչել հենց Հայաստանում: Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում հայտնեց «Անտարես մեդիա հոլդինգի» տնօրեն Արմեն Մարտիրոսյանը: Նրա խոսքով` նման հնարավորություն են տալիս 3D սարքավորումները, որոնք արդեն պատվիրել է «Անտարես մեդիա հոլդինգը»: Պարոն Մարտիրոսյանի խոսքով՝ դա 3D տպիչ է, որը հատուկ նյութերով է տպագրում:

406.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Հունվարի 15-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,600,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 406.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406.5 դրամ: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ

Միքայել Մինասյանը կարճատև զրույց ունեցավ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ

Հունվարի 13-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հանդիպեց Վատիկանում հավատարմագրված դիվանագետների հետ: Դիվանագետների հետ տարեսկզբի ավանդական հանդիպման ժամանակ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը կարճատև զրույց ունեցավ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ: Զրույցի ընթացքում Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը իր ջերմ ողջույնները փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ինչպես նաև իր օրհնանքը հայ ժողովրդին:

Նաիրա Զոհրաբյանը` Արշակ Սադոյանին. «Սեքընդ հենդի սիրահար չեմ»

«ԲՀԿ-ն հաշվարկով է առաջ գնում, ԲՀԿ-ից ի՞նչ լուրջ ընդդիմություն, ուղղակի ասում են` եկեք մի քիչ ընդդիմություն խաղանք, որ վարչապետի պաշտոն ստանանք, բայց հո մենք գիտենք, թե ինչ է ԲՀԿ-ն»,-այսօր այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ ԱԺ նախկին պատգամավոր Արշակ Սադոյանը: Այնուհետև պարոն Սադոյանը քննադատության թիրախ դարձրեց Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին` թե ինչո՞ւ Պուտինին չեն հիշեցնում «Ղարաբաղի

Բերման են ենթարկել ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով

Հունվարի 14-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Նաիրիի բաժնի Նոր Հաճնի բաժանմունքի ծառայողները Նոր Հաճն քաղաքի Պարգևաշեն 1-ին թաղամասի տներից մեկից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Հայկ Պ.-ին, որը 2003 թ. օգոստոսի 9-ից ՌԴ Ալթայի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 111 հոդվածի 4-րդ մասի /ծանր մարմնական վնասվածք հասցնելը, որը առաջացրել է տուժողի մահ/

Պաշտպանի հետ Շանթ Հարությունյանի տեսակցությունն ավարտվեց

Դատապարտյալների հիվանդանոցում մեկ ժամ է տևել նոյեմբերի 5-ից ձերբակալված Շանթ Հարությունյանի և նրա պաշտպան Ինեսա Պետրոսյանի տեսակցությունը: Այսօր պաշտոնապես նրանք ծանոթացել են դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությանը, որով Շանթ Հարությունյանը ճանաչվել է մեղսունակ: Aravot.am-ի հետ զրույցի ժամանակ Ինեսա Պետրոսյանն ասաց, որ դեռ երկու շաբաթ էլ նա կկազդուրվի, կհետազոտվի: Շանթ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել տեղի վարչակազմին, որոնք բարելավել

Ա. Աշոտյան. «Ներքին կարգերը պետք է դարձնել ավելի ուսանողակենտրոն»

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր տեղի է ունեցել բուհի կառավարման խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար, ԵՊԲՀ-ի կառավարման խորհրդի նախագահ Արմեն Աշոտյանը։ Ռեկտոր Միքայել Նարիմանյանը կառավարման խորհրդին ներկայացրել է բուհի նախորդ տարվա հաշվետվությունը և 2014 թվականի բյուջեի նախահաշիվը։ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր ելույթում շեշտել է, որ 

«Բանդայի գործով» դատավորը ծանոթանում է ամբաստանյալների հետ

Հիշեցնենք, որ ամբաստանյալները մեղադրվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների բնակարաններից, առանձնատներից գողություններ կատարելու մեջ:

HRC. Ընտրովի աբորտը խտրականություն է և պետք է արգելվի. ԵԽ Մարդու իրավունքներ հանձնակատարը՝ նաեւ Հայաստանի մասին

Հայտնի է, որ Չինաստանում և Հնդկաստանում ընտրովի աբորտը տարածված է, սակայն սեռերի անհամաչափ ծնելիություն է գրանցվել նաև Հայաստանում և Եվրախորհրդի այլ անդամ երկրներում ևս, այդ թվում՝ Ադրբեջանում, Վրաստանում, Ալբանիայում, և կասկած չկա, որ այդ անհամաչափության պատճառը ընտրովի աբորտն է, «Human Rights Comment» կայքում գրում է Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մույժնիեկսը՝ նշելով, որ այս խտրականության

Ոչ բոլոր չվացուցակներն են աշխատում. Ա1+

Եղանակային անբարենպաստ պայմանները խանգարել են նաեւ էլեկտրոնային չվացուցակների տեղադրման գործընթացին։ Ինչպես «Ա1+»-ին հայտնեց Երեւանի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Սարգիս Մանուկյանը, դրանց կապուղիները գետնի տակով են անցնում եւ փորելու խնդիր կա, մինչդեռ գետինը սառած է։ Մինչեւ տարեվերջ նախատեսվում էր Երեւանի առավել մարդաշատ կանգառներում տեղադրել թվով 50 էլեկտրոնային չվացուցակ։ Սարգիս Մանուկյանը հույս հայտնեց, որ առաջիկայում մոտ 30

Գրականագետ. «Մաթեւոսյանն ասաց՝ սեւ հեղեղ, խմում եմ քո կենացը»

Վերջերս կայացել է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վաչագան Գրիգորյանի «Հրանտ Մաթևոսյան. Ստեղծագործությունը» գրքի շնորհանդեսը: Aravot.am-ի հետ զրույցում պարոն Գրիգորյանը կարծիք հայտնեց, որ հայ գրականագիտությունը Սեւակի խոսքերով թոնրատնային է ու նեղմիտ, դրա համար էլ Մաթեւոսյանն ըստ արժանվույն գնահատված չէ: Հեղինակը նշեց, որ Մաթեւոսյանին ընդամենը մեկ անգամ է բարեւել, այն էլ ուսանող ժամանակ, երբ գրողը բանասիրական ֆակուլտետում

Տղամարդիկ ամաչում են, երբ նրանց մոտ կրծքագեղձի քաղցկեղ են հայտնաբերում (Տեսանյութ)

Տղամարդիկ եւս հիվանդանում են կրծքագեղձի քաղցկեղով, իհարկե նման դեպքերը Հայաստանում շատ չեն, սակայն, մինչ օրս Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում հետազոտված 871 տղամարդկանցից մի մասի մոտ հայտնաբերվել է գինեկոմաստիա, որը կրծքում բարորակ գոյացություն է, իսկ 32 տղամարդու մոտ էլ հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղ: Այսօր այս մասին «Ելակետ» ակումբում ասացին Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանն ու նույն

Անցկացվել է պաշտպանության ռազմավարական վերանայման միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը

Ս.թ. հունվարի 15-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական երկրորդ վերանայման միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը, որը նախագահեց ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Աշխատանքային խումբը, որը հաշվետու է ռազմավարական վերանայումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովին, պատասխանատու է գործընթացն առանձին փուլերով անմիջական իրականացնելու համար: Նիստի ընթացքում պաշտպանության նախարարության ներկայացուցիչները աշխատանքային խմբի անդամներին ներկայացրեցին ռազմավարական

Պնդում է` ՀՀ նախագահի մրցանակի հանձնախմբի ղեկավարն է Սոս Սարգսյանին հասցրել մահվան դուռը

Թատերագետ Լեւոն Մութաֆյանը չի հրաժարվում անցած տարի ՀՀ նախագահի «Արվեստ» մրցանակի շնորհման հանձնախմբի 6 անդամին ուղղված իր քննադատությունից: Թե ինչու այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հանձնախմբի անդամներին ուղղված իր հայտարարության գործով սկսված դատական նիստին չէր ներկայացել, ասաց` իր ծանուցման մեջ նշված է եղել երեկվա ամսաթիվը, իսկ ինքը դատարանին տեղեկացրել էր, որ

Բաց նամակ ՀՀ ոստիկանապետին. Քննիչ Լեռնիկ Ստեփանյանը վերցրել է տղայիս բջջային հեռախոսը նախաքննության ժամանակ և չի վերադարձնում

Հարգելի պարոն Վլադիմիր Գասպարյան: Ձեր պաշտոնավարման ընթացքում նկատելի են մի շարք բարեփոխումներ: Անձամբ եմ զգացել համակարգի դրական շարժը, որոշ ոստիկանների մոտեցումը ու շփումը ժողովրդի հետ: Փաստորեն նկատելի է Ձեր խստապահանջությունն ու հոգատարությունը ժողովրդի նկատմամբ: Հասկանալի է, որ ամեն ինչ միանգամից չի կարող կարգավորվել, չնայած Ձեր ցանկությանը և ձգտումներին: Հասկանալի է, նաև որ համակարգում տեղի ունեցող

Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին` ժամը 15.30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Սիսիանի տարածաշրջանում և Վարդենյաց (Սելիմի ) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Ինչու եմ հրաժարվում ՀՀ վարչապետի պարգեւից. Lragir.am

Ըստ Lragir.am– ի,  Վարչապետ Տիգրան Սարգսյանը հունվարի 13-ին զանգվածային լրատվամիջոցների համար կազմակերպված ամանորյա ընդունելության ժամանակ ժամացույցներով է պարգևատրել մի շարք խմբագիրների ու լրագրողների, այդ թվում՝ տողերիս հեղինակին: Իհարկե, շնորհակալ եմ իմ մասնագիտական գործունեությունը գնահատելու համար, սակայն կարծում եմ, որ բարձրաստիճան պաշտոնյաները լրագրողներին պարգևատրելու փոխարեն ավելի լավ կանեն, եթե նրանց նյութերում բարձրացրած խնդիրներին արձագանքեն ու լուծումներ տան դրանց:

«Ուրալը» հրաժարվում է Մանուչարյանից ու Սարկիսովից

Եկատերինբուրգի «Ուրալ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը որոշել է վաճառել իր թիմի հինգ ֆուտբոլիստների, որոնց մեջ են նաեւ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողներ Էդգար Մանուչարյանն ու Արթուր Սարկիսովը: Այս մասին տեղեկացնում է REGNUM գործակալությունը՝ վկայակոչելով «Ուրալի» ՖԱ մամուլի ծառայությունը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարները՝ uefa.com-ի

ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել

Հունվարի 15-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրի հյուսիսային ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/ և Իրժի Աբերլեն /Չեխիա/, ինչպեն նաև

Սոս Գիմիշյան. «Հայաստանը գլուխ կբարձրացնի, երբ երեք նախագահներն էլ դուրս գան քաղաքականությունից» (Տեսանյութ)

«Ճիշտ է, դա է վտանգը եւ դա շատ մեծ վնաս բերող բան է: Մարդիկ դառնում են նախագահ, կուտակում են մեծ ֆինանսական միջոցներ, որոշ մարդկանց` նեղ մարդկանց շահերն ապահովելով՝ նաեւ ձեւավորվում են օլիգարխիաներ, հետո, այդ ուժն օգտագործելով նորից ժողովրդի դեմ` փորձում են քաղաքականության մեջ նորից դերակատարություն ունենալ»,- այսօր «Բլից ինֆո» մամուլի ակումբում ասաց Քրիստոնեաժողովրդական կուսակցության նախագահ

Արամ Հարությունյան. «Հոկտեմբերի 27-ի հետ կապված Քոչարյանն էնքան է մեղավոր, որքան Վազգեն Սարգսյանը»

Ըստ Արամ Հարությունյանի՝ մարտի 1-ի դեպքում էլ երեք նախագահներն են մեղավոր, նաեւ կաթողիկոսը:

Սոս Գիմիշյանը հավանական չի համարում, որ Ռոբերտ Քոչարյանը կդառնա խորհրդարանական ընդդիմության առաջնորդ (Տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի`քաղաքականություն վերադառնալու ցանկությունն այնքան մեծ է, որ իր համար անգամ կարեւոր էլ չի, թե ինչ հարցերի շուրջ դրսեւորել ակտիվությունը, միայն թե`աղմուկ լինի: Այս հակաքարոզչությունը նույնպես քարոզչություն է: Այսօր «Բլից ինֆո» մամուլի ակումբում իր կարծիքը բարձրաձայնեց Քրիստոնեաժողովրդական միություն կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը`ի հեճուկս երկրորդ նախագահի այն ակնարկների, որ ինքը չի ցանկանում վերադառնալ քաղաքականություն: Այսինքն, Ռոբերտ

Լյուքս Ստեփանյանի հայրը փորձում էր նետվել դատարանի միջանցքի երկրորդ հարկից (Տեսանյութ)

Լյուքսի մայրը՝ Լուիզա Ստեփանյանը դատական կարգադրիչներին մեկին հուզված ասում էր, որ իր որդին պետք է զինծառայությունից վերադառնար, դառնար դատավոր կամ, դատախազ, սակայն ինքը նրան հողին է հանձնել: Երիտասարդ դատական կարգադրիչի աչքերն արցունքոտվել էին:

Համակարգչի պատճառով Աբովյանում եղբայրը դանակահարել է քրոջը. pastinfo.am

Համակարգչամոլությունը ընտանեկան ողբերգության պատճառ է դարձել Աբովյան քաղաքում: Այստեղ, եղբայրը դանակահարել է քրոջն այն բանի համար, որ վերջինը չի ցանկացել իրեն զիջել համակարգիչը: 1997թ. ծնված անչափահաս Շ.Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել՝ դանակահարությամբ հարազատ քրոջը կյանքին վտանգ սպառնացող վնասվածք հասցնելու համար: 2013թ. սեպտեմբերի 12-ի երեկոյան քույր ու եղբայր վիճաբանել են՝ համակարգչով զբաղվելու հարցի շուրջ: Զայրացած եղբայրը նախ կծել

Ադրբեջանի հավաքականի ֆուտբոլիստը Վարդան Մինասյանի հաշվով քննադատել է իր հայրենակցին

Վերջերս մամուլը Կազանի «Ռուբինի» գլխավոր մարզչի թեկնածուների թվում նշել էր նաեւ Վարդան Մինասյանի անունը, Բաքվի «Նեֆթչիի» նախագահի խորհրդական Բեյուկագ Հաջիեւը անմիջապես հայտարարել էր, թե «Ռուբինի» եւ Ադրբեջանի հավաքականի պաշտպան Ռուսլան Աբիշովը չպետք է հայ մարզչի հետ մնա նույն թիմում: Ինքը՝ ֆուտբոլիստը, ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում քննադատել է իր հայրենակցին: «Չեմ սիրում, երբ ֆուտբոլը խառնում

«Երեք նախագահների» մեջ «ռեաբիլիտացիայի» ենթակա մարդ չկա

«Ինձ համար չափանիշ չէ քաղաքական գործչի ժամանակավոր լռությունը հատկապես որեւէ ռազմավարական հարցի առնչությամբ: Սա մարտավարական խնդիր է, որն իր պահանջներն ունի: Ինձ համար կտրականապես անընդունելի է բացահայտ հանցագործների եւ նրանց լաքեյների կողմից ձեւավորված այն ստահոդ կարծիքը, թե իբր Լեւոն Տեր-Պետրոսյանը եւս կարիք ունի «ռեաբիլիտացիայի»: Այո, եթե մարդ այնքան տխմար է, որ հավատում է ֆիզիկայի օրենքներին

Լրահոս

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930