Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ երեկվա որոշումը շատ դրական է Հայաստանի Հանրապետության ընդհանուր հեղինակության տեսանկյունից. «Հայոց աշխարհ»

Ապրիլ 03,2014 11:41

 Նախ՝ պետք է ըստ արժանվույն գնահատել Սահմանադրական դատարանի որդեգրած կեցվածքը, որ մնաց իր բարձրության վրա: 

Երկրորդ՝ գնահատելի է նաեւ պետության ղեկավարների դիրքորոշումը, այն առումով, որ դեռ նախքան ՍԴ որոշումը ընդունեցին օրենքում թերությունների առկայությունն ու ծավալված հակակուտակային քաղաքացիական շարժման հետ երկխոսելու պատրաստակամություն հայտնեցին: Միաժամանակ իշխանությունը չգնաց առճակատման ճանապարհով:

Նույն կերպ գնահատելի է, ինչ խոսք, «Դեմ եմ» նախաձեռնության կեցվածքը, որ ամեն դեպքում կարողացան խուսափել եւ թույլ չտալ, որ այս բազմաշերտ շարժումը քաղաքականացվի եւ ծառայեցվի որեւէ կուսակցության հետապնդած ընթացիկ խնդիրների լուծմանը:
Գնահատելի է նաեւ, որ երիտասարդ ակտիվ քաղաքացիների, համախոհների մի խումբ կարողացավ կազմակերպված եւ, որոշ լարումները չհաշված, օրենքի շրջանակներում պայքար կազմակերպել՝ ի պաշտպանություն իրենց ու հասարակության մի որոշակի շերտի սոցիալական իրավունքների: Այդ ներուժը կարող է հետագայում շատ ավելի օգտակար լինել կառուցողական նախաձեռնությունների դեպքում:

Իսկ ընդհանուր առմամբ, Սահմանադրական դատարանի երեկվա որոշումը, կարելի է ասել, շատ դրական է Հայաստանի Հանրապետության ընդհանուր հեղինակության տեսանկյունից: Ու խոսքը ոչ միայն, այսպես ասած, «արտաքին իմիջի» մասին է, այլեւ առաջին հերթին հենց ՀՀ քաղաքացիների:

Այդ տեսանկյունից դիտարկելով եղելությունը՝ կարելի է նշել, որ սա նշանակալի փաստ է հօգուտ պետականության, հօգուտ այն բանի, որ մեր երկրում հնարավոր է առաջադրել շատերին հուզող կարեւոր հարց, օրինական միջոցներով պայքարել դրա լուծման համար եւ երկրի բարձրագույն դատական ատյանում հասնել իրավական լուծման:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930