Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Facebook-ը օգտատերերի լրահոսում խառնում է նորություններ ու վիրուսային բովանդակությունը

Հունվար 04,2014 12:15

Դեռ 2013 թվականի վերջին ամսվա սկզբում Facebook-ի հիմնադրի կողմից տեղեկացվել էր, որ լրահոսում տեղի են ունենալու որոշ շտկումներ: Այդ ընկերության ղեկավարների նպատակն է այնպիսի նորամուծությունների ներմուծումը, որոնց միջոցով օգտատերերի լրահոսը կկարողանա ձեւավորվել վիրուսային, ինչպես նաեւ նորությունների բովանդակության հաշվին: Այս ամենը հարկավոր է նրա համար, որ օգտատերերը կարողանան ստանալ իրենց ուզած նյութը՝ ուզած ժամին եւ ուզած տեղում: Բայց ինչպես պարզվեց ավելի ուշ, այդպիսի նորամուծություններ ներմուծելով, Facebook-ը ամբողջությամբ անտեսում է օգտատերերի շահերը, ինչպես նաեւ այն ԶԼՄ-ներինը, որոնք աշխատում են ցանցի հետ: Հաղորդում է Сейчас.ру կայքը:

Facebook-ի լրահոսի արդիականացման մասին հայտնի է դարձել վաղուց, քանի որ այդ մասին դեռ մարտին հայտարարել էր Facebook-ի հիմնադիրը՝ Մարկ Ցուկերբերգը:

Օգոստոսի սկզբից լրահոսի ալգորիթմում որոշակի փոփոխություններ էին արվել, որոնցից առաջինը թույլ էր տալիս գրառումները վերեւ բարձրացնել: Ավելի ուշ հայտնվեց մի նոր գործառույթ, որը մեծամասամբ հետաքրքիր էր ԶԼՄ-ներին, քանի որ  ԶԼՄ-ների կայքերից վերցվում էր այն տեղեկությունը, որը շատ լավ տարածվում էր: Հրապարակային հայտարարության մեջ ասված է, որ կայքի ստեղծողները ձգտում են հասնել նրան, որ գրառումները չդասավորվեն այն հերթականությամբ, որով դրանք հրապարակվել են, այլ այն հերթականությամբ, որով ցանկանում են օգտատերերը:

Մոտավորապես սեպտեմբերի ամսին «BuzzFeed» հրատարակության աշխատակիցները նկատել են, որ հին գրառումները, որոնք տեղադրվել են ավելի քան մեկ տարի առաջ, սկսել են հավաքել մեծ քանակությամբ դիտումներ: Լրագրողներին դա տարօրինակ է թվացել եւ նրանք որոշել են կապվել Facebook-ի հետ: Սոցցանցի ներկայացուցիչներից լրագրողները իմացան, որ դա լրահոսում կատարված փոփոխությունների արդյունքն է:

Դեկտեմբերի սկզբին հայտարարվեց, որ լրահոսի աշխատանքի սկզբունքները փոխվել են: Ամենավերեւում տեղադրվելու են այն գրառումները, որոնք որոշակի ժամանակահատվածում չեն մեկնաբանվել, բայց հավաքել են մեծ քանակությամբ «լայքեր» եւ մեկնաբանություններ: Գործառույթը, որը շուտով կհայտնվի, օգտատերերին կառաջարկի տեղեկություններ կարդալ այն թեմայի մասին, որը նրանք արդեն կարդացել են:

Փոխելով լրահոսը՝ սոցիալական ցանցը առաջարկում է լիովին ուրիշ կանոններ: Հիմա Facebook-ից ավելի շատ կշահեն այն խոշոր կազմակերպությունները, որոնք տպում են յուրահատուկ նյութեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031