Լրահոս
Օրվա լրահոսը

Բազմաթիվ զոհեր Իրաքում՝ ռմբակոծությունների պատճառով. «Ամերիկայի Ձայն»

Հունվար 15,2014 17:41

Իրաքում մի շարք ռմբակոծությունների պատճառով զոհվել է առնվազն 46, վնասվածքներ ստացել՝ 65 մարդ:

Ըստ «Ամերիկայի Ձայն»– ի,  երկրում չորեքշաբթի օրն իրականացված հարձակումներից ամենամահաբերը տեղի էր ունեցել Բաղդադից դեպի հյուսիս 60 կիլոմետր հեռավորությամբ գտնվող Բուհրիզ քաղաքում, որի հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ: Հարձակումն իրականացվել էր քաղաքում անցկացվող հուղարկավորության արարողության ընթացքում:
Մայրաքաղաք Բաղդադում, հիմնականում շիաներով բնակեցված թաղամասերում, տեղի են ունեցել պայթուցիկ նյութերով բեռնված վեց մեքենաների պայթյուններ:

Հարձակումների համար որևէ մեկը դեռևս պատասխանատվություն չի ստանձնել:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը Իրաք կատարվող այցի ընթացքում երկուշաբթի օրն ասել էր, որ ինքը հատկապես մտահոգված է երկրի ներսում անվտանգության հետզհետե վատթարացող իրավիճակով, և հորդորել է Իրաքի ղեկավարությանն աշխատել՝ բռնությունների ալիքն առաջացրած պատճառները հաղթահարելու ուղղությամբ:

Արմեն Հովհաննիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031