Լրահոս
Օրվա լրահոսը

Իտալիայի նավատորմը ավելի քան հազար մարդու կյանք է փրկել՝ 1 օրվա ընթացքում․ «Ամերիկայի ձայն»

Հունվար 04,2014 18:30 Share

Իտալիայի նավատորմին մեկ օրվա ընթացքում հաջողվել է փրկել ձմեռային դժվարին պայմաններում Միջերկրական ծովի ջրերում փոքր նավակներով ուղևորություն կատարող ավելի քան հազար միգրանտի կյանքը:

Նավատորմի փոխանցմամբ՝ ուրբաթ օրն իրականացված գործողություններից մեկի ընթացքում փրկվել է 832 միգրանտ, մինչդեռ մեկ այլ գործողության ժամանակ նավատորմը փրկել է ևս 233 մարդու կյանքը:

Իտալիայի իշխանությունների համաձայն, փրկվածների թվում են հիմնականում Աֆրիկայից, Հարավային Ասիայից և Մերձավոր Արևելքից վտանգավոր ճանապարհորդության մեկնող մեծահասակներն ու երեխաները:

 

Մանրամասները՝ «Ամերիկայի ձայն»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել