Լրահոս
Օրվա լրահոսը

Նախնական տվյալներով՝ Սյունիքի մարզի գյուղատնտեսությունը 50-60 տոկոս վնաս է կրել

Ապրիլ 02,2014 19:43

Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունում շարունակում են հեռախոսազանգեր ու դիմումներ ստանալ մարզի տարածաշրջանի տարբեր համայնքներից: Եղանակի կտրուկ փոփոխության ու ձյան առատ տեղումների հետեւանքով՝ տուժած գյուղական համայնքների ղեկավարները շարունակում են ահազանգել եւ դիմումներ ներկայացնել մարզպետարան՝ տեղյակ պահելով հասցված վնասների մասին եւ ակնկալելով կառույցի աջակցությանը:

tsar1

Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանը տեղեկացրեց, որ արդեն եղել են որոշ համայնքներում եւ մարզպետի հանձնարարականով առաջիկայում կլինեն նաեւ մյուս գյուղական համայնքներում, տեղում կուսումնասիրեն ստեղծված իրավիճակը:  Վարչության պետի խոսքով՝ նախնական տվյալներով մոտ 50-60 տոկոս է կազմում համայնքներին հասցված վնասը, իսկ ավելի ստույգ պարզ կլինի հանձնաժողովի ուսումնասիրությունից եւ  վնասների չափը հաշվարկելուց հետո: «Հիմնականում վնասներ եղել են այն տարածաշրջաններում, որտեղ ծառերն արդեն ծաղկել էին, մասնավորապես՝ Մեղրու տարածաշրջանում, Գորիսի տարածաշրջանի Որոտան, Խնձորեսկ, Կոռնիձոր գյուղական համայնքներում եւ Սիսիանի տարածաշրջանի ցածրադիր գոտիներում: Ավելի շատ վնասվել է ծիրանի, հոնի, դեղձի, սերկեւիլի, սալորի, կեռասի ու բալի ծառերը: Աշնանացանին վնաս չի եղել, գարնանացանը դեռ հարցական է: Ուսումնասիրությունները հստակ ցույց կտան, թե մարզի գյուղատնտեսությունը որքա՞ն է տուժել եղանակի կտրուկ փոփոխությունից: Համոզված եմ կա՛մ մարզպետարանը, կա՛մ կառավարությունն ինչ-որ չափով  տուժած համայնքներին օգնություն կցուցաբերեն», -նշեց Սամվել Թանգյանը:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930