Լրահոս
Օրվա լրահոսը

Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչ. «Քաղաքի սրտում ենք ապրել, հիմա ապրում ենք քաղաքի ծայրերում» (Տեսանյութ)

Ապրիլ 03,2014 14:13

Այսօր ՀՀ կառավարության շենքի դիմաց իրենց հերթական բողոքի ցույցն էին անցկացնում Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչները, որոնք արդեն մոտ տասը տարի բողոքում են, պահանջելով կառավարությանը՝ վճարել իրենց տան համար ամբողջական գումարը:

Բնակիչների խոսքով իրենց՝ Հյուսիսային պողոտայում գտնվող տների դիմաց տվել են չնչին գումարներ՝ մինչդեռ խոստացել էին 1000 դոլար վճարել մեկ մետր քառակուսու համար. «10 տարի այստեղ կանգնած ենք, խնդրում ենք, որ վարչապետը մեզ լսի: Մեր տները քանդել են, մեզ հանել են մեր տներից, չնչին գումարներ են տվել: Հիմա մեր պահանջը այն է, որպեսզի այդ չնչին գումարի փոխարեն տան լիարժեք գումարը, որը նախկին քաղաքապետը հեռուստատեսությամբ հայտարարել էր՝ 1000 դոլար քառակուսի մետրի դիմաց»:

Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչները ասում են, որ իրենց տվել են ընդամենը 400-500 դոլար:«Հիմա պահանջում ենք, որ տարբերությունը հաշվեն եւ մնացած գումարն էլ մեզ տան»:

Բնակիչները պնդում են, որ կառավարությունը վերանայի իրենց հետ կնքած պայմանագրերը: «Պահանջում ենք, որ մեր պայմանագրերը նայեն: Եթե 1000 դոլար տվել է, մենք բոլորս իրենից ներողություն կխնդրենք»:

«10 տարի է թափառում ենք: Քաղաքի սրտում ենք ապրել, հիմա ապրում ենք քաղաքի ծայրերում»:

Վրդովմունքով ասում են, որ ոչ ոք չի ապրում այդ նորակառույց շենքերում: Իսկ դրա փոխարեն, իրենք կարող էին ապրել: «Մեկը չի ապրում այդ շենքերում, սարքել եք, հետ տվեք մեր տները մեզ»:

Մեկ այլ բնակիչ էլ ասաց, որ այս իրավիճակի պատճառը Սահմանադրական դատարանն է. «Իրավական ակտը ուժի մեջ չեն մտցնում, որպեսզի մենք էլ կարողանանք հետ վերադարձնել մեր ունեցածը»:

 Մանրամասն՝ տեսանյութում

 Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930