Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն սպասում է ՀՀ նախագահի առաջարկներին

Ապրիլ 08,2014 17:56

Ըստ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ առաջիկա հանդիպման ժամանակ ԲՀԿ-ն ներկայացնելու է իրենց մոտեցումները:

«Պետք է լինի կուրսի, ծրագրային փոփոխություն եւ ոչ թե զուտ անձերի փոփոխություն, ինչը մեզ համար ընդունելի չէ: Մեր օրակարգն ուժի մեջ է, որն արտահայտվում է նաեւ քառյակի հետ ամենօրյա մեր մոտեցումները ճշտելով, գործունեությամբ»,- ասաց պատգամավորը:

Նա վստահեցրեց, որ ԲՀԿ-ի ներսում կոալիցիայի մեջ մտնելու մասին խոսք չի գնացել. «Այս պահի դրությամբ մեր օրակարգում կոալիցիայի խնդիր գոյություն չունի, երբ լինի այդ հանդիպումը, այն ժամանակ տեղեկատվություն կունենանք, ինչ առաջարկ կա, ինչ ձեւաչափ է, ինչ փոփոխություններ են սպասվում ու կքննարկենք: Քանի դեռ չկան այդ խորհրդակցությունները, մենք որեւէ կոնկրետ բան չենք կարող ասել»:

Մեր հարցին` ինչ սպասելիքներ ունեն, նախագահը ինչ կառաջարկի, նորից կրկնեց, որ տեղեկատվություն կտրամադրեն խորհրդակցությունից հետո. «Եթեներով չենք խոսում»:

 Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930