Օրվա լրահոսը
Ավտովթար Երևանում. կան վիրավորներ, որոնց մեջ է ԱԺ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը. Shamshyan.com
Դեկտեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում, Գրիգոր Լուսավորիչ- Իտալիայի փողոցների խաչմերուկում, Ֆրանսիայի դեսպանատան հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչներ 38-ամյա Էդուարդ Տոնոյանի վարած Toyota մակնիշի 27 ՕՕ 627 համարանիշի և 58-ամյա Արամ Հովհանիսյանի վարած Reno մակնիշի Լ 5457 (009 ԼՍ 99) համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից shamshyan.com-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման
Հայաստանում անչափահասների շրջանում հանցավորության մակարդակը բարձր չէ
Դեկտեմբերի 23-ին տեղի ունեցավ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի, Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի կողմից «Միջազգային բանտային բարեփոխումներ» (PRI) կազմակերպության հետ համատեղ իրականացվող «Անչափահասների գործերով արդարադատության արդիական հայեցակարգերի առաջքաշումը Հայաստանում» ծրագրի ամփոփումը: Միջոցառման ընթացքում ներկայացվեցին «Դատաքննության փուլում անչափահասների հարցաքննությունների դիտարկում» ուսումնասիրության արդյունքները: «Չնայած Հայաստանում անչափահասների շրջանում հանցավորության մակարդակը բարձր չէ, այնուամենայնիվ, ՀՀ-ում անչափահասների արդարադատության
Ինչո՞ւ դեպի Մաքսային միություն՝ պարզաբանում է տնտեսագետը․ (Տեսանյութ)
«Եթե երկիրը ոչ թե պատրաստի արտադրանք է արտահանում, այլ միայն ռեսուրս, նա ինտեգրման կարիք չունի: Օրինակ, Ադրբեջանը ինչի՞ պիտի մտնի որեւէ միության մեջ, որպեսզի իր գազի գի՞նը իջեցնի, ակնհայտ է, որ իրեն ձեռք չի տալիս դա: Իսկ մենք փոքր երկիր ենք, Եվրոպա արտահանում ենք միայն ռեսուրս՝ ոսկի, ադամանդ, եւ ինտեգրվելու կարիք չունենք, վնասը կլինի մի
Ներքին Կարմիրաղբյուրի դպրոցն ու մանկապարտեզն ադրբեջանական հենակետերից 400-500 մետր են հեռու
Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ, 1150 բնակիչ ունեցող Ներքին Կարմիրաղբյուրի հողերի 60-70 տոկոսը գտնվելով սահմանամերձ, վտանգավոր գոտում՝ չի մշակվում: Գյուղապետ Մանվել Կամենդատյանը հայտնեց, որ 125 աշակերտ ունեցող դպրոցն ու 25 սան ունեցող մանկապարտեզը ադրբեջանական հենակետերից ուղիղ գծով հեռու են 400-500մ: Չնայած ադրբեջանական գնդակոծության մշտական վտանգին, գյուղից արտագաղթ չկա: Մ. Կամենդատյանն ասաց, որ իրենց գյուղում եւ
Պետրոս Ղազարյան. «Բա Հայաստանի շահը ո՞վ պետք է պաշտպանի»․ (Տեսանյութ)
«Կենտրոն» հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան Պետրոս Ղազարյանը ՀՀԿ-ական պատգամավորների ՝ «խղճի արթնացմանը» չի հավատում: «Այդ մարդիկ պատգամավոր են դարձել իշխանության շնորհիվ, հիմա էլ իշխանությանն իրենց պարտքը պետք է տան»,- այսօր ԱԺ-ում «ՀայՌուսգազարդի» 20% բաժնեմասը ՌԴ-ին` Հայաստանի 300 միլիոն դոլար պարտքի դիմաց հանձնելու համաձայնագրի քվեարկությանը մասնակցած պատգամավորների մասին ասաց պարոն Պետրոսյանը: Նրա խոսքով, ներկայիս կառավարությունը վերջին 20 տարվա
«Բանդայի գործը» կլսվի դեկտեմբերի 25-ին
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նորանշանակ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ կսկսվի «Բանդայի գործով» դատական նիստը: Հոկտեմբերի 11-ից դատական նիստեր տեղի չեն ունեցել:Նախորդ դատավորը` Մխիթար Պապոյանը դատական նիստը նշանակել հոկտեմբերի 27-ին, սակայն դատական նիստը տեղի չունեցավ, իսկ մեկ ամիս հետո նա տեղափոխվեց Կոտայքի մարզ` նշանակվելով ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Հիշեցնենք, որ Արտուշ Հակոբյանին
Շիրակի նախկին մարզպետը անհատույց բնակարան է նվիրել համալսարանի ռեկտորին. (Տեսանյութ)
Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը` 3 դատավորներով, մայրաքաղաքից ժամանել էր Գյումրու «Պրոգրես» համալսարանին կից` Խրիմյան Հայրիկ 59 հասցեի շենքի բակ դատավարությունն այստեղ անցկացնելու համար: Բանն այն է, որ տվյալ շենքում ապրող բնակիչներին տեղահանում են, քանի որ 2002 թվականին փոստատան գլխավոր շենքը, որտեղ հիմա գտնվում է «Պրոգրես» համալսարանը, անհատույց նվիրել են համալսարանի ռեկտոր Ռաֆիկ Խաչատրյանին:
Արմեն Գրիգորյան․ «Արեւմուտքից հիասթափվել պետք չէ»
«Պետք չէ մոռանալ, որ Արեւմուտքում եւս կան իրենց «պրագմատիկ» համարողներ, ում համար առաջնայինը ոչ թե արժեքային համակարգն է, այլ կոնկրետ շահերը` մասնավորապես երբ խոսքը ռուսական, հայկական կամ այլ կոռումպացված (եւ Մ. Խոդորկովսկու բնորոշմամբ` կոռուպցիա արտահանող) ռեժիմի հետ հարաբերությունների մասին է: Վերը նշված բոլոր հանգամանքները, սակայն չեն նշանակում, որ Արեւմուտքից հիասթափվել է պետք կամ նեղացածի կեցվածք
Վազգեն Խաչիկյանին եւ նրա «խմբի» տասներկու անդամներին կտեսնենք մինչ Ամանոր
Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եւ աշխատանքի, սոցիալական ապահովության նախարարության տասներկու աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունն ընդհատվել էր, երբ նոյեմբերի 28-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակվեց նախագահող Մխիթար Պապոյանը (ՀՀ Նախագահի 26.11.2013թ. ՆՀ-309-Ա հրամանագիր): Պապոյանի փոխարեն գործը մակագրվեց Մեսրոպ Մակյանի վրա: Մեր տեղեկություններով դեկտեմբերի 26-ին նշանակվել է Վազգեն Խաչիկյանի
Բռնաբարության մասին սուտ մատնություն կատարած կինը մեղադրվեց պայմանական ազատազրկման
Նա զղջացել է կատարածի համար
«Ամերիկայի ձայն»․ Էրդողանը խոստացել է «ջարդել իր հակառակորդների ձեռքերը»
Թուրքիայի վարչապետը խոստացել է վրեժխնդիր լինել իր հակառակորդների նկատմամբ՝ ասելով, թե «կջարդի նրանց ձեռքերը», եթե նրանք օգտագործեն կաշառակերության հետզհետե ընդլայնվող սկանդալն իր իշխանությունը խարխլելու նպատակով: Թուրքիայի վարչապետը «մութ դաշինքների գործ» է անվանել կաշառակերության հետաքննությունը և խոստացել է «ջրի երես հանել» դրանում ներգրավվածներին: Այս ընթացքում, «Հուրիեթ» պարբերականի փոխանցմամբ, ԱՄՆ-ի և Թուրքիայի դիվանագետներին վերջին պահին հաջողվել է
Դավիթ Շահնազարյան. «Այս իշխանությունները դրդում են ապստամբության»․ (Տեսանյութ)
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ «ՀայՌուսգազարդի» 20% բաժնեմասը ՌԴ-ին ` Հայաստանի 300 միլիոն դոլար պարտքի դիմաց հանձնելու համաձայնագրի քվեարկությունը բացատրում է յուրովի. «Իշխանությունը մեր քվեով չի ձեւավորվել, այլ Ռուսաստանի «դոբրոներով» է ձեւավորվել: Դրա համար էլ առաջին հերթին հենց Ռուսաստանին էլ պետք է ծառայեն: Այստեղ անսպասելիություն չկա»: Պարոն Մարտիրոսյանի խոսքով, ԱԺ-ի դիմաց այսօր հավաքված քաղաքացիներն
Անեծքահայհոյախառն փողոցային դատավարություն`Գյումրու կենտրոնում. (Տեսանյութ, ֆոտոշարք)
Այսօր ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը` 3 դատավորներով, մայրաքաղաքից ժամանել էր Գյումրու ամենակենտրոնական փողոցներից մեկի` Խրիմյան Հայրիկ 59 հասցեի շենքի բակ` դատավարությունն այստեղ անցկացնելու համար: Շենքի բնակիչների ներկայացմամբ, իրենք ուղիղ 13 տարի դատարաններում են, քանի որ հարակից «Պրոգրես» համալսարանի ռեկտոր Ռաֆիկ Խաչատրյանը փորձում է խլել իրենց բնակարանները, որտեղ 30 տարուց ավել ապրում են իրենք` փոստատան նախկին
ՀՀ գլխավոր դատախազության հայտարարությունը պաշտոնատար անձանց կոռուպցիոն գործողությունների շուրջ մամուլի հրապարակումների վերաբերյալ
ՀՀ գլխավոր դատախազությունը վերահաստատում է իր պատրաստակամությունը, յուրաքանչյուր հաղորդման ընթացք տալ բացառապես իրավական հարթությունում, ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված առիթների և հիմքերի առկայության դեպքում իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, ինչը իմպերատիվ պահանջ է ցանկացած իրավական, ժողովրդավարական հասարակարգում, նաև դրական է գնահատում Գլխավոր դատախազի առաջարկությանը հետևած արագ արձագանքները: Խուսափելու համար հանրության շրջանում թյուր կարծիք ձևավորելուց, որ մամուլում տպագրված
Հայաստանում համասեռամոլության քարոզ է գնո՞ւմ
Նոյեմբերի 6-ից «Մենք» երիտասարդական շարժումը ստորագրահավաք է սկսել` հասարակական վայրերում մարմնավաճառության կանխման և համասեռամոլներին Կիրովի անվան մանկական այգուց վտարելու համար: Այս մասին այսօր «Հայնյուզ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մայրաքաղաքը յուրաքանչյուրիս» երիտասարդական հասարակական կազմակերպության (ՀԿ) նախագահ Մելինե Յավրյանը: Նա տեղեկացրեց, որ իրենք նամակներով դիմել են թե´ քաղաքապետին, թե´ ոստիկանապետին, սակայն նրանք պաշտոնապես չեն արձագանքել. «Մեզ
Տեղի ունեցավ «Լավագույնը ցանցում» առցանց լրագրողի ուղեցույցի շնորհանդեսը
«Գիրքը ստեղծված է առցանց գրականությամբ զբաղվողների կամ այն լրագրողերի համար, ովքեր ցանկանում են համացանցում ավելի մրցունակ լինել, ավելի կայուն եւ ապահով աշխատանք իրականացնել»,- դեկտեմբերի 23-ին «Լավագույնը ցանցում» առցանց լրագրողի ուղեցույցի շնորհանդեսի ժամանակ հայտարարեց գրքի խմբագիր եւ համահեղինակ, «Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Դեհերյանը: Ուղեցույցը լույս է տեսել «Առցանց ԶԼՄ-ների ինքնակարգավորումը» ծրագրի շրջանակներում: Նրա
Ամփոփվել են Մանկավարժական համալսարանի 2013 թ. գործունեության արդյունքները
ՀՀ վարչապետ, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել համալսարանի խորհրդի տարեվերջյան նիստը: Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը ներկայացրել է բուհի 2013 թ. գործունեության հաշվետվությունը և 2014 թ. բյուջեի նախահաշիվը, զեկուցել կատարված աշխատանքների և առաջիկա քայլերի մասին: Նա տեղեկացրել է, որ վարչապետի հանձնարարականով 2013 թ. հունվարի 1-ից
Գագիկ Բեգլարյանն այցելեց Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզեր․ (Տեսանյութ)
Խստաշունչ ձմռան պայմաններում ավտոճանապարհների անցանելիությունը, ճանշինների աշխատանքը տեղում ստուգելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այս անգամ այցելեց Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզեր։ Յուրաքանչյուր մարզում Ճանշինների ղեկավարները նախարարին զեկուցեցին իրենց ենթակայության տակ գտնվող ճանապարհներին մաքրման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրներն ու դժվարությունները։ Նշվեց, որ բոլոր ճանշիններն ապահովված են անհրաժեշտ քանակությամբ աղ ու ավազով,
«Ամերիկայի ձայն»․ «Խոդորդկովսկիի ազատ արձակումը դարձել է «փի-ար»-ի քայլ». «Amnesty International»
«ՅՈՒԿՈՍ» նավթային ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկիի ազատ արձակումը, որը շարունակում է մնալ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում, որոշ վերլուծաբաններ համարում են անցանկալի անձի երկրից վտարելուն նման հատուկ գործողության հետ: «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպության ռուսաստանյան ներկայացուցչության ղեկավար Սերգեյ Նիկիտինը «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում ասել է, թե Խոդորկովսկիի ազատ արձակման հետ կապված ամբողջ գործընթացը, որը ոմանք «հատուկ
Հրանուշ Խառատյան. «Փշրանքներից էլ ենք զրկվում» (Տեսանյութ)
«Եթե մի պայմանագիր Ռուսաստանին իրավունք է տալիս ինքնուրույն տնօրինել գազի մատակարարման բոլոր հեռանկարները Հայաստանում, ապա սա պարզ դավաճանություն է»,- այս կարծիքին է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Նա նույնպես միացել էր «ՀայՌուսգազարդի» 20% բաժնեմասը ՌԴ-ին ` Հայաստանի 300 միլիոն դոլար պարտքի դիմաց հանձնելու համաձայնագրից բողոքող ու ԱԺ-ի դիմաց հավաքված քաղաքացիներին: Նա նաեւ կարծիք հայտնեց, որ ՀՀ օրենքով
Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին` ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր-Նավուր ճանապարհից 17:00-ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել: Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: Միջպետական և
Սոցիալական աջակցության տարեվերջյան ծրագիրը մեկնարկել է
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, Ամանորի նախօրեին սոցիալական աջակցության տարեվերջյան ծրագիրն է իրականացվում Երևանի բոլոր վարչական շրջաններում։ Ծրագրում ներառված են սոցիալական տարբեր խմբերի շահառուներ։ Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանն այցելել է արցախյան պատերազմի առաջին կարգի հաշմանդամ երևանաբնակ զինհաշմանդամներին և նրանց հանձնել դրամական օգնությունը, ինչպես նաև ամանորյա ներկայացումների տոմսեր՝ նրանց ընտանիքների երեխաներին։ Ծրագրում
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ, մառախուղից թույլ ձյուն: Քամին արևմտյան 1-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 24-26-ին, բացառությամբ Արարատյան դաշտի, աստիճանաբար կբարձրանա` 2-3 աստիճանով: Երևանում՝ Դեկտեմբերի 24-28-ին ժամանակ առ ժամանակ կդիտվի մառախուղ, մառախուղից թույլ ձյուն: Երևանի դեկտեմբերի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ` • Օդի առավելագույն ջերմաստիճան
Բագրատ Ասատրյանը` գազի խնդրի վերաբերյալ. «Սա քրեական հանցագործություն է, որով պիտի զբաղվեր դատախազությունը»
«Եթե կա մի ընկերություն, որն ունի պարտքեր՝ թող սնանկ ճանաչվի, ինչո՞ւ ես և դու պիտի վճարենք այդ պարտքերի համար»,-խոսելով Հայաստանի կուտակած գազի պարտքի մասին՝ այսպես արտահայտվեց Կենտրոնական բանկի (ԿԲ) նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: Նա փաստեց, եթե ՀՀ-ում սովորական քաղաքացին գազի պարտք ունենար, նրան մեկ ամիս հետո կոչնչացնեին, կվտարեին: Պարոն Ասատրյանը վրդովվեց. «Մենք նրանց եկամուտների համար
РИА Новости. Հայաստանը Ղրղըզստանից շուտ կարող է մտնել Մաքսային միություն. Պուտինի խորհրդական
Հայաստանը կարող է Մաքսային միություն ավելի շուտ մտնել, քան Ղրղըզստանը. անդամակցության աշխատանքները «շատ արագ են ընթանում», հայտնել է Ռուսաստանի նախագահի խորհրդական Յուրի Ուշակովը: Հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Նշեմ, որ փորձագետները բավական ակտիվորեն ուսումնասիրում են հայկական դիմումը, շատ արագ տեմպերով: Նույնիսկ ինչ-որ չափով առաջ են անցել Ղրղըզստանի հետ տարած և տարվող աշխատանքներից», – ասել է Ուշակովը:
Լուլու. «Կառավարությունը բարեփոխումներ անելու բարոյական իրավունք չունի» (Տեսանյութ)
«Չգիտեմ` իրենք իրենց մեջ ինչ պարտավորություններ ունեն, բայց դրա կրողը մենք ենք` հասարակ ժողովուրդը: Իրենց ցանկացած քմահաճույքի համար պարտավոր ենք աշխատել ու այնպես անել, որ իրենք լավ ապրեն»,- ասաց հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը` (Լուլուն), որը այսօր «ՀայՌուսգազարդի» 20% բաժնեմասը ՌԴ-ին ` Հայաստանի 300 միլիոն դոլար պարտքի դիմաց հանձնելու համաձայնագրից բողոքող քաղաքացիներին էր միացել: Նա նաեւ ասաց,
Ոստիկանները հայտնաբերեցին կնոջ դրամապանակը գողացողին
Դեկտեմբերի 18-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին էր դիմել 1967 թ. ծնված Գայանե Հ.-ն և հաղորդում տվել, որ դեկտեմբերի 17-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Բագրատունյաց փողոցում, թիվ 44 երթուղային միկրոավտոբուսից իջնելիս, նկատել է, որ պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 100.000 դրամ, 1.000 ռուբլի և 260 դոլար: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի
«Վստահություն չունենք, գնա ստեղից». Ցուցարարները` Արմեն Ռուստամյանին
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր կոչ արեց համաձայնեցված գործել. իրար հակասող բաներ չանել, որովհետեւ այն կթուլացնի իրենց պայքարը. «Ինչ հնարավոր էր այսօր արեցինք: Այս պայքարը երկարատեւ է լինելու: Եկեք իրար չմեղադրենք: Մենք իրար հետ կհամաձայնեցնենք: Առաջին անգամ է ստեղծվել լուրջ հնարավորություն, ոչ իշխանական քաղաքական ուժերով մշակված ծրագրով գնալու ենք առաջ: Ինչ արել ենք՝ ճիշտ
406.01 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Դեկտեմբերի 23-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 900,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 406.01 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406 դրամ: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ
Կապանցիները բողոքում են. «Սառած ճանապարհներով ու մայթերով տեղաշարժվել գրեթե հնարավոր չէ»
Սառած ճանապարհների հետեւանքով՝ Կապանի մի շարք բնակիչներ սայթաքել ու կոտրվածքներ են ստացել, այժմ հիվանդանոցում են գտնվում: