Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ մի հանրապետական հոժար կամքով կողմ չէր քվեարկի մի ծրագրի, որտեղ սեւով սպիտակի վրա գրված է «մի՛ գողանար». «Չորրորդ իշխանություն»

Մայիս 22,2014 11:49

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը կարծիք է հայտնել, թե եթե անգամ կառավարության ծրագիրը կազմված լիներ Քրիստոսի տասը պատվիրաններից, էլի կլինեին մարդիկ, ովքեր այդ տասը պատվիրանների մեջ կգտնեին արտաքին ճնշումներ եւ կոռուպցիոն ռիսկեր։

«ՉԻ» – Եթե Հովիկ Աբրահամյանի կառավարության ծրագիրը կազմված լիներ Քրիստոսի տասը պատվիրաններից՝ դրա դեմ պայքարելու կարիքը չէր զզացվի, որովհետեւ ՀՀԿ-ն փակ-գաղտնի քվեարկությամբ դեմ կքվեարկեր այդ ծրագրին։ Ոչ մի հանրապետական հոժար կամքով կողմ չէր քվեարկի մի ծրագրի, որտեղ սեւով սպիտակի վրա գրված է «մի՛ գողանար»։

Դրա համար էլ կառավարության ծրագրում գրված է «գողացիր, բայց չափի մեջ», «շնացիր, բայց այնպես, որ չբռնվես», «սպանիր, բայց միայն ինքնապաշտպանության նկատառումներով» եւ այլն։ Ձեւակերպումներն, իհարկե, այլ են, բայց իմաստը դա է։ Դրա համար էլ հեղինակներից բացի որեւէ մեկը լուրջ չի ընդունում այդ ծրագիրը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031