Օրվա լրահոսը

Արտերկրի վնասվածքաբան-օրթոպեդները իրենց փորձը կփոխանցեն հայ բժիշկներին

«Տարիներ առաջ, երբ Սպիտակում մեծ դժբախտություն պատահեց, մենք եկանք, մի ամբողջ ամիս աշխատեցինք այստեղի հիվանդանոցում: Կարծում եմ, որ այսպիսի հանդիպումները մեծ օգուտ կտան ե՛ւ մեզ, ե՛ւ Հայաստանի բժիշկներին»,- այսօր՝ մայիսի 22-ին, Հայաստանի վնասվածքաբանների եւ օրթոպեդների միջազգային համագումարի ընթացքում հայտարարեց Վնասվածքաբան-օրթոպեդների ռուսական ասոցիացիայի կառավարման անդամ Վահրամ Աղաջանյանը, որն արդեն երրորդ տարին է, ինչ մասնակցում է համագումարին:

Վալերի Մկրտումյանին կփոխարինի Վիկտոր Բիագովը

ԱԺ արտաքին կապերի վարչության պետ, ամենայն հավանականությամբ, կնշանակվի Վիկտոր Բիագովը: Հիշեցնենք, այդ պաշտոնը թափուր է մնացել Վալերի Մկրտումյանի`վարչապետի օգնական նշանակվելուց հետո: Վիկտոր Բիագովը աշխատել է Բրյուսելում ՀՀ դեսպանատանը: ԱԳՆ-ի մեր աղբյուրները տեղեկացնում են, որ վերջինիս առաքելության ժամկետն ավարտվել է եւ նա վերադարձել է Հայաստան: Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ  

Դատավորը հարցնում է դատախազին, թե ինչպե՞ս կարող են երեխային նստավայրում մոռանալ, եթե այլ պատճառ չկա

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ շարունակվեց Աշոտ Խուդոյանի, Հեղինե Մակարյանի ներկայացուցիչ, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա» Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Տաթեւիկ Սիրադեղյանի բողոքի քննությունը: Գրասենյակին էին այս տարվա փետրվարի 15-ին դիմել նշյալ անձինք: Էջմիածնի բնակիչները հայտնել էին, որ անցյալ տարվա դեկտեմբերի 2-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի կապակցությամբ, իրենց ՀՀ նախագահի նստավայրի

Հայաստան եկող գազատարի վթարի վայրում անհետ կորել են նաև Թուրքիայի և Ուկրաինայի քաղաքացիներ. Messenger

Վրաստանի ներքին գործերի նախարար Ալեքսանդրե Ճիկաիձեի փոխանցմամբ, պարզվել է Դարիալի կիրճում անհետ կորած 7 անձանց ինքնությունը. նրանք Ուկրաինայի, Թուրքիայի և Վրաստանի քաղաքացիներ են: Նախարարն ասել է նաև, որ Թերգի գետը վերադարձել է իր նախկին մակարդակին, ինչը հեշտացրել է որոնման աշխատանքը, գրում է «Մեսենջեր» պարբերականը:: Մայիսի 17-ին Թերգին խիստ վարարել էր՝ հսկա ժայռաբեկորի սողանքի պատճառ դարձել,

«Կիսաբաց լուսամուտներ»-ի հաղորդավարը դատի կտա «զազրախոսությամբ զբաղվող» փաստաբանին

Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրիում ճանաչված փաստաբան Սուսաննա Մխիթարյանը «Կիսաբաց լուսամուտներ» թոք- շոուի դեմ բողոք էր ներկայացրել Aravot.am-ին ` նշելով, որ իրեն նկարահանման ժամանակ սպառնացել, հայհոյել, անարգել են: Իսկ պատճառը, ըստ փաստաբանի, եղել է այն, որ ինքը պաշտպանում է Գյումրու Մուշ թաղամասում վերջերս սպանված, ազգությամբ քուրդ Էվիլիա Գյուլիշթեքի` Թուրքիայում բնակվող քրոջ շահերը, որը ուզում է դառնալ

«Ռուսաստանում աշխատաշուկան լրիվ կբացվի Հայաստանի քաղաքացու համար». Գագիկ Եգանյան (Տեսանյութ) 

«Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ միգրացիոն ոլորտում համագործակցություն հաստատելը կարեւորագույն նշանակություն ունի Հայաստանի համար»,- այսօր Ռուս-հայկական միգրացիոն հարցերով աշխատանքային 4-րդ նիստի ժամանակ լրագրողների հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը: Ծառայության պետը այս հանգամանքը պայմանավորում է նրանով, որ Հայաստանի երկարաժամկետ միգրացիոն հոսքերի 70 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանի

Վահան Արծրունի. Մարզահամերգային համալիրը չպետք է մասնավոր սեփականություն լինի. «Հայոց աշխարհ»

Դրանք պետք է պետական հոգածության տակ մնան, եւ այդպիսի կառույցներում պետական ծրագրեր պետք է իրականացվեն:

Հրանտ Բագրատյանի պատասխանը Նիկոլ Փաշինյանին

«Եթե կառավարությունն ասում է, թե անելու եմ այս քայլերը հարկային քաղաքականության մեջ և եթե դրանք ճիշտ են, ապա առանց վարանելու պետք է օգնել»,- Aravot.am-ի հարցին այսպես արձագանքեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ Երեկ, կառավարության ծրագրի քննարկումների ժամանակ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը քննադատեց նաեւ ընդդիմադիր պատգամավորներին, ովքեր դրական են արտահայտվել կառավարության ծրագրի մասին եւ

Շարունակվում են կրծողների դեմ պայքարի լրացուցիչ միջոցառումները

Մայրաքաղաքի վարչական շրջաններում դեռատիզացիայի տարեկան աշխատանքներում մասնագիտացված կառույցները շարունակում են կրծողների դեմ պայքարի լրացուցիչ միջոցառումները: Գարնան և աշնան ամիսներին, որպես կանոն, կրծողների քանակի զգալի աճ է արձանագրվում, ինչով էլ պայմանավորված է դեռատիզացիայի լրացուցիչ աշխատանքների իրականացումը: Գործընթացին տեղերում աջակցում են համատիրությունների աշխատակիցները. նրանք հատուկ ուշադրություն են դարձնում բազմաբնակարան շենքերի աղբախցերին, շքամուտքերի տարածքներին և բակերի խնդրահարույց հատվածներին:

Արմեն Ռուստամյան. «Չեմ կարծում, թե քառյակում կլինեն ուժեր, որոնք կողմ կքվեարկեն կառավարության ծրագրին». «Հայոց աշխարհ»

Հատված ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԻ (ՀՅԴ) հարցազրույցից: -Հնարավո՞ր է, որ ոչ իշխանական չորս ուժերը միասնական դիրքորոշում որդեգրեն կառավարության ծրագրի վերաբերյալ։ -Չեմ բացառում։ Եթե կլինի միասնական մոտեցում՝ լավ, եթե ոչ՝ ողբերգություն չեմ տեսնում, թեպետ չեմ կարծում, թե քառյակում կլինեն ուժեր, որոնք կողմ կքվեարկեն կառավարության ծրագրին։ -Փաստորեն չեք ուզում «շանս տալ» վարչապետին՝ շտկելու իր նախորդի բացթողումները։ -Բազմիցս ասել եմ՝

Լրագրողին թույլ չեն տվել մտնել ՀՔԾ. «Չորրորդ իշխանություն»

Երեկ «ՉԻ» լրագրող Անի Գեւորգյանին արգելել են մուտք գործել Հատուկ քննչական ծառայություն եւ մասնակցել իր նկատմամբ տեղի ունեցած հանցագործության վերաբերյալ առերեսմանը ոստիկանների հետ։ Լրագրողը ՀՔԾ էր կանչվել փետրվարի 12-ին տեղի ունեցածի «հերոս» ոստիկանների հետ առերեսվելու համար։ Գլխավոր դատախազության մուտքի մոտ նրան արգելել են ներս մտնել, ասել են, թե ցույց տա ինչ կա պայուսակներում։ Տեսնելով, որ

Սոցիալական աջակցությունն ավելի հասցեական կլինի

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նիստից առաջ վարչապետը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, նրան մաղթել արդյունավետ աշխատանք: Հաստատվել է նիստի օրակարգը, և կառավարությունը ձեռնամուխ է եղել օրակարգի հարցերի քննարկմանը: ՀՀ կառավարությունը 2014թ. պետբյուջեում կատարել է վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ՝ իր

«Վերջին 15-20 տարվա մեջ ոչ մի գեղարվեստական ղեկավար աշխատանքից չի ազատվել ինչ-որ բան չանելու կամ վատ ղեկավարելու համար». «Ժողովուրդ»

Դիրիժոր Վարդան Հակոբյանն այն եզակի ստեղծագործողներից է, ով ակտիվորեն զբաղվում է նաեւ հասարակական գործունեությամբ։ – Մշակույթի եւ արվեստի խնդիրների մասին շատերն են խոսում, եւ յուրաքանչյուրն իր հերթին բարձրաձայնում է այն բացը, որն առկա է։ Դուք ի՞նչ բաց եք տեսնում արվեստի եւ մշակույթի ասպարեզում։ – Համակարգվածության եւ պահանջատիրության խնդիր կա, որը պայմանավորված է մշակութային քաղաքականության եւ

Արամ Բադալյանը նշանակվել է քաղաքաշինության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արամ Բադալյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Արամ Բադալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ: *** Արամ Բադալյան Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր 14 փետրվարի 1958թ., ք. Երևան Կրթություն 1975-1980 թթ. – Երևանի

Փաշինյանն իր ելույթով ցույց տվեց Հայաստանում ընդդիմության բացակայությունը. «168 ժամ»

Կառավարության ծրագրի քննարկումներում իրենց ընդդիմություն կոչողներն այնքան հաջողություններ ու արգասաբեր աշխատանքի այնքան բարեմաղթանքներ հղեցին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, որ որևէ նորապսակ զույգի այդքան ցանկություններ հղելու պարագայում՝ Հայաստանի դեմոգրաֆիական աղետը կանգ կառներ: Իսկ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը, որ իրականում իրերն իրենց անուններով կոչելու միակ դրսևորումն էր, ուղղված լինելով իշխանության դեմ՝ իրականում ուղղված էր

Ոչ մի հանրապետական հոժար կամքով կողմ չէր քվեարկի մի ծրագրի, որտեղ սեւով սպիտակի վրա գրված է «մի՛ գողանար». «Չորրորդ իշխանություն»

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը կարծիք է հայտնել, թե եթե անգամ կառավարության ծրագիրը կազմված լիներ Քրիստոսի տասը պատվիրաններից, էլի կլինեին մարդիկ, ովքեր այդ տասը պատվիրանների մեջ կգտնեին արտաքին ճնշումներ եւ կոռուպցիոն ռիսկեր։ «ՉԻ» – Եթե Հովիկ Աբրահամյանի կառավարության ծրագիրը կազմված լիներ Քրիստոսի տասը պատվիրաններից՝ դրա դեմ պայքարելու կարիքը չէր զզացվի, որովհետեւ ՀՀԿ-ն փակ-գաղտնի

Քաղաքական թշնամանքը ոչ մի տեղ չտանող ուղի է. Հ. Նաղդալյան

-Տիկին Նաղդալյան երկու օր շարունակ ԱԺ-ում բավական ակտիվ ընթացան կառավարության ծրագրի քննարկումները, 34 պատգամավոր հարցեր ուղղեցին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ինչն աննախադեպ էր. Ձեր հետևությունները քննարկման ընթացքից և դահլիճում տիրող մթնոլորտից. -Նախ կուզեի ընդգծել վարչապետի հանդուրժողական կեցվածքը բոլոր այդ հարցերին պատասխանելիս՝ առանց մեծամտության, ամբիցիաների և ինքնասիրահարվածության, համախմբման և հանդուրժողականության ճանապարհով ընթանալու, բոլոր կարծիքները, խորհուրդները և քննադատությունները

Ինչո՞ւ չեն բերում Սուքիասյանին. «Հայկական ժամանակ»

Տիգրան Սարգսյանհ անվան հետ կապված հայտնի օֆշորային սկանդալում ներգրավված գործարար Աշոտ Սուքիասյանի արտահանձնումը ձգձգվում է։ Վրաստանում կալանքի տակ գտնվող Սուքիասյանը դեռ մեկ ամիս առաջ միջնորդել էր Թբիլիսիի կենտրոնական դատարանին իրեն շտապ տեղափոխել Հայաստան՝ նշելով, որ այս ընթացքում մահացել են նրա ծնողները, իսկ կնոջը ահաբեկող ու սպառնալիքներով լի հաղորդագրություններ են ուղարկում։ Դատարանը բավարարել էր Սուքիասյանի միջնորդությունը

ԼՂՀ Ակնաղբյուր գյուղում հանդիսությամբ բացվեցին ջրամատակարարման համակարգը եւ համայնքային կենտրոնը

Երեւան, մայիսի 21, 2014թ.: Մայիսի 21-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակությունը, որի քառօրյա այցը արցախյան ծրագրեր գլխավորում է Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, ԼՂՀ Հադրութի շրջանի Ակնաղբյուր գյուղում հանդիսությամբ բացեց համայնքի համար կարեւորագույն երկու ենթակառուցվածք` ջրամատակարարման համակարգը եւ համայնքային կենտրոնը: Ջրամատակարարման համակարգը կյանքի է կոչվել Հիմնադրամի Ֆրանսիայի եւ Բրազիլիայի տեղական մարմինների, համաֆինանսավորմամբ, իսկ համայնքային կենտրոնը` Ֆրանսիայի

Մարդիկ, Սեւանի հույսով, հատը 10 դրամով սածիլ են առնում. «Հրապարակ»

Որ Արարատյան դաշտը ոռոգման ջրի խիստ պահանջ ունի, փաստում են հազարավոր հեկտարներով անմշակ մնացած հողերը։ Որ գյուղատնտեսական մթերքների առյուծի բաժինն արտադրում են Արարատյան հարթավայրի գյուղացիները, չեն հերքում նաեւ իրենք՝ Սեւանի ավազանի բնակիչները։ Բայց դե արի ու նրանց բացատրի, որ, չնայած իրենց աճեցրած կարտոֆիլն ու կաղամբն էլ անհրաժեշտ պարեն են տնտեսապես անկում ապրող երկրի սպառողական շուկայի

Հայաստանը դեռ չի արձագանքել այս իրադարձություններին. «Ժողովուրդ»

Ուկրաինական ճգնաժամն ու դրա հետեւանքով ՌԴ-ում ստեղծված իրավիճակը, կարծես թե հույսեր են ներշնչել ԵՄ անդամ երկրներին։ Նրանք փորձում են օգտագործել այս իրավիճակը՝ Հայաստանին կրկին դեպի Եվրոպա տանելու համար։ Պատահական չէ, որ Արեւելյան գործընկերության ծրագրի 10-ամյակի կապակցությամբ երեկ հրավիրած քննարկումների ժամանակ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան հայտարարել է, թե Ֆրանսիայի նախագահ Օլանդի հայտարարությունը՝ ԵՄ ասոցացման

Կնոջը չհաջողվեց կալանավոր ամուսնուն թմրամիջոց հասցնել

Ապրիլի 28-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊ վարչության և «Նուբարաշեն» ՔԿՀ աշխատակիցները Երևանի Պ. Սևակի փողոցի թիվ 58 տան մոտից, ապօրինի թմրամիջոցներ պահելու և իրացնելու կասկածանքով, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով բերման էին ենթարկել 1980 թ. ծնված Սասուն Ե.-ին, որի մոտ հայտնաբերվել էր մարիխուանա թմրամիջոցի նմանվող 28,2 գ դեղնականաչավուն զանգված և 1

Յուրի Վարդանյան. «Քննարկվում են նաեւ նոր աշխատանքի այլ տարբերակներ»

Մամուլում շատ է ասվել, որ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար Յուրի Վարդանյանը նշանակվելու է Վրաստանում Հայաստանի դեսպան: Բայց այդ հարցում որեւէ նորություն առայժմ չկա: Aravot.am-ը զրուցեց Յուրի Վարդանյանի հետ՝ հետաքրքրվելով նաեւ, թե արդյո՞ք ճիշտ էին այդ լուրերը: «Առայժմ հանգստանում եմ եւ ինձ շատ լավ եմ զգում: Ինչ վերաբերում է իմ նոր նշանակմանը, առայժմ կոնկրետ

Սուրեն Քրմոյանը՝ արդարադատության փոխնախարար

Այսօր կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտնեց, որ Սուրեն Քրմոյանը նշանակվում է արդարադատության փոխնախարար: Առողջապահության նախարար Արման Մուրադյանը նիստում վարչապետին զեկուցեց, որ կառավարության որոշմամբ Սուրեն Քրմոյանը, որը զբաղեցնում էր առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, աշխատանքից ազատվում է: Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Դատարանում ՀՀ ոստիկանությունը հաղթեց քաղաքացիական ակտիվիստին. քաղաքական որոշո՞ւմ

Այսօր ՀՀ վարչական դատարանում հրապարակվեց քաղաքացիական ակտիվիստ Վահե Գևորգյանի գործով վճիռը: Դատարանը բավարարեց (նախագահող դատավոր՝ Կ. Ավետիսյան) ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հայցը՝ ընդդեմ Վահե Գևորգյանի ՝ վարչական պատասխանատվության ենթարկելու մասին հայցը: Մերժվեց Վահե Գևորգյանի հակընդդեմ հայցը՝ ընդդեմ Երևան քաղաքի ոստիկանության՝ պաշտոնատար անձանց գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին: Վահե Գևորգյանը ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ

Էկոակումբները կզբաղվեն կենսաբազմազանության պահպանման խնդիրներով

Արագածոտնի մարզի Աշտարակի, Ապարանի, Թալինի և Արագածի տարածաշրջանների համայնքներում «Մի հակադրվիր բնությանը, քանզի այն քեզ կհակադրվի» ծրագրի շրջանակներում ստեղծվել են էկոակումբներ, որոնց անդամները վեր են հանում իրենց բնակավայրերի բնապահպանական, էկոբազմազանության խնդիրները և աշխատում դրանց լուծման ուղղությամբ։ Ծրագիրն իրականացնում է «Մարդկային ռեսուրսների զարգացման Արագածոտնի մարզային կենտրոն» ՀԿ-ն՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից

Պուտինի պատճառով Խուդոյանին եւ նրա ընտանիքին առեւանգել էին

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էր այսօր ներկայացել «Հելսինկյան քաղաքացիական Ասամբլեա» Վանաձորի գրասենյակ իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Տաթեւիկ Սիրադեղյանը, որը ներկայացնում է Հեղինե Մակարյանի շահերը: Նրա ամուսինը՝ Աշոտ Խուդոյանը ներկայացրեց լիազորագիր, դարձյալ իր կնոջ շահերը ներկայացնելու համար: Հատուկ քննչական ծառայության քննիչի պաշտոնակատար Ռ. Հարությունյանը ազատվել է աշխատանքից, իսկ ՀՔԾ-ն նրա փոխարեն որեւէ մեկին

«Մենք սիրում ենք քեզ, Հովիկ-2». «Հայկական ժամանակ»

Կառավարության ծրագրի խորհրդարանական քննարկումների երկու օրվա ընթացքում լրագրողները հարաճուն տպավորություն ստացան, թե վարչապետ Հովիկ Աբրահամյանը վերահսկում է ոչ իշխանական քառյակին։ Նման տպավորության պատճառն այն է, որ քառյակ-Հովիկ Աբրահամյան հարցուպատասխանն ու քննարկումը տեղի էր ունենում լայթս-ընդդիմիզմի, առավել հաճախ՝ փոխադարձ ջերմության մթնոլորտում։ Հարցուպատասխանի մթնոլորտը սրելու եզակի փորձեր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ու խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը

Երկկողմանի ծնողազուրկ պատանին երազում է դառնալ հրաձիգ, որ պաշտպանի հայրենիքը. «Շիրակ կենտրոն» (Տեսանյութ)

Տարեց տատիկի հետ սոցիալապես ծանր պայմաններում, կիսախարխուլ տանը բնակվող երկկողմանի ծնողազուրկ ևս մեկ երեխայի Երևանից Սամվել Գևորգյանի աջակցմամբ օգնություն ցուցաբերելու նպատակով «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներս այսօր ուղևորվեցինք Շիրակի մարզի փոքրիկ գյուղերից մեկը: 10-ամյա Աբրահամը ծնողներին կորցրել է շատ վաղուց: Տատիկի պատմելով՝ տղան չի հիշում անգամ նրանց դեմքերը: Իսկ մեր այն հարցին, թե երբ մեծանա՝ ի՞նչ է

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձն Շառլ Ազնավուրին՝ 90-ամյա հոբելյանի առթիվ

Սիրելի´ Շառլ Ազնավուր, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 90-րդ տարեդարձի առթիվ: Ձեր ստեղծագործություններն ու հայրենասիրական կեցվածքը սերնդեսերունդ ոգևորել ու հիացրել են միլիոնավոր մարդկանց: Մենք հպարտանում ենք բացառիկ արվեստագետի և մեծ հայի Ձեր տեսակով, ով բարձր է պահում աշխարհում հայի անունն ու պատիվը: Դուք բոլոր ժամանակների մեծագույն մարդկանցից եք, ում անվերապահորեն սիրում է ողջ հայ ժողովուրդը:

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031