Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազը հանդիպել է Պռոշյանի նախկին գյուղապետ, Հրաչ Մուրադյանի հարազատներին

Ապրիլ 03,2014 14:36

Այսօր առավոտյան, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում հանդիպել է Պռոշյանի նախկին գյուղապետ, 2013թ ապրիլի 2-ին սպանված Հրաչ Մուրադյանի ընտանիքի անդամներին և հարազատներին:

Ըստ ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքէջի՝ ՀՀ գլխավոր դատախազը Հ. Մուրադյանի հարազատներին ներկայացրել է սույն գործով ընթացող նախաքննության ընթացքի, կատարված օպերատիվ-հետախուզական և քննչական աշխատանքների մասին: ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է նախաքննական մարմնի կողմից մինչ օրս ձեռնարկված միջոցառումները, պարզաբանել է նախաքննության ընթացքի վերաբերյալ հարազատներին հուզող խնդիրները, պատասխանել է նրանց հարցերին:

Մինչ Հ. Մուրադյանի հարազատների հետ հանդիպումը, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ևս մեկ անգամ եղել է դեպքի վայրում:

ՀՀ գլխավոր դատախազը հանդիպել է նաև Պռոշյան ավանի բնակիչների հետ, նրանց նույնպես բացատրել է նախաքննական մարմնի կատարած աշխատանքները, նաև հորդորել է սույն դեպքի վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն, որը կարող է օգնել նախաքննական մարմնին, ցանկացած փաստ, հանգամանք, ներկայացնել անձամբ իրեն` երաշխավորելով պահպանել տեղեկատվություն տրամադրողի թե գաղտնիությունը, թե անվտանգությունը, ՀՀ քրեական օրենսդրությամբ սահմանված բոլոր միջոցներով:

Գևորգ Կոստանյանը բնակչությանը նաև բացատրել է, որ միջպետական ճանապարհը փակելով, երթևեկությանը խոչընդոտելով, վերջիններս ոչ միայն չեն օգնում նախաքննությանը, այլ ճիշտ հակառակը, առիթ են հանդիսանում, որպեսզի նախաքննական մարմնի աշխատանքը դառնա քաղաքական շահարկումների առարկա, դրանից բխող հետևանքներով: ՀՀ գլխավոր դատախազը բնակիչներին տեղեկացրել է, որ նման գործողությունները առաջ են բերում քրեական և վարչական պատասխանատվություն, և կրկնվելու դեպքում կազմակերպիչների և մասնակիցների նկատմամբ կիրառվելու են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930