Օրվա լրահոսը
Նախնական տվյալներով՝ Սյունիքի մարզի գյուղատնտեսությունը 50-60 տոկոս վնաս է կրել
Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունում շարունակում են հեռախոսազանգեր ու դիմումներ ստանալ մարզի տարածաշրջանի տարբեր համայնքներից: Եղանակի կտրուկ փոփոխության ու ձյան առատ տեղումների հետեւանքով՝ տուժած գյուղական համայնքների ղեկավարները շարունակում են ահազանգել եւ դիմումներ ներկայացնել մարզպետարան՝ տեղյակ պահելով հասցված վնասների մասին եւ ակնկալելով կառույցի աջակցությանը: Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանը տեղեկացրեց, որ
Հրաշալի քառյակի առաջնորդները կհանդիպեն
Ապրիլի 28-30-ը խորհրդարանական չորս ուժերի կողմից նախատեսված հանրահավաքներում ամենայն հավանականությամբ ելույթ կունենան կուսակցությունների առաջնորդները: Այսօր այդ մասին լրագրողներին տեղեկացրեց ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը` քառյակի հերթական հանդիպումից հետո: Հիշեցնենք, որ երեկ, հերթական քննարկումից հետո, քառյակի ներկայացուցիչները հայտարարեցին կառավարության հրաժարականի պահանջի խորհրդարանական գործընթացին զուգահեռ Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքներ անցկացնելու մասին: Կուսակցությունների առաջնորդների, ինչպես նաեւ շուրջօրյա հանրահավաքների գրաֆիկը
Գյումրեցիներն աղոթեցին ու հիշեցին ծնունդով քեսաբցի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 1-ին (Տեսանյութ, ֆոտոշարք)
Քիչ առաջ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի գլխավորությամբ «Սուրբ Աստվածածին Յոթ Վերք» եկեղեցում տեղի ունեցավ ժամերգություն ու ընդհանրական աղոթք` նվիրված քեսաբահայությանը: Այդ ընթացքում անդադար հնչում էին եկեղեցու զանգերը, ու գյումրեցիները ծնկաչոք աղոթում էին Քեսաբի խաղաղության համար: Միքայել եպիսկոպոս Աջապահյանը իր խոսքում հիշեցրեց, որ Գարեգին 1-ին Վեհափառը ևս քեսաբցի է եղել: «Հայկական Քեսաբ գյուղում, որ
Ասորական Նոր տարին՝ ծիծաղի օրվա ակունք
«Ապրիլի 1-ը ոչ թե ծիծաղի կամ խաբելու օր է, այլ այն ասորական ակունքներ ունի»,- այսօր՝ ապրիլի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում, հայտարարեց ասորական «Աթուռ» կազմակերպության նախագահ Արսեն Միխայլովը: Նրա խոսքերով՝ ապրիլի 1-ին՝ ասորական Նոր տարուն, ասորիները շատ են սպասում, եւ այդ օրը հիմնականում միջոցառումներ են լինում դպրոցներում, համայնքներում: Ասորական Նոր տարին ունի շուրջ 6764 տարվա
DW. «Վեյմարյան եռանկյունին» ցանկանում է փոխել ԵՄ Արևելյան գործընկերության երկրների նկատմամբ քաղաքականությունը
«Վեյմարյան եռանկյունու» երկրները Եվրոմիության Արևելյան գործընկերության երկրների նկատմամբ քաղաքականությունը փոխելու հայտարարությամբ են հանդես եկել: Գերմանիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի արտգործնախարարները ընդունել են, որ ԵՄ-ի և Ուկրաինայի մերձեցման գործընթացում սխալվել են Ռուսաստանից սպասվող արձագանքի հաշվարկներում: Հայտնում է «Դոյչե Վելլե» լրատվականը: Բոլոր երեք երկրների ԱԳ նախարարները եկել են այն եզրակացության, որ Արևելյան գործընկերներին չի կարելի դնել ԵՄ-ի և
«Կոմիտաս երգելու համար պիտի «շատ հայ լինես». Տիգրան Հեքեքյան
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի երաժշտական ընկերության և «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի նախաձեռնությամբ, այս տարվա ապրիլի 5-ից մայիսի 3-ը ՀՀ մարզերում, ԼՂՀ-ում և Երևանում կանցկացվի «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական 7-րդ մրցույթը, որը նվիրվում է Կոմիտասի 145-ամյակին: ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ Արամ Գյուրջյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ շատ
Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Մանուել Վալսին՝ Ֆրանսիայի վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մանուել Վալսին` Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնն ստանձնելու առիթով, որում ասված է. «Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմ շնորհավորանքներ եմ հղում Ձեզ՝ Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Ամենայն հաջողություն եմ մաղթում Ձեր բարձր առաքելությանը: Հայաստանը կարևորում է Հայաստանի և Ֆրանսիայի միջև հաստատված բարեկամական հարաբերությունների և
Երևանի քաղաքապետարանի արձագանքը ՄԻՊ գրասենյակի հրապարակած զեկույցին
Նախ և առաջ հարկ եմ համարում նկատել, որ Երևանի քաղաքապետարանը թերևս երբևէ չի փորձել ներկայացնել իր գործունեությունը միայն դրական շեշտադրումներով և առանց մատնանշելու թերությունները։ Այդուհանդերձ, Երևանի քաղաքապետարանի գործունեության վերաբերյալ ՄԻՊ 2013 թվականի զեկույցում որպես «թերություններ» մատնանշվել են խնդիրներ, որոնց մի մասում, օրենքը յուրովի մեկնաբանելու արդյունքում, հանգել են եզրակացության, ըստ որի քաղաքապետարանի գործունեությունը որակվել է որպես
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին
Մարտի 28-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Սիրիայի հյուսիս-արևմուտքում իրավիճակի սրման վերաբերյալ նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունին, որտեղ, մասնավորապես, ասված է. «Հայաստանն իր խորը մտահոգությունն է հայտնում վերջին շրջանում Սիրիայի հյուսիս-արևմուտքում՝ առավելապես հայերով բնակեցված հինավուրց Քեսաբ քաղաքում և շրջակա 12 գյուղերում իրավիճակի սրման կապակցությամբ: Հասանելի բոլոր վկայությունները և Քեսաբի աշխարհագրական դիրքը թույլ են տալիս
Արմեն Ռուստամյան. «Եթե չեն կարողանում կամ չեն ուզում բացահայտել, պետք է հեռանան» (Տեսանյութ)
Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության տարելիցի առթիվ այսօր Պռոշյան գյուղում կազմակերպված հիշատակի խնկարկման ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց. «Ամբողջ մեր մտահոգությունը եւ դժգոհությունը այս ընթացքի հետ կապված այն է, որ անցել է մի տարի, բայց մինչեւ հիմա, ըստ էության, որեւէ քայլ առաջ չի կատարվել, եւ սա է, որ մեր
Դեռ վա՞ղ է ծափահարել Գագիկ Հարությունյանին. պարտադիրը ուժի մե՞ջ է (Տեսանյութ)
«Դիմող կողմի պահանջը ամբողջությամբ բավարարված է»,- անդրադառնալով Սահմանադրական դատարանի ` ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների 36 պատգամավորների դիմումի հիման վրա «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի կուտակային պարտադիր բաղադրիչի հետ կապված դրույթների սահմանադրականության հարցի դատաքննության գործով ՍԴ որոշմանը՝ այսպիսի հայտարարություն արեց ՍԴ-ում դիմող կողմից ներկայացուցիչ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը: Հարցին` օրենքն արդյոք տարընթերցման տեղիք չի՞ տալիս, արդյոք կարելի՞ է
Վոլոդյա Ավետիսյանը պատմեց՝ ինչ անմարդկային պայմաններում են իրեն պահել
Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանը քիչ առաջ մերժեց անազատության մեջ գտնվող փոխգնդապետ Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանի միջնորդությունը՝ դատախազի բացարկի վերաբերյալ: Ազատամարտիկի փաստաբան Արա Զաքարյանն էլ մեկ այլ միջնորդություն ներկայացրեց. «Այս քրեական գործի համար հիմք են հանդիսացել ԱԱԾ-ի սահմանադրական կարգի պահպանման եւ ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության կողմից Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին շնորհվեց ՄԳԻՄՈ-ի պատվավոր դոկտորի կոչում
Ապրիլի 2-ին Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում (համալսարանում) տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ԲՈւՀ-ի պատվավոր դոկտորի կոչման շնորհման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՌԴ ԱԳՆ բարձրաստիճան ներկայացուցիչներ, Հայաստանում համատեղության կարգով հավատարմագրված շուրջ երեք տասնյակ դեսպաններ, ՄԳԻՄՈ-ի դասախոսներ և ուսանողներ, հեղինակավոր վերլուծաբաններ և լրագրողներ։ Միջոցառումը բացելով՝ ՄԳԻՄՈ-ի ռեկտոր Անատոլի Տորկունովը նշեց, որ ինստիտուտում տարիների ընթացքում
Կարլսենն ու Անանդը կխաղան նավթաշտարակի վրա՞ (ֆոտոշարք)
Նորվեգիայի կառավարությունը, նավթի եւ էներգետիկայի նախարարությունը «Statoil» ընկերության հետ միասին անում են ամեն բան, որպեսզի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի եւ հավակնորդների մրցաշարի հաղթող Վիշվանաթան Անանդի միջեւ շախմատային թագի համար մրցամարտը անցկացվի Հյուսիսային ծովում` նավթային աշտարակի վրա: Շախմատիստների միջեւ անցած տարի կայացած մրցամարտի անցկացմանը, որի իրավունքը տրվեց Հնդկաստանին, հավակնում էր նաեւ Նորվեգիան: Իսկ հիմա տրամաբանական է,
«Մեր գյուղացին չափազանց անպաշտպան է, մենակ է իր դարդերի հետ». Անահիտ Բախշյան
«Ես հասկանում եմ, որ Սիրիան այլ պետություն է, եւ մենք իրավունք չունենք պետության ներքին գործերին խառնվել, բայց մեր ազգակիցների ֆիզիկական պաշտպանությունը Հայաստանի Հանրապետության պարտականությունն է»,- այսօր՝ ապրիլի 2-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը: Նրա կարծիքով՝ հայ 6 պատգամավորների այցը Սիրիա սիրիահայությանը տվեց մեծ բարոյական լիցք, եւ իրենք տեսան, որ պետությունը
Կողոպուտ` շուկայի հետնամասում
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողներն օրերս Կոմիտասի պողոտայում գտնվող գյուղատնտեսական շուկայի ետնամասից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1964 թ. ծնված Ալբերտ Գ.-ին: Նա խոստովանել է, որ մարտի 21-ի կեսօրին շուկայի հետնամասում ձեռքով հարվածելով ոմն Վարդգեսի կրծքավանդակին` բացահայտ հափշտակել նրա բջջային հեռախոսը և դիմել փախուստի: Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ Վարդգեսը 1955
Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ- տեղ մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 2-ին՝ ժամը 17:30–ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ- տեղ մերկասառույց է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
Սեդրակ Զատիկյանի սպանության պատվիրատուի բողոքի գործով դատարանը հրապարակեց իր որոշումը
Ստեփան Հակոբյանի (ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի եղբորորդին) պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Երեմ Սարգսյանի վերաքննիչ բողոքը ներկայացնելուց հետո պատասխան խոսքով հանդես եկավ մեղադրանքի կողմը՝ դատախազ Արմեն Մարուխյանը: Նա ասաց, որ անցյալ տարվա դեկտեմբերի 9-ի դատավճիռը, որով 15 տարվա ազատազրկման է դատապարտվել Ստեփան Հակոբյանը, օրինական է: Արմեն Մարուխյանն ասաց, որ պետք է մերժվի տուժողի իրավահաջորդ Յորդանյանի
Արցախում առկա է զգալի ժողովրդագրական աճ արտագաղթի փոխարեն
Այսօր Արցախի Հանրապետության վարչապետ, Արցախի պետական համալսարանի խորհրդի նախագահ Արա Հարությունյանը հանդիպեց այդ բուհի պատմության և քաղաքագիտության ֆակուլտետի ուսանողների հետ: Կառավարության ղեկավարը ողջունեց ուսանողների՝ իր հետ հանդիպելու նախաձեռնությունը, կարևորելով նմանատիպ հանդիպումների նշանակությունը իշխանություն-քաղաքացիական հասարակություն կապի ապահովման, երիտասարդության կարծիքը լսելու, ինչպես նաև պետական համակարգում աշխատելու համար նոր կադրեր ընդգրկելու գործում: Նա անդրադարձավ Արցախում խորհրդային շրջանի սոցիալ-տնտեսական
Վովա Սահակյան. «Պռոշյանը չի լռելու» (Տեսանյութ)
Ձուկը որ չի խոսում, պատճառն այն է, որ բերանը լիքը ջուր կա…
Դավութօղլու․ «Թուրքիան բացել էր դռները Քեսաբի հայերի համար». «Ազատություն» ռադիոկայան
Թուրքիայի արտգործնախարարի հավաստմամբ՝ իր երկիրը պատրաստ է ամեն ինչ անել հայերի անվտանգությունը ապահովելու համար:
ՍԴ որոշումից հետո հաշվապահները չգիտեն` ինչպես են վերադարձնելու աշխատակիցներից պահած գումարները
Մի շարք գործատուների հաշվապահներ դեռ չգիտեն, Սահմանադրական դատարանի` «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի կուտակային պարտադիր բաղադրիչի դրույթները հակասահմանադրական ճանաչելուց հետո, ինչ մեխանիզմով են աշխատակիցներին վերադարձնելու պարտադիր գանձված գումարները: Մինչ այդ, կառավարության պատասխանատուները վստահեցնում էին, որ դրանք կվերադարձվեն առանց խնդիրների: Մեր զրուցակից հաշվապահների խոսքերով, դեռեւս որեւէ հստակ տեղեկատվություն չկա, թե գումարներն ինչպե՞ս են վերադարձնելու, չնայած նրան, որ
Այս տարի «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական մրցույթը նվիրվում է Կոմիտասի ծննդյան 145-ամյակին
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի երաժշտական ընկերության և Հայ փոքրիկ երգիչներ միջազգային ասոցիացիայի նախաձեռնությամբ՝ ս. թ. ապրիլի 5-ից մայիսի 3-ը ՀՀ մարզերում, ԼՂՀ-ում և Երևանում կանցկացվի «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական 7-րդ մրցույթը, որը նվիրվում է Կոմիտասի 145-ամյակին: Մրցույթի իրականացման հարցում իրենց գործուն մասնակցությունն են բերել նաև ՀՀ մարզպետարաններն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի նախարարությունը:
Տեղի ունեցավ Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրվան նվիրված քայլարշավ, որը կազմակերպել էր «Աուտիզմ ազգային հիմնադրամը» (Ֆոտոշարք)
Ս.թ. ապրիլի 2-ին Երևանում տեղի ունեցավ Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրվան նվիրված քայլարշավ, որը կազմակերպել էր «Աուտիզմ ազգային հիմնադրամը» ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի նախագահությամբ, Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ: Քայլարշավին մասնակցեցին ավելի քան հարյուր աուտիզմ ունեցող երեխաներ և ծնողներ, ներառական և հանրակրթական դպրոցների աշակերտներ և ուսուցիչներ, ինչպես նաև հատուկ մասնագիտացված կրթօջախների աշխատակիցներ և
«Ժողովուրդը հաղթեց». Ըստ վերլուծաբանի, «իշխանություններն օբյեկտիվորեն վախեցած էին սկսված շարժումից». «Մեդիալաբ»
Այսօրվա Սահմանադրական դատարանի որոշումը, որով հակասահմանադրական ճանաչվեցին կենսաթոշակների պարտադիր կուտակային համակարգի մասին օրենքի պարտադիր բաղադրիչին առնչվող մի շարք դրույթներ, ըստ քաղաքական վերլուծաբան Երվանդ Բոզոյանի «ժողովրդի հաղթանակն էր»: «Իշխանություններն օբյեկտիվորեն վախեցած էին սկսված շարժումից,-«Մեդիալաբին» ասում է Երվանդ Բոզոյանը,-Սահմանադրական դատարանի այսօրվա որոշումը ցույց տվեց, որ երբ ժողովուրդն ու քաղաքական ուժերը համախմբվում են հաղթանակն անխուսափելի է»: Հիշեցնենք, որ
Պռոշյանի բնակիչները փակել են Երևան-Աշտարակ ճանապարհը. epress.am
Պռոշյան գյուղի բնակիչներն այսօր ժամը 14։00-ից փակել են Երևան-Աշտարակ ճանապարհը՝ պահանջելով, որպեսզի ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը և ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն այցելեն իրենց ու պատասխան տան՝ ինչո՞ւ մինչ օրս բացահայտված չէ Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունը։ Նյութի մանրամասները կարդացեք epress.am-ի կայքում
Ինչո ՞ւ է Սամվել Բալասանյանը Վարդան Ղուկասյանի որդուն զրկել երթուղուց (Տեսանյութ)
Ինչպես տեղեկացրել ենք, այսօրվանից ճանապարհային ոստիկանությունը արգելել է Վարդան Ղուկասյանի որդուն` Սպարտակին պատկանող թիվ 22 երթուղու միկրոավտոբուսների աշխատանքը` այն համարելով անօրինական: Այդ պատճառով այսօր միկրոավտոբուսների վարորդները բողոքի էին դուրս եկել` փակելով Անի թաղամասի կենտրոնական փողոցները: Թե ինչո՞ւ է Գյումրու ներկայիս քաղաքապետը նախկին քաղաքապետի որդուն զրկում բավական եկամտաբեր երթուղուց, Գյումրու քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի գլխավոր մասնագետ Արտյոմ
Սեյրան Օհանյանը հանդիպել է հասարակական խորհրդի անդամների հետ
Ապրիլի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի անդամներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են զինված ուժերի հանդեպ հանրային վստահության ամրապնդման, զորակոչի գործընթացում արդարության և օրինականության սկզբունքների արմատավորման, զինծառայողների սոցիալ-իրավական երաշխիքների ապահովման, զինված ուժերում հոգեբանական ծառայության զարգացման և դաստիարակչական աշխատանքների կատարելագործման, կադրային քաղաքականության հարցեր և այլ խնդիրներ: ՀՀ պաշտպանության նախարարը
415.08 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Ապրիլի 2-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 600,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 415.08 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 415.25 դրամ: NASDAQ OMX Armenia
Հակոբ Հակոբյան. «Պարտադիրը չի հանվել»
«Սահմանադրական դատարանի որոշումը փաստեց, որ մեր մշակած ու ընդունած օրենքի դրույթները չեն համապատասխանում Սահմանադրությանը»,-ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների 36 պատգամավորների դիմումի հիման վրա «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի կուտակային պարտադիր բաղադրիչի հետ կապված դրույթների սահմանադրականության հարցի դատաքննության գործով որոշման հրապարակումից հետո այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը: Նա նշեց. «Հստակ կարող

















































