Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանի հետ Շանթ Հարությունյանի տեսակցությունն ավարտվեց

Հունվար 15,2014 16:56 Share

Դատապարտյալների հիվանդանոցում մեկ ժամ է տևել նոյեմբերի 5-ից ձերբակալված Շանթ Հարությունյանի և նրա պաշտպան Ինեսա Պետրոսյանի տեսակցությունը: Այսօր պաշտոնապես նրանք ծանոթացել են դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությանը, որով Շանթ Հարությունյանը ճանաչվել է մեղսունակ: Aravot.am-ի հետ զրույցի ժամանակ Ինեսա Պետրոսյանն ասաց, որ դեռ երկու շաբաթ էլ նա կկազդուրվի, կհետազոտվի:

Շանթ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել տեղի վարչակազմին, որոնք բարելավել են արդեն պայմանները, շնորհակալություն է հայտնել նաև լրատվամիջոցներին, որոնք պարբերաբար անդրադառնում են իր խնդրին:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել