Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Սահակյանը կարող է լրագրողներին տրամադրել իր թեզի պաշտպանության ձայնագրությունը. Թերթ.am

Հունվար 15,2014 17:35

Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը իր թեզի պաշտպանության վերաբերյալ կասկած ունեցող լրագրողներին պատրաստ է տրամադրել դրա ձայնագրությունը: «Ես կարող եմ հրավիրել ինձ մոտ, տեսնեն, թե Սահակյան Արմանը ինչպես է պաշտպանել»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Պետական գույքի կառավարման վարչության պետը:

Իմ տեղակալը շատ երկար տարիներ զբաղվում է գիտամանկավարժական գործունեությամբ, և ինքը, կարծում եմ, մեր երկրի լավագույն գիտնականներից ու տնտեսագետներից է»,- ասաց Արման Սահակյանը:

Ի պատասխան հարցի, թե չի բացառում, որ իր տեղակալը, ամեն դեպքում, որպես իր գիտական ղեկավար իր նկատմամբ ավելի մեղմ լիներ, դիտողություններ չաներ, Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետն ասաց. «Գիտխորհրդի ներկայությամբ ես պաշտպանում, 18 հոգուց բաղկացած խորհուրդ է եղել։ Իմ կարծիքով, ամենագիտակ մարդիկ են, կարող եք հետաքրքրվել նաև խորհրդի անդամներից»:

 

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031