Օրվա լրահոսը
Արմեն Համբարձումյան. «Դաշնակցությունը ասել է այն, ինչ ասել է» (Հայոց աշխարհ)
–Կոալիցիա կազմելու վերաբերյալ կուսակցության դիրքորոշումը նո՞ւյնն է։ -Դաշնակցությունը ասել է այն, ինչ ասել է՝ մենք այս պահին կոալիցիայի մեջ մտնելու խնդիր չենք դնում. մեզ համար կարեւորը ծրագրերն են։ Երբ մեծամասնությունը ներկայացնի՝ կոալիցիան ինչ հետեւություններ է արել, ինչ քայլեր է մտադիր ձեռնարկել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, ինչ ծրագրեր է իրականացնելու, դրանից հետո պարզ կլինեն նաեւ
«Ես էլ ուզում եմ պեչատս, մանդատս հանձնեմ ու գնամ». «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչ մեր հայրենակիցները շունչները պահած սպասում են, թե երբ եւ ով է նշանակվելու ՀՀ վարչապետ, իսկ քաղաքական ուժերն էլ շարունակում են կռիվ տալ վարչապետի պաշտոնի համար, սրան զուգահեռ Հայաստանը դատարկվում է: Սյունիքի մարզի Խդրանց համայնքի ղեկավար Գնել Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին համայնքից շուրջ 72 երիտասարդ ընտանիք գտնվում է
Ռիչարդ Կիրակոսյան. Բավական հիասթափվեցի, երբ ծանոթացա սահմանադրական բարեփոխումների մանրամասներին. «168 ժամ»
«Ընդհանուր առմամբ` պետք է ասեմ, որ բավական հիասթափվեցի, երբ ծանոթացա սահմանադրական բարեփոխումների մանրամասներին: Բայց միաժամանակ պետք է նշեմ, որ նախագահ Սարգսյանը մեծ ներդրում արեց Հայաստանի քաղաքական պատմության մեջ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը՝ անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծին և Սերժ Սարգսյանի վերջին հայտնի հայտարարությանը: «Սա ժողովրդավարության իմաստով` կորսված հնարավորություն
Յուրա Մովսիսյանը բացեց նոր մրցաշրջանում Մոսկվայի «Սպարտակի» հաղթանակների հաշիվը
Ռուսաստանի առաջնության վերսկսումից մեկ ամիս անց Մոսկվայի «Սպարտակը» տոնեց առաջին հաղթանակը: «Կռիլյա Սովետովի» հետ հանդիպումում միակ գոլի հեղինակը դարձավ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը: Հաղթանակից հետո Մովսիսյանը կարծիք է հայտնել, թե «կարմրա-սպիտակները» հոգեբանական խնդիր ունեն եւ իր խփած այս գոլը իրենց վստահություն կներշնչի: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ «Սպարտակի» պաշտոնական կայքէջի
ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ
– Էս նոր վարչապետի նշանակման հարցն ինչի՞ ա էսքան ձգձգվում: – Սպասում են՝ պառվի ուլերն անցնեն, հետո նոր նշանակեն:
Սերժ Սարգսյան. Սիրիայում հայերը պետք է չեզոք լինեն. Panorama.am
Հայերը Սիրիայում պետք է չեզոքություն պահպանեն և չդառնան հակամարտության կողմ: Այսօր ՀՀԿ կենտրոնի տարածքային կազմակերպության ժողովի ընթացքում, պատասխանելով ներկաների հարցին, նման կարծիք է հայտնել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Ժողովից հետո նախագահ Սարգսյանը պատասխանել է ժողովի մասնակիցներին հետաքրքրող հարցերին: Սիրիական ճգնաժամի հետևանքով դժվարին իրավիճակում հայտնված սիրիահայությանը պաշտպանելու նպատակով այդ երկրում կռվելու համար Հայաստանից զինված ջոկատներ ուղարկելու
Գյումրու թատրոնում պատրաստվում են Սերժ Սարգսյանի կնոջ ու եղբոր կազմակերպած «Վերածնունդ» փառատոնին. (Ֆոտոշարք)
Վաղը Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի կունենա երաժիշտ- կատարողների «Վերածնունդ» միջազգային 6-րդ մրցույթ- փառատոնի հանդիսավոր բացումը: Հենց այս պահին թատրոնի բեմն են զարդարում այն մեծ շուքով անցկացնելու ու արտերկրից ժամանած հյուրերին պատշաճ ներկայանալու համար: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց փառատոնի լրատվության բաժնի պատասխանատու Աննման Մինասյանը, այն նվիրված է Արմեն Տիգրանյանի 135, Սերգեյ Ռախմանինովի
Մի խումբ ՀՀԿ-ականներ բոյկոտել են Սուրիկ Խաչատրյանի թեկնածությունը
Կապանում ՀՀԿ մարզային կառույցի հաշվետու ժողովին մի շարք ՀՀԿ-ականներ չեն մասնակցել: Որոշ հանրապետականների չմասնակցելը պայմանավորված էր Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի թեկնածությամբ որպես կառույցի ղեկավար: Հիշեցնենք, որ նախօրեին Կապանի ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար է ընտրվել հենց Սուրիկ Խաչատրյանը: Հաշվետու ժողովը բոյկոտողներից մեկն էլ Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Յուրա Սաֆարյանն էր: «Ահագին մարդ չի մասնակցել»,- մեզ
Ռասմուսեն. «ՆԱՏՕ-ն դիմում է իր գործընկերների առավել արդյունավետ պաշտպանության միջոցների». «Ամերիկայի ձայն»
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն ուրբաթ օրն ասել է, թե Ռուսաստանը պետք է հեռացնի իր զինված ուժերի ստորաբաժանումները Ուկրաինայի սահմանների մոտակայքից և անկեղծ երկխոսություն մեկնարկի Արևելքի հետ: Ռասմուսենն ասել է նաև, որ Հյուսիսատլանտյան դաշինքը չի քննարկում Ուկրաինայում ռազմական գործողությունների դիմելու հնարավորությունը՝ միաժամանակ նշելով, որ այն դիմում է իր գործընկերներին առավել արդյունավետ պաշտպանելուն միտված քայլերին:
ՀՅԴ-ն ողջունում է Սերժ Սարգսյանի՝ երկրի ղեկավարի պաշտոնում չառաջադրվելու մասին հայտարարությունը. (Տեսանյութ)
Ի տարբերություն «Բարգավաճ Հայաստանի», որի ներկայացուցիչ Վարդան Օսկանյանը երեկ հայտարարեց, թե իրենց համար անընդունելի է Սահմանադրական բարեփոխումների անցկացումը՝ երկրի ծանր սոցիալ-տնտեսական այս իրավիճակում, դրա փոխարեն հարկավոր է երկիրը տնտեսապես զարգացնել եւ ոչ թե կռիվ գցել կուսակցությունների մեջ, ՀՅԴ-ն շատ էլ գոհ է նախագահի նախաձեռնությունից՝ բարեփոխել Սահմանադրությունը: Այդ մասին այսօր մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց
ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը չի նորոգում հոր տան պատուհանները
Նա Երեւանում շատ տներ ունի
13-րդ վարչապետի անունը հայտնի կդառնա կիրակի օրը
Հայաստանի 13-րդ վարչապետի անունը հայտնի կդառնա կիրակի օրը: ՀՀԿ մամուլի ծառայությունից հայտնում են, որ կիրակի՝ ապրիլի 13-ին, ժամը 14-ին ՀՀԿ գրասենյակում տեղի կունենա գործադիր մարմնի նիստ, իսկ ժամը 15-ին՝ ՀՀԿ խորհրդի նիստ: ՀՀԿ մամուլի ծառայություն
Քեսապում հայ երիտասարդ է սպանվել. «ՍիվիլՆեթ»
ՍիվիլՆեթը մի շարք վստահելի աղբյուրներից հաստատել է, որ Գէորգ Ճուրեանը` Բաբգէն և Նուարդ Ճուրեանների որդին, սպանվել է սիրիական զինյալ ընդդիմադիր խմբերի անդամների կողմից՝ մարտի 21-ի հարձակումից հետո Քեսապում մնացած հայերի մոտ զենքեր փնտրելու ժամանակ: Նույն աղբյուրների համաձայն` սպանությունը կատարվել է Քեսապում, երբ հիմնականում տարեցներից բաղկացած խումբը տարհանվում էր դեպի Թուրքիայի Վաքըֆ գյուղ: Մանրամասները կարող
«Ա1+». ՀՀԿ-ի տատիկը՝ Սերժ Սարգսյանին. «Կյանքս». (Տեսանյութ)
Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանն այսօր ժամանել էր ՀՀԿ Կենտրոն վարչական շրջանի գրասենյակ։ Շենքի դիմաց նրան դիմավորել են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Տրանսպորտի ու կապի նախարար Գագիկ Բեգլարյանը եւ մի քանի այլ ՀՀԿ-ականներ: Սերժ Սարգսյանին մուտքի մոտ մոտեցել են կանայք՝ նրան նամակ հանձնելու համար, որոնց թվում էր նաեւ ՀՀԿ-ի տատիկը։ Մանրամասները՝ «Ա1+»-ի տեսանյութում:
Սերժ Սարգսյանն առաջադրվեց
Ապրիլի 11-ին, Բյուզանդի 1/3 հասցեում տեղի ունեցավ ՀՀԿ Կենտրոնի տարածքային կազմակերպության «Սայաթ-Նովա» շրջանային կազմակերպության «Սայաթ-Նովա»-2 սկզբնական կազմակերպության ժողովը: Կազմակերպության 99 անդամներից մասնակցում էին 96-ը: Ժողովը վարում էր «Սայաթ-Նովա»-2 սկզբնական կազմակերպության ղեկավար Արա Սադոյանը, օրակարգում եղել է ՀՀԿ 15-րդ համագումարի պատվիրակների ընտրության հարցը: Ժողովին մասնակցում էր ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանը: Սկզբնական կազմակերպության ժողովը միաձայն ՀՀԿ
Էդուարդ Զորիկյան. «Շանթ Հարությունյանը քաղաքական բանտարկյալ է». (Տեսանյութ)
Այսօր տեղի ունեցավ Շանթ Հարությունյանի «Անհատական հեղափոխություն» գրքի շնորհանդեսը, որի վաճառքից ստացված ողջ հասույթը փոխանցվելու է քաղբանտարկյալների ընտանիքներին: «Անհատական հեղափոխություն» գրքում ներառված են Շանթ Հարությունյան նախկինում լույս տեսած երեք գրքերը՝ «Իմ ազգային իդեալը կամ հայկական կայսրությունից հայկական ոչնչություն», «Աստվածների վերադարձը» եւ «Իմ քաղաքական զարթոնքը կամ խաչակրաց արշավանք հայ ժողովրդի պատմության տրամաբանության դեմ»: Գրքում ներառված են
Հայ ազգային կոնգրեսը կոչ է անում կենտրոնանալ Սերժ Սարգսյանի հեռացման առաջնահերթ նպատակի վրա
Սերժ Սարգսյանը ներկայացրել է սահմանադրական փոփոխությունների հայեցակարգ, որ կազմել է նրա իսկ հրամանագրով ստեղծված հանձնաժողովը։ Համաշխարհային պրակտիկայում եզակի դեպք է, երբ երկրի առաջին դեմքը կառավարման մոդելի փոփոխման խնդիր պարունակող (կիսանախագահականից խորհրդարանական կառավարման) սահմանադրական փոփոխությունների ծրագիր է ներկայացնում, ապա հայտարարում, որ ինքն իրականում դեմ է դրան։ Սա վկայում է նրա մասին, որ իշխանությունների իրական մոտիվները
ИТАР-ТАСС. Ուկրաինայի հարավ-արևելքը Ռուսաստանին միացնելը հակասում է մեր շահերին. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանը մտադիր չէ իր կազմի մեջ ընդգրկել Ուկրաինայի հարավ-արևելյան շրջանները, հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում: Փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: «Մենք չունենք և չենք կարող ունենալ նման ցանկություններ, դա հակասում է Ռուսաստանի շահերին», – ասել է նա ապրիլի 11-ին: Նախարարը նշել է, որ չարժե Ուկրաինա խաղաղապահ զորք մտցնելու մասին խոսել. «[Ուկրաինայի] այժմյան
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական նկարիչ Սլավիկ Բաղդասարի Պարոնյանը
Ս. թ. ապրիլի 10-ին, կյանքի 85-րդ տարում վախճանվել է ՀՀ ժողովրդական նկարիչ, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի պրոֆեսոր Սլավիկ Բաղդասարի Պարոնյանը: Սլավիկ Պարոնյանը ծնվել է 1929 թ. հոկտեմբերի 31-ին, Երևանում: 1955 թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղանկարչության բաժինը՝ յուրացնելով կերպարվեստի մեծ վարպետների` Մ. Սարյանի, Հ. Զարդարյանի, Գ. Գյուրջյանի, Ա. Սարգսյանի ուսանելի դասերը: Մասնագիտական
Ի՞նչ ակնկալիքներ ունի ՀՅԴ-ն նախագահից. (Տեսանյութ)
Այսօր Ազգային ժողովում մի քանի լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանից «Առավոտը» հետաքրքրվեց՝ ասվում էր, որ ՀՅԴ-ն յոթ սկզբունքներ պետք է ներկայացնի ՀՀ նախագահին, որոնց ընդունման դեպքում իրենք կարող են մաս կազմել կառավարությանը, երեկ նախագահի հետ հանդիպման ընթացքում այդ սկզբունքները քննարկվե՞լ են: Աղվան Վարդանյանը նկատեց. «Եկեք ճշգրիտ լինենք: ՀՅԴ-ն միշտ ասել
Շավարշ Քոչարյան. Թուրքական կողմի արձագանքը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան արդիական է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը
Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի պատասխանը Times.am լրատվական կայքի հարցին Հարց. Պարոն Քոչարյան, արձագանքելով ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ երեկ ընդունած բանաձևին՝ Թուրքիայի արտգործնախարարությունն իրողությունները խեղաթյուրող և կասկածելի փաստարկների հիման վրա հայտարարություն է արել։ Ինչպես կմեկնաբանե՞ք այն։ Պատասխան. Թուրքական կողմի այդպիսի արձագանքը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան կարևոր և արդիական
Գասպարին պատմում է, թե ինչպես են հարբած կինն ու տղամարդը ոստիկանության բաժնում իրեն սադրել. (Տեսանյութ)
Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին իր բանկային հաշիվների վրա կալանքի կիրառումը պայմանավորում է իր դեմ հարուցված քաղաքացիական, քրեական ու վարչական գործերի հարուցմամբ: Նրան բանկից խոստացել են 10 օրվա ընթացքում կալանքի մասին տեղեկություն տրամադրել, բայց դեռ լուր չկա: Պարոն Գասպարին վստահ է, որ իր քաղաքացիական ակտիվությունը ճնշելու համար են բանկային հաշիվների վրա կալանք դրել. «Բոլոր միջոցներով ճնշում
Ֆրանկոֆոն դեսպանների խմբի ստեղծմանը նվիրված ընդունելություն Փարիզում
Ապրիլի 8-ին Փարիզում տեղի ունեցավ Ֆրանսիայում ֆրանկոֆոն դեսպանների խմբի ստեղծմանը նվիրված ընդունելություն: Բացման խոսքով հանդես եկան Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆը և Ֆրանսիայում ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ, ՖՄԿ-ում ՀՀ ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր Ստեփանյանը: Դեսպան Տեր Ստեփանյանը շնորհակալություն հայտնեց Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարին դեսպանների խմբին ցուցաբերած աջակցության համար և գոհունակությամբ նշեց ֆրանկոֆոն դեսպանների
«Երիտասարդներին լավ դասախոսներ տվեք և կտեսնեք, թե ինչ կանեն նրանք». Արա Խզմալյան
«Ազգային թատերական ստեղծագործական միավորում» ՀԿ-ի նախագահ, թատերագետ Արա Խզմալյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր մեծ ուրախությունն արտահայտեց գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանի՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատար նշանակվելու կապակցությամբ. «Սա իսկապես ուրախալի է, որովհետև Դ. Մուրադյանը մեր միջավայրում իր նկարագրով, մտավորականի կեցվածքով հայտնի, ճանաչելի և ընդունելի մարդ է: Ես նրան ուժ ու
Հրաչյա Հարությունյանի փաստաբանը Օմբուդսմենին է ներկայացրել դատական նիստի մանրամասները
Այսօր Մոսկվայի Տրոիցկի շրջանի դատարանում տեղի է ունեցել Հրաչյա Հարությունյանի գործով դատաքննության նախնական փուլի լսումները : Հրաչյա Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին հրատապ կարգով ներկայացրել է նիստի մանրամասները: Նիստի արդյունքում պարզ է դարձել, որ Հրաչյա Հարությունյանի կալանքը երկարացվել է մինչև 2014 թվականի հոկտեմբերի երեքը: Նախաքննության մարմնի կողմից ներկայացված տուժած անձանց ցուցակից, որպես «սխալ
Տաճատ Վարդապետյան. «Ես էլ ունեմ իմ թեկնածուները»
«Վարչապետի նշանակման հարցը չի ձգձգվում: Սահմանադրությամբ դեռ ժամանակ կա, երկուշաբթի օրը կհայտարարվի: Ես միանշանակ չեմ կիսում այն կարծիքները, թե վարչապետի անունը երեկ չհայտարարվեց, որովհետեւ Սերժ Սարգսյանի պլանները խափանեց ԲՀԿ-ն: Պարզապես դեռ կան օրեր եւ երկուշաբթի օրը հայտնի կդառնա նոր վարչապետի անունը»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը: Մեր հարցին՝ ինչի՞ն է
Գողություն` հանուն մանկատանն ապրող սիրած աղջկա
«Նարեկից կարելի էր սպասել»,- այսպես են արձագանքել Ալ. Բլոկի անվան թիվ 122 դպրոցի ուսուցիչները, երբ ոստիկանությունից տեղեկացել են, որ մեկ ամիս առաջ իրենց դպրոցի 10 համակարգիչը գողացել էր հենց իրենց նախկին աշակերտը` 22 ամյա Նարեկ Պետրոսյանը: Դպրոցի տնօրեն Մարինա Մալախյանը Aravot.am-ի հետ զրույցում մտաբերեց, որ Նարեկը դպրոցական տարիներին էլ աչքի է ընկել չարաճճիությամբ եւ տարօրինակ
Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներն ուսումնասիրող աշխատանքային խումբ է ստեղծվել
Այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը եռամսյա ժամկետում պետք է ուսումնասիրի ճանապարհային երթևեկության կանոնների հաճախակի խախտումների դեպքերն ու դրանց քանակը, կիրառվող տուգանքների չափերի վիճակագրությունը, ինչպես նաև միջազգային փորձը և անհրաժեշտության դեպքում ՀՀ կառավարության աշխատակազմին ներկայացնի այդ ուսումնասիրության արդյունքներից բխող առաջարկություններ: Աշխատանքային խումբը ղեկավարելու է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր
Աղվան Վարդանյան. «Քառյակի բաժանում չի եղել, ավելացել է միայն մեկ շատ գեղեցիկ լուսանկար». (Տեսանյութ)
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, այսօր, Ազգային ժողովում մի քանի լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ, հարցին, թե ինչո՞ւ երեկ Դաշնակցությունը չէր մասնակցում ոչ իշխանական քառյակի ղեկավարների հանդիպմանը, եւ քառյակը ստիպված եռյակ դարձավ, պատասխանեց. «Չորս կուսակցությունների առաջին դեմքերի հանդիպման վերաբերյալ հարցը, երևի թե, մեկ ամիս եղել է քառյակի օրակարգում, այդ հարցը միշտ բարձրացրել են «Ժառանգության» ներկայացուցիչները:


















































