Օրվա լրահոսը

Արտախորհրդարանական ուժերի նոր շարժում

Սիրելի հայրենակիցներ: «Լիբերալ ժողովրդական» կուսակցությունը բազմիցս անդրադարձել է էլէներգիայի սակագնի թանկացմանը և կոչ արել տարբեր հասարակական և քաղաքական միավորումներին, քաղաքացիներին միավորվել խայտառակ անօրինականությունների դեմ, որից տուժում ենք բոլորս: Արդեն իսկ «Լիբերալ ժողովրդական» կուսակցությունը, «Առաքելություն» կուսակցությունը միավորվել են մեկ նախաձեռնության շուրջ: Մեզ են միացել արդեն 14 հասարակական կազմակերպություններ, ակտիվիստներ, ինչպես նաև հարյուրավոր քաղաքացիներ: Նախաձեռնությունը շուտով դառնալու

Արցախում «Վիլիսը» պայթել է ականի վրա. Արմավիրի քաղաքապետը ծայրահեղ ծանր վիճակում է. վարորդը տեղում մահացել է. shamshyan.com

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունել Արցախում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Քաշաթաղի հյուսիսային մասում«Վիլիս» մակնիշի ավտոմեքենան, ըստ նախնական տեղեկությունների, պայթել է ականապատ տարածքում, ինչի հետևանքով 1 հոգի մահացել է, իսկ 3 հոգի ստացել են մարմնական վնասվածքներ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորների մեջ է Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, ում մյուս վիրավորների հետ ուղղաթիռով տեղափոխում են

Ռուբեն Հայրապետյան. «Ես աղջի՞կ եմ, ինչ եմ, որ նեղանամ» «Ժողովուրդ»

Մի հատ դեմքիս նայեք ու ազնվորեն ասեք, ես կարո՞ղ եմ մեկուսանալ, դուք պատկերացնո՞ւմ եք՝ ես մեկուսանամ։

Պատերա՞զմ, թե՞ դաղալություն. «168 ժամ»

Քաղաքագետների մեծ մասը վստահ է՝ Ուկրաինայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, մալազիական ինքնաթիռի կործանումը և որպես դրա հետևանք` Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների լարման նոր փուլն իր արտահայտությունն է ունենալու նաև Հարավային Կովկասում: Քաղաքագետների մեծ մասը չի սխալվում՝ այդ կանխատեսումներն իրականանում են օր օրի: Առնվազն` Հայաստանի մասով: Հայաստանում ու Հայաստանի շուրջ: Իրականանում են ամենակեղտոտ ու ամենաստոր մեթոդներով: Ռուսական մեթոդներով:

Արտակ Պողոսյան. «Հայաստանի համար շռայլություն է ցածր գնահատականով պատժելը»

Ըստ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրենի, գնահատման հին համակարգը ժառանգված է սովետից

Ըստ ՊԵԿ-ի հրապարակած թվերի, ստվերային՝ ապրանքների չփաստաթղթավորված շրջանառությունը կրճատվել է մոտ 50 տոկոսով. «Հայկական ժամանակ»

Երկրում, որտեղ տնտեսության 50 տոկոսը ստվերում է եղել եւ դա պաշտոնապես արձանագրվել է, ապա այդ երկրի հարկային մարմնի ղեկավարը պետք է հրաժարական տար։

Ջերմ հանդիպում Երևանի քաղաքապետարանում

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը հանդիպել է «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «PR cocktail for Youth worker» միջազգային ուսուցողական դասընթացի և Երիտասարդական ակումբների դաշնության «Բացե´ք դռները» փոխանակման ծրագրի շրջանակում Եվրոպայի 11 երկրներից Երևանում գտնվող երիտասարդների հետ: Ի դեպ, ծրագրի նպատակն է բարձրացնել երիտասարդական աշխատանքի տեսանելիությունը, բարելավել երիտասարդական ծրագրերի որակը, ապահովել հրապարակայնություն,

Գլխավոր դատախազությունը խախտել է զոհված ազատամարտիկի այրու իրավունքը. Օմբուդսմեն

Զոհված ազատամարտիկի կինը դիմել է իրավապահներին, երբ ամուսնու եղբայրը որդուն կեղծ վկայությունների և ապացույցների միջոցով դատարանում ճանաչել է տվել որպես իր ամուսնու՝ զոհված ազատամարտիկի որդի: Արդյունքում, տղայի նոր ծննդյան վկայականում հայրանուն է նշվել ազատամարտիկի անունը, իսկ հարազատ մոր անունը մնացել է նույնը: Այրին՝ Թամամ Միսակյանը, հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Ազգային անվտանգության ծառայություն: Այնտեղից նյութերն

Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու գործընթաց. Գործնականորեն բոլոր հարցերը լուծվել են «Հայկական ժամանակ»

Ուրբաթ օրը Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության տեղեկատվության եւ մամլո բաժնից (բաժնի պետ՝ Ալեքսանդր Լուկաշեւիչ) պաշտոնապես պատասխանել են «ՀԺ»-ի թղթակցի գրավոր հարցերին, որոնք վերաբերվում են Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու գործընթացին։ Հարցին, թե արդյո՞ք Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության պայմանագրի ստորագրման ձգձգումը պայմանավորված է շուրջ 900 ապրանքատեսակների մաքսատուրքերի շուրջ ընթացող բանակցություններով, թե՞ քաղաքական այլ խնդիրներ կան, պատասխանել են. «Մենք

Լեւոն Հայրապետյանի պաշտպանը կատարվածում քաղաքական ենթատեքստ չի տեսնում. «Ժամանակ»

Լեւոն Հայրապետյանի պաշտպան Ռուբեն Մարգարյանը երեկ պատասխանելով «Ժամանակի» հարցին, թե այս փուլում ո՞րն է լինելու պաշտպանական կողմի գլխավոր խնդիրը, ասաց որ պաշտպանական կողմն արդեն սկսել է պաշտպանությունը՝ կենտրոնանալով Լեւոն Հայրապետյանի նկատմամբ կիրառված ապօրինի խափանման միջոցը՝ կալանքը, փոխելու վրա: Ռուբեն Մարգարյանը նաեւ նշեց, որ արդարադատությունից դժվար է խոսել, երբ տնտեսական հոդվածներով մեղադրվողի նկատմամբ որպես խափանման միջոց

Երևանում մարդատար ավտոբուսը մխրճվել է «Հայմամուլի» կրպակի մեջ. shamshyan.com

Հուլիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:00-ի սահմաններում 58-ամյա Վաչագան Ասլանյանը, վարելով Higer մակնիշի 4421 S համարանիշի ավտոմեքենան, Աբովյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել մայթեզրին տեղադրված «Հայմամուլի» ընկերությանը պատկանող թերթի կրպակին: Նշված ավտոբուսը սպասարկում է թիվ 54 երթուղին, որը հաշվառված է Երևան քաղաքի Թևոսյան 5 հասցեում գրանցված «Երևանի ավտոբուս»

79 ընկերությունները նաեւ կնքած հաշիվները չեղյալ անելու միջոցով տարիներ շարունակ հարկերից խուսափել են. «Ժամանակ»

«Աթենք» եւ «Բարի Սամարացի» ընկերությունների մոտ անցած տարվա հուլիս ամսվա առաջին տասնօրյակի համեմատ այս տարի հարկային հաշիվների միջին օրական քանակների համեմատաբար մեծ աճ է արձանագրվել, որն առաջինի դեպքում կազմել է 1000 հատ կամ 52, 4 մլն դրամ, երկրորդի դեպքում՝ 5093, 17, 3 մլն դրամ։ Նման խոշոր տարբերություն, միգուցե նաեւ խախտումներ հայտնաբերվել են նաեւ «Դուստր Մարիաննա»

ԱՍԵԿՈՍԵ

Եթե չհարմարվես, շունչդ կփչես: Հենց շունչդ փչեցիր, կհարմարվես: ՄԻԽԱՅԻԼ ԺՎԱՆԵՑԿԻ

«Էրեգ լավ էր քանց վուր էսօր»

Դեպրեսիայի մեջ ընկնելու ամենակարճ ճանապարհը անցյալի իդեալականացումն է: Հենց որ մենք սկսում ենք ինքներս մեզ եւ ուրիշներին ներկայացնել մեր մանկությունը, պատանեկությունը կամ երիտասարդությունը՝ որպես չընդհատվող հաճույքների եւ վայելքների շղթա, որից, ավաղ, այս հասուն տարիքում ստիպված ես հրաժարվել` այդ պահին «դարդոտվելը» մեկից մեկ է: «Առաջ ես ուժեղ էի, հարուստ էի, առողջ էի, անհոգ էի, առաջ կանայք

13-րդը` 49 երկրների մեջ

Սլովակիայի Սնինա քաղաքում երեկ ավարտված ազատ ըմբշամարտի աշխարհի պատանիների առաջնությունում Հայաստանի թիմը, որն անմասն մնաց մեդալներից, այնուամենայնիվ, 49 երկրների մրցակցությունում թիմային հաշվարկով զբաղեցրել է 13-րդ հորիզոնականը:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Արդեն զարմանալի չէ, որ իշխանության ներկայացուցիչն անտեղյակ է» (Տեսանյութ)

«Մենք ամենաակտիվ քաղաքական ուժերից ենք եւ ունեք բազմաթիվ աղբյուրներ, որտեղից ստանում ենք տարաբնույթ ինֆորմացիա»,- այսօր «Ա1+»-ի հետ հարցազրույցում հայտարարեց ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի այսօրվա հայտարարությանը, որտեղ նա կանխատեսել էր, թե ՀՀ-ն չի անդամակցելու Եվրասիական տնտեսական միությանը։ «Մենք ունենք տեղեկություններ, որ փաստաթղթային անհամաձայնություն չկա, հետեւաբար հարց է առաջանում ի՞նչն է

Ռուբեն Մեհրաբյան. «Ի՞նչ է «մոռացել» ռուսական զորքը հայ-իրանական սահմանի վրա»

Ո՞վ, ո՞ր հայ պաշտոնյան կարող է տալ սրա հոդաբաշխ պատասխանը. ումի՞ց է մեզ այնտեղ «պաշտպանում», հարց է ուղղում Ռուբեն Մեհրաբյանը

«Հայաստանը Ղարաբաղ չէ՝ ոչ իրավաբանորեն, ոչ էլ՝ մեր պատկերացումներո՞ւմ»

Քաղաքագետ Էդուարդ Անտինյանը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու ձգձգման պատճառը Հայաստանի եւ միության անդամ երկրների տնտեսական տարաձայնություններով պայմանավորելը լուրջ չի համարում: «Հայաստանի համար հստակ նախապայման է դրվել՝  մտնելու եք առանց Ղարաբաղի: Ակնհայտ է՝  եթե այդ միությանն անդամակցես, չես կարող  սահմանի խնդիր չունենալ: Մենք օրգանական  կապի մեջ ենք Ղարաբաղի հետ այսօր, եթե Հայաստանը անդամակցեց Եվրասիական միությանը, Հայաստան-Ղարաբաղ

Արեւային ջրատաքացուցիչ համակարգի շնորհիվ Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերը կխնայի ավելի քան 2 մլն դրամ գումար

Այսօր Կապանի քաղաքապետարանում կայացավ Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերի եւ «Կայուն զարգացում» հ/կ-ի համատեղ իրականացրած «Արևային ջրատաքացուցիչ համակարգի կառուցում Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերում» ծրագրի շնորհանդեսը: Ծրագրի շրջանակներում Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերում կառուցվել և շահագործման է հանձնվել արևային ջրատաքացուցիչ համակարգ, ինչպես նաև իրականացվել են շենքի էներգաարդյունավետության բարձրացման մի շարք միջոցառումներ: Տեղադրվել են արեւային մարտկոցներ, փոխվել են արտաքին

«Բոինգ-777» ինքնաթիռի կործանման վայրի շուրջ հրադադարի 40կմ-անոց գոտի կստեղծվի. РИА Новости

Ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդավար հանրապետության իշխանությունները հայտարարել են մալազիական «Բոինգ-777» ինքնաթիռի կործանման վայրի շուրջ 40 կմ-անոց գոտում հրադադար հաստատելու մասին: Ճեպազրույցի ժամանակ այս մասին ԴԺՀ «վարչապետ» Ալեքսանդր Բորոդայը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Դա պետք է օգնի փորձագետների անվտանգ աշխատանքին», – ասել է նա: Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պետրո Պոռոշենկոն Կիևի ուժերին հրամայել էր դադարեցնել մարտական գործողությունները՝

«Բոինգ-777» զոհերի որոնման աշխատանքն ավարտվել է. ИТАР-ТАСС

Ուկրաինայում կործանված մալազիական «Բոինգ-777» ինքնաթիռում զոհվածների որոնման աշխատանքներն ավարտվել են, հայտնաբերվել է 282 դի, հայտնել է Ուկրաինայի փոխվարչապետ և աղետի պատճառները պարզող պետական հանձնաժողովի նախագահ Վոլոդիմիր Գրոյսմանը, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: «Դիակների որոնման աշխատանքներն ավարտվել են: Ժամը 19:00 (Եր.՝ 20:00) աճյունները գնացքով կտեղափոխվեն Խարկով, որտեղ 31 փորձագետ է գտնվում», – ասել է Գրոյսմանը՝ նշելով, որ Ուկրաինայի

Առողջապահության վարչության պետը` 4-ամյա երեխայի մահից խուճապի մեջ հայտնված բոլոր ծնողներին. (Տեսանյութ)

Արևիկի 4-ամյա բնակիչ Սուրեն Պողիկյանի` Գյումրու «Մոր և մանկան» ավստրիական մանկական հիվանդանոցում նշիկների վիրահատությունից  5 օր անց գրանցված մահը խուճապ է սկսել Շիրակի մարզում: Փոքրահասակ երեխաներ ունեցող ծնողները անչափ անհանգստացած են. ի՞նչ երաշխիք ունենան, որ նույնը իրենց երեխաների հետ չի պատահի: Aravot.am-ը  Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանին խնդրեց մեկ անգամ ևս պարզաբանել տեղի ունեցածը

Ի՞նչ կլինի, եթե սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն ձախողվի

Մասնագիտական հանձնաժողովի անդամը վստահ է, որ նման բան չի լինի

«Քաղաքացիական Նախաձեռնություններից յուրաքանչյուրն ինչ-որ իմաստով կարեւոր է եղել` քաղաքացի լինելու մշակույթը զարգացնելու համար»

«Քաղաքացիական նախաձեռնությունները և շարժումները Հայաստանում» թեմայով դասընթաց` Վանաձորում

Կիևի ուժերը հետ են վերցրել Ռուբեժնոե քաղաքը. УНИАН

Կիևի ուժերը Ուկրաինայի անջատականներից հետ են վերցրել Լուգանսկի մարզի Ռուբեժնոե քաղաքը և շարժվում են դեպի Լիսիչանսկ, հայտնում է «ՈւՆԻԱՆ»-ը՝ հղում անելով հակաահաբեկչական գործողությունների շտաբի մամուլի ծառայությանը: «Ուկրաինայի զինված ուժերը միջոցառումներ են իրականացնում հակաահաբեկչական գործողությունների ակտիվ փուլի շրջանակներում: Ուկրաինայի զորքերը մոտեցել են Լիսիչանսկ քաղաքի մոտ: Ազգային գվարդիայի ստորաբաժանումները Ռուբեժնոե քաղաքի բնակավայրերն ամբողջությամբ մաքրել են տեռորիստներից», –

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել նետաձգության Եվրոպայի 21-րդ առաջնության բացման արարողությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արմավիրի մարզում ներկա է գտնվել նետաձգության Եվրոպայի 21-րդ առաջնության հանդիսավոր բացման արարողությանը: Առաջնությանը մասնակցում է 39 երկրից ժամանած 269 մարզիկ: Բացման արարողությունը տեղի է ունեցել «Արա և Այծեմնիկ» մարզական ակումբի մարզադաշտում:    ՀՀ նախագահի աշխատակազմ

Հանրապետական պատգամավորը ներկայացավ դատարան

Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանն աշխատանքային ժամն ավարտվելուց հետո , ժամը վեցին, դեռ ցանկանում էր նիստը շարունակել, ինչին դեմ գնաց պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Հակոբ Ճարոյանը: Դատարան էր վերջապես ներկայացել ԱԺ պատգամավոր,հանրապետական կուսակցության անդամ Վահրամ Մկրտչյանը, ում համար ՊԵԿ աշխատակից Արտակ Ղուկասյանն ասում է, որ իրեն առեւանգողներից մեկն է եղել,

Երթուղայինի վարորդները գերադասում են ամռանը «գրդոն» անել, քան ամռան այս շոգին քաղաքում ճռռալ ու գծի պլան մուծել. (Տեսանյութ)

Գծատերերը մրցույթը շահում են ու գիծը սպասարկում իրենց ներկայացրածից պակաս շարժակազմով

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031