Օրվա լրահոսը
Տասնյակ զոհեր Հնդկաստանում կիսակառույցի փլուզման հետևանքով. «Ազատություն» ռադիոկայան
Առնվազն 14 մարդ է զոհվել Հնդկաստանի Գոա նահանգի ծովափնյա Կանակոնա գյուղում կիսակառույց շինության փլուզման հետևանքով, փոխանցում է CNN-ը։ Ոստիկանության տվյալներով՝ զոհվածների մեծ մասը շինարարության բանվորներ են։ Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, նահանգի գլխավոր նախարար Մանոհար Փարրիկարը France-Presse լրատվական գործակալությանը ասել է, թե զոհվածների թիվը, ամենայն հավանականությամբ, կավելանա։ Այսօր կիսակառույցի փլուզման պահին տեղում աշխատելիս են եղել շուրջ հինգ տասնյակ
Կապանում ջրատար խողովակի փոքր վթարից սառցե մեծ բլուրներ են առաջացել
«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ հարավային մասնաճյուղի Կապան տեղամասի «Չանախչի» կայանի ջրատարից բաժանորդի առանձնատուն գնացող խողովակաշարին առաջացած վթարի հետեւանքով սառցե մեծ բլուրներ են առաջացել Նորաշենիկ համայնքի տարածքում՝ կոմբինատի պոչամբարի խողովակաշարի մոտակայքում: Վարորդները նշում են, որ երթեւեկությունը դրանից չի տուժել, քանի որ սառցե բլուրները մոտ 70 մ հեռու են գտնվում ճանապարհից: Օրեր շարունակ խողովակաշարից հոսող ջրից սառցե բնական բլուրներն
Լմբատավանքի որմնանկարները վերանորոգվում են
Անցյալ տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Արթիկի շրջանի Լմբատավանքի Սբ Ստեփանոս նախավկա եկեղեցու ներսում վերականգնման աշխատանքներ են ծավալվել: Խոսքը գնում է Է դարի հրաշաստեղծ որմնանկարների մասին: Անցյալ տարի, տողերիս հեղինակը, առիթ ունեցավ այցելել Լմբատավանքի «Կարմիր վանք» և զմայլվել հիասքանչ որմնանկարներով: Ազգությամբ բելգիուհի, իտալացի որմնանկարի վերականգնման մասնագետ Քրիստին Լամողեի ցանկությամբ ու հովանավորությամբ, հուլիս ամսին այցելեցինք Սբ. Ստեփանոս նախավկա
Սիրիայի մարտերում ևս երկու ադրբեջանցի է զոհվել․ «Ազատություն»
Սիրիայի մարտերում ևս երկու Ադրբեջանի քաղաքացի է զոհվել։ Այդ մասին հայտնում է ԱՊԱ լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով «մոջահեդներին պատկանող երկու կայքէջեր»։ Ըստ կայքերի, զոհված ադրբեջանցիներն են «Ալ-Ղաիդա»-ի հետ կապեր ունեցող «Ալ-Նուսրա» խմբավորման անդամ Նամիգ Ասկերովը և «Ազերի Սեյֆուլա» մականունով «Սոլթանը»։ Երկու կայքերը նաև տարածել են զոհվածների լուսանկարները։ Մանրամասները՝ «Ազատություն» ռ/կ-ի կայքում
Իտալիայի նավատորմը ավելի քան հազար մարդու կյանք է փրկել՝ 1 օրվա ընթացքում․ «Ամերիկայի ձայն»
Իտալիայի նավատորմին մեկ օրվա ընթացքում հաջողվել է փրկել ձմեռային դժվարին պայմաններում Միջերկրական ծովի ջրերում փոքր նավակներով ուղևորություն կատարող ավելի քան հազար միգրանտի կյանքը: Նավատորմի փոխանցմամբ՝ ուրբաթ օրն իրականացված գործողություններից մեկի ընթացքում փրկվել է 832 միգրանտ, մինչդեռ մեկ այլ գործողության ժամանակ նավատորմը փրկել է ևս 233 մարդու կյանքը: Իտալիայի իշխանությունների համաձայն, փրկվածների թվում են հիմնականում Աֆրիկայից,
Թուրքիայում շարունակվում է Իրան ուղարկվող գումարների լվացման հետ կապված ճգնաժամը. «Ամերիկայի ձայն»
Իրանի արտգործնախարարը շաբաթ օրը պաշտոնական այցով կժամանի Թուրքիա, որտեղ շարունակվում է պետության կողմից վերահսկվող բանկերից մեկի կողմից Իրան ուղարկվող գումարների լվացման հետ կապված՝ գնալով ավելի խորացող ճգնաժամը: Այս մեղադրանքների պատճառով Անկարայի և իր կողմից վերահսկվող բանկերի նկատմամբ կարող է գործադրվել միջազգային առավել խիստ վերահսկողություն: Թուրքիայի բանկերը կարող են հայտնվել միջազգային առավել խիստ վերահսկողության տակ, հարցականի
Երեւանում բախվել են Mercedes-ն ու Porsche Cayenne-ը. shamshyan.com
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Գոռ Թադեւոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունվարի 3-ին, Երեւանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 15:00-ի սահմաններում Նանսենի փողոցի թիվ 5-րդ նրբանցքի խաչմերուկում բախվել են Նոր Արեշ թաղամասի բնակիչ 52 ամյա Հակոբ Մադանյանի վարած Mercedes մակնիշի 21 SO 436 համարանիշի եւ Երեւան քաղաքի
Ադրբեջանցի զինվոր է ինքնասպան եղել․ «Ազատություն»
Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ «ճակատային գծում» տեղակայված զորամասերից մեկում կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել 18-ամյա զինվոր Ռահիմ Իսմայլովը, որը զորակոչվել էր անցած տարվա հոկտեմբերին։ Այս մասին հաղորդում է APA լրատվական գործակալությունը՝ հավելով, որ զինծառայողի ինքնասպանության պատճառները դեռևս պարզված չեն։ Մանրամասները՝ «Ազատություն» ռ/կ-ի կայքում
Ուսումնարանի սանը Գյումրիյում Volkswagen-ով վրաերթի է ենթարկել 4 հոգու․ shamshyan.com
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ հունվարի 3-ին Գյումրիում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ժամը 16:40-ի սահմաններում Գյումրի շտապբուժօգնության կայանից ահազանգ է ստացվել, որ Անի թաղամասի Եղիշե Չարենցի փողոցի թիվ 25 շենքի մայթին Գյումրիի բնակիչ 17 ամյա Էդմոնդ Դիլբարյանը վարելով հոր 45 ամյա Լեւոն Դիլբարյանին պատկանող Volkswagen Jetta մակնիշի 32
Ձերբակալվել է Մոսկվայի արվարձաններում ոստիկանի վրա նռնակ նետողը
Ձերբակալվել է Մոսկվայի մարզի Ժելեզնոդորոժնի քաղաքի բնակիչը, որը նռնակ էր նետել ոստիկանների վրա: Այդ մասին Inferfax-ին հայտնել է Ռուսաստանի ՔԿ-ի մարզային վարչության ներկայացուցիչ Օլգա Վրադին: Ըստ քննիչների` միջադեպը տեղի էր ունեցել ուրբաթ, երբ ոստիկանները ժամանել էին BMW-ի եւ «ՎԱԶ-2104»-ի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի վայր: «ՎԱԶ»-ի վարորդը ծառայողական մեքենայի մեջ նռնակ էր նետել, որի հետեւանքով զոհվել
Առաջիկա օրերին տեղումներ չեն լինի
Հունվարի 5-9-ը Հայաստանի տարածքում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ: Արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության փոխանցմամբ՝ Երևանում այդ օրերին ժամանակ առ ժամանակ կդիտվի մառախուղ:
2013 թվականը հայ-թուրքական հարաբերություններում ո՛չ ձեռքբերումների, ո՛չ էլ հետընթացի տարի էր. Tert.am
Թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ամբիոնի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը Tert.am-ի հետ զրույցում ամփոփեց հայ-թուրքական հարաբերությունների 2013 թվականը և խոսեց 2014 թվականին սպասվելիք զարգացումների մասին: -Պարո՛ն Մելքոնյան, ըստ Ձեզ` հայ-թուրքական հարաբերություններում 2013 թվականին առաջընթաց արձանագրվե՞ց: – Ըստ էության` 2013 թվականը հայ-թուրքական հարաբերությունների առումով ո´չ ձեռքբերումների, ո´չ էլ հետընթացի տարի չենք կարող համարել: Այն կարող ենք համարել կրկին
ՃՏՊ Արմավիրի մարզում
Mete0.am. Հունվարի 4-ին, ժամը 12.22-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Թումանյան և Պատկանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի 05 ՍԼ 537 և «Մերսեդես» մակնիշի 35 РՕ 993 պետհամարանիշերով ավտոմեքենաները: Մինչ հրշեջ-փրկարարների
Վլադիմիր Պուտինը փոխել է իր որոշումը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը փոխել է իր՝ Սոչիում Օլիմպիական խաղերի անցկացման ընթացքում անվտանգությունը խստացնելու որոշումը, որը վերաբերում էր ակցիաների եւ հանրահավաքների անցկացման կանոններին: Հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը: Գրում է Lenta.ru-ն: Որոշման նախնական տարբերակում նշված էր, որ Օլիմպիական խաղերի անցկացման ընթացքում արգելվում են միջոցառմանը չվերաբերող ցանկացած հանրահավաքները, ցույցերն ու ակցիաները: Նոր որոշման մեջ ասվում
Հայերը մրցաշարային աղյուսակի միջին հորիզոնականներում են
Սանտա-Կլարայում ընթացող շախմատի «Bay Area International» Հյուսիսային Ամերիկայի բաց մրցաշարի երրորդ տուրից հետո ԱՄՆ-ը ներկայացնող հայ չորս շախմատիստները՝ Սամուել Սեւյանը, Տաթեւ Աբրահամյանը, Տիգրան Իշխանովը եւ Հայկ Մանվելյանը, տեղ են զբաղեցնում մրցաշարային աղյուսակի միջին հորիզոնականներում: Առավել հաջող է հանդես գալիս Սամուել Սեւյանը, որը 2,0 միավորով 23-րդ տեղում է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ telegraph.co.uk-ի
Ավստրալացի մարզիկներին արգելվել է Սոչիում օգտվել սոցիալական ցանցերից
Ավստրալիայի ազգային օլիմպիական կոմիտեն Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք ստացած մարզիկներին արգելել է այդ օրերին օգտվել սոցցանցերից: Ավստրալիայի ԱՕԿ-ի ներկայացուցիչ Մայք Թենքրեդը հայտարարել է, թե Լոնդոնի օլիմպիական խաղերում որոշ մարզիկներ չափից ավելի են հրապուրվել ինտերնետով, ինչը բացասաբար է անդրաադարձել նրանց ցույց տված արդյունքների վրա: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Մագնուս Կարլսենի նոր տիտղոսը
Շախմատի աշխարհի նորընծա չեմպիոն Մագնուս Կարլսենը Նորվեգիայում ճանաչվել է տարվա մարզական անուն: Երկրի մարզական լրագրողների շրջանում անցկացվող ամենամյա հարցման արդյունքում այդ կոչումն առաջին անգամ է շախմատիստի շնորհվում: Կարլսենը շրջանցել է գոլֆի թագուհի Սյուզան Պետերսենին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ worldchessshampionship2013.com-ի
Յուրա Մովսիսյանը թիմակիցներից շուտ կվերադառնա արձակուրդից
Մոսկվայի «Սպարտակի»՝ վնասվածքներ ստացած չորս ֆուտբոլիստներ, նրանց թվում նաեւ Յուրա Մովսիսյանը, ավելի շուտ են վերսկսելու մարզումները, քան թիմակիցները: Այս մասին տեղեկացնում է կարմրասպիտակների պաշտոնական կայքը: Նախատեսվում է, որ արդեն եկող շաբաթ նրանք թիմի ֆիզպատրաստվածության մարզիչների ղեկավարությամբ մարզվել կսկսեն Իսպանիայում: «Սպարտակի» բժշկական դեպարտամենտի ղեկավարության խոսքերով, դա անհրաժեշտ է, որպեսզի բոլոր չորս ֆուտբոլիստներն էլ պատրաստ լինեն ներգրավվելու
Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. Shamshyan com
Հունվարի 2-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 23:50-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Կարճաղբյուր ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել և կան զոհեր: Ինչպես Վարդենիսից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ: Ժամանել
Հայանիստ գյուղում մեքենա է այրվել
Հունվարի 4-ին, ժամը 10.38-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Հայանիստ գյուղում այրվում է «Օպել» մակնիշի ավտոմեքենա: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.53-ին, մարվել՝ 10.55-ին: Այրվել է «Օպել» մակնիշի 32 ԼՕ 961 պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչի հատվածը
Facebook-ը օգտատերերի լրահոսում խառնում է նորություններ ու վիրուսային բովանդակությունը
Դեռ 2013 թվականի վերջին ամսվա սկզբում Facebook-ի հիմնադրի կողմից տեղեկացվել էր, որ լրահոսում տեղի են ունենալու որոշ շտկումներ: Այդ ընկերության ղեկավարների նպատակն է այնպիսի նորամուծությունների ներմուծումը, որոնց միջոցով օգտատերերի լրահոսը կկարողանա ձեւավորվել վիրուսային, ինչպես նաեւ նորությունների բովանդակության հաշվին: Այս ամենը հարկավոր է նրա համար, որ օգտատերերը կարողանան ստանալ իրենց ուզած նյութը՝ ուզած ժամին եւ ուզած
Փաստաբանների պալատի փաստաբանը Infiniti-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղում մահացել է. Shamshyan.com
Հունվարի 2-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում, ժամը 23:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 32 ամյա Հովհաննես Մաթևոսյանը վարելով Infiniti GX-4 մակնիշի 74 RN 444 համարանիշի ավտոմեքենան Գյումրի-Ամասիա ավտոճանապարհի 8-րդ կիլոմետրին Վահրամաբերդ գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ 49 ամյա Մովսես Մովսիսյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում
Գերմանիա. երկրորդ համաշխարհային պատերազմի շրջանի ռումբից մարդ է զոհվել (Տեսանյութ)
Գերմանիայի Օյսկիրխեն քաղաքում պայթել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ռումբ: Հողային աշխատանքների ընթացքում այն պայթել է, եւ զոհվել է բանվոր: Եվս ութ մարդ ստացել են վնասվածքներ, երկուսի վիճակը ծանր է: Մանրամասները` «Եվրոնյուսի» տեսանյութում
Հրդեհ Տաշիր քաղաքում
Հունվարի 3-ին, ժամը 02.20-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Տաշիր քաղաքի Լենինի փողոցի տներից մեկի տանիքում: Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքէջի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.25-ին, մարվել՝ ժ.02.54-ին: Այրվել են տան ծխնելույզին կից փայտյա կառուցատարրերը՝ 2քմ:
Հրդեհ է բռնկվել Մեղրիում
Հունվարի 4-ին, ժամը 08.48-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի հայկական սպայական տան մոտակայքում այրվում է ավտոտնակ: Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքէջի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.56-ին:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 4-ին` ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Սելիմի լեռնանցքում տեղ- տեղ առկա է մերկասառույց: Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր – Նավուր ճանապարհից 17:00-ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ
Ելքը «յուրային կառավարություն» ստեղծելն է. Նախախորհրդարան
«Տարբերությունը, որ առկա է Նախախորհրդարանի առաջարկած ճանապարհի և մյուս ուժերի առաջարկած դասական տարբերակների միջև այն է, որ մենք առաջարկում ենք յուրային կառավարություն ձևավորել գործող պետական համակարգից դուրս, մինչդեռ բոլորը առաջարկում են այդ կառավարությունը ձևավորել գործող պետական կառավարման համակարգից ներս` նրա կանոններով և նրա թելադրած պայմաններով։ Մենք պետք է կարողանանք ընկալել, որ ՀՀ-ում յուրային կառավարություն հնարավոր
ԱՄՆ-ի ԱԱԳ-ը ծածկագրման ծրագրերը «կոտրելու» ունակություն ունեցող համակարգիչ է մշակում. «Ամերիկայի Ձայն»
Համակարգչի ստեղծման ուղղությամբ աշխատանքներն իրականցվում են 79,7 միլիոն դոլար արժողությամբ «Դժվար թիրախների ներթափանցում» ծրագրի շրջանակներում: Ըստ «Ամերիկայի Ձայն»– ի, Միացյալ Նահանգների անվտանգության ազգային գործակալությունը մշակում է համակարգիչ, որը կկարողանա «կոտրել» ծածկագրում իրականացնող համակարգչային ծրագրերի մեծ մասը՝ անկախ այն բանից, արդյոք դրանք օգտագործվում են այլ պետությունների պետական գաղտնիքները, թե՝ անհատական բանկային հաշիվները պաշտպանելու համար: Այս մասին տեղեկացրել
Ջուրը լցվում էր բնակարաններ
Հունվարի 3-ին, ժամը 16.13-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ս.Վրացյան փողոցի թիվ 71/1 շենքի բնակարաններից մեկից ջուր է լցվում այլ բնակարաններ, ջրի հոսքը դադարեցնելու համար պետք է մուտք գործել բնակարան, որի բնակիչը չի բնակվում բնակարանում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը և ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը: Կ. Ք.-ին
Արտգործնախարար Քերին շարունակում է բանակցություններն Իսրայելի և պաղեստինցիների առաջնորդների հետ. «Ամերիկայի Ձայն»
«Մենք արդեն հինգ ամիս է, ինչ բանակցություններ ենք անցկացնում: Մենք միշտ գիտեինք, որ խաղաղության հասնելու գործընթացը երկարատև է և բարդ: Այն սակայն անհնարին չէ». Քերրի Ըստ «Ամերիկայի Ձայն»– ի, ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերին շարունակում է բանակցությունները Իսրայելի և Պաղեստինյան ինքնավարության առաջնորդների հետ՝ հույս ունենալով, որ նրանք կկարողանան մոտակա ժամանակներում համաձայնության հասնել խաղաղության շրջանակային համաձայնագրի շուրջ: Արտգործնախարար