Օրվա լրահոսը
Ինչպես բարեփոխել Սահմանադրությունը
Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակներում թեման քննարկում են սահմանադրական իրավունքի մասնագետ Արմեն Մազմանյանը եւ փաստաբան Տիգրան Աթանեսյանը: Արամ Աբրահամյան.- Խնդիրներից մեկը իշխանությունների բաժանումն է: Եթե նախագահը մեծամասնություն ունի Ազգային ժողովում՝ ասված է սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի նախագծում, ապա չկան զսպումներ եւ հավասարակշռումներ, եւ մեծանում է քաղաքական մենաշնորհի վտանգը: Այդ խնդիրը, ինչպես տեսնում ենք, կա
Միտինգ Մոսկվայում ապրիլի 24–ին
Ապրիլի 24–ին ժ. 13:00–ին Մոսկվայի «Կրասնոպրեսնենսկայա զաստավա» հրապարակում (մետրոյի «1905 թվական փողոց» կայարանի մոտ) տեղի կունենա «Հայերի Ցեղասպանությունը հանցագործություն է մարդկության դեմ» խորագրով միտինգ: Դրանով ռուսաստանյան հասարակությունը իր հարգանքի տուրքը կմատուցի Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, կդատապարտի մարդկության դեմ գործած այդ հանցագործությունը և Թուրքիայից կպահանջի ճանաչել իրականացրած ցեղասպանությունը: Միտինգում ելույթ կունենան ՌԴ Պետական Դումայի խմբակցությունների
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին
Հայաստանի Հանրապետության նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության խորհրդի անդամներին: Ողջունելով ՏՏ ոլորտի ընկերությունների ներկայացուցիչներին՝ կառավարության ղեկավարն իր խոսքում նշել է. «Շնորհակալ եմ հանդիպման հրավերն ընդունելու համար, քանի որ մենք շարունակելու ենք ավելի զարգացնել և ամրապնդել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հետ մեր համագործակցությունը: Ես համոզմունք ունեմ, որ դա շատ կարևոր է
Ղազախստանի վարչապետը շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին՝ վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի վարչապետ Կարիմ Մասիմովի հետ` վերջինիս նախաձեռնությամբ: Կարիմ Մասիմովը շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին՝ Հայաստանի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ այդ կարևոր և պատասխանատու առաքելության իրականացման գործում: Զրուցակիցները վստահություն են հայտնել, որ համատեղ ջանքերով կհաջողվի ապահովել Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության հետագա ընդլայնումն ու զարգացումը:
Հայաստանի էլցանցերը այս պահին որոշում չունի՝ կբողոքարկի՞ հանձնաժողովի 5 միլիոն դրամ տուգանքի որոշումը
Այսօր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՀԷՑ ընկերությունը, նորմատիվ մի քանի իրավական ակտերի խախտման եւ ֆինանսական անկարգապահության համար տուգանվել է 5 միլիոն դրամով: Որքան էլ ՀԷՑ-ը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացրել է հիմնավորումներ, թե որոշ խախտումներ տեղի են ունեցել ընկերության ունեցած ֆինանսական խնդիրների հետեւանքով, միեւնույն է՝ հանձնաժողովը կիրառել է տուգանքը: Aravot.am-ի հարցին, թե պատրաստվո՞ւմ եք բողոքարկել հանձնաժողովի որոշումը, հատկապես, որ ՀԷՑ-ի ֆինանսների գծով տնօրեն Վլադիմիր Սազոնովը նշել
«ԲՀԿ-ն ու նրա առաջնորդը հոգեբանական խնդիրներ ունեն»
Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելու հենց առաջին րոպեներից արդեն խոսվում է նոր կառավարության կազմի մեջ ոչ իշխանական ուժերի ներգրավման մասին. ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն, օրինակ, չի բացառել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կարող է կառավարության մաս կազմել: Չնայած ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն արդեն վստահեցրել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կոալիցիա չի կազմի, բայց մամուլում դեռեւս շրջանառվում
Դատարանը կպարտավորեցնի Միգրացիոն ծառայությանը՝ փախստականին տեղեկանք տրամադրել
Հայաստանի վարչական դատարանում Գեւորգ Ղարագյոզյանի փախստական լինելու հանգամանքն ապացուցվել էր, սակայն ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայությունը չէր տրամադրում տեղեկանք այն մասին, որ Գեւորգը Հայաստանում ունի փախստականի կարգավիճակ: Այդ մասին «Առավոտն» անդրադարձել էր եւ նշել, որ Գեւորգի փախստականի կարգավիճակը դադարեցվել էր ՄՊԾ-ի կողմից եւ հիմնավորվել, որ նա ծնվել է Հայաստանում: Դա չի եղել հատկանշական հանգամանք, քանի
Հայաստանում հոգեբաններին դիմում են հիմնականում ընտանեկան խնդիրների պատճառով
«Կանանց բոլոր խնդիրները կապված են տղամարդկանց խնդիրների հետ»,-ասում է հոգեբան Գեւորգ Գրիգորյանը: Հավելում է. «Երբ կինն ու տղամարդը կոնֆլիկտ են ունենում, կինը դրանում իրեն է մեղադրում: Կանայք հիմնականում բողոքում են, որ իրենց ամուսինները չեն կատարում ամուսնական պարտականությունները: Նրանք կասկածում են, թե գուցե իրենց տղամարդը սիրուհի ունի, այդ դեպքում եւս իրենք իրենց են մեղադրում»: «Առավոտը» փորձել
Պարույր Հայրիկյան. «Կա՞ մեկը, որ Սերժ Սարգսյանի խոսքին հավատում է» (Տեսանյութ)
Ռոբերտ Քոչարյանը ժամանակին նույնիսկ ինձ առաջարկել էր վարչապետի պաշտոն, բայց ես հրաժարվել եմ, քանի որ կարծում եմ, որ սահմանադրական բարեփոխումները շատ կարևոր գործ է:
Փառատոնը՝ ներսից, ժյուրին՝ դրսից
Առաջին անգամ Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ անցկացվող «Սոսե» կինոփառատոնը, որն ունի «Բովանդակությունը՝ ԿԻՆ» խորագիրը եւ կրում է մեր պատմության մեջ կնոջ ամենավառ կերպարներից մեկի՝ Սոսե մայրիկի անունը, թեեւ տեղական նշանակություն ունի, սակայն ժյուրիի կազմում ընդգրկված են միայն արտերկրյա ճանաչված արվեստագետներ: Այս մասին «Առավոտի» հետ զրույցում հայտնեց 2013թ. հիմնադրված «Զիս» փրոդակշընի ղեկավար, կինոփառատոնի տնօրեն, պրոդյուսեր Սիմոն
Ավագ շաբաթը կամփոփվի ճրագներով երթով
Ավագ շաբաթը Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի շաբաթն է, Ծաղկազարդին հաջորդող Մեծ Պահքի վերջին շաբաթը, որն ավարտվում է Սուրբ Հարության տոնով (Զատիկ), որի ընթացքում հիշվում է Խորհրդավոր ընթրիքը, Հիսուս Քրիստոսի դատավարությունը, տանջանքները, խաչելությունը և թաղումը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ԱՀԹ Եռաբլուրի Ս. Վարդանանց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Պարթև քահանա Մուրադյանը ներկայացրեց Մեծ պահքի շրջանի Ավագ
Երիտասարդները զրո բյուջեով ֆիլմ են նկարում
Մասնագիտությամբ դերասան Անդրանիկ Տոնոյանին հանրությունը գիտի «Ժամանակ» ֆիլմից: Նա եւ իր ընկերները «Ֆիլմ՝ զրո դրամով» յուրատեսակ նախաձեռնության անդամներն են: Ֆիլմը բարեգործական է, ստացված հասույթը նախատեսված է Խարբերդի մանկատան համար: Ֆիլմի ռեժիսորն Անդրանիկ Տոնոյանն է, պրոդյուսեր-օպերատորը՝ Կարեն Վարդանյանը, սցենարիստը՝ Աստղիկ Դերձյանը, սաունդթրեկի հեղինակը՝ Վահագն Rush-ը, գլխավոր դերերում են Նունե Ղարիբյանն ու Գարիկ Միքայելյանը: «Մեր ողջ ստեղծագործական
ՕԵԿ-ական օգնականները վահա՞ն են ՕԵԿ-ական պատգամավորների համար
Այն տեղեկությունից հետո, որ ՕԵԿ-ական նախարարները հրաժարականի դիմումներ են ներկայացրել, խոսակցություններ են շրջանառվում նաեւ, որ ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանն էլ Ազգային անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնից է հրաժարականի դիմում ներկայացրել: Խորհրդարանում, մի քանի լրագրողներ այդ տեղեկությունը փորձեցին ճշտել ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանից կամ քարտուղար Մհեր Շահգելդյանից: Պարոն Շահգելդյանի աշխատասենյակի դուռը փակ էր: Լրագրողները թակեցին Հեղինե
«Ժողովո՞ւրդ», «ապստամբնե՞ր», թե՞ «ահաբեկիչներ»
Ըստ Ռուսաստանի պաշտոնական քարոզչության (որին, բնականաբար, հայաստանցիների ճնշող մեծամասնությունը հավատում է)՝ անցած աշնան ընթացքում Մայդանում հավաքվել էին ազգայնականներն ու ծայրահեղականները, որոնք կատարում էին իրենց արեւմտյան տերերի պատվերը: Եվ միայն Յանուկովիչի «անվճռականությունն» էր, որի պատճառով այդ հեղաշրջումը չհաջողվեց կանխել: Իսկ հիմա, նույն քարոզիչների պնդմամբ, Արեւելյան Ուկրաինայում ժողովուրդն ընդվզել է նույն ազգայնականների եւ ծայրահեղականների դեմ, որոնք համարձակվում
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Ոստիկանության օրվա կապակցությամբ
Ոստիկանության հարգելի աշխատակիցներ, վետերան ոստիկաններ, Շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի՝ Ոստիկանության օրվա կապակցությամբ: Կասկածից վեր է, որ մեզանից յուրաքանչյուրը, թեկուզ ոչ բարձրաձայն, բայց իր հոգու խորքում ամեն օր է գնահատում այն դժվարին ու պատասխանատու աշխատանքի արդյունքը, որ կատարվում է ձեր կողմից: Եվ դա պատահական չէ, քանզի դուք՝ ձեր անուրանալի ներդրումն ունենալով մեր պետականության կայացման գործում,
«Օֆշորային գործով» Հայաստանի դատախազությունը Կիպրոսից փաստաթղթեր է ստացել. NEWS.am
Հայաստանի գլխավոր դատախազությունը Կիպրոսի դատախազությունից ստացել է օֆշորային գործով արած հարցման պատասխանը, ինչպես նաեւ մի շարք փաստաթղթեր: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Գլխավոր դատախազության հանրային կապերի վարչությունից: Հարցման պատասխանի բովանդակությունը Գլխավոր դատախազությունը չի հրապարակում՝ ելնելով նախաքննության գաղտնիությունից: Չի բացառվում, որ Հայաստանի դատախազությունը լրացուցիչ հարցում ուղարկի Կիպրոսի դատախազությանը: Դատախազության հանրային կապերի վարչությունից հաստատեցին նաեւ, որ վրացական
Նոր նահատակ Հալէպի մէջ
Սուրիական բանակի ծառայող` Գօգօ Աշնագըլեանը, 16 Ապրիլ 2014ի վաղ առաւօտեան ժամերուն կը նահատակուի Հալէպի ՌԱՄՈՒՍԷԻ շրջանին մէջ: Գօգոն քսանամեան չէ բոլորած: Անոր թաղմանական կարգը պիտի կատարուի Չորեքշաբթի, 16 Ապրիլ 2014ին, ժամը 14.00ին, Ս.Երրորդութիւն (Զուարթնոց) եկեղեցւոյ մէջ: Մարիա Գաբրիէլեան Լրատուական Գրասենեակ – Հալէպ
Զատկի տոնին ձվի դեֆիցիտ չի լինի
«Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ փոխնախագահ Կարեն Չիլինգարյանը և սպառողների իրավունքների պաշտպան Արմեն Պողոսյանն այսօր ասուլիսի ժամանակ ասացին, որ թռչնաբույծների միության նախագահի հավաստիացմամբ՝ ձվերի քանակը Զատիկին բավարար կլինի եւ գներն էլ չեն իջնի: Aravot.am-ի այն հարցին, թե արդյոք հնարավո՞ր չի, որ Նոր Տարվա օրերի պես լինի ձվի դեֆիցիտ, Կարեն Չիլինգարյանը ասաց, որ ձվի այնպիսի դեֆիցիտ չի
Ինչպես ընթանալ չտրորված ուղիներով
Հանրակրթության արդյունավետությունն ուղղակիորեն պայմանավորված է նախակրթական եւ տարրական կրթական ծրագրերում երեխաների ձեռք բերած գիտելիքներով, ըստ որի՝ որքան դրանք խորն են ու համակարգված, ստացված են սովորողի կարողությունների ու տարրական հմտությունների միջոցով, այնքան հարուստ է սովորողի մնացորդային գիտելիքի պաշարը: Քանի որ հասարակական զարգացումները, գիտության եւ տեխնիկայի առաջընթացը էական տեղաշարժեր են արձանագրում, ապա հանրակրթական ծրագրերը նույնպես պետք է
«Կողոպուտը շարունակվում է» կամ ՀՀԿ-ի ու «ղարաբաղյան կլանի»՝ վարչապետի հարցում անհաջող ընտրությունը
«Ղարաբաղյան կլանը ուներ վարչապետի ուրիշ թեկնածուներ նաև, ինձ համար սարսափելի է, որ ղարաբաղյան կլանը կանգնեց, հենց այս ընտրությունը արեց»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը այսպիսի կարծիք հայնեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Հետո էլ հավելեց. «Մենք պետք է մտնենք մի տեղ, որտեղ Հայաստանի խարդավանքների տիրույթն է: Ղարաբաղյան կլանը ուներ վարչապետի ուրիշ թեկնածուներ էլ և շատ քաղաքական գործիչների
«Դանդի փրեշս մեթալս Կապան» ՓԲԸ-ն մտադիր է ավելացնել արտադրության ծավալները
«Դանդի փրեշս մեթալս Կապան» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանն ամփոփելով ընկերության ընթացիկ տարվա առաջին եռամսյակի կատարած աշխատանքները՝ նշեց, որ առաջին երեք ամսվա ընթացքում ինչպես եւ նախատեսված էր՝ արտադրությունը պլանավորվածից ցածր է եղել, սակայն դա պայմանավորված էր զուտ նախապատրաստական աշխատանքներով: Երկրորդ եռամսյակում ընկերությունը նախատեսում է բարձրացնել արտադրության չափանիշները՝ դարձնելով 80-85 տոկոս, հուլիս-օգոստոս ամիսներից սկսած՝ 90-95
Դեսպան Քոչարյանը փոխանցեց Հայաստանի խորը մտահոգությունը Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ
Ապրիլի 15-ին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպում ունեցավ Լիբանանի Նախագահ, գեներալ Միշել Սլեյմանի հետ: Բարձր գնահատելով երկու բարեկամ երկրների երկկողմ հարաբերությունների մակարդակը՝ կողմերը քննարկեցին դրանց խորացման հնարավորությունները և ընդգծեցին միջազգային կազմակերպությունների շրջանակներում սերտ փոխգործակցության կարևորությունը: Հանդիպման ընթացքում դեսպան Քոչարյանը Նախագահ Սլեյմանին փոխանցեց Հայաստանի խորը մտահոգությունը Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ: Անդրադարձ եղավ նաև Լիբանանի ներքաղաքական խնդիրներին,
Առողջապահության նախարարության պատասխանը Վերահսկիչ պալատին
Առողջապահության նախարարությունը Aravot.am-ի հարցման ի պատասխան պարզաբանում է Վերահսկիչ պալատի` առողջապահության ոլորտում արձանագրած թերացումներին: ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի 2014 թվականի մարտի 31-ի «Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի 2013 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» թիվ 12/1 որոշման վերաբերյալ 1. Անվճար բժշկական օգնության և սպասարկման իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով և հատուկ խմբերում
«Ադրբեջանն էթնոնիմի փնտրտուքում» ֆիլմը Ազգային կինո մրցանակ է ստացել
«Հայկական կինոյի զարթոնք» կինոկենտրոնի խորհուրդը «Ազգային կինո» մրցանակ է շնորհել Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների աղետալի վիճակի, ինչպես նաև նրանց նկատմամբ կառավարության հանցավոր քաղաքականության մասին պատմող «Ադրբեջանն էթնոնիմի փնտրտուքում» վավերագրական ֆիլմին՝ Կովկասի բնիկ ժողովուրդների ազգային խնդիրները վերհանելու և հանրության դատին լավագույնս ներկայացնելու համար: Արմեն Ահարոնյան «Հայկական կինոյի զարթոնք» կինոկենտրոնի նախագահ
Մշակութային միջոցառումների շարք Ֆրանսիայի Սեն-Տրոպե քաղաքում
Ապրիլի 12-ին Ֆրանսիայի Սեն-Տրոպե քաղաքի կենտրոնական «Ժան Դեսպա» դահլիճում տեղի ունեցավ «Ճանապարհորդություն դեպի Հայաստան» խորագրով մշակութային միջոցառումների շարքի հանդիսավոր բացումը, որի արարողությանը մասնակցեցին Ֆրանսիայում ՀՀ դեսպան` Վիգեն Չիտեչյանը, Սեն-Տրոպեի քաղաքապետ` Ժան Պիեր Տյուվերին, տեղական կառավարման մարմինների ղեկավարներ, Բուշ դյու Ռոն և Վառ շրջանների հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, հարյուրավոր հյուրեր: ՀՀ դեսպանն իր ելույթում երախտագիտություն հայտնեց
Պաշտոնազրկել են Շիրակի մարզի կադաստրի պետին
Aravot.am-ի տեղեկություններով, երեկ սեփական դիմումի համաձայն պաշտոնից ազատել են ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Շիրակի տարածքային ստորաբաժանման ղեկավար Արայիկ Առաքելյանին: Նրա փոխարեն այսօր արդեն նշանակել են Երևանի ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Գեղամ Վանունուն: Թե ինչու է Արայիկ Առաքելյանը դիմում ներկայացրել ու հեռացել, Կադաստրի պետական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պատասխանատու Լուսինե
Մխիթարյանին կանգնեցնել հնարավոր չէ
Հենրիխ Մխիթարյանի մասին այսպես է արտահայտվել Դորտմունդի «Բորուսիայում» նրա թիմակից, Թուրքիայի հավաքականի կիսապաշտպան Նուրի Շահինը: «Աշխարհում նրա նման տաղանդաշատ ֆւտբոլիստներ քիչ կան: Երբ Մխիթարյանն արագություն է հավաքում, նրան ոչ ոք կանգնեցնել չի կարող: «Բավարիայի» հետ խաղում Հենրիխը դա եւս մեկ անգամ ապացուցեց: Նա գերազանց մրցաշրջան է անցկացնում եւ շատ կարեւոր խաղացող է «Բորուսիայի» համար, –
Սոցապ նախարարությունը 3 միլիոն 500.000 դրամ է ծախսել Ղրղըզստանի «գենդերային» օրենքը թարգմանելու համար
Համահայկական ծնողական կոմիտեի նախագահ Արման Բոշյանն այսօր լրագրողներին պատմեց, որ ապրիլի 3-ին կառավարությունը մերժել է մի ծրագիր, որով ներկայացված էր գենդերային միջոցառումների ցանկը: Պարոն Բոշյանն այսօր «Ազդակ» ակումբում ասաց, որ իրենց առաջարկությամբ կառավարությունն ընդունել է նմանատիպ մի նախագիծ՝ կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության մասին տարբեր ծրագրերի, միջոցառումների ու իրավական ակտերի ցանկ. «Օրենքը փոփոխության ընթացքում է»: Նա
Քառյակը քննարկում է արտահերթ նիստի հարցը
Այսօր խորհրդարանում «հրաշալի քառյակը» քննարկում է պարտադիր կուտակային կենսաթոշակային օրենքի հարցով ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու հարցը: Ենթադրվում է, որ արտահերթը, որի մասին 15 օրից ավելի է խոսվում է՝ կհրավիրվի արդեն եկող շաբաթ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Հանդիպումը, որը տեղի է ունենում ՀՅԴ խմբակցությունում արդեն սկսվել է: ԱԺ ՀԱԿ
«Մանչեսթեր Սիթին» ամենաբարձր վարձատրող թիմն է աշխարհում
«Sporting Intelligence»-ի ուսումնասիրությունների արդյունքով «Մանչեսթեր Սիթին» աշխարհում ամենաբարձր միջին աշխատավարձ վճարող թիմն է: Ակումբը իր ֆուտբոլիստներին տարեկան միջին հաշվով վարձատրում է 5,3 միլիոն ֆունտ ստերլինգ: Թոփ 10-ում տեղ են գրավել: 1. Մանչեսթեր Սիթի, ֆուտբոլ՝ 5,3 2. Նյու-Յորք Յանկիս, բեյսբոլ՝ 5,28 3. Լոս-Անջելես Դոջերս, բեյսբոլ՝ 5,1 4. Ռեալ, ֆուտբոլ՝ 4,99 5. Բարսելոն, ֆուտբոլ՝ 4,9 6. Բրուքլին


















































