Օրվա լրահոսը
Հայ-ադրբեջանական սահմանում լարվածությունը ոչ մի կերպ չի անդրադառնում տուրիստական հոսքի վրա
«Առավոտի» հետ զրույցում վստահեցնում են տուրգործակալություններից «Լեռնային Ղարաբաղի սահմանում լարվածությունը ոչ մի կերպ չի անդրադառնում տուրիստական հոսքի, շարժի եւ դինամիկայի վրա»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է «Լոկա թրեւլ» ՍՊԸ տնօրեն Ռուզաննա Մելքոնյանը: Զբոսաշրջության ոլորտի մասնագետներից հետաքրքրվեցինք, թե վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցող դեպքերն ի՞նչ անդրադարձ են ունեցել զբոսաշրջության վրա. Հայաստան այցելողների կամ ներգնա զբոսաշրջության
Պարույր Հայրիկյան. «Կարմիր խաչը թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում չի կատարում իր պարտականությունները»
Պարույր Հայրիկյանը համարում է, որ Իլհամ Ալիեւի հայտարարությունը հերթական պոռոտախոսությունը չէ «Հայ-ադրբեջանական հակամարտությունը կա, նորություն չէ, այդ հակամարտությունը դեռեւս լուծումներ չունի, կատարվող քայլերը բավարար ընթացք չեն տալիս, ստեղծված իրավիճակում հիմնական տուժողը քաղաքացին է»,- այսօր՝ օգոստոսի 9-ին, «Հայելի» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Նա նշեց, որ իր համար անհասկանալի է,
Լևոն Շիրինյան. «Ուժեղ խփեք Ադրբեջանին, և նա ձմերուկի նման կցխվի»
«Որպես ազգ՝ մեր ռեսուրսը սահմանափակ է, քիչ ենք, չունենք նավթ և այլն, չունենք նաև ցեղակից ժողովուրդ, որը եղբոր պես կկանգնի մեր թիկունքին, բայց մեր մտավոր պոտենցիալը բավականին մեծ է»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝ գնահատելով Ֆեյսբուք սոցիալական ցանցի դերը մոբիլիզացիոն միջավայրի ձևավորման հարցում: Վերջին օրերին հայկական Ֆեյսբուքը ողողված է հայրենասիրական երգերով, նկարներով,
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 60.000 կրակոց
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 3000 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 60.000 կրակոց: Բացի հրադադարի խախտման վերոնշյալ դեպքերից, ադրբեջանական բանակի հատուկ ջոկատայինները շփման գծի հարավային /Հադրութ/, արևելյան (Ասկերան) և
ԲՀԿ Էջմիածնի տարածքային կազմակերպության անդամի դեմ քրեական գործով իրեղեն ապացույցներ չկան
2014 թվականի մայիսի 14-ի դատավճռի դեմ բերվել է վերաքննիչ բողոք: «Առավոտի» տեղեկություններով, վերաքննիչ դատարանի դատավոր Մանուշակ Պետրոսյանը կնախագահի գործով բերված բողոքի քննությունը: ԲՀԿ Էջմիածնի տարածքային կազմակերպության անդամ Նորիկ Մարգարյանը մեղմ պատիժ է ցանկանում, իսկ շինարար, «նևրոզ, փսիխոզ» ախտորոշմամբ Գրիգոր Կալուսսյանի համար պաշտպանական կողմը պահանջում է նրան արդարացնել: Արմավիրի մարզի Պտղունք գյուղի բնակիչ Նորիկ Մարգարյանը ՌԴ
Հայրենասիրությունը Ֆեյսբուքում աղաղակելը չէ
«Առավոտը» որոշ մտավորականներից հետաքրքրվեց, թե ներկա իրավիճակում, երբ փաստացի պատերազմի մեջ ենք, ինչպե՞ս կարող են իրենց նպաստը բերել հայրենիքին: Բանաստեղծ Հակոբ Մովսես.- Մտավորականությունը ժողովրդի մասն է, ժողովուրդն այսօր պետությունն է, բանակ ունի, բանակ է պահում: Եթե ոմանք կարծում են, թե պետությունը ստորադաս է հայրենիքին՝ չարաչար սխալվում են. հայրենիք ունեն նաեւ աբորիգենները, անգամ կապիկները, որոնց հեշտությամբ
Լավագույնները Գաբրիել Սարգսյանն ու Լիլիթ Մկրտչյանն են
Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում ընթացող շախմատի 41-րդ համաշխարհային օլիմպիադան ճանապարհի կեսն անցավ: Հավաքական թիմերն անցկացրել են 5-ական պարտիա: Առաջատարներն ու ետնապահներն արդեն որոշակիորեն տարանջատվել են, չնայած առջեւում դեռ վեց տուր կա ու մրցաշարային աղյուսակը դեռ կարող է էական փոփոխություններ կրել: Երեկ Համաշխարհային օլիմպիադայի մասնակիցները հանգստանում էին: Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականն ընդհանուր առմամբ վատ հանդես չի գալիս,
Մարդկային կորստի ցավը. հրադադար. «Շատ համարձակ էր, բայց դրա հետ մեկտեղ՝ շատ խոնարհ»
«Մի շաբաթ Արամի հետ չէինք հանդիպել, պատահական հանդիպեցինք, իմացավ, որ հեռախոս չունեմ, հաջորդ օրը իր հեռախոսը քարտով բերեց, ինձ տվեց: Կարող ա իրան էլ պետք լիներ, բայց եթե ընկերոջը պետք էր, ուրեմն կտար ընկերոջը»,- Արամ Գյուլնազարյանի մասին պատմում է նրա ընկերը՝ Սևակը: Արամն ու Սևակը ծանոթացել են բուհի ընդունելության քննությունների նախապատրաստական պարապմունքների ժամանակ ու մտերիմ
«Հետ եմ տվել մեդալներս, ինձ համար ամոթ է, որ ես սրանց ձեռքից մեդալ եմ վերցրել»
Ես չեմ կարող հանդուրժել, որ Քոչարյանի տղան լինի ամենաերիտասարդ փողատերերից մեկը: Չեմ կարող հանդուրժել, որ 50 մլն փող են ծախսում՝ եկեղեցի են կառուցում, կառուցողներն էլ ովքեր են՝ օլիգարխներ, մարդասպաններ, բռնաբարողներ
Երթուղայինի վարորդը առանց օգնություն ցուցաբերելու ուղևորին` հեռացել է
Ոստիկանության պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ օգոստոսի 8-ին, ժամը 18.30-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի բութ վնասվածք, 9, 10 և 11-րդ կողերի կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 54-ամյա Նարգիզ Ղ.-ն և հայտնել, որ Վարդաշեն թաղամասում, թիվ 11 երթուղու միկրոավտոբուսի վարորդի կողմից արգելակման հետևանքով, սրահում վայր է ընկել և ստացել մարմնական
Թույնի տակառը
Փորձենք այլ դիտակետով վերլուծել օգոստոսի 7-ին պատահաբար գերի ընկած և օգոստոսի 8-ին Ադրբեջանում սպանված Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի մահը։ Սպանեցին Կարենի՞ն, թե՞ Հայաստանի ողջ խաղաղ բնակիչներին: Կարենը՝ ընդամենը ոչնչից անտեղյակ, անվտանգ մի տղա էր, որի մասին նրանք հրաշալիորեն գիտեին, բայց սպանեցին, քանի որ հայ էր: Նրանք այդ քայլով` հերթական անգամ փաստեցին, որ իրենք պատրաստ
Դռան պատճառով իրար հայհոյում են, սպառնում ու նեղացնում
Միջհարեւանային վեճը լուծելու փոխարեն՝ գալիս են տուգանում ու գնում «Գիշերը ժամը 23:00-ին «կվալտը» վերցրեցին եւ սկսեցին պատը քանդել: Մի գիշերվա ընթացքում 9-րդ մուտքին պատկանող բնակարանի դուռը բացվեց 8-րդ մուտքի մոտ: Դռան տեղը պատ շարեցին եւ նոր պատ քանդեցին բնակարանի մուտքի համար: Դիմեցի քաղաքապետարան՝ եկան, տեսան, որ օրենքով թույլատրելի չէ եւ կանխեցին՝ նրանց տուգանելով 200 հազար
Հանդիպում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ղեկավարած պատվիրակության հետ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 9-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի ղեկավարած պատվիրակությանը, որի կազմում էին ՀՀ Ազգային ժողովի եւ կառավարության մի խումբ անդամներ: Քննարկվել են Արցախի եւ Հայաստանի տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել նաեւ սահմաններում տիրող իրավիճակին: Երկուստեք նշվել է, որ ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն կողմնակից են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության
Ո՞վ է Ադրբեջանին թեւ տալիս (Տեսանյութ)
Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդաշարում թեման քննարկում են «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը եւ քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը Արամ Աբրահամյան.– 3 օր շատ լարված վիճակ էր սահմանին: Ի՞նչ նպատակներ էր իր առաջ դրել Ադրբեջանը, ինչո՞ւ էր դա ձեռնարկել: Արմեն Մարտիրոսյան.- Ես կարծում եմ՝ ամեն ինչ, կարելի է ասել, սկսվեց այն պահից, երբ կեղծված ընտրություններից հետո
Տեղ հասնելու ճանապարհը
Ամիսը վերջ ունի, հաջորդ ամիսը՝ սկիզբ: Օրերը հեռանում են՝ իրենց հետ տանելով մեր կյանքը, և թվում է, թե անցածը արդեն չկա և մեզ հետ չէ այլևս: Այնինչ՝ մեր կեսգիշերային մենության մեջ թվացյալ մոռացված օրերը վերադառնում են, ամիսներն ու տարիները նույնպես վերադառնում են և հրահրում, բողոքում են ու տեղահանում սիրտդ ու հոգիդ… Եվ դու հստակ տեսնում
Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը կհանդիպեն օգոստոսի 10-ին
Օգոստոսի 9-ին Պուտինը կհանդիպի Ալիեւի հետ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը twitter-ի իր էջում գրել է, որ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը կկայանա օգոստոսի 10-ին: Իսկ օգոստոսի 9-ին տեղի կունենա Պուտին-Ալիեւ երկկողմ հանդիպումը, որի ժամանակ կքննարկվեն ռուս-ադրբեջանական համագործակցության ընդլայնման հարցեր: Այս մասին գրում է haqqin.az կայքը: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Եզդիները մերկապարանոց հայտարարություններ չեն ուզում
Նրանք կոչ են անում կանխել Իրաքում իրականացվող սպանդը Այսօր՝ օգոստոսի 9-ին, «Պոստ Սկրիպտում» ակումբում Իրաքում եզդիների շուրջ ստեղծված իրավիճակին անդրադարձան եւ միջազգային կազմակերպություններին ու ՀՀ իշխանություններին եզդիական համայնքի պահանջը ներկայացրին «Սինջար եզդիների ազգային միավորում» հ/կ խորհրդի ղեկավար Բորիս Մուրազին և փոխնախագահ Մամե Ամիրյանը, «Եզդիների ազգային կոմիտե» հ/կ փոխնախագահ Սաշիկ Սուլթանյանը, «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում հ/կ-ի
Իսկ սահմանում ավելի հանգիստ է, քան…
Հատկապես այս խառն, կիսապատերազմական ժամանակներում մի հնար լիներ՝ ՀՀ վերնախավը հեռավոր մի որևէ տեղ մեկներ, հեռանար երկրից, որպեսզի չխանգարեն, չվտանգեն երկրի պաշտպանությունն ու ազատությունը:
ՀՀ վարչապետն ու Պաշտպանության նախարարը պատգամավորների հետ մեկնեցին Արցախ. Shamshyan.com
Վարչապետն ու Պաշտպանության նախարարը գիշերելու են մարտական դիրքերում
Մայք Թայսոնը մի օր կպայթի Սունդուկյանի այգու զուգարանում
Լուսանկարը՝ Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆԻ «Առավոտ» օրաթերթ 08.08.2014
Ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարի պահմանման ռեժիմը
Անցած գիշեր և այսօր առավոտյան ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարի պահմանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում` կիրառելով հրաձգային, այդ թվում` խոշոր տրամաչափի զինատեսակներ: Ստացված օպերատիվ տվյալների համաձայն` օգոստոսի 8-9-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 20 անգամ: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1400
«Զենքը հարսանեկան հրավառության համար չէր կուտակվել, պետք է օգտագործի այդ զենքը». «Հրապարակ»
Այսօր Սոչիում կայանալիք Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը միայն դրական ակնկալիքներ է ծնել վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ, ում գնահատականները, խոստումները, սպասելիքներն ու անելիքները համարժեք չեն երկրում տիրող իրական վիճակին: Իսկ քաղաքական-դիվանագիտական բովով անցած մասնագետներն այդ հանդիպումից առանձնապես ակնկալիք չունեն: Թեեւ կարծում են, որ, անկախ լուծման արդյունքից, հանդիպելը չհանդիպելուց նախընտրելի է: Կանադայում ՀՀ նախկին դեսպան,
Բերդի տարածաշրջանում 12 հա խաղողի եւ պտղատու այգի է այրվել
Մեղավորները պատասխան կտա՞ն Օգոստոսի 7-ին Տավուշի ջրամբարից ներքեւ գտնվող տարածքում, Վերին Կարմիրաղբյուր գյուղին պատկանող խաղողի եւ պտղատու այգիներում հրդեհ է բռնկվել: Այդտեղ է գտնվում մոտ 70 հա այգի: Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանն ասաց, որ Վերին Կարմիրաղբյուրի եւ Տավուշ գյուղի բնակիչները պայքարել են հրդեհը մարելու համար, որոշ տեղերում կրակը հասնելով ճանապարհին՝ ինքնին է մարվել: Գյուղապետի
Հակառակորդը հերթական անգամ ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ
Օգոստոսի 8-ի լույս 9-ի գիշերը՝ ժամը 04:20-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային /Հադրութի/ և հարավարևելյան /Մարտունու/ ուղղություններով հակառակորդը հերթական անգամ ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով ադրբեջանական բանակի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, ձեռնարկել են կանխարգելիչ միջոցառումներ, ինչի արդյունքում հակառակորդը, կրելով կորուստներ, հետ է շպրտվել ելման դիրքեր: Առաջնագծում ծավալված փոխհրաձգության
Պուտինը, Նազարբաևը և Լուկաշենկոն պետք է հասկանան, որ մեզ համար Արցախն անսակարկելի է
Վերջին օրերին սահմանում տեղի ունեցած և դեռ շարունակվող իրադարձությունները կարծես առավել մեծ նշանակություն են տալիս առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի սպասվելիք հանդիպմանը Սոչիում. ակնկալիքներն ըստ երևույթին ավելի մեծ են ի տարբերություն նախկին հանդիպումների: Բոլորն ինչ-որ բեկման են սպասում և որ ամենակարևորն է մեր` հայերիս, շրջանում առկա է մտավախություն, որ Արցախյան հակամարտության կարգավորման համատեքստում մեզ կարող են
Կամ ծայրահեղ ինքնավստահություն, կամ ծայրահեղ հուսահատություն. «Ժամանակ»
Այսօր Սոչիում Պուտին-Սերժ Սարգսյան և Պուտին-Ալիև հանդիպումներ են լինելու, որոնք կարևոր են վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և Հայաստանի սահմանների մոտ լարվածության աճի ֆոնին: Երեկ Ադրբեջանը կատարել է մի քայլ, որը հանդիպումից առաջ անկասկած է՛լ ավելի է սրում լարվածությունը: Բավական չէ, որ հայ խաղաղ բնակչին, որ մոլորվելու հետևանքով գերի էր ընկել, Ադրբեջանը ջանադրաբար և
Սամվել Նիկոյան. Ցանկալի կլիներ, որ ՀԱՊԿ-ը հայտարարություն աներ Ադրբեջանի դիվերսիոն գործողությունների մասին. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի զրուցակիցն է ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանը: – Պարոն Նիկոյան, Սերժ Սարգսյանը կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ, չի բացառվում, որ հանդիպի նաև Իլհամ Ալիևի հետ: Ո՞րն է այս հանդիպումների նպատակը, և ի՞նչ ակնկալիքներ կան դրանից: – Նախ ասեմ, որ անկախ արդյունքներից ցանկացած պարագայում հանդիպումը շատ ավելի դրական է, քան երբ չկա այդ
Դիվերսիոն գործողությունների կապակցությամբ հուլիսի 1-ից մինչեւ օգոստոսի 5-ը հարուցվել է 23 քրեական գործ
Քրեական գործերով ձեռքբերված ապացույցները վկայում են, որ ադրբեջանական բանակի դիվերսիոն գործողությունների հետեւանքով սպանվել է 6, վիրավորվել 14 հայ զինծառայող, մարմնական վնասվածքներ են պատճառվել 4 խաղաղ բնակչի, գույքային վնաս՝ մի քանի տասնյակ գյուղացիների։


















































