Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Զորիկյան. «Շանթ Հարությունյանը քաղաքական բանտարկյալ է». (Տեսանյութ)

Ապրիլ 11,2014 20:36

Այսօր տեղի ունեցավ Շանթ Հարությունյանի «Անհատական հեղափոխություն» գրքի շնորհանդեսը, որի վաճառքից ստացված ողջ հասույթը փոխանցվելու է քաղբանտարկյալների ընտանիքներին:

«Անհատական հեղափոխություն»  գրքում ներառված են Շանթ Հարությունյան նախկինում լույս տեսած երեք գրքերը՝  «Իմ ազգային իդեալը կամ հայկական կայսրությունից հայկական ոչնչություն», «Աստվածների վերադարձը» եւ «Իմ քաղաքական զարթոնքը կամ խաչակրաց արշավանք հայ ժողովրդի պատմության տրամաբանության դեմ»: Գրքում ներառված են նաեւ տարբեր տարիներին լույս տեսած հարցազրույցներ, հոդվածներ եւ աֆորիզմներ:

SAM_0382

«Շանթ եւ ազատություն» հիմնադրամի հիմնադիր Ֆելիքս Հայրապետյանը aravot.am-ի հետ զրուցում ասաց, որ գտնում է, որ պետք է օգնել ոչ միայն քաղբանտարկյալների ընտանիքներին, այլ պետք է կարողանալ ցույց տալ, որ Շանթ Հարությունյանը միայն մարդ չէր, որը  շատերի կարծիքով ինչ-որ տարօրինակ բան արեց: «Շատերի համար Շանթի արածը ուղեղների պայքար է, ուղեղների մեջ հեղափոխություն անելու պայքար  , իսկ դրան կարելի է ծանոթանալ միայն նրա հոդվածները, ելույթները կարդալուց հետո: Դրա համար մենք որոշեցինք, որ ճիշտ կլինի հրապարակել նրա հոդվածների մի մասը, որպեսզի հանրությունը Շանթ Հարությունյանին ճանաչի որպես լուրջ քաղաքական փիլիսոփայական գործիչ»:

Շնորհանդեսին նաեւ բարեգործական համերգով հանդես եկան երգիչներ Էդուարդ Զորիկյանը եւ Ռուբեն Հախվերդյանը:

SAM_0391

Էդուարդ Զորիկյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Շանթ Հարությունյանը ասաց ու արեց այն ինչ ուզում էր անել: «Այսօր շատերը հարցականի տակ են դրել, թե բանտարկյալները քաղաքական բանտարկյալներ են, թե ոչ քաղաքական: Շանթ Հարությունյանը միանշանակ քաղաքական բանտարկյալ է»:

Մանրամասները՝ տեսանյութում

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930