Օրվա լրահոսը
Ուսումնարաններում և քոլեջներում` գնահատումը 10 միավորային համակարգով
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել` «Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում սովորողների ընթացիկ գնահատման 10 միավորային համակարգի անցնելու մասին»: Հ ամաձայն հրամանի` 2014-2015 ուսումնական տարվանից նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում սովորողների ընթացիկ գնահատումը կիրականացվի 10 միավորային համակարգով: Վերջինս հնարավորություն
«Դեմ եմ»-ը կաջակցի՞ չորս ուժերին` կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացում (Տեսանյութ)
«Կոչ ենք անում քաղաքացիներին ֆոնդեր ու կառավարիչներ չընտրել»,-հայտարարում է «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Վահագն Ավագյանը: Մինչ նախաձեռնության անդամները պնդում են, թե պետք չէ կառավարիչներ ու ֆոնդեր ընտրել, պահումներ չեն արվելու, կառավարության ղեկավարն ու ներկայացուցիչները հայտարարում են, թե օրենքը ուժի մեջ է, պահումներ էլ կատարվելու են: Այս առիթով Վահագն Ավագյանը նշեց. «ՍԴ նախորդ որոշումից հետո էլ
Չեխ դիվանագետը դատապարտեց Քեսաբում խաղաղ ազգաբնակչության բռնությունների դեպքերը
Մարտի 31-ին և ապրիլի 1-ին Պրահայում Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջև անցկացվեցին հերթական քաղաքական խորհրդակցությունները: Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ԱԳ նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը, չեխական կողմից` արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Պետր Դրուլակը: Կողմերը քննարկեցին Հայաստանի և Չեխիայի միջև քաղաքական երկխոսության շարունակականությանը, միջազգային կազմակերպություններում փոխգործակցությանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, մշակութային և կրթական ոլորտներում
Քեսաբի խնդիրը դեռ կա, բայց թեման արդեն փակվում է. Սամվել Մարտիրոսյան
«Այստեղ խնդիրն այն է, որ մեր լրատվամիջոցները ժամանակին չսկսեցին զտել, ֆիլտրել տեղեկատվությունը»,- այսօր` ապրիլի 3-ին` լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Քեսաբում տեղի ունեցած դեպքերին, հայտարարեց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Նրա խոսքերով` տեսանյութը պետք է կասկած առաջացներ, քանի որ գնդակահարվողները զինյալներ էին, իսկ Քեսաբում ապրում են խաղաղ բնակիչներ: Սամվել Մարտիրոսյանը հավելեց նաեւ,թե այժմ , երբ պարզվել է,
Անդրանիկ Գալստյանը կարող է երկրորդ բրոնզը բերել Հայաստանի հաշվարկին
Հայաստանցի գերծանր քաշային ըմբիշ Անդրանիկ Գալստյանը, որը վերջերս է տեղափոխվել 125 կգ քաշային կարգ, Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում ընթացող ազատ ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր երեկոյան պայքարելու է բրոնզե մեդալի համար: Չնայած մեր ըմբիշը մեկնարկային գոտեմարտում պարտվեց Թանա Աքգուլին, սակայն Թուրքիայի ներկայացուցիչը հասել է եզրափակիչ, որից հետո Անդրանիկի համար մեդալ նվաճելու իրական հնարավորություն է ստեղծվել: Սփոփիչ առաջին
Վկան իր ցուցմունքում անդրադարձել էր հոր եւ որդու ինքնասպանությանը (Տեսանյութ)
Կարանտինում գտնվելու ժամանակ Արտաշ Գալուստյանը երկու անգամ մահափորձ է արել, մեկ պարանը կտրվել է, ձախողվել է փորձը, մեկ որովայնով ընկել էր դանակին, դանակը ծռվել էր:
Ո՞ւմ է ձեռնտու սահմանագոտում կեղծ լուրի տարածումը
Լուր է տարածվել, թե մարզի Բերդի տարածաշրջանի համայնքապետարաններից մեկի գլխին ծածանվող եռագույնի փոխարեն գիշերը կախել են ադրբեջանական դրոշ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարն իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել է քեսաբահայերին
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամում քեսաբահայությանն աջակցելու նպատակով բացված հաշվեհամարին: Գյուղատնտեսության նախարարության մամուլի հաղորդագրություն
Սուրեն Քրմոյան. «Մասնավորապես օնկոլոգիական հիվանդություն ունեցողներին դեղորայքը տրվում է անվճար»
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանն ասաց` ակնկալում է, որ հաջորդ տարի վերացրած կլինեն պալիատիվ (ամոքիչ) բուժօգնության շրջանակներում հիվանդների համար թմրադեղերի ձեռքբերման բոլոր խոչընդոտները: «Այս պահի դրությամբ ցավազրկող դեղորայքի, եւ այդ թվում` թմրամիջոցների պակաս հանրապետությունում չունենք: Խնդիրը այստեղ այն է, որ եւ´ հիվանդը, եւ´ բժիշկը շատ հաճախ խուսափում են եւ
«Դեմ եմ»-ը ակնկալում է կառավարության դիրքորոշումը` պահումների եւ վճարված գումարների վերադարձելիության վերաբերյալ
«Սահմանադրական դատարանը օրենքը, առկա ձեւակերպմամբ, ճանաչեց Սահմանադրությանը հակասող: Միեւնույն ժամանակ նշեց, որ օրենքի ուժը կորցնելու վերջնաժամկետը սեպտեմբերի 30-ն է: Քանի որ օրենքը փոխկապակցված է շուրջ 50 այլ օրենքների հետ, սա արվեց, որպեսզի իրավական վակուում չառաջանա եւ քանի որ ՍԴ-ն պահումները համարեց սեփականության իրավունքը խաթարող, ապա հստակորեն պետք է ասենք, որ Սահմանադրության գերակայությամբ որեւէ պահում չպետք
Կապանի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերը 25 տարի ժամկետով անհատույց օգտագործման հանձնվեցին «Հայջրմուղկոյուղուն»
Մարտի 25-ին Կապանի քաղաքապետարանի եւ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի միջեւ ստորագրված պայմանագրով՝ Կապան քաղաքային համայնքին պատկանող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը (ներքին ցանց, օրվա կարգավորիչ ջրամբարներ, պոմպակայաններ, սարքավորումներ, շենքեր, շինություններ, մեքենա-մեխանիզմներ և այլն) 25 տարի ժամկետով անհատույց օգտագործման հանձնվեց «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին, իսկ վերջինս էլ պարտավորվեց նշված ժամանակահատվածում ստանձնել գույքի պահպանումը, օգտագործումը, իսկ շահագործման ավարտից հետո համայնքին վերադարձնել նույն
Քաղաքացի. «Կառավարությունը սեպտեմբերի 30-ից հետո չի կարողանա գումարը ետ վերադարձնել» (Տեսանյութ)
Հարցվածների շրջանում կային մարդիկ, որոնք կողմ էին պարտադիր բաղադրիչին: Սակայն տեսախցիկի առջեւ խոսել չցանկացան:
«Քեսաբահայերի մասին կեղծ տեսանյութ տարածող կայքի տերը հայ է». Լեւոն Մելիք-Շահնազարյան
Դա եղել է արջի ծառայություն, իսկ եթե այդ բառերը պիտի գրեք, իսկ Գաբրիելյանը հայերեն լավ չգիտի, ռուսերեն գրեք՝ Услужливый дурак, хуже врага:
ՀՀ գլխավոր դատախազը հանդիպել է Պռոշյանի նախկին գյուղապետ, Հրաչ Մուրադյանի հարազատներին
Գևորգ Կոստանյանը բնակչությանը նաև բացատրել է, որ միջպետական ճանապարհը փակելով, երթևեկությանը խոչընդոտելով, վերջիններս ոչ միայն չեն օգնում նախաքննությանը, այլ ճիշտ հակառակը, առիթ են հանդիսանում, որպեսզի նախաքննական մարմնի աշխատանքը դառնա քաղաքական շահարկումների առարկա, դրանից բխող հետևանքներով:
«Սատանի մայլում՝ քյանդրբազություն»… ներողություն՝ «ֆեյքաբազություն»
Մարտի 31-ին Ազգային ժողովում խորհրդարանական լսումներ էին «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծի (որ առավել հայտնի է իբրեւ «ֆեյքերի» մասին նախագիծ) շուրջ: Իրականում այդ «միջոցառումը», իմ հեռակա տպավորությամբ, ավելի շատ լսումների իմիտացիա էր, որպեսզի հետո ասեն. «… խորհրդակցել ենք նաեւ ոլորտի ներկայացուցիչների հետ, հաշվի ենք առել նրանց մտահոգությունները, դիտողություններն ու առաջարկությունները…»: Տիպիկ կոմունիստական, ներողություն՝
Արեւմուտքը նահանջո՞ւմ է
Արեւելաեվրոպական երկրներին չի կարելի այլեւս կանգնեցնել ԵՄ-ի ու Ռուսաստանի միջեւ «կոշտ» ընտրության առջեւ Գերմանիան, Ֆրանսիան եւ Լեհաստանը մարտի 31-ին հանդես են եկել արեւելյան հարեւանների նկատմամբ ԵՄ քաղաքականության փոփոխման օգտին: Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, Լորան Ֆաբիուսի եւ Ռադոսլավ Սիկորսկու համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ Ուկրաինային, Վրաստանին եւ Մոլդովային անհրաժեշտ է տրամադրել սերտ համագործակցության հնարավորություն՝ ինչպես արեւմտյան, այնպես
Հանրային խորհուրդն անդրադարձել է Քեսաբի դեպքերին և ՍԴ որոշմանը
Ս.թ. ապրիլի 2-ին ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել ՀՀ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ՝ օրակարգային մի շարք հարցերի քննարկմամբ: Առաջին հարցը վերաբերել է ՀՀ Հանրային խորհրդի հետագա գործունեությանը և «ՀՀ Հանրային խորհրդի մասին» օրենքի նախագծին: Նշվել է, որ Հանրային խորհրդի աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու և ՀԽ-ն հանրային կյանքում որպես մնայուն մարմին ունենալու
Գալուստ Սահակյան. ԲՀԿ-ն 100 հազար մարդ փողոց դուրս բերող չէ (Տեսանյութ). «Ա1+»
Գալուստ Սահակյանը դեռ ծիծաղում է ԲՀԿ-ի սպառնալիքների վրա։ Ո՞վ է տեսել քաղաքական փոքրամասնությունը մեծամասնության կառավարության հրաժարական պահանջի. «Պիտի աշխատեք քաղաքական մեծամասնություն լինել»։ «ԲՀԿ-ն 100 հազար մարդ փողոց դուրս բերող չէ»,-ասում է Գալուստ Սահակյանը։ Եթե նույնիսկ ինչ-որ մարդիկ փողոց դուրս գան, իշխանություն վերցնող չեն, վերցնող լինեին, սկզբից կմասնակցեին ու կհաղթեին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին. «… Մենակ
Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչ. «Քաղաքի սրտում ենք ապրել, հիմա ապրում ենք քաղաքի ծայրերում» (Տեսանյութ)
Այսօր ՀՀ կառավարության շենքի դիմաց իրենց հերթական բողոքի ցույցն էին անցկացնում Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչները, որոնք արդեն մոտ տասը տարի բողոքում են, պահանջելով կառավարությանը՝ վճարել իրենց տան համար ամբողջական գումարը: Բնակիչների խոսքով իրենց՝ Հյուսիսային պողոտայում գտնվող տների դիմաց տվել են չնչին գումարներ՝ մինչդեռ խոստացել էին 1000 դոլար վճարել մեկ մետր քառակուսու համար. «10 տարի այստեղ
«Կենսաթոշակային բարեփոխում պետք է լինի, բայց իշխանությունն իր պահվածքով մեծ հարված հասցրեց դրան»
Երեկ Սահմանադրական դատարանը «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի քանի դրույթներ հակասահմանադրական ճանաչեց Չնայած այս որոշմանը՝ ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Դավիթ Հարությունյանն էլ վստահեցրել է. «Թեեւ որոշ նորմեր ճանաչվել են հակասահմանադրական, այնուամենայնիվ, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը ուժի մեջ է մինչեւ սեպտեմբերի 30-ը, եւ պատասխանատվության կենթարկվեն պահումներ չկատարողները, որովհետեւ օրենքը գործում է»:
Կառավարությունը ՀՀ օրենքները շրջանցելը դարձրել է բնավորություն Կրթությունն ինքնահոսի է մատնված
Մի քանի օր առաջ Բաց հասարակության հիմնադրամի ու<Բարև>գիտակրթական ՀԿ-ի կողմից մեր հասարակությանը ներկայացվեց Հայաստանում հանրակրթության բարեփոխումների համատեքստում իրականացված «Ուսուցիչների մասնագիտական զարգացման և կրթության բովանդակության գնահատում» վերլուծությունը, որն արձանագրել է հանրակրթության ոլորտի 15-ամյա բարեփոխումների ձախողումները: Արձանագրված կարևորագույն փաստերից առաջինը կնշեի կրթության ֆինանսավորման տարեցտարի անկումը` 2009-ին ՀՆԱ-ի ` մոտ 3%, իսկ 2013-ին` 2.37% այն դեպքում, երբ Կրթության զարգացման
Պաշտպանը միջնորդություն է ներկայացրել ՀՀ ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Էդ. Հակոբյանին
14.03.2014թ.-ին ընդունած «Քրեական հետապնդում չիրականացնելու մասին» որոշումը վերացնելու, թիվ 13200812 քրեական գործի նյութերով, ինչպես նաեւ Արտակ Ղուկասյանի եւ նրա մերձավոր հարազատների կողմից մամուլում տպագրված հոդվածների հիման վրա նոր քրեական գործ հարուցելու եւ այն առանձին վարույթում առանձնացնելու մասին: Թիվ 13200812 քրեական գործով Արտակ Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,
Կառավարության նիստից առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է հանրությանը հուզող երեք հարցի
Ամեն ինչ արվում է քեսաբահայերին օգնելու համար ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Մինչև օրակարագի ձևավորումը երեք հարց կա` որոնց պետք է անդրադառնանք: Առաջինը՝ քեսաբահայությանն առնչվող խնդիրներն են, որոնք պահում ենք մեր ուշադրության կենտրոնում և փորձում ենք օպերատիվ արձագանքել և լուծումներ տալ այդ խնդիրներին: Տիկին Հակոբյան՝ ինչպիսին են վերջին զարգացումները: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան –
Պետք է ներողություն հայցենք պարտադրաբար հայրենիքը լքած երախտավորներից. Ռեպլիկ
Ո՛չ: Չնչին ամպերի սեւ զորքը Պաշարեց Արեւից առաջ քեզ,- Իսկ այնտեղ, ներքեւում,- երգի սով էր,- Բայց ցնծում էր Պառնասն առանց քեզ… Ե. Չարենց Այսօր վտարանդի է տաղանդավոր գրող, հայրենասեր մտավորական, անբասիր պետական ու քաղաքական գործիչ Վանո Սիրադեղյանը, ում անուրանալի մասնակցությամբ կերտվել ու կայացել է Հայաստանի երրորդ Հանրապետությունը: Վանո Սիրադեղյանի անունը հայ ժողովրդի պատմությունը հաստատապես պիտի
«Դեմ եմ»-ի անդամ. «Իշխանության ներկայացուցչի որևէ մեկնաբանությունը պետք չէ ընդունել որպես հիմք»
«Խորհուրդ կտամ կառավարության ղեկավարին հետամուտ լինել ՍԴ-ի որոշմամբ արձանագրած օրենքում թերությունների շտկմանը, ոչ թե հայտարարություններ տարածել, թե պետք է պահումներ կատարվեն»,-անդրադառնալով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի այն հայտարարությանը, թե պահումներ պիտի արվեն և «Կուտակային կենսաթոշակային համակարգի» մասին ՀՀ օրենքը ուժի մեջ է մինչև սեպտեմբերի 30-ը, այսպես արձագանքեց «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Հարություն Աղլամազյանը: Դառնալով ՀՀ
«Եվրոպայում աշխատող մեր սաներից երեք նվագախումբ կձեւավորվի»
Ռեկտոր Շահեն Շահինյանը՝ մեր կոնսերվատորիայի մասին Շարունակվում են անցյալ տարեսկզբին մեկնարկած միջոցառումները՝ նվիրված Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հիմնադրման 90-ամյակին: Ազգային օպերային թատրոնում ապրիլի 11-ին կկայանա այս հոբելյանին նվիրված երեկո, որտեղ դիրիժոր Հարություն Արզումանյանի թատրոնի ղեկավարությամբ նվագախմբի հետ հանդես կգան կոնսերվատորիայի ուսանող երգիչները: «Առավոտը» հանդիպեց կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Շահեն Շահինյանի հետ: «Կոնսերվատորիան պահպանում է լավագույն ավանդույթները եւ
Պարարվեստի նվիրյալին մոռացե՞լ են
Ապրիլի 4-ին լրանում է պարարվեստի նվիրյալ Վահրամ Արիստակեսյանի ծննդյան 115-ամյակը: Նա մեծ դերակատարություն է ունեցել հատկապես արեւմտահայության ազգագրական պարերի հավաքման, մշակման եւ բեմականացման գործում: Ինչ վերաբերում է Արիստակեսյանի հիմնադրած հայկական ազգագրական պարերի անսամբլին, հետագայում էլ Աշնակի սասունցիների պարի խմբին, նշենք, որ դրանք մեծ հռչակ են բերել հայկական ժողովրդական պարերի գիտակին: Էմմա Սարոյանը Արիստակեսյանին նվիրված իր
Եվրամիությունն աջակցում է ՔԿԱԳ ոլորտի բարեփոխմանը
Տիգրան Սարգսյանի համոզմամբ քաղաքացիները դրական են արձագանքում ծառայությունների որակի բարձրացմանը
Զգույշ եղեք
«Հայերին բնորոշ է հավատքի նկատմամբ արիությունը քրիստոնեության ստեղծման օրվանից մինչեւ օրս»: Գ. Գիբսոն Ըստ «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոն» հ/կ-ի ղեկավար Ալեքսանդր Ամարյանի` աղանդավորական կազմակերպությունների կողմից կատարվում է ազատ դավանանք ընտրելու իրավունքի խախտում, ոտնահարվում մարդու ազատ կամքի ու մտքի իրավունքը, քայքայվում հետեւորդների առողջությունն ու ընտանիքը, մարդուն զրկում են իր կյանքն ազատորեն տնօրինելու իրավունքից`
Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջաններում շարունակվում են քաղաքացիների ընդունելությունները
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում սահմանված հստակ ժամանակացույցով շարունակվում են կազմակերպվել քաղաքացիների ընդունելություններ: Ամփոփելով ընդունելությունների 2014 թվականի առաջին եռամսյակի տվյալները` արձանագրվել է, որ նշված ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանում ընդունելություններին մասնակցել է 302 քաղաքացի: Ընդ որում, նրանցից միայն 150-ը` մարտի ընթացքում: Բնակիչների կողմից ներկայացված բոլոր հարցերին տրվել են դրական լուծումներ և

















































