Օրվա լրահոսը
Վազգեն Խաչիկյանը, ըստ ամբաստանյալի, տեղյակ է եղել վճարման ծառայությանը գումարի 50%-ը թողնելու մասին
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վազգեն Խաչիկյանի եւ մյուսների գործով այսօր հրապարակվեցին ամբաստանյալ, սոցիալական ապահովության ծառայության հատուկ ծրագրերի վարչության նախկին պատասխանատու Աշոտ Աբրահամյանի նախաքննական բոլոր ցուցմունքները: Նա վկայի կարգավիճակով ցուցմունք էր տվել 10 անգամ, իսկ 2 անգամ էլ առերեսում էր տեղի ունեցել նրա եւ ամբաստանյալներ Վազգեն Խաչիկյանի ու Վահագն Խաչատրյանի հետ: Ըստ
«Ցույց տվեք կառավարության մեջ երեք գիտակ մարդ»
Ազգային անվտանգության հարցերով նախագահի նախկին խորհրդատու Գառնիկ Իսագուլյանի համոզմամբ՝ ստվերի դեմ կառավարության կողմից պայքար սկսվելուց հետո Հայաստանում ստվերն ավելի է մեծացել: – Լրացավ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գործունեության 100 օրը: Ինչպե՞ս կգնահատեք վարչապետի աշխատանքը: – Անկեղծ ասած՝ ցանկացած գործունեություն գնահատելու համար անհրաժեշտ են չափորոշիչներ, որոնք առկա են ի սկզբանե, այն է` նախորդ կառավարության գործունեության ժամանակներից սկսած,
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ապատեղեկացված էր»
Առնոլդ Ստեփանյանը հարցնում է` ինչո՞ւ են Թբիլիսիի հայկական եկեղեցու բակում վերջին միջադեպի առիթով չճշտված տեղեկատվություն տարածել Հուլիսի 19-ին Թբիլիսիի հայկական Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ Վիրահայոց թեմի մամուլի եւ լրատվության բաժնի տնօրեն Սուսաննա Խաչատրյանը հայաստանյան չորս լրատվամիջոցների հետ զրույցում մանրամասներ էր ներկայացրել` հաստատելով, որ ամեն ինչ սկսվել է կենցաղային խնդրից, երբ մի
Կոչ են անում տաքսիների դեղին համարանիշների պահանջը վերականգնել
«Քաղաքացիական դիրքորոշում» հասարակական կազմակերպությունը (հ/կ) կառավարության ղեկավարին կոչ է անում տաքսիների համար նախատեսված դեղին համարանիշների պահանջը խստացնել: Հ/կ-ն վարչապետ Հովիկ Աբրահամյանին ուղղված նամակում հիշեցնում է «Տաքսու լիցենզավորման մասին օրենքը», որը գործնականում կիրառվում էր մինչեւ 2013 թվականի ապրիլը. օրենքի՝ դեղին համարանիշների մասին պահանջի դրույթն, ըստ էության, կարելի է ասել՝ քաղաքական որոշմամբ դադարեցվեց՝ պատճառաբանությամբ, որ երկրում կա
Հրանտ Մելիք-Շահնազարյան. «Միջազգային հանրության հետ աշխատել հնարավոր չէ»
Հրանտ Մելիք-Շահնազարյանը համարում է` պետք է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից յուրաքանչյուրի հետ առանձին աշխատել «Ակնհայտ է մի բան, որ Ադրբեջանում հստակ հասկացել են, որ Հարավային Կովկասում խաղաղությունը պահպանելու երկու գործոններից մեկը` արտաքին ճնշման գործոնն այս պահին բավական թույլ է, եւ ըստ էության, չի գործում»,- այսօր` հուլիսի 31-ին, «Արմատ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում
«Պիտի օլիգարխների խմբի մեջ լինես, որ կարողանաս գոնե անհատական զանգերով քո հարցերը լուծել»
Ըստ Յուրի Միքայելյանի՝ կիպրական Paul & Shark ընկերությունը ՀՀ կառավարության վարած սխալ քաղաքականության արդյունքում հրաժարվել է համագործակցել «Բազում» կարի արտադրամասի հետ: Շուրջ 40 տարի կարի արտադրությանը նվիրված՝ վանաձորցի Յուրի Միքայելյանն արդեն քանի տարի է` խորը հիասթափություն է ապրում` առնչվելով ՀՀ կառավարության վարած քաղաքականության հետ: 73-ամյա գործարարն «Առավոտի» հետ զրույցում նշում է, որ Հայաստանի կառավարությունն այդպես
ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանն ու ՀՀԿ-ական պատգամավոր Արթուր Ստեփանյանն՝ ընդդեմ ՄՀՀ-ի (Տեսանյութ)
«Բացի աշխատակիցների գույքից, նաեւ անձնական, եւս հինգ միլիարդ դրամին համարժեք ներդրում կա օտարերկրյա կազմակերպության կողմից, որը ԴԱՀԿ-ն չի կարող կնքել եւ սեփականացնել: Դա իրենցը չի, դրա գումարները վճարած չի: Այդ ամենը ո՞նց կարող են կնքել ու սեփականացնել»,-այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում հայտարարեց Մարզահամերգային համալիրի հասարակայնության հետ կապերի և լրատվության պատասխանատու Կորյուն Գրիգորյանը՝ անդրադառնալով նախօրեին ԴԱՀԿ-ի
Հայաստանում քիչ են գրքեր գնում
«Book Platform» եվրոպական ծրագրի ղեկավարը զարմացած է Վերջերս Ծաղկաձորում անցկացվեց «Book Platform» եվրոպական ծրագրի ամփոփիչ կոնֆերանսը, որին ներկա էին 6 երկրների ներկայացուցիչներ: Միջոցառմանը մասնակցում էր հիշյալ ծրագրի ղեկավար Յանա Գենովան (լուսանկարում) (Բուլղարիա), որը նաեւ «Next Page» հիմնադրամի տնօրենն է: «Առավոտի» հետ զրույցում Յանա Գենովան նշեց, որ անցած երկուսուկես տարիների ընթացքում գրահրատարակչական գործը Հայաստանում, Վրաստանում եւ
Կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի ջրամատակարարումը
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից` Կաթնաղբյուրի պոմպակայանի հոսանքազրկման հետ կապված ս.թ. օգոստոսի 1-ին • ժամը 10.00-22.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ զանգվածի բազմաբնակարան շենքերի ու մասնավոր տնատիրությունների, արտադրական ձեռնարկությունների և հարակից տարածքների ջրամատակարարումը: • իսկ ժամը 10.00-18.00 կդադարեցվի Նոր Նորքի 4-րդ, 8-րդ զանգվածների, Ջրվեժ,
Խաչիկյանն ու «Ռոմանտիկան»
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ամբաստանյալների ցուցմունքների հրապարակումը: Վազգեն Խաչիկյանի եւ մյուսների գործով այսօր հրապարակվեցին Աշոտ Աբրահամյանի՝ նախաքննության ժամանակ տրված ցուցմունքները: Հրապարակվեց, քանի որ ամբաստանյալը հրաժարվեց տալ ցուցմունք, պնդելով իր նախաքննության ժամանակ տրված ցուցմունքները: Վազգեն Խաչիկյանն այս անգամ դատարան է եկել «ռոմանտիկ» տրամադրություններով, մինչ այս պահը, երբ ամբաստանյալ նախկին
Քաղաքականությունը՝ ծաղրանկարներով
Զրույց նկարիչ, ծաղրանկարիչ Տիգրան Վարդիկյանի հետ Արդեն երկար ժամանակ է, ինչ քաղաքական կամ հասարակական ցանկացած միջադեպից հետո սոցցանցերի օգտատերերը, թեմատիկ գրառումներից ու հոդվածներից բացի, սպասում են եւ նկարիչ Տիգրան Վարդիկյանի հերթական ծաղրանկարներին, որոնք էլ արագ տարածվում են սոցցանցերում եւ առնցանց լրատվականներում: «Առավոտը» որոշեց անձամբ զրուցել նկարների հեղինակի հետ: – Պարոն Վարդիկյան, հասարակական հնչեղություն ստացած թեմաները
Գուրջիև համույթը մասնակցել է Գերմանիայի Ռուդոլշտատ երաժշտական փառատոնին
Գուրջիևի անվան ժող. Նվագարանների համույթը հուլիսին հերթական անգամ մեծ հաջողություններով վերադարձավ Գերմանիայից, որտեղ մասնակցեց Ռուդոլշտատ փառատոնին: Վերջինս ժողովրդական երաժշտության Եվրոպայի ամենահայտնի փառատոններից է: Տարբեր երկրներից ժամանած մասնակիցներին լսելու են գալիս ավելի քան 80 000 մարդ, իսկ մասնակից խմբերի թիվը գերազանցում է 100-ը: Գուրջիևի ժողնվագարանների համույթի մասնակցության շնորհիվ Ռուդոլշտատ քաղաքում բարձրացվել է նաև Հայաստանի դրոշը, իսկ
ՀՀԿ-ի տատը ցույց էր անում Ալիեւի դեմ եւ Սերժ Սարգսյանին ասում. «Սիրում եմ քեզ, կյանք, որովհետեւ լավն ես» (Տեսանյութ)
Այսօր կառավարության շենքի առջեւ ամենաակտիվ ցուցարարը ՀՀԿ-ի տատիկն էր: Նա Ղարաբաղում լավ ծառայության համար ստացած իր թոռան շնորհակալագիրը ձեռքին այս անգամ ցույց էր անում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի դեմ եւ վստահեցնում, որ նա Սերժ Սարգսյանի «եղունգը չարժի»: ՀՀԿ-ի տատիկի թեման ադրբեջանական դիվերսիոն խմբերի ներթափանցումն էր հայկական սահման: Նա, նայելով կառավարության շենքին, բղավում էր՝ «Թուրքե’ր,
Լուգանսկում սպանել են Ուկրաինայի ադրբեջանական համայնքի ղեկավարներից մեկին. АПА
Լուգանսկում սպանել են Ուկրաինայի Լուգանսկ մարզի ադրբեջանցիների կոնգրեսի փոխնախագահ Թելման Սադի օղլի Ջաֆարովին, հայտնում է «ԱՊԱ»-ն՝ պնդելով, որ սպանողները ռուսամետ անջատականներն են: Կոնգրեսի նախագահ Ռասիմ Ուգուրլուևը փոխանցել է, որ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 30-ին Կամենկա գյուղի մոտակայքում: Ջաֆարովի դիակը մնացել է անջատականների վերահսկողության տակ գտնվող տարածքում, այն վերցնել դեռ չի հաջողվել: Ջաֆարովից զատ, հրազենային
Զոհվել են ՊԲ երկու զինծառայողներ
Հուլիսի 31-ին հակառակորդը ձեռնարկել է հարձակում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ: Դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության, հակառակորդը կրելով բազմաթիվ կորուստներ` հետ է շպրտվել ելման դիրքեր: Ցավոք, գործողության արդյունքում, զոհվել են ՊԲ երկուզինծառայողներ: Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
Առաջարկվում է կարգավորել գովազդի ստեղծման և տարածման ոլորտը
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծին, որի ընդունման դեպքում ակնկալվում է բարելավել ոլորտի կարգավորման և բիզնես գործունեության ծավալման պայմանները, վերացնել ոչ անհրաժեշտ պահանջներն ու պայմանները, կրճատել տնտեսվարողների ծախսերը: Գործադիրը քննարկել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր
Ավելացվում են զինծառայողների պարգևավճարները
2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած “Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին” ՀՀ օրենքում կատարված օրենսդրական փոփոխության համաձայն` – դրամական օգնությունը վերանվանվել է պարգևավճար, սոցիալական կենսաթոշակները վերանվանվել են ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստներ, – սահմանվել է, որ զոհված զինծառայողի ընտանիքի՝ աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձին պարգևավճարը վճարվում է
Ապահովվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխության կիրարկումը
ՀՀ կառավարության ընդունած որոշումներից երեքը առնչվում է ս.թ. հունիսի 21-ին ՀՀ Ազգային Ժողովի ընդունած և ս.թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու օրենքի կիրարկմանը: Ակնկալվում է ապահովել կենսաթոշակային տարիքը լրացած մասնակցի կողմից սոցիալական վճարի կատարումը դադարեցնելու դիմումը հարկային մարմին ներկայացնելու և կուտակային կենսաթոշակ ստանալու դիմումի վերաբերյալ հարկային մարմնի կողմից
«Եվ-եւ-ի քաղաքականության մի եւ-ը բացառում է մյուս եւ-ին». Պարույր Հայրիկյան
ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանի դիտարկմամբ, Հայաստանն ու Ուկրաինան նույն ոխերիմ թշնամին ունեն, եւ Հայաստանը պետք է դասեր քաղի Ուկրաինայից: «Ուկրաինայի հետ հակամարտության ընթացքում մեր նույն ոխերիմ բարեկամը որպես պահեստային, գործող ուժ օգտագործում է իր կողմից զինված ուժերի ազդեցությունն ու ճնշումը: Ուկրաինայում դա արվում է գործակալական ցանցի, ռուսական իմպերիալիզմի իրադրություններն օգտագործելու նկատառումով: Հայաստանի կողմից ինքնիշխանությունը վճռականորեն
Հայաստանը պահպանում է ՄԱԿ-ի մարդկային զարգացման ծրագրում ունեցած իր դիրքը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Բացելով նիստը, վարչապետը դիմել է ներկաներին. «Մինչ օրակարգին անցնելը մի տեղեկություն եմ ցանկանում ներկայացնել ձեզ: Հուլիսի 24-ին Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիրը հրապարակեց մարդկային զարգացման համաթվի 2014 թվականի զեկույցը: Ուզում եմ նշել, որ թեև Հայաստանի համաթիվն ունի ոչ էական բարելավում,
Կորյուն Գրիգորյան. «Տիգրան Սարգսյանն ու Դավիթ Սարգսյանը բյուջեից 25 միլիոն դոլար են գողացել» (Տեսանյութ)
«Սա պետական ռեկետ է, այս ամենը անում են, որպեսզի մեզ լռեցնեն, բայց մենք չենք գնալու այս ճանապարհով»
Պարույր Հայրիկյանը՝ ուկրաինական-հայկական զուգահեռների մասին
Ուկրաինական իրադարձութիւնների հետ Հայաստանեան զուգահեռներ փնտրելուց աւելի կարեւոր է դրանցից ճիշտ եզրակացութիւններ անելը։ Ես իմ ամբողջ կեանքում փորձել եմ առաջնորդուել ոչ թէ իրավիճակներով, այլ սկզբունքներով։ Կարող ես լինել պատեհապաշտ՝ իրավիճակապաշտ կամ ճշմարտապաշտ։ Ուկրաինական նախադէպն ուշագրաւ է նրանով, որ գալիս է հաստատելու ճշմարտապաշտ լինելու օգտակար եւ հեռանկարային լինելը։ Այսինքն՝ կարող ես այսօր հաղթել պատահապաշտօրէն եւ իրականում
Ուղևորի մթերքները գողացած տաքսու վարորդին հայտնաբերեցին
Հուլիսի 29-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել «Օպել Աստրա» մակնիշի տաքսի ավտոմեքենայի վարորդի կողմից ուղևորի` 52.730 դրամի մթերային գնումները գողանալու մասին: Քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տաքսի ավտոմեքենայի վարորդը 1976 թ. ծնված Վարազդատ Ա.-ն է, որը հուլիսի 30-ին, ժամը 19.00-ին, ներկայացել է բաժին: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Հարուցվել է քրեական գործ` դարձյալ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ
ՀՀ ֆինանսների նախարարության քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրյալ Սիմոն Ս-ն հայտնել է, որ 2014թ. մայիսի 29-ին, «Հայփոստ» ՓԲԸ-ի բաժանմունքներից մեկում ոստիկանության աշխատակիցների պահանջով ստացել է իր անվամբ Ֆրանսիայից ուղարկված, սակայն իր հետ որևէ առնչություն չունեցող ծանրոցը: Այն ստանալուց անմիջապես հետո բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, որտեղ անձնական խուզարկությամբ ծանրոցի միջից հայտնաբերվել է «B8»
Ավազակային հարձակումներ կանանց նկատմամբ. կատարողը ձերբակալված է
Մայիսի 18-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից դանակի սպառնալիքով Լուսինե Հ.-ի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու մասին: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների, Մաշտոցի բաժնի և Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ ավազակային հարձակումը կատարել է 1985 թ. ծնված Էդգար Գ.-ն, որը հուլիսի 30-ին, ժամը 20.10-ին, բերման է ենթարկվել
Ռուսաստանցիների 82 տոկոսը «Բոինգ»-ի վթարի պատճառ է համարում ուկրաինական բանակի գործողությունները. «Ազատություն» ռադիոկայան
«Լևադա» կենտրոնի կողմից Ռուսաստանում անցկացված հարցման մասնակիցների մեծ մասը համոզված է, որ Արևմուտքի պատժամիջոցները մեծ ազդեցություն չեն ունենա երկրի վրա:
Բանտում միտումնավոր խոշտանգում են հայ բարերարին. «Հայոց աշխարհ»
Այն, որ Ռուսաստանում չինովնիկների, հատկապես ուժային ու իրավապահ մարմինների ներկայացուցիչների համար խիստ վերացական հասկացություններ են «մարդու իրավունք» ասվածը եւ մարդ արարածն էլ՝ վերադիր, նորություն չէ: Եվ հայ մեծահարուստ, բարերար, 65-ամյա Լեւոն Հայրապետյանի հանդեպ Ռուսաստանի իրավապահ ու քննչական, դատական մարմինների կողմից դրսեւորվող անմարդկային վերաբերմունքը մի լրացուցիչ անգամ հաստատում է դա: Իսկ այդ վերաբերմունքը դժվար է բնորոշել
Պրոթեզաօրթոպեդիկ պարագաների տրամադրում
Հաշմանդամություն ունեցող անձանց պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներ, այդ թվում սայլակներ և լսողական սարքեր տրամադրվում են համաձայն ՀՀ կառավարության 2007թ. ապրիլի 12-ի թիվ 453-Ն որոշմամբ սահմանված կարգի և ժամանակացույցի: Սայլակները տրամադրվում են 1-ին խմբի հաշմանդամություն և «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցող անձանց` համաձայն նրանց հաշմանդամություն սահմանող բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների կողմից տրված վերականգնողական անհատական ծրագրի /ՎԱԾ/: ԱՊՀ երկրների
Մոտ 14 միլիոն դրամ՝ միայն հուլիսի գործուղումների համար
ԱԳՆ-ի աշխատակիցների գործուղումները թանկ են նստում
Թաթուլ Մանասերյան. «Կառավարությունում առայժմ թիմային աշխատանք չեմ տեսնում». «Հայոց աշխարհ»
Ցավոք, գրեթե բոլորը, չնչին բացառություններով, դեռեւս չեն թոթափել խորհրդային նախարարի բարդույթը:


















































