Լրահոս
Օրվա լրահոսը

Կողոպուտ` շուկայի հետնամասում

Ապրիլ 02,2014 17:42

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողներն օրերս Կոմիտասի պողոտայում գտնվող գյուղատնտեսական շուկայի ետնամասից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1964 թ. ծնված Ալբերտ Գ.-ին: Նա խոստովանել է, որ մարտի 21-ի կեսօրին շուկայի հետնամասում ձեռքով հարվածելով ոմն Վարդգեսի կրծքավանդակին` բացահայտ հափշտակել նրա բջջային հեռախոսը և դիմել փախուստի:

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ Վարդգեսը 1955 թ. ծնված Վարդգես Ս.-ն է, որը հրավիրվել է բաժին և տվել հաղորդում:

Հեռախոսի քարտն առգրավված է, ձեռնարկվում են միջոցառումներ հեռախոսը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930