Օրվա լրահոսը

Պատերազմ չի լինի, բայց անհրաժեշտ է վերազինել դիրքերը. Վովա Վարդանովի դիտարկումները

Կենտրոնական հրամանատարության հետախույզ, դիվերսիոն հատուկ նշանակության ջոկատի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովը պատերազմի հավանականություն տեսնում է, բայց միայն 75 կամ 82 տարի անց. «Որովհետև Ալիևների ընտանիքն է այնտեղ իշխում, և սպանես՝ պատերազմ չի սկսի: Նա այդ երկիրը քամում, քամում, քամում է, իսկ քանի դեռ նավթ կա, նավթի պաշարները թույլ չեն տա նրանց պատերազմ սկսել»,- այսօր լրագրողների

Դիվանագետ. «Ռուսական օլիգարխիան չի փոխի ֆրանսիական ափերը Ղրիմի ծովափերի հետ» (Տեսանյութ)

Ռուսաստանի և Հայաստանի տնտեսության վրա ԱՄՆ-ի կողմից կիրառվող պատժամիջոցների բացասական ազդեցության մասին այսօր կարծիք հայտնեց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, դիվանագետ Արա Պապյանը: Պատմական փաստարկների հիման վրա ընդգծելով «ռուսական 3-րդ պատերազմում» Ռուսաստանի պարտության մեծ հավանականությունը՝  նա նշեց, որ 25 տարի առաջ ԽՍՀՄ-ը ավելի ուժեղ էր, քան Արևմուտքը, բայց այնուամենայնիվ պայքարն ավարտվեց ԽՍՀՄ-ի փլուզմամբ: «Այժմ Ռուսաստանը ռեգիոնալ

Աղբից ազատվելու ձեւը գտել են

Այս տեսարանը, որն «Առավոտի» տեսախցիկն արձանագրեց մետրոյի «Երիտասարդական» կայարանի դիմաց, պարզվում է՝ եզակի չէ: Ականատեսները պատմեցին, որ աղբն այս վայրում մշտապես կուտակվում է, ապա այրվում: «Հեղինակները» հավանաբար տարածքի խանութների եւ կրպակների աշխատողներն են: «Լավ է, որ դեռ մեքենա չի պայթել. գազով մեքենան հանգիստ կարող է բռնկվել»,- ասաց մի տղամարդ, որը պնդում էր, որ հաճախակի է

Աստծո պարտությունը

Քաղաքակրթությունների պատմությունը մարդու շարունակական փախուստն է մահվանից եւ տարտամ չգիտակցված ձգտումը անմահության: Այդ է պատճառը թերեւս, որ մարդը, տեսնելով մահը, չի ճանաչում այն, եւ իրեն միշտ թվում է, որ մահը ուրիշի համար է եւ ոչ թե իր: Չի հավատում նաեւ, որ կա այլաշխարհային կյանք ու, չնկատելով իր ամենօրյա այլափոխությունները, օր օրի դառնում է չնչհավատ, ինքնամեծար,

Եվրոպան եւ մենք. Չկան «բարու» կամ «չարի» կայսրություններ

Կան գերտերություններ` իրենց շահերով Ռուսաստանը մի երկիր է` բռնապետական ռեժիմով, թույլ տնտեսությամբ, հետամնաց տեխնոլոգիաներով, կայսերական հավակնություններով, ագրեսիայով, ստով, երեսպաշտությամբ: Միացյալ Նահանգները մի երկիր է` ժողովրդավարական ռեժիմով, ուժեղ տնտեսությամբ, առաջադեմ տեխնոլոգիաներով, կայսերական հավակնություններով, ագրեսիայով, ստով, երեսպաշտությամբ: Որեւէ գերտերություն «աշխարհի փրկիչ», «արդարության մարմնավորում» կամ հակառակը՝ «չարիքի կայսրություն» ներկայացնելը միամտություն է, մեր՝ հայկական «կողմնորոշումային» սահմանափակ մտածողության արգասիք: Իմ

Ռուս իրավապահները Լեւոն Հայրապետյանից գործարք են ակնկալում

Բայց, հավանաբար, սկանդալ կստանան Ռուսաստանում Լեւոն Հայրապետյանի կալանավորումից հետո մտահոգ անձանց ուշադրությունը սեւեռվեց հայ գործարարի առողջական խնդիրների վրա, մինչդեռ հարցի իրավական կողմը մնում է չլուսաբանված: Սա բնական է: Լեւոն Հայրապետյանը կաթված է տարել եւ հիպերտոնիայի խնդիրներ ունի, ներկայումս տառապում է նաեւ սուր շաքարային դիաբետով եւ օնկոլոգիական բնույթի խնդիրներով: Ակնհայտ է, որ այսպիսի ախտորոշման պայմաններում փոքր-ինչ

«Պատերազմ չի լինի»

Ասում է գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը Վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանի թեժ իրավիճակի, հակառակորդի կողմից իրականացվող դիվերսիոն գործողությունների մասին «Առավոտը» մեկնաբանություն խնդրեց գեներալ-մայոր, Արցախյան գոյամարտի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանից (Կոմանդոս): Մեր հարցին՝ արդյոք պատերազմի վտանգ կա՞, գեներալ-մայորը միանգամից պատասխանեց. «Պատերազմ չի լինի»: Համարյա ամեն օր սահմանին զոհվող մեր զինվորների համար Կոմանդոսը ցավում է, բայց ասում է, որ այսպիսին

Հովիկ Աբրահամյանը «կտրո՞ւմ է պորտալարն» օլիգարխիայից

Վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո Հովիկ Աբրահամյանը որոշել է վերանայել իր կենսակերպը: «Առավոտի» տեղեկություններով՝ վարչապետը, որը Ազգային ժողովի նախագահ եղած տարիներին կուսակցական քեֆ-ուրախությունների ակտիվ մասնակիցն էր, հաճախ նաեւ կազմակերպիչը, այժմ որոշել է այլ քաղաքականություն վարել. Հովիկ Աբրահամյանն այլեւս հրաժարվում է «ամեն տեսակ» կուսակցական քեֆերին մասնակցելուց: Նա ընդունում է բացառապես պաշտոնական ընդունելությունների հրավերները: Հովիկ Աբրահամյանի սույն կեցվածքի

Հպարտ եմ, որ արժանացել եմ «Առավոտում» տպագրվելու պատվին

Շնորհավորում եմ սիրելի «Առավոտի» աշխատակազմին եւ ընթերցողներիս՝ թերթի քսանամյա հոբելյանի կապակցությամբ, մաղթում 200-ամյա եւ 2000-ամյա հոբելյանները տոնել նույն ոգով ու սկզբունքներով։ Շնորհավորում եմ արդարամիտ, անկրկնելի լրագրող Ռուզան Մինասյանի արժանի պարգեւը։ Քսան տարիների անընդմեջ ընթերցողիս ու տասնութ տարվա աշխատակցողի փորձից համոզվել եմ, որ «Առավոտի» որդեգրած սկզբունքներն են տպագրված նյութի հրատապությունն ու սպասվածությունը, ճշգրտությունն ու անաչառությունը, շարադրանքի

Դատարանը 5 տարվա ազատազրկման է դատապարտել թմրամիջոց իրացնելու մեջ մեղադրվողին

Նրա փաստաբան Կարինե Գասպարյանը դիմելու է ՀՀ վերաքննիչ դատարան ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, 5 տարվա ազատազրկման է դատապարտել թմրամիջոց իրացնելու մեջ մեղադրվող Արմեն Թ.-ին: Համաձայն մեղադրական եզրակացության` Արմեն Թ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախորդ տարվա սեպտեմբերին Արմեն Ե.-ից, գործով անհայտ անձին վաճառելու եւ

Վշտի ծիծաղ կամ՝ ձեզ ստրուկ մի՛ դարձրեք

Եվ Վռամշապուհ արքայի ու Սահակ Պարթեւի հրահանգով Մեսրոպ Մաշտոցն անձամբ մեկնել է Միջագետք, հանդիպել Դանիել եպիսկոպոսի հետ, ապա եղել է Եդեսիայում, Ամիդում, այնտեղից ճանապարհվել Սամոսատ։ Հանդիպումներ է ունեցել տեղի բարձրաստիճան հոգեւորականության՝ Եդեսիայի եպիսկոպոս Բաբիլասի, Ամիդի եպիսկոպոս Ակակիոսի հետ, այցելել է Եդեսիայի գրադարանը եւ 405 թ. ստեղծել հայոց գրերը։ Երբ վերադարձավ այնտեղից, նրան դիմավորելու դուրս եկած

Սամսոն Մովսեսյանի «Ափ» թատերախումբն արդյունավետ է աշխատում

Գլխավորն աշխատանքի հանդեպ պրոֆեսիոնալ վերաբերմունքն է, այլ ոչ թե պետական կարգավիճակը Հաճախ այդ գործն ավելի լավ են կատարում որոշ թատերախմբեր, քան պետական թատրոնների մի մասը: Սա թատերարվեստի գործիչների՝ տարբեր առիթներով հաճախ հնչող կարծիքներից է: Այս առիթով երբեմն տրվում է երիտասարդ ռեժիսոր Սամսոն Մովսեսյանի անունը, որը ղեկավարում է 2006թ. իր հիմնած «Ափ» թատերախումբը: Ռեժիսորն այն եզակի

«Քացով աչքիդ տվի՞նք». Շանթ Հարությունյանը՝ ոստիկանին

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների գործով դատական նիստի ընթացքում այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության  դատարանում շարունակվում է գործով վկա ներգրավված ոստիկանների հարցաքննությունը: Այսօր նախատեսված է տասը վկայի, երեք տուժող ոստիկանի հարցաքննություն: Գործով վկա ոստիկան Գոռ Մովսիսյանի պատմելով, նոյեմբերի 5-ին 17: 00-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում երթի ընթացքում ռադիոկապով օգնության

Երաժշտական դպրոցների ամենամեծ խնդիրը գործիքների բացակայությունն է

Վերջերս շատացել են կիթառի դասընթացի դիմողները 13-ամյա Գեւորգ Գեւորգյանն արդեն չորս տարի է՝ հաճախում է Կ. Սարաջեւի անվան երաժշտական դպրոց, կիթառի դասընթացի: Ասում է՝ միշտ երազել է կիթառ նվագել, իր ցանկությամբ է գնացել երաժշտական դպրոց, հետագայում երաժշտությամբ չի զբաղվելու, կիթառ նվագելն իր համար պարզապես հոբբի է: Երաժշտական դպրոցի մասին ասում է, որ ամեն ինչ շատ

Երիտասարդների աշխարհի չեմպիոնն ու բրոնզե մեդալակիրը պատրաստվում են պատանեկան օլիմպիական խաղերին

Հայաստանցի բռնցքամարտիկներ, աղջիկների երիտասարդների աշխարհի չեմպիոն եւ այս տարի մասնակցած իր բոլոր միջազգային մրցաշարերի հաղթող, 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը եւ երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 81 կգ քաշային Նարեկ Մանասյանը, որոնք մասնակցելու են Չինաստանի Նանջինգ քաղաքում կայանալիք պատանիների ամառային օլիմպիական խաղերին, Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Վազգեն Բադալյանի ղեկավարությամբ հուլիսի 22-ից 30-ը Ծաղկաձորում ուսումնամարզական

«Այնպիսի հարված պետք է լինի, որ ադրբեջանցին հարյուր տարի մոռանա Հայաստանի ուղղությունը»

Արթուր Բունիաթյանը համարում է, որ ադեկվատ հարվածները պետք է հուժկու լինեն «Սահմանում տեղի ունեցող իրավիճակներն ունեն իրենց տրամաբանական պատճառներն ու դրդապատճառներն»,- այսօր՝ օգոստոսի 2-ին, «Երկու երես» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով սահմանում տեղի ունեցող իրավիճակին, հայտարարեց Ադրբեջանահայերի համագումարի համանախագահ Արարատ Ծատուրյանը: Նրա խոսքերով՝ հարցն ունի քաղաքական ենթատեքստ եւ հասարակության եւ իշխանությունների միջեւ ձեւավորված

«Ազգային խոհանոցը մեր արմատն ու համն է»

Խոհանոցը միայն սնունդ եւ սնվելու տեղ չէ, այն ազգային մշակույթի եւ մտածողության մաս է, եւ նրանք, ովքեր միայն «ուտելիքի շուրջ են սեղան գցում», իրականում կորցնում են ամենակարեւորը. այսպես է մտածում եւ ապրում Խորեն Հարությունյանը, խոհարարի մասնագիտությամբ երիտասարդը, որ արդեն հասցրել է «շեֆ» դառնալ: «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» հ/կ անդամ է: Արցախյան հյուրանոցներից մեկի

Հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը կրել է զգալի կորուստներ

Ս.թ. օգոստոսի 2-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում` ադրբեջանական Քեմեռլի բնակավայրի ուղղությամբ տեղակայված դիրքերից հակառակորդը խոշոր տրամաչափի հրազենից գնդակոծել է Բարեկամավան գյուղը: Հակառակորդի կրակակետերը լռեցնելու նպատակով պատասխան կրակ է բացվել ադրբեջանական դիրքերի և Քեմեռլի բնակավայրում տեղակայված ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանմանումների ուղղությամբ: Ըստ նախնական տվյալների` ադրբեջանական կողմը կրել է զգալի կորուստներ: Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան: ՀՀ

Թուրքիայում աղոթում են ադրբեջանցի զինծառայողների հոգու հանգստության համար

Դավութօղլուն ցավակցում է Ադրբեջանական АПА գործակալությունը հաղորդում է, որ  Թուրքիայում աղոթքներ են հնչել հայ-ադրբեջանական սահմանագծում սպանված ադրբեջանցի զինծառայողների հոգու հանգստության համար: Կարս քաղաքում կայացած ուրբաթօրյա  նամազում հիշատակվել են ադրբեջանցի  սպանված զինծառայողները: Ադրբեջանական haqqin. azկայքը հաղորդում է, որ պաշտոնական տվյալներով ադրբեջանցի սպանված զինծառայողների թիվը 14-ն է: Այդ կապակցությամբ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ցավակցություն է  հայտնել ադրբեջանական 

Երուսաղեմի հայերի հանդեպ ոչ մի բռնություն կամ հալածանք չի եղել

Երուսաղէմի մեր աղբիւրներից կ’իմանանք, որ տեղի հայերի հանդեպ ոչ մի բռնություն կամ հալածանք չի եղել: Այս մասին «Առաւօտ» կապ է հաստատել Երուսաղէմի ՌԱԿ-ի «Հայ երիտասարդաց միության» մարմնի գլխավոր ատենապետ Յակոբ Անդրեասյանին հետ: Անդրեասյան, որ հերքած է նախօրօք հայկական մի շարք լրատվամիջոցներու կողմից տարածվող լուրերը այն մասին, թէ տեղի Պաղեստինցիներ յարձակած են հայերին դեմ ու բռնություն

Արծրուն Հովհաննիսյան. Մի քանի նկատառում այս օրերի լարվածության և դրա մեկնաբանության շուրջ

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրառել է ֆեյսբուքյան իր էջում. «Մի քանի նկատառում այս օրերի լարվածության և դրա մեկնաբանության շուրջ. 1. Խնդրում եմ չտրվել ադրբեջանական լրատվամիջոցների խարդավանքներին:Որևէ մի փաստի մասին առանց ստուգելու որևէ բան մի գրեք և ամեն մի ադրբեջանական լուր չէ հարկավոր է մեկնաբանել: 2. Հայկական կողմը իր կորուստները հստակորեն հայտնում է անուն

Ադրբեջանական կողմի հրապարակած տեղեկությունները հայկական կորուստների մասին անհիմն են. ԼՂՀ ՊԲ

Ադրբեջանական կողմի հրապարակած տեղեկությունները հայկական կորուստների մասին անհիմն են և չեն համապատասխանում իրականությանը: Նշված գործողությունների ընթացքում, ինչպես հաղորդել էինք ավելի վաղ, պաշտպանության բանակը տվել է 1 զոհ, երեք զինծառայողներ էլ ստացել են թեթև մարմնական վնասվածքներ: — ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն —–

Պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ

Վերջին օրերի ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակը կտրուկ լարվել է: Ադրբեջանական զինված ուժերը չեն դադարեցնում հայկական ուժերի դիրքերը ներթափանցելու և դիվերսիոն գործողություններ իրականացնելու փորձերը: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ կիրառվում են խոշոր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներ և զինամթերք` նռնականետեր, ականանետեր, զենիթային հրանոթներ և ջերմաճնշումային արկեր: Հաճախակիացել է նաև սահմանամերձ բնակավայրերի գնդակոծումը: Օրըստօրե

Հակառակորդը մարտադաշտում թողել է մեծ քանակությամբ հատուկ նշանակության զինատեսակներ և տեխնիկական միջոցներ

Ի լրումն այսօր մեր կողմից տարածված հաղորդագրության հայտնում ենք, որ օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան /Մարտակերտ/ ուղղությամբ հակառակորդի կողմից ձեռնարկված դիվերսիոն ներթափանցման արդյունքում, ադրբեջանական բանակը տվել է 5 զոհ և երեք վիրավոր, ինչը հաստատել է նաև Ադրբեւանի պաշտպանության նախարարությունը, իսկ արևելյան /Մարտունու/ ուղղությամբ հակառակորդի կորուստները կազմում են 2 զոհ

Ադրբեջանական զինուժը ականանետային կրակ է արձակել  Ոսկեվանի վրա

Բարեբախտաբար, տուժածներ չկան Օգոստոսի 2-ի առավոտյան, ժամը 6-ն անց 10-ի սահմաններում Ադրբեջանի Ղազախի շրջանի հենակետերից ականանետային կրակ է բացվել Նոյեմբերյանի տարածաշրջանի  Ոսկեվան գյուղի  վրա: Ոսկեվանի գյուղապետ Սերյոժա Ալեքսանյանն ասաց, որ  գյուղի  ծայրամասի ուղղությամբ արձակվել է  7 ական, որոնք պայթել են Ոսկեվանի բնակիչներ Արթուր Ալեքսանյանի եւ Սերժիկ Եղիազարյանի տնամերձ հողամասերում, վնասվել են նրանց տների պատուհանները: Իջեւանի

ԱՄՆ Պետդեպը հայտարարություն է տարածել ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության վերաբերյալ. Lragir.am

«Լրագիր». ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել հուլիսի 31-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումների մասին: «Մենք ցավակցում ենք զոհերի ու վիրավորների ընտանիքներին և կոչ անում կողմերին անհապաղ նվազեցնել լարվածությունը և պահպանել հրադադարի ռեժիմը: Հակամարտությունը ռազմական լուծում չունի: Վրիժառության կամ էլ բռնության շարունակման գործողություններն ավելի կբարդացնեն հակամարտության խաղաղ կարգավորումը»,- նշված է հայտարարությունում: Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Արծրուն Հովհաննիսյան. «Հակառակորդի այսօրվա զոհերը արդեն անցան 8-ը»

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում քիչ առաջ գրառել էր. «Հակառակորդի այսօրվա զոհերը արդեն անցան 8-ը»: Հիշեցնենք, որ այսօր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան /Մարտակերտի/ ուղղությամբ հակառակորդի ձեռնարկել էր հետախուզադիվերսիոն գործողություն, որի ժամանակ զոհվել է ՊԲ զինծառայող 1989թ. ծնված Զորիկ Ժիրայրի Գևորգյանը: Ավելի շուտ հայտնել էինք՝ ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ

Աբսուրդային ժամանակահատված. «Ազգ»

Մինչ մասոնները «քյանդրբազություններ» են անում Երեւանում` աշխարհը կառավարելու վերաբերյալ իրենց գեղարվեստական ժողովները նաեւ մեր մայրաքաղաքում ծավալելով, մեր սահմաններում կրակում են: Մինչ հայրենի թանկագին օլիգարխները հարսանիք, քեֆ, կնունք-ծնունդ են անում Երեւանում արաբական շեյխերի անճաշակ ու տրաքող ճոխությամբ` մեր սահմաններում կրակում են, սահմանամերձի մեր տանտիրուհիները ներքնահարկերից մառան չեն կարողանում բարձրանալ` ծամելու բան տանելու համար երեխեքին: Կայքերը ամառային

Իմ ընկեր Գեւորգը Չինարի գյուղից. «Ազգ»

Սահմանամերձ Չինարի գյուղում մի ընկեր ունեմ` անունը Գեւորգ է. իմ տեսած ամենահայրենասեր մարդկանցից մեկն է: Հաճախ չենք տեսնվում, բայց ամսական գոնե երկու-երեք անգամ հեռախոսով զրուցում ենք: Նրա զանգերից արդեն հասկանում եմ` թշնամին կրկին կրակել է: Գեւորգը զանգում է ոչ այնքան նրա համար, որ հակառակորդի կրակոցների մասին տեղեկացնի, այլ, որ ասեմ` ամեն ինչ լավ է լինելու,

Ադրբեջանին թույլ են տալիս «յոլա գնալ» դիպուկահարներով, որպեսզի նա ավելին չպահանջի. «Ժամանակ»

Նախօրեին հայկական զինված ուժերից ստացված լուրը, որ ադրբեջանական դիվերսիոն գործողության հետևանքով զոհվել են երկու զինծառայողներ` Արարատ Խանոյանը և Ազատ Ասոյանը, հանրության մոտ ինչքան տխրություն, ցավ, վիշտ, միևնույն ժամանակ հպարտության ու նաև երախտագիտության զգացում է առաջացնում առ հերոս զինծառայողները, ովքեր կյանքը չեն խնայել Հայաստանի պաշտպանության համար: Երախտագիտություն՝ թե՛ նրանց լուսավոր հոգիների, թե՛ նրանց ծնողների հանդեպ, որ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031