Օրվա լրահոսը

«Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը կարողացան մասնատել ու տիրել երկրին». «Ա1+» (տեսանյութ)

Հաղթանակած ժողովրդին նման կերպ ապրելը վայել չէր: Մեջբերելով սպարապետ Վազգեն Սարգսյանի խոսքերը` իշխանությունների վարած քաղաքականության մասին, ցավով արձանագրում է «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը: Ըստ նրա` այսօր բացակայում է հույսն ու հավատը, եւ մարդիկ, որոնք հիմք են դրել հայոց բանակի ստեղծմանը` սպարապետի գլխավորությամբ, այսօր հացի հարց չեն կարողանում լուծել: Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Քիմպրոմցիներն այս շաբաթ չեն հանդիպի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ

Նրանց ընդունելությունը հետաձգվել է անորոշ ժամանակով:

Սադրիչ ոտնձգություն. Մայր Աթոռի արձագանքը Թբիլիսիի հայկական եկեղեցու դեմ կատարվածին

Վիրահայոց Թեմի ներկայացրած տեղեկատվության համաձայն, սույն թվականի հուլիսի 19-ին, Թբիլիսիում, ծայրահեղ ազգայնական տրամադրվածությամբ շուրջ 50 անձանց կողմից ոտնձգություն է կատարվել Հավլաբարի Սբ. Էջմիածին եկեղեցու նկատմամբ, որի ընթացքին անարգալից ու հայհոյական արտահայտությունների ուղեկցմամբ ծեծի են ենթարկվել եկեղեցու սպասավոր Տ. Մանուկ քահանա Զեյնալյանը, թեմի պաշտոնյաներ և այդ պահին եկեղեցում գտնվող հայ հավատացյալներ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը իր

Մեկնարկեց «Արի տուն» ծրագրի 5-րդ փուլը

Հուլիսի 21-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության՝ Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» 2014թ ծրագրի 5-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը: Ծրագրի մասնակիցներին ողջունեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա մասնավորապես նշեց. «Ուրախ եմ, որ ձեր երազանքը իրականություն է դարձել և դուք արդեն հայրենիքում եք: Այն օրերը, որ անցկացնելու եք Հայաստանում, անմոռաց են լինելու, շարունակվելու է կապը

ՊՆ խոսնակն անդրադարձել է առաջին նախագահի հարցազրույցին

«Ադրբեջանի կողմից հրահրվող գործողություններին հայկական կողմի արձագանքի զուսպ և անհամարժեք գնահատականը երկիմաստ տարակուսանք է առաջացնում: Եթե նկատի առնենք այն հանգամանքը, որ շփման գծում հայկական ուժերը չեն պատասխանում ադրբեջանական անկանոն կրակոցներին, եւ պատժվում են միայն նպատակային կրակոցները, որի մասին բազմիցս արտահայտվել է ՀՀ պաշտպանության նախարարը, ինչպես նաև այն, որ հայկական կողմն առանց որեւէ պատճառի երբեւիցե առաջինը

Գյումրեցի բլոգերի ամենամշակութային բլոգը

Ըստ Աշոտ Թադեւոսյանի, իր armculture.blogspot.com-ը ընդգրկում է ողջ մշակույթը

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրական համակարգում առաջարկվում է փոփոխություններ մտցնել

Համայնքների միության նախագահ Էմին Երիցյանի խոսքով՝ ՏԻՄ ընտրական համակարգում փոփոխությունները կամրապնդեն տեղական իշխանությունների ինքնուրույնությունը

Գագիկ Հարությունյանը ԼՂՀ-ում պարզաբանումներ է տվել նաև ՀՀ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի գործունեության վերաբերյալ

Հուլիսի 21-ին Արցախի Հանրապետության ԱԺ նիստերի մեծ դահլիճում տեղի է ունեցել ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հանդիպումը ԼՂՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների պատասխանատուների հետ: Բացելով հանդիպումը՝ ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը մասնակիցներին տեղեկացրեց, որ ՀՀ ՍԴ նախագահը հերթական անգամ Արցախ է ժամանել ԼՂՀ իշխանությունների և դատական համակարգի ներկայացուցիչների հետ իրավական զարգացումների և սահմանադրական

Բերման է ենթարկվել քաղաքապետարանի աստիճաններին ագրեսիվ նստելու համար (Տեսանյութ)

Ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար քաղաքացիական ակտիվիստ Դվին Իսանյանսին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով ոստիկանությունը հայց է ներկայացրել Վարչական դատարան: Հիշեցնենք, որ 2013 թվականի հոկտեմբերի 30-ին տրանսպորտի սակագնի թանկացման դեմ ակցիայի ժամանակ, ակտիվիստները փորձել էին ներս մտնել քաղաքապետարան՝ մասնակցելու ավագանու դռնբաց նիստին, ոստիկանները խոչընդոտել էին նրանց մուտքը եւ բերման ենթարկել Դվին Իսանյանսին ու մի շարք այլ

Արամ Հարությունյանը, Վարդան Այվազյանն են Սեւանը լճացրե՞լ

Արթուր Գրիգորյանը համարում է, որ ոլորտի մասնագետները պետք է անհատական պատասխանատվություն կրեն

«Թշնամություն եւ մարդասպանական բնազդներ բորբոքելը աբսուրդ է»

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների, երկու հասարակությունների միջեւ շփումների նորմալացումն այլընտրանք չունի Հուլիսի 18-ին կայացավ «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի hանրային ներկայացումը։ «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագիրն իրականացնում է Հայաստանի եւ Թուրքիայի ութ հասարակական կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումը՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Ծրագիրը սկսել է իրականացվել 2014թ. հունվարից: Երբ հայտարարվեց այդ ծրագրի մասին, համացանցում այն սկսեց քննարկվել ոչ միայն դրական

ՍԴՀԿ ատենապետ. Հայազգի մտավորականներն ու գործարարները պետք է սատարեն Լեւոն Հայրապետյանին

«Անկեղծ ասած՝ այստեղ նաև անելիք ունեն հայազգի աշխարհահռչակ մտավորականները, ռուսաստանահայ գործարարները, ովքեր կարող են իրենց անունով միջնորդություն ներկայացնել Մոսկվայի դատարան՝ վերջինիս ազատ արձակելու և նախաքննության ավարտին տունը սպասելու համար: Այս առումով ինչ-որ արձագանքներ կան, բայց, իմ խորին համոզմամբ, բավարար չեն: Լևոն Հայրապետյանի ունեցած վաստակն ավելիին է արժանի»,- Aravot.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Սոցիալ Դեմոկրատ

Հայաստանը` տարանցիկ երկիր իրանական գազն արեւմտյան երկրներ տեղափոխելու համար

Ռուս-իրանական շահերը արդյոք Հարավային Կովկասում կհամընկնե՞ն Որեւէ սադրիչ գործողություն Ռուսաստանի կողմից Ղարաբաղյան հակամարտությունում չկա՝ երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը` պատասխանելով սահմանին լարվածության մեծացմանը մեղսակցության վերաբերյալ Ռուսաստանի հասցեին հնչող մեղադրանքների առնչությամբ «ԱրմԻնֆո»-ի թղթակցի հարցին: «Ռուսաստանն այստեղ ընդհանրապես կապ չունի: Այն հանդես է գալիս Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին, եւ որեւէ

«Սոված ժողովրդով ի՞նչ մարդակենտրոն Սահմանադրություն»

Ասում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի` նախորդ օրը շիրակցի պաշտոնյաների ու բժիշկների համար սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին հնչեցրած ելույթը բավական խիստ արձագանքներ գտավ Շիրակի մարզում: ՍԴ նախագահն այն համոզմանն էր, որ եթե սահմանադրական բարեփոխումներ կատարվեն, ապա գունավոր հեղափոխություններ, սոցիալական բունտեր տեղի չեն ունենա, մարտի 1-ն ու հոկտեմբերի 27-ը չեն կրկնվի, իսկ հայ

Պուտինի, Խուդոյանների անունը կհնչի նաեւ Վճռաբեկ դատարանում

Այս տարվա փետրվարի 10-ին ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Շահումյան 27 հասցեում բնակվող ամուսիններ Աշոտ Խուդոյանը եւ Հեղինե Մակարյանը (լուսանկարում) դիմել էին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ: Ամուսինները հայտնել էին, որ 2013 թ. նոյեմբերի 28-ից նստացույց են սկսել ՀՀ նախագահական նստավայրի դիմաց: 2013 թվականի դեկտեմբերի 2-ի լուսաբացին մի խումբ ոստիկաններ իրենց ընտանիքին բռնի ուժով հեռացրել

Բոյկոտել է դատական նիստը՝ մինչեւ դատարանում կորած փաստաթուղթը կգտնվի

«ՀԷՑ»-ի գործով դատարանում կողմը հայտարարել է քաղաքացիական գործից գաղտնի գրության անհայտացման փաստի մասին Առանց երրորդ անձանց ներկայության՝ «Հայաստանի էլեկտրացանցեր» (ՀԷՑ) ՓԲԸ աշխատակից Հրաչյա Հարությունյանը հանդիպել է «ԻՆՏԵՌ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲ ընկերության անունից հանդես եկող պաշտոնատար անձի հետ: Մինչ այդ, Հ.Հարությունյանը դիմել է նամակով ԲԲ ընկերության անվտանգության ղեկավարին, որն էլ նրա էլեկտրոնային նամակը փոխանցել է «ՀԷՑ»

ԱՄՆ-ում ապաստան հայցող դատավոր Սուրեն Ղազարյանի վճռից 10 տարի հետո քրեական գործ է հարուցվել

Դատարանի վճռի հիմքում դրվել են կեղծ ապացույցներ, որի արդյունքում կայացած դատական ակտը խաթարել է արդարադատության էությունը, առաջացրել է ծանր հետեւանք

Նկուղում տնավորվել են, շենքի հիմքերը թուլացրել

Գրիգոր Լուսավորիչ 12 շենքի բնակիչները պահանջում են ազատել ընդհանուր օգտագործման նկուղը Քաղաքապետարանը, ոստիկանությունն ու Կենտրոն վարչական շրջանի պատասխանատուները 18 տարի է չեն կարողանում լուծել Գրիգոր Լուսավորիչ 12 շենքի 8-րդ մուտքի բնակիչների խնդիրը: 18 տարի է՝ այդ մարդիկ իրենց նամակներով «հեղեղում» են այդ գերատեսչությունները, սակայն նրանց նամակների արձագանքը վերջանում է տուգանքի համար կազմված ակտով: Նույն հասցեի

Առավոտցիներ. «Առավոտը» ազատ խոսքի դպրոց է, ճիշտ լրագրության դասագիրք»

Շուրջ երկու տասնամյակ «Առավոտում» աշխատելու մասին է պատմում «Առավոտցիներ» շարքի հերթական հյուրը՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը: Մարգարիտ Եսայան անունը անկախ Հայաստանի լրագրողական եւ քաղաքական աշխարհին հայտնի դարձավ անցած դարի իննսունականներից, երբ աշխատանքի անցավ «Առավոտ» օրաթերթում: Մինչ այդ, շուրջ տասը տարի Մարգարիտ Եսայանն աշխատել էր խորհրդային տարիներին հայտնի «Պիոներ կանչ», ՀՀ անկախացումից հետո՝ «Կանչ» թերթում:

Պետբյուջեից ներդրված 1 եվրոն վերադարձնում է 40-ը

Գրահրատարակչության մասնագետը ներկայացնում է Գերմանիայի փորձը Բուլղարիայում շուրջ 5 տարի առաջ հիմնված «NEXT PAGE» կազմակերպության «Գրքի հարթակ» նախագիծը, որն իրականացվում է Հայաստանում, Վրաստանում եւ Ուկրաինայում, ուղղված է Եվրոպական արեւելյան գործընկերության շրջանակներում գրքի եւ ընթերցանության բնագավառում կառավարման ժամանակակից մոտեցումների կիրառմանն ու զարգացմանը: Այս նախագծի շրջանակներում վերջերս «Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը (լուսանկարում) մեկնել էր Գերմանիա,

Նելի Դուրյան . «Մարզերում ունենք աղջիկներ, ովքեր ոչ թե մարմնավաճառ են, այլ ունեն շեղված վարք»

Անչափահասի կողմից կատարված կա ընդամենը մեկ սպանության դեպք, քրեակատարողական հիմնարկներում գտնվում են տասը, իսկ հաշվառման մեջ՝ երեք հարյուր հիսուն անչափահաս:

4 ժամում` 24 անսթափ վարորդ

Հուլիսի 18-ին, ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում անցկացված ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 34 ավտոմեքենա. 24 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 10-ը` առանց համապատասխան փաստաթղթերի: ՀՀ ոստիկանություն  

Հայրիկյանը կրկին դատարան է դիմել․ իր դեմ մահափորձ կատարածներից փոխհատուցում է պահանջում. Epress.am

ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանն իր նկատմամբ մահափորձ իրականացնելու մեղադրանքով դատապարտված և այս պահին պատիժ կրողՎարդան Սեդրակյանից, Սամվել Հարությունյանից և Խաչատուր Պողոսյանից 40 միլիոն դրամ վնասի փոխհատուցում է պահանջում: Այսօր այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Հայրիկյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը: Նա ասել է՝ տուժող կողմը ցանկանում էր, որպեսզի փոխհատուցման հարցը լուծվի

Եվրոպական 12 երկրի PR մասնագետները Հայաստանում

Ժամանակակից աշխարհում «Հանրային կապեր» (PR) հասկացությունը վերջին տասնամյակում ամենանորաձև, տարածված և կիրառվող հասկացություններից է: Հուլիսի 21-ից 27-ը «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպությունը Եվրամիության «Youth in Action» ծրագրի շրջանակում Հայաստանում կիրականացնի «PR cocktail for Youth worker» միջազգային ուսուցողական դասընթացը, որի նպատակն է բարձրացնել երիտասարդական աշխատանքի տեսանելիությունը, բարելավել երիտասարդական ծրագրերի որակը, ապահովել հրապարակայնություն, օգնել Եվրոպայի

Սեւանի ջրի մեծ մասը պիտանի չէ իշխան ձկան համար

Ինգա Զառաֆյանը համարում է, որ կլիմայի փոփոխության հետեւանքով կարող ենք կորցնել Սեւանը

Հայաստանի ուսանող մարզիկները մեկնել են Ռոտերդամ

Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան տեղեկացնում է, որ այսօր հանրապետության ուսանողական մարզական պատվիրակությունը, որի կազմում են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆուտզալի տղաների հավաքական թիմը եւ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի սեղանի թենիսի աղջիկների հավաքականը, մեկնել է Ռոտերդամ` հուլիսի 24-ից օգոստոսի 8-ը մասնակցելու Համաեվրոպական ուսանողական երկրորդ մարզական խաղերին: Ուսանողական այս խոշոր մարզական միջոցառմանը, որի ծրագրում ընդգրկված է

«Հանրապետությունում էնտերովիրուսային համաճարակների աշխուժացում է նկատվում». մասնագետ

Ամռանն ամենատարածված համաճարակներից են աղիքային վարակները

Վազգեն Բադալյան. «Ոսկե ձեռնոցներ» մրցաշարը գրեթե աշխարհի փոքր առաջնություն էր»

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ինը երիտասարդ բռնցքամարտիկներից վեցը Սերբիայում անցկացված ,«Ոսկե ձեռնոցներ» միջազգային մրցաշարից տուն են վերադարձել վեց մեդալով: «Առավոտի» հետ զրույցում հավաքականի ավագ մարզիչ Վազգեն Բադալյանը, որը երկար դադարից հետո վերջերս է սկսել գլխավորել այս տարիքային խմբի ընտրանին, ասաց. «Մրցաշարը նման էր աշխարհի փոքր առաջնության: Մասնակցում էին 27 երկրների շուրջ 170 բռնցքամարտիկներ, որոնց մի

Նոր տեսախցիկներ Երևանի մի շարք խաչմերուկներում

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2014 թվականի հուլիսի 28-ից գործարկվելու են Երևան քաղաքի հետևյալ խաչմերուկներում տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկները. 1.Սայաթ-Նովա փողոց-Չարենցի փողոց, 2.Վարդանանց փողոց-Նար-Դոսի փողոց, 3.Հր. Քոչար փողոց-Գուլբենկյան փողոց, 4.Արցախի փողոց-Էրեբունու փողոց, 5.Հալաբյան փողոց-Աբելյան փողոց, 6.Բաբաջանյան փողոց-Անդրանիկի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031