Լրահոս
Օրվա լրահոսը

Տասնյակ զոհեր Հնդկաստանում կիսակառույցի փլուզման հետևանքով. «Ազատություն» ռադիոկայան

Հունվար 04,2014 20:30 Share

Առնվազն 14 մարդ է զոհվել Հնդկաստանի Գոա նահանգի ծովափնյա Կանակոնա գյուղում կիսակառույց շինության փլուզման հետևանքով, փոխանցում է CNN-ը։

Ոստիկանության տվյալներով՝ զոհվածների մեծ մասը շինարարության բանվորներ են։

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, նահանգի գլխավոր նախարար Մանոհար Փարրիկարը France-Presse լրատվական գործակալությանը ասել է, թե զոհվածների թիվը, ամենայն հավանականությամբ, կավելանա։

Այսօր կիսակառույցի փլուզման պահին տեղում աշխատելիս են եղել շուրջ հինգ տասնյակ բանվորներ։

Դեպքի վայրում որոնողական-փրկարարական աշխատանքները շարունակվում են։

Լուսանկարը` www.newsru.com-ից

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել