Օրվա լրահոսը

Կան դրական պահեր

Սահմանադրական դատարանը Կուտակային կենսաթոշակի մասին օրենքի վերաբերյալ իր որոշման մեջ արձանագրել է, իմ կարծիքով, երեք կարեւոր փաստ. ա/ օրենքը խախտում է սեփականության անձեռնմխելիության իրավունքը` իմ աշխատավարձը (հարկերը վճարելուց հետո) իմ սեփականությունն է, ոչ ոք իրավունք չունի, իմ կամքին հակառակ, դրա մի մասն ինձնից խլելու, բ/ օրենքում շատ բաներ թողնվել են կառավարության ու Կենտրոնական բանկի հայեցողությանը,

Նաիրա Զոհրաբյան. «Պագանինին գլուխը պատին է տվել Գագիկ Հարությունյանի վիրտուոզության համեմատությամբ»

Ես գրեթե վստահ եմ, որ վերջերս Չինաստանում գտնված նախնադարյան սեպագիր գրառումները, որ առ այս պահը որեւէ մեկը չի կարողանում վերծանել, ավելի շուտ կվերծանվեն, քան Գագիկ Հարությունյանի կոնտորայի հրապարակած որոշումը։

Կառավարությունն այս տարի ևս մատչելի վարկեր կտրամադրի գյուղատնտեսության ոլորտին

Վարչապետը պահանջում է ակտիվորեն ներկայացնել կառավարության ծրագրերը

Մահվան ելքով պատահար Երևանում. ամբարձիչ կռունկը ընկել է ձորը

Ապրիլի 2-ին, ժամը 12.35-ին, «ՄԱԶ-5334» մակնիշի ամբարձիչ կռունկը Երևանի Դավիթ-Բեկի և Հովսեփյան փողոցների խաչմերուկում բախվել է «ՎԱԶ-21150» մակնիշի ավտոմեքենայի և դուրս գալով երթևեկելի մասից` ընկել է ձորը: Պատահարի հետևանքով «ՄԱԶ-5334»-ի վարորդը` 1966 թ. ծնված Գարեգին Սարգսյանը, տեղում մահացել է: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն

«Կոկա-Կոլայի» շիշ` հարմարեցված ծխամորճի՞

Օրերս ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները Օշական գյուղի սկզբնամասում գտնվող հայկական տառերի հուշահամալիրի մոտից, ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել 1991 թ. ծնված Արտեմ Բ.-ին` նրան պատկանող «Մերսեդես Բենց Ց-180» մակնիշի ավտոմեքենայով, 1992 թ. ծնված Կարեն Խ.-ին և 1979 թ. ծնված Էդիկ Բ.-ին: Խուզարկությամբ Կարեն Խ.-ի մոտից հայտնաբերվել է «Կոկա-Կոլայի» 0.5

Օդանավակայանի սրահից դրամապանակ գողացողին հայտնաբերեցին

Մարտի 26-ին մի քաղաքացի ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում դիմում էր ներկայացրել, որ նույն օրը օդանավակայանում կորցրել է դրամապանակը, որի մեջ եղել է կանխիկ գումար, 3 բանկային քարտ և բջջային հեռախոս: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ դրամապանակը օդանավակայանի մեկնման սրահի նստարանի վրայից գողացել է 1983 թ. ծնված Տիգրան Ա.-ն, որը ներկայացել է

Արտասահմանյան արտադրության հին ավտոմեքենաների հիմնական գնորդները դարձել են ՀՀ քաղաքացիները

Ադրբեջանը օրենքով արգելել է 2005 թվականից ավելի ուշ արտադրված արտասահմանյան արտադրության մեքենաների ներմուծումը

Հայաստանում կանցկացվի հոգևոր ֆիլմերի եւ արդի արվեստի փառատոն

Փառատոնը չունի որեւէ ֆինանսավորում, ամեն ինչ արվում է կամավորների ուժերով եւ ընկերների աջակցությամբ:

Պարույր Հայրիկյան. «Դեմ եմ»-ը մանկապարտեզային նախաձեռնություն է

Այն կուսակցություններին, որոնք կառաջնորդվեն այդ երիտասարդների նախաձեռնությամբ, Հայրիկյանը կուսակցություն չի համարում:

Ո՞ւմ է պետք ՍԴ որոշումը, եթե, միեւնույն է, բոլորը թքած ունեն դրա վրա. «Չորրորդ իշխանություն»

Հիմա կառավարությունը հաջորդ քայլն է անում՝ հայտարարում է, թե այդ համակարգը հակասահմանադրական է, բայց իրենք, միեւնույն է, շարունակելու են կիրառել դա:

Գործադիրը ջանքեր է գործադրում փոքր և միջին ձեռնարկատիրությանն աջակցելու համար

Հայաստանը Արևելյան Եվրոպայի երկրներից առաջինն էր, որ 2013թ. փետրվարին միացավ ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության «Մաքուր տեխնոլոգիաներ ՓՄՁ-ների համար» համաշխարհային ծրագրին: ՓՄՁ ոլորտը կազմում է երկրի ՀՆԱ-ի ծավալի ավելի քան 40 և արտահանման ծավալի մոտ 20 տոկոսը: Կառավարությունը ջանքեր է գործադրում ՓՄՁ հատվածին աջակցելու և այն հզորացնելու ուղղությամբ: Այսօրվա նիստում հավանություն է տրվել ՀՀ կառավարության և

Մինչեւ վերջին օրերի ցրտահարությունն է արձանագրվել մրգերի գների բարձրացում. «Հայոց աշխարհ»

Վերջին մեկ տարվա ընթացքում ամենաբարձր գնաճն արձանագրվել է կաթնամթերքի շուկայում։

Կառավարությունը ձեռնարկում է Արարատյան ջրավազանում ստեղծված բնապահպանական բարդ իրավիճակի հաղթահարման միջոցներ

Ձկնաբուծական տնտեսությունների ջրօգտագործման ծավալը կնվազեցվի մինչև 1/3 չափի հասնելը

Հրաշալի քառյակի նախաձեռնությունները Պարույր Հայրիկյանը համարում է «մարզանք»

«Եթե ուզում եք վարչապետին փոխել`ես պիտի իմանամ ումո՞վ եք փոխում եւ ինչով եք փոխում: Դա ներկայացված չէ»:

Դիլիջանում կառուցվող միջազգային դպրոցն, ըստ կառավարության՝ ունի համապետական կարևոր նշանակություն

Այսօրվա նիստում ՀՀ կառավարությունն ընդունել է Տավուշի մարզի Դիլիջան համայնքի վարչական սահմանների տարածքում բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու որոշում: Հաշվի առնելով «Քեմփ վենչուրս» ՓԲԸ-ի և Հայաստանում ու Մեծ Բրիտանիայում գրանցված բարեգործական հիմնադրամների ներքո գործող անկախ, շահույթ չհետապնդող, ինչպես նաև «Միացյալ համաշխարհային քոլեջների» կողմից իրականացվող կրթական ծրագրերի կարևորությունը, գործադիրը քաղաքացի Սաթենիկ Սանթրոսյանի սեփականությունը հանդիսացող անշարժ գույքի

Ռուբեն Մելքոնյան. «Քեսաբի դեպքերը հիշեցնում են 1915-ը»

«Քեսաբի դեպքերը պիտի որակենք մեկ պետության կողմից մյուսի վրա ռազմական ագրեսիա: Թուրքիան Սիրիայի վրա ռազմական ագրեսիա է իրականացրել»,-այսօր «Բլից ինֆո» մամուլի ակումբում հայտարարեց թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը: Նա անդրադարձավ նաև Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի այն հայտարարությանը, թե Թուրքիան պատրաստ է Թուրքիան ապաստան տալ հայերին: Գնահատելով այս հայտարարությունը պարոն Մելքոնյանն ասաց. «Սա ուղղակի

ՄԱԿ-ի որոշմամբ հայտարարված Ընտանիքի տարվա միջոցառումներ կանցկացվեն նաև Հայաստանում

Հիմք ընդունելով 2014 թվականը ընտանիքի տարի հայտարարելու Միավորված Ազգերի Կազմակերպության որոշումը, ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում մեր երկրում Ընտանիքի տարի է հայտարարել 2014թ. ապրիլի 7-ից 2015թ. ապրիլի 7-ը ընկած ժամանակահատվածը: Գործադիրը նույն որոշմամբ հաստատել է Ընտանիքի տարվա կապակցությամբ անցկացվելիք միջոցառումների ցանկը, դրանց կատարումը վերապահել շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների, ՀՀ մարզերի և Երևան քաղաքի ղեկավարներին: Փաստաթղթի

Պարույր Հայրիկյանը Կարեն Անդրեասյանին «երիտասարդիկ» է համարում (Տեսանյութ)

«Մեկը, ով 640 հազար դրամ աշխատավարձ է ստանում նվազագույնը, չհաշված բազմաթիվ այլ հարցեր`ավտոսպասարկում եւ այլն, այդ մարդը համարձակվում է ցավ հայտնել, որ որպես նախագահի թեկնածու ահաբեկչության ենթարկված մարդուն պետությունն օգնել է ինչ-որ չափով»,- այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում իր վրդովմունքն արտահայտեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը`անդրադառնալով ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի 2014 թվականի տարեկան զեկույցին: ՄԻՊ-ի

Կարեն ջան, եթե այսպես շարունակվի՝ կարող ես դառնալ Սերժ Սարգսյանի ամենաանհաջող կադրը. «Չորրորդ իշխանություն»

Կարեն Անդրեասյանը Մարդու իրավունքների պաշտպանն է, Տարոնը մարդ է, հետեւաբար՝ Կարեն Անդրեասյանը պարտավոր էր պաշտպանել Տարոնի իրավունքները։

Վարչապետը խոստացավ օգնել ցրտահարությունից տուժած գյուղացիներին

Քիչ առաջ կառավարության նիստին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը անդրադարձավ օրերս ցրտահարությունից եւ կարկտահարությունից տուժած գյուղացիական տնտեսությունների կրած վնասներին: Վարչապետն ասաց, որ եղանակային պայմանների պատճառով գյուղացիական տնտեսությունները լուրջ վնասներ են կրել, 2-3 օրում կամփոփվեն վնասի ծավալները: Վարչապետի խոսքերով՝ մոտ 11.500 հեկտարի վրա արձանագրվել են վնասներ. «Մարզպետներն ու գյուղնախարարությունը փորձում են ճշտել վնասի չափերը: Մենք օգնելու ենք

Ինչո՞ւ փոխվեցին նոյեմբերի 5-ի ակցիայի մասնակիցների մեղադրանքները

Նոյեմբերի 5-ի ակցիայի մասնակից Տիգրան Պետրոսյանի փաստաբան Արա Զաքարյանն իր պաշտպանյալի մեղադրանքի փոփոխությունը անտրամաբանական է համարում: Նա այսօր «Մեդիա կենտրոնում» հիշեցրեց, որ Պետրոսյանի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով՝ ոստիկաններին դիմադրելու համար, իսկ նոր առաջադրված մեղադրանքը՝ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասով նրա գործողությունները վերաորակվել են խուլիգանություն: Պարոն Զաքարյանի խոսքով, իր

ՀՀ վարչապետ. «Նենց որ, կենսաթոշակային կուտակային օրենքը ուժի մեջ է»

«Կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ օրենքը ուժի մեջ է մինչեւ սեպտեմբերի 30-ը». կառավարության նիստը սկսելուց առաջ ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի երեկվա որոշմանը: Վարչապետի խոսքերով՝ Սահմանադրական դատարանը որոշեց, որ կենսաթոշակային համակարգի օրենքի որոշ դրույթներ հակասում են սահմանադրությանը եւ մինչեւ սեպտեմբերի 30-ը ժամանակ է տվել ԱԺ-ին եւ կառավարությանը՝ շտկելու հոդվածները: «Այսօր ես աշխատանքային խումբ

ՍԴ երեկվա որոշումը շատ դրական է Հայաստանի Հանրապետության ընդհանուր հեղինակության տեսանկյունից. «Հայոց աշխարհ»

 Նախ՝ պետք է ըստ արժանվույն գնահատել Սահմանադրական դատարանի որդեգրած կեցվածքը, որ մնաց իր բարձրության վրա:  Երկրորդ՝ գնահատելի է նաեւ պետության ղեկավարների դիրքորոշումը, այն առումով, որ դեռ նախքան ՍԴ որոշումը ընդունեցին օրենքում թերությունների առկայությունն ու ծավալված հակակուտակային քաղաքացիական շարժման հետ երկխոսելու պատրաստակամություն հայտնեցին: Միաժամանակ իշխանությունը չգնաց առճակատման ճանապարհով: Նույն կերպ գնահատելի է, ինչ խոսք, «Դեմ եմ»

Գագիկ, դու տղա ես…» և նման բացականչությունները հասկանալի են, բայց ոչ այնքան ադեկվատ. «168 ժամ»

Այս հույժ կարևոր կառույցն ինչո՞ւ հենց այսօր ուժը կորցրած չճանաչեց հակասահմանադրական դրույթները, եթե վստահ է, որ դրանք հակասում են Սահմանադրությանը։ Ինչո՞ւ անսահմանափակ ժամանակ չտալ կառավարությանն ու ԱԺ-ին վերանայել ու մշակել օրենքի դրույթները, դրանք համապատասխանեցնել Սահմանադրությանը, ապա նոր կիրարկել օրենքը, այլ մինչև սեպտեմբերի 30-ը դարձյալ քաոտիկ, անորոշ վիճակում պահել հասարակությանը։ Այս հարցի պատասխանը ՍԴ-ն այսպես է

Աշոտ Ադամյանը՝ Մհեր Մկրտչյանի մասին. «Ժողովուրդ»

Ուրիշ բան, որ դու այնքան անուշադիր ես քո ժողովրդի հանդեպ, որ նոր Մհեր Մկրտչյանին, նոր Հրանտ Մաթեւոսյանին չես տեսնում։

Արտակ Զեյնալյան. Գործատուները չեն կարող առանց աշխատողների համաձայնության նրանցից պահել պարտադիր մասհանումները. «Հայկական ժամանակ»

«ՍԴ որոշումից հետո «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը ամբողջությամբ ուժի մեջ է եւ գործում է մինչեւ սեպտեմբերի 30-ը։ Իմ համոզմամբ, գործատուները պետք է կատարեն այդ օրենքով սահմանված պարտադիր վճարումները»,- այսպես պատասխանեց ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը։ Բոլորովին հակադիր կարծիքի է իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը, ով Սահմանադրական դատարանում ներկայացնում էր «Կուտակային կենսաթոշակների մասին»

Գառնիկ Իսագուլյանն էլ կմիանա «հրաշալի քառյակին». «Ժողովուրդ»

Ողջունելի է այն հանգամանքը, որ ձեւավորվեց ԱԺ-ում ընդգրկված 4 ոչ իշխանական ուժերի ֆորմատը:

Արգելափակումից դուրս է բերվել 4 ավտոմեքենա

Ապրիլի 3-ին, ժամը 02.58-ին ահազանգ է ստացվել, որ Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհին մերկասառույցի հետևանքով ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա (13 ուղևորներ): ԱԻՆ

Սամվել Նիկոյան. Եթե բարիկադ է կառուցվում, ապա դրա համարժեք քայլը կա. «Հրապարակ»

Բարիկադների եւ ծայրահեղ միջոցառումների մասին խոսողները երեւի թե լավ չեն հասկանում, թե ինչի մասին են խոսում, որովհետեւ իրենք երբեք դա չեն տեսել, եւ իրենց շատ ռոմանտիկ իրավիճակ է թվում բարիկադ կառուցելն ու դրանց հետեւում կանգնելը, ծայրահեղ գործողությունների դիմելը։

Ավարտվել է հարկադիր կատարողի կողմից քաղաքացուց կաշառք պահանջելու և ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿ) Երևան քաղաքի Մալաթիա – Սեբաստիա բաժնի հարկադիր կատարող Գևորգ Հարությունյանի կողմից Ք. Մ.-ից և վերջինիս ամուսնուց` Կ. Ե.-ից, կաշառք պահանջելու և ստանալու դեպքի առթիվ` ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ հիմնավորվել է, որ

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031