Լրահոս
Օրվա լրահոսը

2013 թվականը հայ-թուրքական հարաբերություններում ո՛չ ձեռքբերումների, ո՛չ էլ հետընթացի տարի էր. Tert.am

Հունվար 04,2014 14:56

Թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ամբիոնի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը Tert.am-ի հետ զրույցում ամփոփեց հայ-թուրքական հարաբերությունների 2013 թվականը և խոսեց 2014 թվականին սպասվելիք զարգացումների մասին:

 

-Պարո՛ն Մելքոնյան, ըստ Ձեզ` հայ-թուրքական հարաբերություններում 2013 թվականին առաջընթաց արձանագրվե՞ց:

– Ըստ էության` 2013 թվականը հայ-թուրքական հարաբերությունների առումով ո´չ ձեռքբերումների, ո´չ էլ հետընթացի տարի չենք կարող համարել: Այն կարող ենք համարել կրկին սառեցված վիճակի շարունակություն, քանի որ այն գործընթացը, որ թուրքական կողմի ապակառուցողական ջանքերով սկսվել էր, այսինքն՝ հայ-թուրքական հարաբերությունների սառեցումը, շարունակվեց նաև 2013-ին: Թուրքական կողմի իմիտացիոն քայլերը, կեղծ հայտարարությունները, թե իբր` հայ-թուրքական հարաբերությունները շարունակվում են ինչ-որ գաղտնի մակարդակով և այլն, նույնպես տեղ գտան անցած տարում, բայց արդեն` նվազ ինտենսիվությամբ և ազդեցիկությամբ, քանի որ շատերին արդեն պարզ էր, որ դրանք սին հայտարարություններ են:

Իսկ հայկական կողմի համար կարող եմ ասել, որ մեր հակադարձումներն էլի շարունակվեցին, ինչպես նախորդ տարում, այսինքն` կեղծ հայտարարությունների հերքումներ, կոշտ հայտարարությունների շարունակություններ: Ուրախությամբ պետք է նշեմ, որ հատկապես` տարվա վերջին` Դավութօղլուի այցի ժամանակ, մեր դիվանագիտության քայլերը և՛ քարոզչական, և´ տեղեկատվական ասպարեզում, ինձ` որպես քաղաքացու և որպես թուրքագետի, շատ ուրախացրեցին, քանի որ դրանք ապացույցն են հայոց դիվանագիտության ավելի հասունության և Թուրքիայի հետ շփման մեջ ավելի փորձառու լինելու:

-Այսինքն` կարող ենք փաստել, որ ավելի փորձառո՞ւ են ք դարձել:

– Թուրքիայի դիվանագիտության հետ շփվելու այն փորձը, որ մենք ունեինք 2008-2009 թվականներին, անհամեմատելի է այսօրվա փորձի հետ, և եթե ֆուտբոլային դիվանագիտությունից ոչ մի օգուտ էլ չունենանք, ապա կարող ենք ասել, որ հայկական դիվանագիտությունը շփման բավական մեծ փորձ ձեռք բերեց:

-Իսկ ի՞նչ պետք է արվեր հարաբերությունների կարգավորման հարցում, որ չարվեց հայկական դիվանագիտության կողմից:
-Հայ-թուրքական հարաբերությունների արտաքին քաղաքականության մեջ չեմ կարող ասել, թե ինչ կարող էինք անել, որովհետև գործողությունների շատ մեծ ասպարեզ էլ չկա, ինչ էլ որ հնարավոր էր անել, երևի թե արվեց: Բայց ես կարծում եմ, որ այդ քաղաքականության մյուս բաղադրիչի, այսինքն` ներքին վիճակի հետ կապված, մենք կարող էինք քայլեր անել, հիմա էլ ուշ չէ, որ անենք: Դա, նախևառաջ, ներքին պատրաստվածությունն է. այս հարաբերություններում Թուրքիային ճանաչելու, Թուրքիայի վերաբերյալ ինֆորմատիվ, գիտական, վերլուծական նյութերի պատրաստումը, կադրերի վերապատրաստումը, նման քայլեր, որոնք, ցավոք, մեզ մոտ բացակայում են: Ցանկալի է, որ քաղաքական գործիչների և արտգործնախարարության աշխատակիցների՝ Թուրքիայի վերաբերյալ իմացության աստիճանը ավելի բարձր լինի. դա, ըստ իս, ներքին միջոցներով լուծելի խնդիր է: Մինչ օրս մենք չունենք նույնիսկ` Թուրքիայի պատմության բուհական դասագիրք, և միայն եկող տարվա սկզբին ԵՊՀ-ի և ԳԱԱ-ի նախաձեռնությամբ կարող ենք այդ դասագիրքը հրատարակել: Այսինքն` հարցն այն է, որ մենք Թուրքիայի հետ կոնֆլիկտ ունենք, սակայն նույնիսկ` դասագիրք չունենք, որով ուսանողները կարողանան սովորել: Նմանատիպ քայլեր մենք կարող էինք անել և՛ 2003-ին, և՛ 2013-ին, որոնք չեն արվել: Կարծում եմ, որ ավելի շատ շեշտը պետք է դրվի նման բաների վրա:
Նույն իրավական, մաքսային, վարչական համակարգում վաղ թե ուշ մենք Թուրքիայի հետ հարաբերություններ ունենալու ենք, և ճիշտ կլինի, որ կարողանանք ավելի համակողմանի ուսումնասիրել և հասկանալ Թուրքիա պետությունը: Ամեն պահի կարող է իրավիճակ փոխվել, կարող է բացվել հայ-թուրքական սահմանը, և մենք դրան գոնե պետք է պատրաստ լինենք:

Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031