Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Ավարտվել է հարկադիր կատարողի կողմից քաղաքացուց կաշառք պահանջելու և ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

Ապրիլ 03,2014 11:01

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿ) Երևան քաղաքի Մալաթիա – Սեբաստիա բաժնի հարկադիր կատարող Գևորգ Հարությունյանի կողմից Ք. Մ.-ից և վերջինիս ամուսնուց` Կ. Ե.-ից, կաշառք պահանջելու և ստանալու դեպքի առթիվ` ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ հարկադիր կատարող Գևորգ Հարությունյանը 2013 թվականի նոյեմբերի 27-ին ՀՀ արդարադատության նախարարության վարչական շենքում հանդիպելով պարտապան Կ. Ե.-ին և վերջինիս կնոջը` Ք. Մ.-ին, նրանցից տեղեկանալով, որ իր կատարողական գործողությունների արդյունքում «ԱԿԲԱ-կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲ ընկերությունում արգելանք է դրվել պարտապան Կ. Ե.-ի՝ նշված բանկում ունեցած հաշվեհամարի վրա, վերջիններիս հայտնել է, որ դիմելով ակնհայտ ապօրինի գործողության կարող է կարճ ժամանակով հանել Կ. Ե.-ի հաշվին դրված արգելանքը՝ հնարավորություն տալով պարտապանին կանխիկ ստանալ հաշվեհամարում եղած ողջ գումարը, որի դիմաց ամուսիններից պահանջել է կաշառք:

Հիշեցնենք, որ մինչդատական վարույթում կաշառք պահանջելու և ստանալու մեջ մեղադրվող Գևորգ Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր կալանավորումը:

Նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

ՀՀ Հատուկ քննչական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930