Օրվա լրահոսը

Որքանո՞վ է Հայաստանի կառավարության գործունեությունը համապատասխանում բաց կառավարմանը

2011թ.-ին Հայաստանը անդամակցեց Բաց կառավարման գործընկերություն (Open goverment parntnership)  (ԲԿԳ) նախաձեռնությանը: ԲԿԳ-ի, որը հիմնադրել էին ութ երկրներ՝ ԱՄՆ-ն, Բրազիլիան, Ինդոնեզիան, Մեքսիկան, Նորվեգիան, Ֆիլիպինները, Հարավային Աֆրիկան ու Միացյալ Թագավորությունը, հիմնական նպատակը թափանցիկ եւ հաշվետվողական իշխանությունների ձեւավորումն է՝ հանրային կյանքում հասարակության լայնածավալ մասնակցությամբ: Ներկայումս 63 երկիր է մասնակցում այս նախաձեռնությանը: Հայաստանը այս գործընկերությանը մասնակցության շրջանակներում ուներ 2012-2013թթ.

Դավթաշենի շենքերից մեկի բակում 27-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել

Դավիթաշեն 2-րդ թաղամասի 24 շենքի բակում այսօր՝ ապրիլի 8-ին, հայտնաբերվել է 27-ամյա Արտակ Ղազարյանի դին: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից: NEWS.am-ի տեղեկություններով մահացածը նույն շենքի 14 բնակարանի բնակիչ, 1986 թ. ծնված Արտակ Ղազարյանն էր:   Մանրամասները` NEWS.am-ի կայքում

ՄԻՊ հաղորդման հիման վրա հարուցվել է քրգործ

Մարդու իրավունքների պաշտպանի և քաղաքացի Արման Մնացականովի հաղորդումների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ըստ քաղաքացի Ա. Մնացականովի հաղորդման` 2014թ. մարտի 24-ին` ժամը 13:00-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանման շենքում պետական հատուկ ծառայություն իրականացնող երկու անձ բռնություն են գործադրել

Բագրատյանը՝ վարչապետ դառնալու մասին. «Եթե առաջարկ լինի ու եթե ծրագիրս ընդունեն՝ կարելի է քննարկել»

Վերջին մի քանի օրերին շատ ակտիվ շրջանառության մեջ է դրվել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի անունը՝ որպես վարչապետի ամենալավ, ամենահարմար թեկնածու: ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն էլ երեկ «Ազատություն» ռ/կ-ին ասել է, որ Հովիկ Աբրահամյանն ընդունելի թեկնածու է քաղաքական բոլոր ուժերի համար: Նա բավականին գովել է Հովիկ Աբրահամյանի կարողությունները եւ վստահեցրել, որ նա պրոֆեսիոնալ չինովնիկ է, որ

Հրանտ Մարգարյան. «Սիրիայի մեջ կռիվը մեր կռիվը չի»

Ապրիլի 7-ին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ  Հրանտ Մարգարյանը:   Այն ինչ վերջերս տեղի ունեցավ Քեսաբում, եւ հարակից շրջաններում, շարունակում է մնալ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Խնդրին անդրադառնում է նաեւ միջազգային մամուլը, ցավոք, երբեմն, չճշտված տեղեկություններով, երբեմն էլ՝ ապատեղեկատվությամբ: Այսօր մենք հնարավորություն ունենք լսելու տեղեկություններ առաջին ձեռքից, առաջին` որովհետեւ

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն անընդունելի է համարել գերիների, ռազմագերիների հանդեպ անմարդկայինի վերաբերմունքը

Քիչ առաջ ԵԽԽՎ լիագումար նիստում, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար  Նիլս Մուժինեկսի տարեկան հաշվետվության ժամանակ, ԲՀԿ  պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վերջինիս հարց ուղղեց հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հետ կապված. «Հարգելի հանձնակատար, ես ձեզ նախապես գրավոր հարց էի ուղղել Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի առնչությամբ։ Առ այսօր Կարմիր Խաչի ջանքերը որեւէ արդյունք չեն տալիս։ Մինչդեռ, գերության յուրաքանչյուր

Ջոն Քերրի․ «Զարգացումները Ուկրաինայի արևելքում ինքնաբուխ չեն»․ «Ազատություն»

Երկուշաբթի Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում ընդգծել է, որ Մոսկվան թանկ կվճարի Ուկրաինայում իրավիճակն էլ ավելի ապակայունացնելու փորձերի համար։ Քերրիի փոխանցմամբ, «Ուկրաինայի արևելյան հատվածում տեղի ունեցող զարգացումներն ինքնաբուխ շարժման տպավորություն չեն թողնում»։ Պետքարտուղարը քիչ առաջ հայտարարել է, թե Ռուսաստանը գործակալներ է ուղարկել Ուկրաինայի արևելք՝ այնտեղ քաոս առաջացնելու համար։

«Երջանիկ Երեւան» հոլովակում պարում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը․ (Տեսանյութ)

Հայաստանում ԱՄՆ շրջանավարտների միությունը պատրաստել է հոլովակը, որը կոչվում է «Երջանիկ Երեւան»։ Հոլովակում պարում է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը։ Տեսահոլովակը՝ առանց մեկնաբանության։

ՎՊ. Օֆշորային ընկերությունները մասնակցում են պետգնումներին եւ Հայաստանի պետական փողերը դուրս հանում

«Հայաստանում պետական գնումներում ակնհայտ կերպով ավելացել է ոչ ռեզիդենտ ընկերությունների մասնակցության ակտիվությունը. ռիսկային է համարվում այն, որ ոչ ռեզիդենտները մրցույթներում ստանում են շահեկան դիրք»,-այս մասին նշված է Վերահսկիչ պալատի (ՎՊ) 2013 թվականի տարեկան հաշվետվության ոչ ռեզիդենտ եւ օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների մասնակցությամբ կազմակերպված գնումներին վերաբերող բաժնում: Ըստ ՎՊ-ի,  օֆշորային գոտիներում գրանցված եւ ոչ ռեզիդենտ ընկերություններն,

Նաիրա Զոհրաբյան. «Լեռնային Ղարաբաղի հարցով ինչ-որ անհասկանալի ենթահանձնաժողով ստեղծելու փոխարեն հրավիրեք այդ երկրի խորհրդարանի ներկայացուցիչներին»

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյան հայտարարությունը ԵԽԽՎ-ում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Հարգելի գործընկերներ Այսօր մենք քննարկում ենք Ղրղզստանի   խորհրդարանին ժողովրդավարության գործընկերոջ կարգավիճակ տալու հարցը։ Այո, ես կարծում եմ,  որ նման կարգավիճակ  պիտի տանք  Ղրղզստանի խորհրդարանին,  եթե նրանք իրապես ցանկանում են առաջնորդվել մեր կառույցի հիմնարար  արժեքներով։  Նման  կարգավիճակ, հիշեցնեմ, ընդամենը վերջերս մենք տվեցինք չճանաչված պետություն Պաղեստինի  խորհրդարանին եւս։ 

ՀԱԿ-ը կհրաժարվի վարչապետի պաշտոնից

Այսօր Aravot.am-ը Գյումրու ՀԱԿ պատասխանատու Մուրադ Գրիգորյանից հետաքրքրվեց` եթե   վարչապետի պաշտոնը առաջարկվի ՀԱԿ-ին, կհամաձայնի՞  արդյո՞ք  ընդդիմադիր  քաղաքական  այս ուժը  առաջադրել որևէ թեկնածուի: Ի պատասխան մեր հարցի, Մուրադ Գրիգորյանն ասաց. «Միանգամից ասեմ` բացառված է, սա նաև իմ անձնական կարծիքն է և մեր` ՀԱԿ-ի միասնական տեսակետն է: Վերջին հանրահավաքում, մարտի 1-ին Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանի

Ի պատիվ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Թուրքմենստանի Նախագահի անունից տրվել է պաշտոնական ընդունելություն

Ի պատիվ պաշտոնական այցով Թուրքմենստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի՝ այսօր երեկոյան Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի անունից տրվել է պաշտոնական ընդունելություն: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը փոխադարձ բաժակաճառերում անդրադարձել են հայ և թուրքմեն ժողովուրդների դարավոր բարեկամությանն ու պատմական անցյալին, երկու երկրների հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակին և այդ հարաբերությունների շարունակական խորացման ու փոխշահավետ համագործակցության զարգացման հնարավորություններին: Հայաստանի

Подробности. Դոնբասը՝ Ուկրաինա է. Ախմետովը համոզել է ցուցարարներին բանակցել իրավապահների հետ

Ուկրաինայի ամենահարուստ մարդը՝ Ռինատ Ախմետովը Դոնեցկում հանդիպել է ռուսամետ ցուցարարների հետ և առաջարկել Ուկրաինայի իրավապահ մարմինների հետ բանակցելու համար խումբ ստեղծել, որպեսզի կանխեն ռազմական  գործողությունները: Փոխանցում է «Պոդրոբնոստի» լրատվականը: «Ես կխնդրեմ, որպեսզի ոչ մի գրոհ չլինի… Դոնբասը՝ Ուկրաինա է», – ասել է Ախմետովը երեքշաբթի գիշերը Դոնեցկի մարզպետարանի մոտ: Հանդիպման ժամանակ ցուցարարները հայտնել են, որ իրավապահ

Հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հարցը՝ ԵԽԽՎ-ում

Այս պահին ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը շարունակում է աշխատանքները: ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիկսը ներկայացրեց մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում տարեկան զեկույցը, այնուհետև պատասխանեց ԵԽԽՎ պատվիրակների հարցերին: Հայաստանի պատվիրակության անդամ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը բարձրացրեց Ադրբեջանում գերի ընկած հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի՝ Հայաստան վերադարձի խնդիրը:  Նա մտահոգություն հայտնեց, թե Ադրբեջանում գտնվող հայ  ռազմագերիների կյանքին լուրջ վտանգ

Յուրի Վարդանյանի որդու դատական նիստին ամբաստանյալն ու պաշտպանը չէին ներկայացել

Այսօր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում  պետք է անցկացվեր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի հերթական դատական նիստը: Սակայն այսօրվա նիստը հետաձգվեց, քանի որ  ամբաստանյալ Դավիթ Վարդանյանը եւ նրա պաշտպան Վահան Հայրապետյանը չէին ներկայացել: Վահան Հայրապետյանը գրությամբ տեղեկացրել էր, որ այսօրվա նիստին մասնակցել չի կարողանալու, քանի որ նույն օրը պետք

Պաշտոնների հնարավոր փոխատեղում Գյուլի և Էրդողանի միջև. «Ազատություն»

Արդեն մի քանի ամսից Ռեջեպ Թայիփ Էրդողանն ու Աբդուլա Գյուլը կարող են փոխվել տեղերով: Թուրքական մամուլի տեղեկություններով, նման փոխատեղության մասին սկզբունքային որոշումը կարող է կայացվել արդեն մի քանի շաբաթից: Ակնկալվում է, որ ապրիլի վերջին կամ մայիսի սկզբին վարչապետ Էրդողանը կհրապարակի իր վերջնական որոշումը` մասնակցելո՞ւ է օգոստոսի 10-ին կայանալիք նախագահական ընտրություններին, թե՞ ոչ: Բարեփոխված Սահմանադրության համաձայն,

Պաշտպան. «Ես հասկանում եմ, որ չինովնիկ եք ուզում դատել»

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գոռ Քամալյանի, Գեւորգ Սոսյանի եւ Աշոտ Մանուկյանի դեմ հարուցված քրեական գործով դատական վիճաբանությունների փուլն էր: Գոռ Քամալյանը լինելով, Հայաստանի ազգային գրադարանում իրականացվող հիմնանորոգման աշխատանքները համակարգող պատասխանատու ստորաբաժանման ղեկավար,  մեղադրվում է ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին Հայաստանի ազգային գրադարանում կապալային աշխատանքների կատարման և շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության

Ոստիկանությունը տեղյակ է Սաքունցի հրապարակած խախտումներից

Այսօր՝ ապրիլի 8-ին, Արթուր Սաքունցը ներկայացրեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի 2010 թվականի հունիսի 1-ից 2013 թվականի մայիսի 31-ն իրականացված «Մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները ոստիկան-քաղաքացի հարաբերություններում» զեկույցը: Հիշեցնենք՝ ՀՔԱ-ին փաստաբանների կողմից ներկայացված 69 գործերից 52-ում արձանագրվել էր 177 խախտում՝ բերման ենթարկելու, խուզարկության եւ ձերբակալության ընթացքում: Aravot.am-ը Ոստիկանության լրատվության վարչության բաժնի պետ Արմեն Մալխասյանից փորձեց ճշտել,

Բազմասեր Առաքելյան. «Հպարտանում ենք, երբ բարձրանում է Հայաստանի դրոշը»

Ֆինլանդիայում անցկացված ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, ԱԺ պատգամավոր Բազմասեր Առաքելյանը այսօրվա մամուլի ասուլիսում, խոսելով Հայաստանի սահմաններից դուրս մեր մարզիկների նվաճումների մասին, ասաց. «Ֆինլանդիայում մեր թե ազատ, թե հունահռոմեական ըմբիշների արդյունքներից շատ գոհ եմ: Համեմատած նախորդ տարիների հետ, մեդալների քանակն ու որակը բարձրանում է: Հույս ունենք, որ հաջորդ տարիներին

Ուկրաինայում ռազմական ուժի կիրառումը կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը Կիևին զգուշացրել է, որ Ուկրաինայի արևելքում ռուսամետ ցուցարարների դեմ ռազմական ուժ գործադրելը քաղաքացիական պատերազմի կհանգեցնի: «Կոչ ենք անում անհապաղ դադարեցնել որևէ տեսակի ռազմական նախապատրաստությունները, որը հղի է քաղաքացիական պատերազմի վտանգով», – ասված է ՌԴ ԱԳՆ ապրիլի 8-ի հաղորդագրությունում: Ըստ Մոսկվայի, իրենք տեղեկություն ունեն, որ Ուկրաինայի ազգային գվարդիան «Պռավի սեկտոր» աջ ծայրահեղական

Ընդունելի՞ թեկնածու է Հովիկ Աբրահամյանը. ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» արձագանքը

ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում բավականին գովել էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կարողությունները եւ վստահեցրել, որ նա ընդունելի թեկնածու է քաղաքական բոլոր ուժերի համար: Նա ասել է, թե Հովիկ Աբրահամյանը պրոֆեսիոնալ չինովնիկ է, որ ամենալարված իրավիճակներում հնարավորինս լուծումներ է կարողանում գտնել եւ այդ տեսակետից նրա արժանիքները բավարար են: Aravot.am-ը ընդդիմադիրներից հետաքրքրվեց՝ իսկապե՞ս

Խղճի ազատության օրենսդրությունը բարելավելու 4 տարվա փորձերն առայսօր անհաջող են, գործադիրը նոր տարբերակ է մշակում. kron.armhels.com

Քաղաքական գործիչների, կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների և հասարակական ակտիվիստների տեսակետները «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների» մասին օրենքի փոփոխությունների վերաբերյալ Վերջին 5 տարում Հայաստանում կրոնական կազմակերպությունների գործունեությանը վերաբերող օրենսդրական դաշտում թե դրական, թե բացասական տեղաշարժեր արձանագրվեցին: Կարևորագույն ձեռքբերումը Այլընտրանքային ծառայության օրենսդրորեն ձևակերպված հնարավորության ընձեռումն էր (տես առանձին հոդվածը), որից հիմնականում օգտվում են Եհովայի վկաները: Օրենսդրությունը միաժամանակ դեռևս

ԲՀԿ-ն սպասում է ՀՀ նախագահի առաջարկներին

Ըստ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ առաջիկա հանդիպման ժամանակ ԲՀԿ-ն ներկայացնելու է իրենց մոտեցումները: «Պետք է լինի կուրսի, ծրագրային փոփոխություն եւ ոչ թե զուտ անձերի փոփոխություն, ինչը մեզ համար ընդունելի չէ: Մեր օրակարգն ուժի մեջ է, որն արտահայտվում է նաեւ քառյակի հետ ամենօրյա մեր մոտեցումները ճշտելով, գործունեությամբ»,- ասաց պատգամավորը: Նա

Արթուր Բաղդասարյանի հանդիպումները Մոսկվայում

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր հանդիպել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ: ԱԽ քարտուղարների առանձնազրույցից հետո երկու երկրների միգրացիոն ծառայությունների ղեկավարները զեկուցել են Ա.Բաղդասարյանին և Ն.Պատրուշևին իրենց միջև տեղի ունեցած քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները: Հանդիպման արդյունքներով ստորագրվել է փաստաթուղթ երկու երկրների միգրացիոն ծառայությունների միջև, որով կանոնակարգվելու

Երիտասարդները չեն վստահում իրավապահ մարմիններին. փորձագետ

«Մարդու իրավունքները այսօր Հայաստանի Հանրապետությունում խախտվում են ցանկացած բնագավառում, եւ ոստիկանություն-քաղաքացի հարաբերությունները բացառություն չեն կազմում»,- այսօր՝ ապրիլի 8-ին,՝«Մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները ոստիկան-քաղաքացի հարաբերություններում» զեկույցի ներկայացման ընթացքում հայտարարեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Անի Չատինյանը: Նրա խոսքերով՝ ոստիկան-քաղաքացի հարաբերությունները շատ խոցելի են եւ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի գործունեության հիմնական ուղղություններից է՝ քաղաքացիները հիմնականում բողոքում են ոստիկանական բաժանմունքների վատ

Կատարվում է բարդիների խոր էտ

Ուժգին քամիների դեպքում արմատների մակերեսային զարգացում ունեցող բարդի ծառատեսակի տապալվելու հավանականությունը բացառելու նպատակով Երևանի փողոցների ու բակային տարածքների բարդիները երիտասարդացվում են խոր էտի եղանակով։  «Վթարային վտանգ ներկայացնող բարդիները գույքագրվում են ինչպես Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության մշտադիտարկման, այնպես էլ քաղաքացիների ահազանգերի արդյունքում։ Վարչության մասնագետները ուսումնասիրում են նշված հասցեների բարդիները, ապա, համապատասխան եզրակացություն հիման վրա, եթե մեր

ՀՀ տարածքային կառավարման նախարարության եւ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի միջեւ ստորագրվեց 2014-2015թթ. երկամյա աշխատանքային ծրագիրը

«2010-2015թթ. տարածքային սոցիալական պլանավորում» ծրագրի շրջանակում ՀՀ տարածքային կառավարման նախարարության եւ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) միջեւ այսօր ստորագրվեց 2014-2015թթ. երկամյա աշխատանքային ծրագիրը: Փաստաթուղթն ստորագրեցին ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանը եւ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Մանյա Հենրիետ Արենսը: Փաստաթղթի նպատակը մարզերում երեխաների պաշտպանության գործընթացների ամրապնդումը, խոցելի երեխաների կարիքների բացահայտումը, սոցիալական ծրագրերի իրականացումն

Ներդրվելու է հանրային կառավարման գնահատման նոր համակարգ

Ապրիլի 8-ին ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանն ընդունեց ԵՄ Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի անդրսահմանային համագործակցության ներքո գործող «Սևծովյան ավազանի երկրների համատեղ գործողությունների 2007-2013» ծրագրի շրջանակներում իրականացվող «Կատարելություն հանրային հատվածում» ծրագրի փորձագիտական խմբին` ծրագրի ղեկավար Ջորջ Սթամպոուլիսի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին «Կատարելություն հանրային հատվածում» ծրագրի շրջանակում Հայաստանի հանրային կառավարման ոլորտում ընդհանուր գնահատման մոդելային

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031