Լրահոս
Օրվա լրահոսը

Ձերբակալվել է Մոսկվայի արվարձաններում ոստիկանի վրա նռնակ նետողը

Հունվար 04,2014 15:58

Ձերբակալվել է Մոսկվայի մարզի Ժելեզնոդորոժնի քաղաքի բնակիչը, որը նռնակ էր նետել ոստիկանների վրա: Այդ մասին Inferfax-ին հայտնել է  Ռուսաստանի ՔԿ-ի մարզային վարչության ներկայացուցիչ Օլգա Վրադին:

Ըստ քննիչների` միջադեպը տեղի էր ունեցել ուրբաթ, երբ ոստիկանները ժամանել էին BMW-ի եւ  «ՎԱԶ-2104»-ի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի վայր: «ՎԱԶ»-ի վարորդը ծառայողական մեքենայի մեջ նռնակ էր նետել, որի հետեւանքով զոհվել էր մեկ ոստիկան, երկրորդը վիրավորվել էր: Հետո փախել էր դեպքի վայրից, սակայն շուտով ձերբակալվել էր:

Իրավապահները տղամարդուց առգրավել էին պայթուցիկները,  նռնակը եւ տրավմատիկ ատրճանակը: Չարագործը խոստովանել է մեղքը: Նրան մեղադրանք են առաջադրել ոստիկանի կյանքի դեմ ոտնձգություն կատարելու եւ պայթուցիկ նյութերի ապօրինի պահման համար:  Պարզվել է, որ հանցանքի պահին  մեղադրյալը հարբած է եղել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031