Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցիներն աղոթեցին ու հիշեցին ծնունդով քեսաբցի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 1-ին (Տեսանյութ, ֆոտոշարք)

Ապրիլ 02,2014 19:25

Քիչ առաջ  Շիրակի թեմի առաջնորդ  Միքայել եպիսկոպոս Աջապահյանի գլխավորությամբ «Սուրբ Աստվածածին Յոթ Վերք» եկեղեցում տեղի ունեցավ ժամերգություն ու ընդհանրական աղոթք`  նվիրված քեսաբահայությանը:  Այդ ընթացքում անդադար հնչում էին եկեղեցու զանգերը, ու գյումրեցիները ծնկաչոք աղոթում էին Քեսաբի խաղաղության համար: Միքայել եպիսկոպոս Աջապահյանը իր խոսքում հիշեցրեց, որ Գարեգին 1-ին Վեհափառը ևս քեսաբցի է եղել:

PrevPhoto
NextPhoto

«Հայկական Քեսաբ գյուղում, որ մնացել է Կիլիկիայից, ծանր շրջան է ապրում` թե սիրիահայությունը և թե մասնավորապես քեսաբահայությունը: Երբ որ 25 տարի առաջ մենք նեղության մեջ էինք,  սիրիահայությունը այսպես, թե այնպես մեր կողքին էր, և նյութապես, և բարոյապես, և իր աղոթքներով: Այսօր էլ ժամանակ է, որ մենք լինենք իրենց կողքին, եթե նյութապես չենք կարող լինել, գոնե աղոթքով մասնակից լինենք, և գոնե աղոթքով խնդրենք Աստծուց, որ խաղաղություն իջեցնի սիրական հողի վրա, որ այդպես հյուրընկալ ընդունեց մեր զավակներին Մեծ եղեռնից հետո, երբ որ փախստական ապաստան գտան մեր հայորդիները սիրական հայրենիքում:

Եվ այսօր մաղթենք, որ խաղաղությունը իշխի, վերահաստատվի այդ երկրում և որ  հալեպահայությունը, դամասակահայությունը և նաև Քեսաբի մեր սիրելի ժողովուրդը, որ մեզ պարգևել է նաև Ամենայն հայոց կաթողիկոս երջանկահիշատակ Գարեգին 1-ին.  Վեհափառ Հայրապետը քեսաբցի էր, և հետևաբար մեր ցանկությունն է, որ այդ գյուղը մնա և շարունակի գոյատևել` իբրև նշխար Կիլիկյան Հայաստանի»,- ասաց Սրբազանը` գյումրեցիների հետ միասին առ  Աստված  բարձրացնելով իր աղոթքը:

Մանրամասները` տեսանյութում: 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930