Օրվա լրահոսը

Մանրամասներ` Վարդան Ղուկասյանի եղբորորդու վերջին դատական նիստից (Տեսանյութ)

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահող դատավոր Աշոտ Մանուկյանի որոշմամբ 17 տարվա ազատազրկման դատապարտեց  Վարդան Ղուկասյանի եղբորոդուն` Վահե Ղուկասյանին, որը մեղադրվում է  Գյումրու Շիրակացի փողոցում  ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի մտերիմներից մեկին` Շեկոյին` Արտյոմ Կարապետյանին սպանելու, իսկ պատգամավորի հորեղբոր երեխաների կնքահորը` քավոր Հարութին` Հարություն Խաչատրյանին հետապնդելու, նրա կյանքից ապօրինաբար զրկելու փորձ կատարելու, ինչպես նաև ապօրինի

ԵԱՀԿ ներկայացուցիչը քննադատել է հայաստանյան դատարանի վճիռը. «Ազատություն»

ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը այսօր մտահոգություն է հայտնել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռի կապակցությամբ, որով «Հրապարակ» օրաթերթին և iLur.am լրատվական կայքին պարտադրվել է բացահայտել Ոստիկանության Շիրակի վարչության պետ Վարդան Նադարյանի հետ կապված միջադեպի մասին հրապարակումների իրենց աղբյուրները: «Ես մտահոգված եմ, քանի որ դատարանի այս վճիռը կարող

Մուրացկան կինը` վարչապետին. «Թագավոր ջան, դու պտի օգնես, մեկ էլ Ծառուկյանը, էլ մարդ չկա». (Տեսանյութ)

Այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանի` Գյումրի կատարած այցի ժամանակ դարձյալ մի զավեշտալի պատմություն տեղի ունեցավ`կապված  գյումրեցի հայտնի մուրացկան Լիզայի հետ: Այս կինը, նախապես լսելով, որ վարչապետին դիմավորելու են նորակառույց Մուշ 2 թաղամասում,  ձեռնափայտը ձեռքին` եկել ու սպասում էր: Երբ վարչապետը սկսեց արագ-արագ շրջել թաղամասում, մուրացկան կինը այդ նույն արագությամբ  գնաց նրանց հետևից,  կանգնեցրեց վարչապետին ու  փող

«Հովիկ Աբրահամյանի վարչապետության 100 օրը անհանգիստ էր». Խոսրով Հարությունյան

Նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը Հովիկ Աբրահամյանի վարչապետության 100 օրը գնահատում է անհանգիստ, բուռն, ոչ բարենպաստ: Aravot.am-ի հետ զրույցում նա հստակեցրեց, անհանգիստ ասելով նկատի ունի եղանակային ոչ բարենպաստ պայմանները. «Ոչ բարենպաստ կառավարության համար հատկապես գյուղատնտեսության ոլորտում ստեղծված իրավիճակի առումով: Չէի նախանձի որեւէ կառավարության կամ որեւէ վարչապետի նման պարագաներում, նախաձեռնող վարչապետ է: Բայց 100 օրը շատ քիչ

Գիտության ոլորտում Հայաստանի ցուցանիշներն այնքան էլ ցածր չեն

Spocus կայքի` 1996-2012 թթ. տվյալներով Հայաստանը գիտության բոլոր բնագավառներում իր զարգացածությամբ 76-րդն է աշխարհի 196 երկրների շարքում, իսկ եթե միայն աստղագիտությունն ենք վերցնում, ապա 31-րդն ենք: Արևելյան Եվրոպայի երկրների շարքում Հայաստանի ցուցանիշն ավելի բարձր է. 2012 թվականի տվյալներով Հայաստանը 16-րդ տեղում է: Վրաստանն այդ ցուցակում մեզ զիջում է մեկ միավորով, իսկ Ադրբեջանը 18-րդ տեղում է:

Հովիկ Աբրահամյան. «Մեր պատասխանը ադրբեջանցիներին ադեկվատ է և ավելին»

Այս մասին այսօր Գյումրիում վտահեցրեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Այն, որ մամուլում մեկ-մեկ լինում է, թե  մենք ոչ  ադեկվատ ենք պատասխանում, ես դեմ եմ այդ գնահատականներին, մոտեցումներին,  մենք պատասխանում  ենք ադեկվատ և ավելին…Ես ինքս եղել եմ նույն Տավուշում, նույն ղեկավարը, պատասխանատուն ասում է` եթե մեկ անգամ են կրակում  մեր դիրքերի  վրա, մենք մի քանի անգամ

Բնապահպանները ինչո՞ւ էլ չեն խոսում «Խաչաղբյուր-2»-ի մասին

«Խաչաղբյուր-1»-ը համայնքին բարեգործություններ չի անում

Վարչապետի պայծառ խոստումները Հայաստանին. (Տեսանյութ)

Այսօր Գյումրու Մուշ 2 նորակառույց թաղամաս  այցելած  ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին բնակիչները  բառի իսկական իմաստով  բողոքախեղդ արեցին` մոտենալով նրան ու  նկարագրելով իրենց խնդիրները: Այնուհետ  կառավարության ղեկավարին հրավիրեցին իրենց բնակարաններ`  փորձելով հիմնավորել իրենց  ասածը: Վարչապետը  ոչ մեկին չէր անտեսում, լսում էր ցանկացած մեկի բողոքը, անգամ հերթով բարձրացավ նրանց բնակարանները, որից հետո ընդարձակ հարցազրույց տվեց լրագրողներին: Հովիկ

«Վարչապետին ժամանակ տվեք եւ կզգաք արդյունքները»

Տնտեսագետները համարում են, որ հարյուր օրը բավարար չէ. Արդյունքը զգալու համար ժամանակ է

Քաշաթաղում ականի պայթյունից տուժած Գառնիկ Ավետիսյանին էլ վիրահատեցին

3 տուժածները դեռեւս վերակենդանացման բաժանմունքում են

Իսրայելը զավթել է Գազան և Հորդանանի արևմտյան ափը. Սերժ Թանկյան

Ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը կոչ է արել դադարեցնել պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի բռնությունները՝ Ֆեյսբուքի իր էջում հայտնելով, որ Իսրայելը զավթել է Գազան և Հորդանանի արևմտյան ափը: «Ժամանակն է վերջ տալ այս ողբերգությանը, որը հայտնի է որպես Իսրայելի կողմից Հորդանանի արևմտյան ափի և Գազայի զավթում», – ասել է նա՝ նշելով, որ իր «Occupied tears» (զավթած արցունքներ)

2014թ. մայրաքաղաքում ընդհանուր առմամբ շահագործման կհանձնվի շախմատի 5 դպրոց

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է կառուցվող շախմատի դպրոց, հետևել իրականացվող աշխատանքների ընթացքին:Ներկայացնելով գործընթացի մանրամասները՝ պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Քաղաքապետը հանձնարարել է մշտական ուշադրության կենտրոնում պահել աշխատանքների որակի նկատմամբ հսկողությունն ու գործն ավարտել նախատեսված ժամկետներում: Շինարարական աշխատանքների ավարտից հետո այս դպրոցը

Արքայական կյանքից անցում՝ գնչուականի. hալեպահայ գործարարը Երևանում սննդի կրպակ է աշխատեցնում. ABC

60-ամյա Սաքոն Հալեպում ավտոմեքենայի վերանորոգման բիզնես ուներ՝ 15 աշխատողներով: Նա բավական գումար ուներ, որպեսզի, ինչպես ինքն է ասում, Հալեպում գներ չորս բնակարան և երկու ավտոմեքենա ու պարբերաբար այցելել քաղաքի թանկ ռեստորաններ: Սակայն պատերազմը կործանեց նրա բիզնեսը և նա ստիպված եկավ Երևան, որտեղ տարիներ առաջ իր որդուն ուղարկել էր դեղագործության ոլորտում ուսում ստանալու: Գրում է «Էյ

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Հուլիսի 22-ին աշխատանքային այցելությամբ Բրյուսել ժամանած ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրիոյի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Հանդիպմանը շարունակվեցին քննարկումները ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջ մղման վերաբերյալ։ Հայաստանի արտգործնախարարը միջնորդների ուշադրությունը հրավիրեց վերջին շաբաթների ընթացքում Ադրբեջանի կողմից ամենաբարձր մակարդակով սաստկացած

«Նաիրիտ»-ի բաժնեմասերը կհանձնվեն «Որոտան» ՀԷԿ-ին` պարտքի դիմաց. pastinfo.am

ՀՀ կառավարությունը շարունակում է Էներգետիկ ոլորտի «մութ» գործարքների շարքը: Այս անգամ գործադիրը որոշել է պարտքի դիմաց «Որոտանի» ՀԷԿ-ին հանձնել «Նաիրիտ գործարանի» և «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի բաժնետոմսերի մի մասը: Կառավարության առաջիկա նիստի օրակարգում ներառված հարցից պարզ է դառնում, որ կառավարությունը մտադիր է զրոյացնել ռուսական «Գազպրոմ»-ին փոխանցված «ՀայՌուսԳազարդ»-ի` տարիների ընթացքում կուտակած շուրջ 8,5 մլրդ դրամի պարտքերը: Նախագծում մանրամասն

Վարչապետը գոհունակություն է հայտնել աղետի գոտում իրականացված բնակարանաշինության արդյունքներից

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ՝ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրերի ընթացքին և արդյունքներին ծանոթանալու նպատակով: Գյումրու Մուշ 2 թաղամասում կառավարության ղեկավարը հանդիպել է տեղի բնակիչներին, այցելել բնակարաններ, լսել նրանց դժգոհությունները բնակարանային պայմանների որակի և առկա թերությունների վերաբերյալ: Վարչապետ Աբրահամյանը Գյումրու Մուշ 2 թաղամասում բազմաբնակարան

«Ներքին կարգով թույլ չեն տալիս մասնակցել երթուղագծերի մրցույթներին»

Սպասում են ուղեվարձը դառնա 150 դրամ, նոր մասնակցեն մրցույթներին

Նոր արագացուցիչը կարևոր նշանակություն կունենա ֆիզիկայի, կենսաբանության և քիմիայի բնագավառներում

2008 թվականին ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց՝ Հայաստանում «Քենդլ» սինքրոտրոնային լույսի աղբյուրի նախագծի հիման վրա միջազգային կենտրոն ստեղծելու մասին: Եվ միջազգային փորձագետների հետ քննարկումների արդյունքում 2011 թվականին առաջարկվեց «Քենդլ» նախագծի փուլային իրագործում. համեմատաբար փոքր, ինքնուրույն գիտական արժեք ունեցող, արագացուցչային ֆիզիկայի զարգացման ժամանակակից միտումներին համապատասխանող և փորձարարական հետազոտությունների հեռանկարային ուղղություններ զարգացնող ծրագրի իրականացում: Ձևավորվեց «Քենդլ» նախագծի 1-ին

Տարոն Մարգարյանից երթուղային գիծ ու տաղավար են ուզել (Տեսանյութ)

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներից մեկն այսօր իրենց շրջան այցելած քաղաքապետ Տարոն Մարգարյանին խնդրանքների շարք ներկայացրեց: Իրենց բակի պուրակի բարեկարգման համար շնորհակալություն հայտնելուց հետո ասաց, որ պուրակի մի տաղավարը շատ քիչ է, էլի է պետք. «Հաշվեք քանի շենք կա, թող ամեն մի շենքից վեց տղամարդ իջնի, մնացածը կանգնում են: Երկրորդ տաղավարը կառուցեք»: Պարոն Մարգարյանն ասաց` պայմանավորվեցինք:

Պետք չէ խուճապի մատնվել՝ սադրանքների և բամբասանքների տրվելով. ԼՂՀ վարչապետ

Այսօր ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը մամլո ասուլիսում հակիրճ ամփոփել է գործադիր մարմնի վեց ամսվա կատարած աշխատանքը և պատասխանել լրագրողների տարաբնույթ հարցերի: Ա. Հարությունյանի խոսքով` ՀՆԱ-ի վեցամսյա տվյալները ցույց են տալիս, որ կառավարությունը կատարելու է իր ստանձնած պարտավորությունները՝ չնայած եղանակային պայմանների պատճառով գյուղատնտեսության ոլորտում արձանագրված ոչ այնքան գոհացուցիչ արդյունքների: Այդ բացը, ըստ կառավարության ղեկավարի, լրացվելու է

Քաշաթաղում ականի պայթյունից տուժածներից մեկին հիմա վիրահատում են

ԼՂՀ-ում պայթյունից տուժած ՀՀ քաղաքացիներին Արցախի կառավարության աջակցությամբ են տեղափոխել Երեւան

ՀՀ դեսպանությունը Վրաստանին բողոքի նոտա է հղել՝ թբիլիսյան միջադեպի կապակցությամբ. epress.am

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը բողոքի նոտա է հղել Վրաստանի ԱԳՆ-ին՝ Թբիլիսիի հայկական Սուրբ Էջմիածին եկեղեցու մոտ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։ Georgia Online-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանը։ «Իրականում, մենք գիտենք՝ ինչ է տեղի ունեցել, վեճը ինչից է սկսել, ներկա պահին, սակայն, չենք կարող խոսել տեղի ունեցածի կանխամտածված լինելու մասին։ Խուլիգանության մասին

Թիրախը Ռուբեն Հայրապետյա՞նն էր

Դավիթ Սանասարյանը չգիտի`ինչո՞ւ այն ժամանակ հասարակական ընդվզում եղավ, հիմա`չեղավ

Էրդողանի դեմ կոռուպցիոն հետաքննություն սկսած իրավապահները ձերբակալված են. «Ազատություն» ռադիոկայան

Ոչ վաղ անցյալում Թուրքիայի իրավապահ համակարգի առանցքային դերակատարները հայտնվել են քննչական մեկուսարաններում:

Արմեն Ռա՝ իրանահայ դրագքուին տերմենահարը. Huffington Post

Ռոբերտ Նազար Արջոյանի ֆիլմը պատմում է իրանահայ տերմենահար (էլեկտրոնային երաժշտական գործիք) Արմեն Ռայի մասին, որին կարելի է առնվազն էքսցենտրիկ կոչել, «Հաֆինգտոն Փոստ»-ում գրում է արվեստի քննադատ Ջորջ Հեյմոնտը: «Երբ վիշտս մեռավ. Արմեն Ռայի լեգենդն ու Տերմենը» վավերագրական ֆիլմը նվիրված է ազատ ոգի ունեցող իրանահային, որն ուշադրության արժանացել է ոչ միայն որպես տերմենահար արվեստագետ, այլև իր

406.73 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Հուլիսի 22-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4,740,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 406.73 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406.72 դրամ: NASDAQ OMX Armenia  

Արմավիրի քաղաքապետարանում մարդ չկա՞

Քաղաքապետի հետ դժբախտ պատահարից հետո,Արմավիրի քաղաքապետարանի աշխատակիցները փոխանակ ավելի զգոն աշխատեն, հակառակը` առավոտից մի քանի հեռախոսահամարներին պատասխանող չկա

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների եւ պատգամավորական խմբի հայտարարությունը

Ս.թ. հուլիսի 15-ին Մոսկվայում բերման է ենթարկվել հայազգի գործարար Լեւոն Հայրապետյանը: Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի միջնորդությամբ, դատարանը նրա հանդեպ խափանման միջոց է ընտրել երկամսյա կալանքը եւ նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի տնտեսական գործունեությամբ զբաղվելու համար: Մենք առաջնորդվում ենք անմեղության կանխավարկածով եւ ձեռնպահ ենք մնում նաեւ քաղաքական գնահատականներից: Լինելով հայրենասեր մարդ, Լեւոն Հայրապետյանը տարիներ շարունակ իր

Հայաստանում կանցկացվի Վարդավառ միջազգային երիտասարդական փառատոն

Հուլիսի 27-ին Հայաստանում՝ Գեղարդի վանքում և Գառնու տաճարում, կանցկացվի Վարդավառի միջազգային երիտասարդական փառատոն: Հայաստանում առաջին անգամ կազմակերպվող նմանօրինակ փառատոնի մտահղացման հեղինակն է Երիտասարդական ակումբների դաշնությունը, որը ՀՀ Մշակույթի նախարարության, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի, Կոտայքի մարզպետարանի, «Ակունք» ազգագրական համույթի, տեղական և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցելով՝ այս անգամ Վարդավառը յուրահատուկ ձևով է նշելու: Հենց այս թեմային էլ

Լյուքս Ստեփանյանի սպանության գործով ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանի պաշտպանները բողոքարկելու են դատավճիռը

Պաշտպանի խոսքերով՝ մեղադրողները կատարել են իրենց վերադասի կամքը

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031