Օրվա լրահոսը
Առողջապահության վարչության պետը` 4-ամյա երեխայի մահից խուճապի մեջ հայտնված բոլոր ծնողներին. (Տեսանյութ)
Արևիկի 4-ամյա բնակիչ Սուրեն Պողիկյանի` Գյումրու «Մոր և մանկան» ավստրիական մանկական հիվանդանոցում նշիկների վիրահատությունից 5 օր անց գրանցված մահը խուճապ է սկսել Շիրակի մարզում: Փոքրահասակ երեխաներ ունեցող ծնողները անչափ անհանգստացած են. ի՞նչ երաշխիք ունենան, որ նույնը իրենց երեխաների հետ չի պատահի: Aravot.am-ը Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանին խնդրեց մեկ անգամ ևս պարզաբանել տեղի ունեցածը
Ի՞նչ կլինի, եթե սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն ձախողվի
Մասնագիտական հանձնաժողովի անդամը վստահ է, որ նման բան չի լինի
«Քաղաքացիական Նախաձեռնություններից յուրաքանչյուրն ինչ-որ իմաստով կարեւոր է եղել` քաղաքացի լինելու մշակույթը զարգացնելու համար»
«Քաղաքացիական նախաձեռնությունները և շարժումները Հայաստանում» թեմայով դասընթաց` Վանաձորում
Կիևի ուժերը հետ են վերցրել Ռուբեժնոե քաղաքը. УНИАН
Կիևի ուժերը Ուկրաինայի անջատականներից հետ են վերցրել Լուգանսկի մարզի Ռուբեժնոե քաղաքը և շարժվում են դեպի Լիսիչանսկ, հայտնում է «ՈւՆԻԱՆ»-ը՝ հղում անելով հակաահաբեկչական գործողությունների շտաբի մամուլի ծառայությանը: «Ուկրաինայի զինված ուժերը միջոցառումներ են իրականացնում հակաահաբեկչական գործողությունների ակտիվ փուլի շրջանակներում: Ուկրաինայի զորքերը մոտեցել են Լիսիչանսկ քաղաքի մոտ: Ազգային գվարդիայի ստորաբաժանումները Ռուբեժնոե քաղաքի բնակավայրերն ամբողջությամբ մաքրել են տեռորիստներից», –
Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել նետաձգության Եվրոպայի 21-րդ առաջնության բացման արարողությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արմավիրի մարզում ներկա է գտնվել նետաձգության Եվրոպայի 21-րդ առաջնության հանդիսավոր բացման արարողությանը: Առաջնությանը մասնակցում է 39 երկրից ժամանած 269 մարզիկ: Բացման արարողությունը տեղի է ունեցել «Արա և Այծեմնիկ» մարզական ակումբի մարզադաշտում: ՀՀ նախագահի աշխատակազմ
Հանրապետական պատգամավորը ներկայացավ դատարան
Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանն աշխատանքային ժամն ավարտվելուց հետո , ժամը վեցին, դեռ ցանկանում էր նիստը շարունակել, ինչին դեմ գնաց պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Հակոբ Ճարոյանը: Դատարան էր վերջապես ներկայացել ԱԺ պատգամավոր,հանրապետական կուսակցության անդամ Վահրամ Մկրտչյանը, ում համար ՊԵԿ աշխատակից Արտակ Ղուկասյանն ասում է, որ իրեն առեւանգողներից մեկն է եղել,
Երթուղայինի վարորդները գերադասում են ամռանը «գրդոն» անել, քան ամռան այս շոգին քաղաքում ճռռալ ու գծի պլան մուծել. (Տեսանյութ)
Գծատերերը մրցույթը շահում են ու գիծը սպասարկում իրենց ներկայացրածից պակաս շարժակազմով
Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն կվերածվի՞ իշխանության հանդեպ վստահության հանրաքվեի
Բանախոսները կարեւորեցին բնակչության իրազեկումը
«Էրեխին առողջ տարան հիվանդանոց, մեռած հետ բերեցին ». 4-ամյա երեխայի հարազատներ (Տեսանյութ)
Ինչպես տեղեկացրել ենք,երեկ Գյումրու «Մոր և մանկան» ավստրիական մանկական հիվանդանոցում նշիկների վիրահատությունից 5 օր անց մահացել էր Արևիկ գյուղի բնակիչ, 2010 թվականին ծնված Սուրեն Պողիկյանը: Այսօր մենք այցելեցինք գյուղ, որտեղ և երեխայի հարազատները`քեռիները, հոր հորեղբայրը և այլք, վրդովված պատմում էին կատարվածը: Հարազատները պատմեցին, որ երեխայի նշիկները վիրահատելու համար 4-5 ամիս առաջ հերթագրվել են հիվանդանոցում, ու
Քննարկվել են Հայաստանում ջերմոցային տնտեսության կազմակերպման հեռանկարները
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է ծրագրերի կառավարման և իրականացման ոլորտում գործող «Գլոբալտեք» («Globaltec») միջազգային ընկերության փոխտնօրեն Մանուել Վալդեսին: Հանդիպման ընթացքում Հովիկ Աբրահամյանը և Մանուել Վալդեսը զրուցել են գյուղատնտեսության ոլորտում փոխգործակցության հեռանկարների շուրջ: Մասնավորապես, զրուցակիցները քննարկել են մեր երկրում ջերմոցային տնտեսության զարգացմանը, տեխնոլոգիական գործընթացի կազմակերպմանը վերաբերող հարցեր: «Գլոբալտեք» ընկերության փոխտնօրենը ներկայացրել է կազմակերպության գործունեության ուղղությունները՝
Ստեփան Ծաղիկյանին որպես մեղադրյալ, իսկ Կամո Բադալյանին որպես տուժող ճանաչելու մասին միջնորդություն
Հանցավոր գործողությունների առկայության մասին է խոսում իրավաբան կոլեկցիոներ Ստեփան Ծաղիկյանի կողմից ՀՀ պետական սահմանով նկարը տեղափոխելուց առաջ «Մշակութային արժեքների արտահանման ու ներմուծման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով փորձաքննության վերաբերյալ դրական եզրակացության գոյությունը թաքցնելու և այն դատարան չներկայացնելու հանգամանքը:
ՀՀ բնապահպանության նախարարությունը՝ բնապահպանական նորմերի խախտման դեպքերի քննության արդյունքում կայացրել է 1.54 մլն.դր. վարչական տուգանքի որոշումներ
ՀՀ բնապահպանության նախարարության՝ 14–18.07.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.54 մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 23 որոշում և հաշվարկվել է 1.49 մլն.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես՝ Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատումների երեք գործերի քննության արդյունքում ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 150.0
«Չեմ կարծում, որ Լեւոն Հայրապետյանի գործին կարծիքները կվնասեն, եթե քաղաքական պատճառ չկա». Արմեն Մարտիրոսյան
Ինչպես տեղեկացրել ենք, հայ գործարար Լեւոն Հայրապետյանի մամլո ծառայությունը հաղորդագրություն էր տարածել՝ հորդորելով չքաղաքականացնել նրա հետ տեղի ունեցածը: Հաղորդագրության մեջ ասվում է, որ Լեւոն Հայրապետյանը ձերբակալվել է շինծու մեղադրանքների հիման վրա, որոնք իրականության հետ ոչ մի աղերս չունեն: Մոսկվայում Հայրապետյանի փաստաբանները խնդրել են Լեւոն Հայրապետյանի ձերբակալությունը չդարձնել Հայաստանի եւ Ռուսաստանի բարեկամության վրա ստվեր գցող երեւույթ,
Լևոն Հայրապետյանին աջակցելու հարցում համակարգված մոտեցում է պետք. Խաչատուր Սուքիասյան. yerkir.am
Գործարար Խաչատուր Սուքիասյանը պատրաստ է իր հնարավորությունների շրջանակում օգնել գործարար Լևոն Հայրապետյանին: Yerkir.am-ի հետ զրույցում նա նշեց, որ թեև չի կարող իրավական գնահատական տալ այն իրավիճակին, որում հայտնվել է գործարար Լևոն Հայրապետյանը, որովհետև նա գտնվում է այլ երկրում և այլ երկրի իրավապահ մարմինների գործողությունների ներքո, սակայն, որպես հայ մարդ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լևոն
Ի՞նչ կապ ունի ՀՀ միջուկային անվտանգության կոմիտեն Fashion channel-ի, НТВ+футбол-ի հետ
«Դե կարիք չկա, քանի դեռ թու-թու-թու մի դեպք չի պատահում, օրինակ Ֆուկոսիման», ասում է կոմիտեի ղեկավարը միջազգային հեռուստաալիքների մասին
ՀՀԿ խմբակցության ղեկավար. ՕԵԿ-ը փորձում է տեղ գտնել ընդդիմադիր դաշտում
«Կոալիցիայում իր տեղը չգտած քաղաքական ուժը, եթե գնում է ընդդիմություն, պետք է բողոքարկի այսօրվա սոցիալական իրավիճակը կամ ներքաղաքական կայունությունը: Այսինքն, որեւէ քաղաքական ուժ, եթե փորձ է կատարում տեղ գտնել, պետք է արդարացի, թե ոչ արդարացի՝ քննադատություններ հնչեցնի, որպեսզի արդարացնի նաեւ կոալիցիայից իր դուրս գալը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն՝ անդրադառնալով
Պարույր Հայրիկյան. «Հանցագործը պետք է իր պատճառած վնասը փոխհատուցի, այլ ոչ թե պետությունը»
Պարույր Հայրիկյանը իր դեմ մահափորձ իրականացնողներից 40 միլիոն դրամի փոխհատուցում է պահանջում
Ուղիղ միացում. «Դեմ առ դեմ»` Շահեն Պետրոսյան եւ Սուրեն Չախմախչյան
«Դեմ առ դեմ» հաղորդաշարի հերթական թողարկումը՝ բանավեճ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ՀՀ քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանի եւ Աէրոնավիգացիայի թռիչքների նախկին ղեկավար Սուրեն Չախմախչյանի միջեւ: Թեման՝ «Մալազիական ավիաուղիներ»-ինքնաթիռի կործանումը: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը:
«Լեւոն Տեր-Պետրոսյանը անմխիթար վիճակում է». ՊՆ գեներալ
«Հայաստանի 1-ին նախագահը տեղեկատվության հոսքի ճահճուտում է եւ ունեցած տեղեկատվությամբ, անմխիթար վիճակում, որովհետեւ ինքն էլ է խոստովանում, որ շատ դիպվածներով իրազեկված չէ ու տեղեկատվության պակաս ունի» ,- Aravot.am-ին ասաց ՊՆ գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը` անդրադառնալով Ադրբեջանի ռազմական գործողություններին հայկական կողմի հակազդեցության վերաբերյալ ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գնահատականներին: Պարոն Ավետիսյանի խոսքով, ՊՆ-ն զուսպ է ու սթափ
Ինչո՞ւ Երևանի ավագանու անդամների գրավոր հարցերի պատասխանները չեն ստորագրվում Քաղաքապետի կողմից: Երևանցիները ո՞ր «պատով տան իրենց աղմուկով լցված գլուխները»
21 հուլիսի 2014, Երևան: Այսօր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հարցում է ուղարկել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որը ներկայացվում է ստորև: Հարգելի պարոն Մարգարյան, Երևանի ավագանու անդամն իրավունք ունի գրավոր հարցեր ուղղելու Քաղաքապետին, որն այդ հարցերին պատասխանում է երեք շաբաթվա ընթացքում։ Գրավոր հարցերի պատասխանները Ավագանու նիստում չեն ներկայացվում: Այդ պատասխանները մեկշաբաթյա ժամկետում տեղադրվում
Հանձնարարվել է ուժեղացնել հսկողությունը սանմաքրման աշխատանքների նկատմամբ
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ մայրաքաղաքի վարչական շրջաններում տաքսիների նոր կայանատեղիներ կազմակերպելու նպատակով ՃՈ և շահագրգիռ կազմակերպությունների հետ համատեղ համապատասխան աշխատանքներ են տարվել: Մասնավորապես, նշվել է, որ առաջարկվող 25 նոր ճանապարհահատվածների վերաբերյալ ստացվել է դրական եզրակացություն և քաղաքապետի համապատասխան որոշման ընդունումից հետո այդ տարածքները ևս կկահավորվեն ճանապարհային անհրաժեշտ նշաններով:
Հայկ Մովսիսյան. Արդեն 2 տարի չբացահայտված մահվան դեպքը
Հայաստանի Հանրապետությունում արդարադատություն իրականացնող մարմիններն աշխատում են բավականին համախմբված և համաձայնեցված, նրանց իրականացրած աշխատանքը թերևս միայն զարմանք է առաջացնում, չկան իրար հակասող որոշումներ, կամ մի մարմնի որոշումն իրապես ապօրինի ճանաչող ավելի վերադաս մարմինների որոշումներ: Այս ամենում միակ բացասական մասն այն է, որ կայացված որոշումները չեն բխում ՀՀ Սահմանադրությունից, քաղաքացիների շահերից, կայացված որոշումների միջոցով չեն պաշտպանվում
407 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Հուլիսի 21-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ » ԲԲԸ-ում կայացել է 2,600,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 407 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 407 դրամ: NASDAQ OMX Armenia
Սառնաղբյուրում 15 րոպեանոց կարկուտն ավերել է ցորենի ու կարտոֆիլի բերքը
Համայնքում, սառնաղբյուրցիներից մեկի հավաստմամբ, համարյա բերք չի մնացել
Ճանաչողական այց Մայր բուհ
Սփյուռքի ինը կրթօջախներ ներկայացնող 30-ից ավելի երիտասարդներ այցելեցին Մայր բուհ:
Կոմանդոս. «Չգիտեմ, թե ինչու Քոչարյանը չի արձագանքում Լեւոն Հայրապետյանի համար, դա նրանց խղճի վրա է»
Հայազգի գործարար Լեւոն Հայրապետյանի մամլո ծառայությունը հաղորդագրություն էր տարածել՝ հորդորելով չքաղաքականացնել նրա հետ տեղի ունեցածը: Ըստ այդ հաղորդագրության, Լեւոն Հայրապետյանը ձերբակալվել է շինծու մեղադրանքների հիման վրա, որոնք իրականության հետ ոչ մի աղերս չունեն: Մոսկվայում Հայրապետյանի փաստաբանները խնդրել են Լեւոն Հայրապետյանի ձերբակալությունը չդարձնել Հայաստանի եւ Ռուսաստանի բարեկամության վրա ստվեր գցող երեւույթ, նրա վրա շինծու գործ կարողներին
«Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը կարողացան մասնատել ու տիրել երկրին». «Ա1+» (տեսանյութ)
Հաղթանակած ժողովրդին նման կերպ ապրելը վայել չէր: Մեջբերելով սպարապետ Վազգեն Սարգսյանի խոսքերը` իշխանությունների վարած քաղաքականության մասին, ցավով արձանագրում է «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը: Ըստ նրա` այսօր բացակայում է հույսն ու հավատը, եւ մարդիկ, որոնք հիմք են դրել հայոց բանակի ստեղծմանը` սպարապետի գլխավորությամբ, այսօր հացի հարց չեն կարողանում լուծել: Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Քիմպրոմցիներն այս շաբաթ չեն հանդիպի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ
Նրանց ընդունելությունը հետաձգվել է անորոշ ժամանակով:
Սադրիչ ոտնձգություն. Մայր Աթոռի արձագանքը Թբիլիսիի հայկական եկեղեցու դեմ կատարվածին
Վիրահայոց Թեմի ներկայացրած տեղեկատվության համաձայն, սույն թվականի հուլիսի 19-ին, Թբիլիսիում, ծայրահեղ ազգայնական տրամադրվածությամբ շուրջ 50 անձանց կողմից ոտնձգություն է կատարվել Հավլաբարի Սբ. Էջմիածին եկեղեցու նկատմամբ, որի ընթացքին անարգալից ու հայհոյական արտահայտությունների ուղեկցմամբ ծեծի են ենթարկվել եկեղեցու սպասավոր Տ. Մանուկ քահանա Զեյնալյանը, թեմի պաշտոնյաներ և այդ պահին եկեղեցում գտնվող հայ հավատացյալներ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը իր
Մեկնարկեց «Արի տուն» ծրագրի 5-րդ փուլը
Հուլիսի 21-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության՝ Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» 2014թ ծրագրի 5-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը: Ծրագրի մասնակիցներին ողջունեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա մասնավորապես նշեց. «Ուրախ եմ, որ ձեր երազանքը իրականություն է դարձել և դուք արդեն հայրենիքում եք: Այն օրերը, որ անցկացնելու եք Հայաստանում, անմոռաց են լինելու, շարունակվելու է կապը


















































