Օրվա լրահոսը
Վաղը Կապանում բողոքի ակցիա կանցկացվի
Ի դժգոհություն էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման` վաղը Կապանում եւս բողոքի ակցիա կանցկացվի: Ակցիան կմեկնարկի Չարենցի փողոցից, որից հետո երթի մասնակիցները կշարժվեն դեպի մարզպետարանի հարակից հրապարակ: Ակցիայի նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Հակոբյանի խոսքով` ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ Կապանում օգոստոսի 1-ին ժամը 19:00-ին երկրի ապագայով մտահոգ քաղաքացիներով մտադիր են բողոքի ակցիա անցկացնել եւ արտահայտել իրենց անհամաձայնությունը տվյալ որոշման
ՀՀ ՊՆ-ն հերքում է, գյուղապետը՝ հաստատում
ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը արդեն հրապարակել է հուլիսի 31-ին ադրբեջանական դիվերսիայի հետեւանքով զոհված հայ զինծառայողների անունները: «1994թ. ծնված Արարատ Վաչիկի Խանոյանը և Աշոտ Արթուրի Ասոյանը»,- նշված է ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության հաղորդագրությունում: «Ինչ վերաբերում է Հայաստանին, Հայաստանի տարածքում դիվերսիոն հարձակում չի եղել»,- մեզ հետ զրույցում հերքեց համացանցում շրջանառվող լուրըերը ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Հիշեցնենք,
ԼՂՀ ՊՆ-ն հրապարակել է զոհված զինվորների անունները
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հրապարակել է այսօր հակառակորդի կողմից հարձակման հետևանքով զոհված զինծառայողների անունները։ «Գործողության հետևանքով զոհվել են Պաշտպանության բանակի զինծառայողներ, 1994 թ. ծնված Արարատ Վաչիկի Խանոյանը և Աշոտ Արթուրի Ասոյանը»,- հայտնում է ԼՂ պաշտպանության նախարարությունը։ Պաշտոնական հաղորդագրությունը մանրամասնում է, որ հուլիսի 31-ին հակառակորդը հարձակում էր գործել հյուսիսային հատվածում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկի պահպանության
«Նոր Նորքի անտառում բուլդոզերով միայն չորացած ծառերն են վնասվել». Կարինե Դանիելյան
«Քաղաքապետարանը խոստանում է, որ ոչ մի ծառի կորուստ չի լինի»
Նամակներ, որոնք իրենց պատասխանները կստանան միայն 100 տարի անց
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացնում է «Պատասխան 100 տարի անց» խորագրով ծրագիրը, որը նպատակ ունի անդրադառնալու Ցեղասպանության տարիներին (1894-1923 թթ.) գրված նամակներին ու վկայություններին: Ցեղասպանության զոհերի, մտավորականների նամակներին կպատասխանեն տարբեր երկրների քաղաքական գործիչներ և արվեստագետներ, իսկ այդ պատասխանները նամակների հետ միասին տեղ կգտնեն
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը պատասխանում է ԱՄՆ դեսպանատանը. «Հայաստանի գործարարներն ինքնուրույն կարող են կողմնորոշվել և կարիք չունեն այլոց հուշումների»
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը արձագանքել է ԱՄՆ դեսպանատան տարածած տեղեկատվությանը, որով ՀՀ կառավարությանը և գործարարներին զգուշացվել էր, որ պատժամիջոցների ենթարկված ՌԴ պաշտոնյաների ու ընկերությունների հետ համագործակցությունը կարող է ռիսկեր առաջացնել: ՌԴ դեսպանատունը նշել է, որ «դիվանագիտական ներկայացուցչությանը հարիր չէ երկրի իշխանություններին ուղղորդել ում հետ համագործակցել, ում հետ՝ ոչ, հատկապես՝ ինքնիշխան պետության հանդեպ օգտագործելով թույլ թաքնված
Քաղաքապետի տեղակալը՝ կրթական ու մշակութային ձեռքբերումների և բացթողումների մասին
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը գտնում է, որ մայրաքաղաքում մշակութային շատ բացեր ու պակաս բաներ կան: Սակայն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա անդրադարձավ այդ բացերից միայն մեկին. «Չկան, օրինակ, լավ ամֆիթատրոններ, որոնք շատ անհրաժեշտ ու կարևոր են, սակայն այսօր դրանց կառուցման հնարավորությունն էլ կարծես թե չկա (ինչպես ֆինանսական, այնպես էլ տարածքային առումով), բայց դրա
Հաջորդ դատական նիստին սպասվում է Վազգեն Խաչիկյանի ցուցմունքը
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ «Վազգեն Խաչիկյան եւ մյուսներ» քրեական գործով, թերեւս այսօր ամենալարված դատական նիստերից մեկն էր: Հրապարկվեցին սոցիալական ապահովության ծառայության երեք բարձր դիրքեր զբաղեցնող ամբաստանյալների` Աշոտ Աբրահամյանի, Հովհաննես Գրիգորյանի եւ Վահագն Խաչատրյանի նախաքննության ժամանակ տված ցուցմունքները, քանի որ նրանք հրաժարվեցին դատարանում ցուցմունքներ տալ: Սպասվում է, որ
Նոր ջրագծեր Արաբկիրում
Այսօր առավոտյան դադարեցվեց Գրիբոյեդովի փողոցի 29, 29/1, 31, 33, Քոչարի 7 և Կասյան 10, 12 շենքերի ջրամատակարարումը: Պատճառը` նշված համարները սնուցող ջրագծի խիստ վթարված լինելն էր, ինչն էլ իր հերթին հանգեցնում էր ջրի կորստի, ջրամատակարարման ճնշման անկման և վտանգում ջրի որակը: Ինչպես տեղեկացրեցին «Երևան Ջուր» ՓԲԸ «Արևմուտք» շահագործման տնօրինության «Արաբկիր» տեղամասից, երեկ և այսօր այնտեղ
Հարկայինը կասկածելի էլեկտրոնային հարկային հաշիվները մանրադիտակով ստուգել է
«Նատալի ֆարմ»-ի հարկային հաշիվների քանակն ավելացել է 2446 հատով` լրացուցիչ 138.9 մլն դրամով
Ոստիկանության ներկայացուցիչ. «Ես ձեր նման բարձրակարգ իրավաբան չեմ»
«Ձեր կոնվենցիան էլ օրենք չէ». Արգիշտի Կիվիրյանի դատական նիստի ընթացքում բացականչեց ոստիկանության ներկայացուցիչը
Մինաս Ավետիսյանի որդին ու Սամվել Բալասանյանը լեզու չեն գտնում. (Տեսանյութ)
Այս մասին երեկ ավագանու նիստի ժամանակ դժգոհեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Բանն այն է, որ Մինաս Ավետիսյանի «Հայկական հովվերգություն» որմնանկարի վերականգման ու Գյումրու քաղաքապետարանի նիստերի դահլիճ տեղափոխելու համար նախկին իշխանությունները «Մինաս Ավետիսյան» բարեգործական հիմնադրամի հետ պայմանագիր են կնքել վճարելու 37 միլիոն դրամ, իսկ բանավոր պայմանավորվածության արդյունքում այդ գումարը կազմել է 55 միլիոն դրամ: Գյումրու ներկայիս
Վերացվել է «ԿՈՒՄԱՅՐԻ ԿԱԹ» ՍՊԸ-ի «ԼՈՌԻ» պանիր արտադրատեսակի արտադրության արգելանքը
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. հուլիսի 25-ի որոշմամբ արգելվել էր «ԿՈՒՄԱՅՐԻ ԿԱԹ» ՍՊԸ-ի «ԼՈՌԻ» պանիր արտադրատեսակի արտադրությունը, և միաժամանակ, կազմակերպությանը հանձնարարվել էր վերացնելու հայտնաբերված խախտումները, արտադրության տեխնոլոգիական գործելակարգը և տեխնոլոգիական գործընթացն իրականացնել տվյալ արտադրանքի համար հաստատված տեխնոլոգիական հրահանգին համապատասխան: Նմուշը և նրան համապատասխանող խմբաքանակը ոչնչացվել է: Նկատի ունենալով, որ որոշմամբ տրված առաջադրանքները
Արա Հարությունյանի մոտ քննարկվել են աշնանացանի նախապատրաստական աշխատանքները
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի մոտ այսօր, շահագրգիռ գերատեսչությունների և շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ, տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են բերքահավաքի ընթացքի և աշնանացանի նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցեր: Բերքահավաքի արդյունքների վերաբերյալ գյուղնախարար Անդրանիկ խաչատրյանի ամփոփ տեղեկատվության համաձայն` հանրապետությունում հնձվել է մոտ 49 հազար հա հացահատիկային մշակաբույսերի հողատարածք, միջին բերքատվությունը կազմել է մոտ 11 ցենտներ`
Վարչապետն ընդունել է ֆրանսիական «Վենսի գրուպ» շինարարական ընկերության պատվիրակությանը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է ֆրանսիական «Վենսի գրուպ» շինարարական ընկերության տարածաշրջանային օպերատիվ տնօրեն Ժան-Լյուկ Բրիալի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև ընկերության հայազգի ներկայացուցիչ Ռոժե Տեր-Մեսրոպյանը: Զրուցակիցները քննարկել են քաղաքացիական շինարարության ոլորտում (խմելու ջրի մաքրման կայանների ստեղծում և վերականգնում, ոռոգման համակարգերի կառուցում կամ վերականգնում) համագործակցության հեռանկարները և կոնկրետ ծրագրերի իրականացման հնարավորությունները: Ժան-Լյուկ Բրիալը Հայաստանի
Ուշադրություն. կիրականացվեն պայթեցման աշխատանքներ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ վաղը` օգոստոսի 1-ին, ժամը 07.45-08.45-ը հանրապետության հարավ-հյուսիս մայրուղու Աշոցք-Թալին հատվածի 55-րդ կիլոմետրում ճանապարհի շինարարական աշխատանքների կատարման նպատակով կիրականացվեն պայթեցման աշխատանքներ։ Տեղեկացնում ենք, որ մայրուղու նշված հատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար։ Արտակարգ իրավիճակների նախարարության ուժերով տեղում կիրականացվի հերթապահություն։ ԱԻՆ
Թուրքիայում դերասանները հրաժարվեցին խաղալ Հրանտ Դինքի դերը. Ֆատիհ Ակին. Hurriyet
Ծագումով թուրք գերմանացի ռեժիսոր Ֆատիհ Ակինը հայտնել է, որ ցանկանում էր ֆիլմ նկարահանել սպանված լրագրող Հրանտ Դինքի մասին, սակայն ստիպված է եղել հրաժարվել այդ գաղափարից, երբ թուրք դերասանները չեն ցանկացել նկարահանվել ֆիլմում, հայտնում է «Հուրիեթ» թերթը՝ հղում անելով «Ակօս» շաբաթաթերթին: «Ես որոշել էի ֆիլմ նկարահանել Հրանտ Դինքի մասին, որը կկոչվեր «Հուգու խոհանոցը»: Ես սցենար էի
«Աֆրոդիտե» բարը կդադարեցնի իր գործունեությունը
Այսօր` 2014թ. օգոստոսի 31-ին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ի պատասխան Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի 25.07.2014թ. ԲԵ-176/14 գրության`տեղեկացրել է, որ 2014թ. օգոստոսի 1-ից Խանջյան փողոցի 35 հասցեում գտնվող «Ֆիեստա-Մուն» ՍՊ ընկերությանը պատկանող «Աֆրոդիտե» բարը կդադարեցնի իր գործունեությունը : Կից ներկայացվել է կազմակերպության տնօրենի ներկայացրած դիմումի պատճենը: Հարգանքներով՝ Անահիտ Բախշյան Երևանի ավագանու
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարություն. Խաղաղության կոնֆերանս՝ Ղարաբաղյան հակամարտության սրացման կանխարգելման նպատակով
Հակամարտության գոտում 2014թ. հունվար-հուլիս ամիսների ընթացքում 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ կրկնակի աճել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, դիվերսիոն գործողությունները և դրանց հետևանքով մահացությունների թիվը: Զուգահեռաբար, հակամարտության գոտում կտրուկ աճել են սպառազինությունների ծավալը և մրցավազքը: Այս գործընթացին ուղղակիորեն աջակցում է Ռուսաստանի Դաշնությունը, որն ավելի քան 3 միլիարդ ԱՄՆ դոլարի սպառազինություն է վաճառել Ադրբեջանի Հանրապետությանը: Ի պատասխան,
Ադրբեջանում դադարեցվեց ևս մեկ ընդդիմադիր թերթի գործունեություն. «Ազատություն» ռադիոկայան
«Ադրբեջան» հրատարակչությունը պարտքերի պատճառով հրաժարվել է հրատարակել «Ազադլըգ» ընդդիմադիր թերթը, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը: Լուսինե Մուսայելյան Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում
Ավտոմեքենան ընկել է ջրանցքը
Հուլիսի 31-ին, ժամը 17.09-ին ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդի ամառանոցներում՝ եկեղեցու մոտակայքում, ավտոմեքենա է ընկել ջրանցքը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: ՀՀ ԱԻՆ
Սեյրան Օհանյանը ներկայացրեց շփման գծում տիրող իրավիճակը
Հուլիսի 31-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Հերբերթ Սալբերի գլխավորած պատվիրակությանը: Շնորհավորելով պարոն Հ. Սալբերին` պատասխանատու պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարարը հույս հայտնեց, որ Եվրամիության ներկայացուցչի առաքելությունը կնպաստի հարավկովկասյան տարածաշրջանում առկա հակամարտությունների կարգավորմանը և տարածաշրջանային համագործակցության խթանմանը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ կարծիքների փոխանակման
Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ
Հանրապետության տարածքում՝ Հուլիսի 31-ին լեռնային առանձին շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Օգոստոսի 1-3-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 1-3-ը աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով: Երևանում՝ Հուլիսի 31-ին երեկոյան ժամերին հնարավոր է
Վլադիմիր Ժիրինովսկին կիսամերկ է՝ շատ այլ մոսկվացիների պես
Մոսկվայում ջերմաստիճանը հասել է+35-ի, եւ ՌԴ մայրաքաղաքի բնակիչները զովություն են փնտրում շատրվաններում: Մերկացել եւ հանրային վայրում լողացել է նաեւ Վլադիմիր Ժիրինովսկին: Տեսաշարը՝ Իլյա Վառլամովի ֆոտոբլոգից
ՀՀ նախագահի աշխատակազմն ու ՀՀԿ-ն հետաքրքրվել են արտագաղթի միտումներով
ՄԱԿ-ի մարդաբանական հիմնադրամի տվյալներով, դարավերջում Հայաստանում կմնա 1-1,5 միլիոն բնակիչ ու դեռ պարզ չէ՝ նրանց քանի տոկոսը կլինեն հայեր: ՀՀ նախագահի աշխատակազմի, ՀՀԿ-ի պատվերով սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը հանրապետության կտրվածքով 4400 չափահասների շրջանում հարցումներ է անցկացրել՝ պարզելու արտագաղթի միտումները: «Պոտենցիալ գնացողների ծավալներով առաջին տեղը Կոտայքն է, պատճառն այն է, որ այս մարզը ուրբանիզացված մարզ է, այնտեղ
Human Rights Watch. Անհապաղ ազատ արձակեք Ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսին. Contact
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ կալանքից ազատ արձակեն հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսին և հանեն նրա և նրա ամուսնու՝ Արիֆ Յունուսի նկատմամբ քաղաքական շարժառիթներ հետապնդող մեղադրանքները: Այս մասին ասված է «Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպության հայտարարության մեջ, փոխանցում է «Կոնտակտ»-ը: «Չորս ամիս տևած մեղադրանքների և հետապնդումների ենթատեքստը ցույց է տալիս, որ Լեյլա և Արիֆ Յունուսի
Կնոջը երեխաների աչքի առաջ առանձնակի դաժանությամբ, դանակի 21 հարվածով սպանելու համար՝ ընդամենը 12 տարի
2012 թվականի դեկտեմբերին իր փաստացի ամուսնու կողմից առանձնակի դաժանությամբ սպանված 35- ամյա Դիանա Նահապետյանի դատական գործը թեւակոխել է դատական վիճաբանությունների փուլ: Այսօր Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում իր մեղադրական ճառը կարդաց մեղադրողը: Մինչ այդ սակայն, դատարանի նախագահ Գագիկ Սարգսյանը նկատեց, որ նիստին ներկա չէ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը, եւ դա առաջին անգամ չէ:
Ուղիղ միացում. «Դեմ առ դեմ»` Մարգարիտ Եսայան եւ Լուսինե Վասիլյան
«Դեմ առ դեմ» հաղորդաշարի հերթական թողարկումը՝ բանավեճ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանի եւ «ԱԺ քաղաքական ուժերի օրենսդրական գործունեության մոնիթորինգ» ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանի հետ: Թեման՝ պետական ծառայողների եւ պատգամավորների աշխատավարձի բարձրացում: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը:


















































