Օրվա լրահոսը
Եվրոպական 12 երկրի PR մասնագետները Հայաստանում
Ժամանակակից աշխարհում «Հանրային կապեր» (PR) հասկացությունը վերջին տասնամյակում ամենանորաձև, տարածված և կիրառվող հասկացություններից է: Հուլիսի 21-ից 27-ը «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպությունը Եվրամիության «Youth in Action» ծրագրի շրջանակում Հայաստանում կիրականացնի «PR cocktail for Youth worker» միջազգային ուսուցողական դասընթացը, որի նպատակն է բարձրացնել երիտասարդական աշխատանքի տեսանելիությունը, բարելավել երիտասարդական ծրագրերի որակը, ապահովել հրապարակայնություն, օգնել Եվրոպայի
Սեւանի ջրի մեծ մասը պիտանի չէ իշխան ձկան համար
Ինգա Զառաֆյանը համարում է, որ կլիմայի փոփոխության հետեւանքով կարող ենք կորցնել Սեւանը
Հայաստանի ուսանող մարզիկները մեկնել են Ռոտերդամ
Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան տեղեկացնում է, որ այսօր հանրապետության ուսանողական մարզական պատվիրակությունը, որի կազմում են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆուտզալի տղաների հավաքական թիմը եւ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի սեղանի թենիսի աղջիկների հավաքականը, մեկնել է Ռոտերդամ` հուլիսի 24-ից օգոստոսի 8-ը մասնակցելու Համաեվրոպական ուսանողական երկրորդ մարզական խաղերին: Ուսանողական այս խոշոր մարզական միջոցառմանը, որի ծրագրում ընդգրկված է
«Հանրապետությունում էնտերովիրուսային համաճարակների աշխուժացում է նկատվում». մասնագետ
Ամռանն ամենատարածված համաճարակներից են աղիքային վարակները
Վազգեն Բադալյան. «Ոսկե ձեռնոցներ» մրցաշարը գրեթե աշխարհի փոքր առաջնություն էր»
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ինը երիտասարդ բռնցքամարտիկներից վեցը Սերբիայում անցկացված ,«Ոսկե ձեռնոցներ» միջազգային մրցաշարից տուն են վերադարձել վեց մեդալով: «Առավոտի» հետ զրույցում հավաքականի ավագ մարզիչ Վազգեն Բադալյանը, որը երկար դադարից հետո վերջերս է սկսել գլխավորել այս տարիքային խմբի ընտրանին, ասաց. «Մրցաշարը նման էր աշխարհի փոքր առաջնության: Մասնակցում էին 27 երկրների շուրջ 170 բռնցքամարտիկներ, որոնց մի
Նոր տեսախցիկներ Երևանի մի շարք խաչմերուկներում
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2014 թվականի հուլիսի 28-ից գործարկվելու են Երևան քաղաքի հետևյալ խաչմերուկներում տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկները. 1.Սայաթ-Նովա փողոց-Չարենցի փողոց, 2.Վարդանանց փողոց-Նար-Դոսի փողոց, 3.Հր. Քոչար փողոց-Գուլբենկյան փողոց, 4.Արցախի փողոց-Էրեբունու փողոց, 5.Հալաբյան փողոց-Աբելյան փողոց, 6.Բաբաջանյան փողոց-Անդրանիկի
«Դեմ առ դեմ». Շահեն Պետրոսյան եւ Սուրեն Չախմախչյան
Այսօր ժամը 17-ին «Առավոտի» կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարի հերթական թողարկումը՝զրույց Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ՀՀ քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանի հետ: Թեման՝ «Մալազիական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի կործանումը: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը: Հաղորդման հյուրին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը: Սպասում ենք ձեր հարցերին
Ավստրալիան ՄԱԿ ԱԽ է ներկայացրել Boeing 777-ի կործանումը դատապարտող բանաձև. «Ազատություն» ռադիոկայան
Ավստրալիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին (ՄԱԿ ԱԽ) է ներկայացրել Ուկրաինայի արևելքում «Մալազիական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի կործանումը դատապարտող բանաձև։ Ըստ ավստրալացի դիվանագետների՝ փաստաթղթի քվեարկությունը կանցկացվի այսօր։ Բանաձևի նախագիծը ներառում է Boeing 777 մարդատար օդանավի կործանման դատապարտումը, մեղավորներին պատժելու պահանջը, ինչպես նաև կոչ է արվում բոլոր երկրներին՝ աջակցել արդարադատության իրականացման հարցում։ Հովհաննես Շողիկյան Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում
Քննարկվել են ՀՀ Սահմանադրական դատարանի եւ ԼՂՀ Գերագույն դատարանի միջեւ փոխգործակցությանը վերաբերող հարցեր
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին: ԼՂՀ նախագահի պաշտոնական կայքէջի համաձայն՝ հանդիպմանը քննարկվել են ՀՀ Սահմանադրական դատարանի եւ ԼՂՀ Գերագույն դատարանի միջեւ փոխգործակցության ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող հարցեր: Նախագահ Սահակյանը կարեւորել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի հետ համագործակցությունը՝ նշելով, որ այն պահանջված է եւ կարեւոր
Իտալիայի Ասսիսի քաղաքում ընթանում է բռնցքամարտի պատանի և երիտասարդ աղջիկների Եվրոպայի առաջնությունը
Այս օրերին Իտալիայի Ասսիսի քաղաքում ընթանում է բռնցքամարտի պատանի և երիտասարդ աղջիկների Եվրոպայի առաջնությունը: Մարզիչ Արման Հարությունյանի գլխավորությամբ Եվրոպայի առաջնությանը մասնակցում են նաև Հայաստանի երկու ներկայացուցիչներ՝48 կգ քաշային Ֆրիդա Սարգսյանը և 57 կգ քաշային Անի Հովսեփյանը: Երեկ 48 կգ քաշային Ֆրիդա Սարգսյանը իր առաջին մենամարտում զիջել է իտալացի Գիոիա Գիուսուն և դուրս մնացել հետագա պայքարից:
2014 թվականի հուլիսի 19-ին Թբիլիսիում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հայտարարություն
Սույնով, ջավախահայության անունից դատապարտում ենք 2014 թվականի հուլիսի 19-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին Հայ Առաքելական եկեղեցու վրա իրականացված հարձակումը: Օրը ցերեկով, մի քանի տասնյակ քաղաքացիների կողմից իրականացված նման ոտնձգությունը հայոց սրբավայրի նկատմամբ ոչ միայն անընդունելի եւ դատապարտելի է, այլ նաեւ օրենքով պատժելի: Արդ, Վրաստանում ազգային եւ կրոնական բաղադրիչ պարունակող ցանկացած պառակտում կանխելու նպատակով կոչ ենք ուղղում
Մահվան ելքով վրաերթ կատարած ավտոմեքենայի վարորդը ներկայացել և խոստովանել է
Ինչպես տեղեկացրել էինք` հուլիսի 18-ին, ժամը 13.45-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի, առանց պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 32 շենքի դիմաց վրաերթի էր ենթարկել 1977 թ. ծնված Սարգիս Ռաֆայելյանին, որը ուժգին հարվածից շպրտվել և ընկել էր «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վրա: Ա. Ռաֆայելյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էր: Նույն օրը, ժամը 16.30-ին, ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային
128 տրանսպորտային միջոցի 58 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում
Հուլիսի 14-ից մինչև հուլիսի 20-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 128 տրանսպորտային միջոց. 58 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 70-ը` առանց համապատասխան փաստաթղթերի: ՀՀ ոստիկանություն
Մանկատնից… փողոց. «Շիրակ կենտրոն» (Տեսանյութ)
Գյումրիում մինչև օրս պահպանվում են դեռևս երկրաշարժից անմիջապես հետո, նախկին խորհրդային միության տարբեր հանրապետություններից ժամանած շինարարների համար կառուցված փայտաշեն հանրակացարանները, գյումրեցիների լեզվով ասած` «մոդուլները»: Բնականաբար, դրանք գրեթե ամբողջովին փթել են, սակայն դրանցում շարունակում են բնակվել տասնյակ անօթևան ընտանիքներ: Եթե նախկինում, օտարազգի շինարարների մեկնելուց հետո, բնակվողների մեծ մասը համարվում էին երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած ընտանիքներ և
Պուտին․ «Ոչ ոք չպետք է օգտագործի ողբերգությունը իր նեղ նպատակների համար». «Ազատություն» ռադիոկայան
«Նման իրադարձությունները պետք է ոչ թե տարանջատեն, այլ միավորեն մարդկանց», – հայտարարել է Ռուսաստանի նախագահը Boeing-ի կործանման կապակցությամբ:
Մեր մայրաքաղաքի արձանները
Ավելի տրամաբանական կլիներ, եթե մեր ավագանիներն այս օրերին հիշեին մեր կոմունիստական ժամանակների առաջնորդներից Կարեն Դեմիրճյանի մասին, որի հուշարձանի հուշաքարն արդեն տասնչորս տարի է` դրված է մեր մայրաքաղաքի Մաշտոցի պողոտայում:
Լեւոն Տեր-Պետրոսյան. «Ակնհայտ է, որ հայկական կողմի հակազդեցությունը բավականին զուսպ ու անհամարժեք է սահմանամերձ շրջաններում Ադրբեջանի ծավալած ռազմական ոտնձգությունների հանդեպ». ilur.am
Հարցազրույց Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ – Պարոն նախագահ, Մինսկի խմբի փաստացի անգործությունը, Եվրասիական Միության շրջանակներում Ղարաբաղի խնդրի անսպասելի արծարծումը եւ մանավանդ Ադրբեջանի կողմից զինադադարի հաճախացած խախտումները չափազանց մտահոգիչ վիճակ են ստեղծել Արցախի անվտանգության եւ ընդհանրապես Ղարաբաղյան կարգավորման հեռանկարի առումով։ Հայաստանի իշխանությունները, ջայլամի քաղաքականություն որդեգրելով, առայժմ որեւէ բանական մեկնաբանությամբ հանդես չեն եկել այս ամենի վերաբերյալ։ Բայց շատերը
Հայ դպրոցականների օլիմպիական հաղթանակները շարունակվում են
Շարունակվում են դպրոցականների 2014 թվականի միջազգային առարկայական օլիմպիադաները: ՀՀ դպրոցականների հավաքականը հուլիսի 13-20-ը մասնակցել է «Ֆիզիկա» առարկայի միջազգային օլիմպիադային, որն անցկացվել է Ղազախստանում: Հայաստանի հավաքականը նվաճել է 3 արծաթե և 2 բրոնզե մեդալ: ՀՀ դպրոցականների “Ֆիզիկա” առարկայի թիմը ղեկավարել են “Այբ” ավագ դպրոցի ֆիզիկայի ավագ ուսուցիչ, ՀՀ-ում “Կենգուրու առանց սահմանների” միջազգային ասոցիացիայի լիազոր ներկայացուցիչ Գագիկ
Օրհուսի կոնվենցիայի կողմ երկրների 5-րդ հանդիպման արդյունքները
Սույն թվականի հունիսի 29-ից հուլիսի 02-ը Նիդերլանդների Մաաստրիխտ քաղաքում տեղի է ունեցել Օրհուսի կոնվենցիայի Կողմ երկրների հինգերորդ հանդիպումը, որի ընթացքում քննվել են Հայաստանի կառավարության կողմից Օրհուսի կոնվենցիայի ձախողման և դրա համար պատասխանատվության հարցերը: Կողմերի հանդիպման ընթացքում հաստատվել է Համապատասխանության կոմիտեի որոշումն այն մասին, որ Թեղուտի հանքավայրի շահագործման օրինականությունը վիճարկող հայցով հասարակական միավորումներին դատարան դիմելու իրավունքից
Օրակարգում` Տեմպուս և Էրազմուս+ ծրագրերի ընթացքը
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձրագույն կրթության ոլորտում ԵՄ-ի կողմից իրականացվող ծրագրերը, մասնավորապես, Տեմպուս և Էրազմուս+ ծրագրերի ընթացքի հետ կապված հարցեր: Նախարարը կարևորել է հայաստանյան կողմի ամբողջական մասնակցությունն այդ ծրագրերին` ընդգծելով նախարարության ակտիվ ընդգրկվածության անհրաժեշտությունը: Նախարար
Էլինա Դանիելյանը Պլովդիվում իր խաղի որակից գոհ է, արդյունքից՝ ոչ այնքան
«Եվրոպայի անհատական առաջնությունում իմ խաղի որակից շատ գոհ եմ, իսկ արդյունքից (14-րդ տեղ)՝ ոչ այնքան, քանի որ կարող էի ավելի լավ արդյունք ցույց տալ: Ընթացքում նվազագույնը 1,5 միավոր կորցրեցի: Հաղթած դիրքեր եղան, որոնցում չհաղթեցի: Նույնիսկ մեկում պարտվեցի: Այդուհանդերձ, նվազագույն առաջադրանքս կատարեցի՝ մտա 14 առաջատարների մեջ եւ կանանց աշխարհի առաջնության ուղեգիր ձեռք բերեցի», – Aravot.am-ին ասաց
Սլովակիայում մեդալ այդպես էլ չունեցանք
Սլովակիայի Սնինա քաղաքում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությունը: Ցավոք, Հայաստանի պատանի ըմբիշներն անմասն մնացին մեդալներից: Մեր թիմից առաջնության վերջին օրը բրոնզե մեդալի շանս ուներ 46 կգ քաշային Նաիրի Ղարսլյանը, որն այսօր սփոփիչ գոտեմարտերում մեր հավաքականի համար միակ մրցանակային տեղը նվաճելու շանս ուներ, բայց այն բաց թողեց ձեռքից: Նաիրին առաջին սփոփիչ գոտեմարտում առավելության հասնելով
ՀՀԿ պատգամավորը` էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման մասին
Կապանի բնակիչները եւս էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշմանը քննադատաբար են մոտեցել` պնդելով, որ ներկայիս պայմաններում էներգիայի վարձավճարի թանկացումը բացասաբար կանդրադառնա մարզկենտրոնի բնակիչների սոցիալական վիճակի վրա: Իսկ մեր այն հարցին, թե այսօրվա դժվարին պայմաններում ապրող բնակիչները ինչպե՞ս պետք է վճարեն էներգիայի վարձավճարը եւ ընդհանրապես ի՞նչ կարծիք ունի այս որոշման մասին, Կապանի եւ Մեղրու տարածաշրջաններն ընդգրկող թիվ 38
Շախմատի միջազգային օրվա առիթով երիտասարդ գրոսմայստերները խաղացին սկսնակների եւ շախմատասերների հետ (ֆոտոշարք)
Այսօր շախմատի միջազգային օրն է: Մասնագիտական տոնի առիթով Երեւանի «Փյունիկ» նորաստեղծ շախմատային թիմը մետրոյի «Երիտասարդական» կայարանի հարակից այգում հետաքրքիր միջոցառում էր կազմակերպել, որում հանրապետության լավագույն երիտասարդ գրոսմայստերները նախ միմյանց շնորհավորեցին մասնագիտական տոնի առթիվ, ապա՝ մեկական պարտիա խաղացին սկսնակների եւ, պարզապես, շախմատասերների հետ: Հայաստանի շախմատային ֆեդերացիայի փոխնախագահ, ՖԻԴԵ-ի վարպետ Հովիկ Խալիկյանն Aravot.am-ին ասաց, որ հանրապետության առաջատար
Երեխայի մահվան պատճառը եղել է արյունահոսությունը . դատաբժիշկ
Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Գյումրու «Մոր և մանկան» ավստրիական մանկական հիվանդանոցում գլանների վիրահատությունից հետո մահացել էր Արևիկ գյուղի բնակիչ, 2010 թվականին ծնված Սուրեն Պողիկյանը: Քիչ առաջ ավարտվել է դատաբժշկական փորձաքննությունը. դատաբժիշկ Լիպարիտ Ղուկասյանն Aravot.am –ին տեղեկացրեց, որ երեխայի մահվան պատճառը եղել է արյունահոսությունը, թոքերի մեջ ևս արյունն է գնացել: Իհարկե, այս դեպքը կենթարկվի նաև հանձնաժողովային
Չեմ հավատում
ՆԱՍԱ-ն հորդորում է՝ այս գիշեր դուրս եկեք, նայեք հեռավոր լուսնին ու աչքով արեք նրան: Եթե, իհարկե, հավատում եք, որ ուղիղ 45 տարի առաջ՝ 1969-ի հուլիսին Նեյլ Արմսթրոնգն առաջին անգամ ոտք դրեց լուսնի վրա: Ես դուրս չեմ գա, ոչ էլ կնայեմ լուսնին՝ չե’մ հավատում… Միգուցե հետո, երբ տնեցիները, նույնիսկ կատուն մուշ-մուշ քնած կլինեն, գաղտագողի վեր կկենամ,
Միայն մեկ բրոնզի հույս
Սլովակիայի Սնինա քաղաքում այսօր ավարտվում է ազատ ըմբշամարտի աշխարհի պատանիների առաջնությունը: Շուրջ 50 երկրների ներկայացուցիչների պայքարին Հայաստանը տասը քաշային կարգերից մասնակցում է ութին, որոնցից միայն 46 կգ քաշային Նաիրի Ղարսլյանն է սփոփիչ գոտեմարտում բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն ստացել: Այն էլ` այն բանից հետո, երբ 1/8 եզրափակչի մեկնարկային մարտում նրան պարտության մատնած իրանցի մրցակիցը այնուհետեւ
Այլիսլիի «Քարակերտ երազներ» գրքի շահույթի 10 տոկոսը կփոխանցվի հայ եւ ադրբեջանցի փախստականներին
Սահմանամերձ Իջեւանում ընթերցում են աղմկահարույց գիրքը ՀՀ գրադարանների կենտրոնացված համակարգի միջոցով Տավուշի մարզային գրադարանում ստացվել է Աքրամ Այլիսլիի «Քարակերտ երազներ» գիրքը: Դրա տպագրությունը 2013թ. կատարել է «Էդիտ պրինտ» հրատարակչությունը: Գրքի թարգմանությունը ռուսերենից կատարել են Հակոբ Սողոմոնյանը եւ Լեւոն Գալստյանը: Հրատարակիչները գրքի նախաբանում գրել են, որ, ցավոք, հեղինակի հետ կապ հաստատելու իրենց ջանքերն արդյունք չեն տվել,սակայն
Հարձակում Թբիլիսիի հայկական եկեղեցու վրա
2014 թվականի հուլիսի 19-ին, երեկոյան ժամը 17:00-ի սահմաններում, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում, ազգային և կրոնական ատելությամբ դրդված, իրականացվել է ծրագրված հարձակում Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր դասի, թեմի պաշտոնեության և հավատացյալների վրա: Նույն օրը, կեսօրին ոմն վրացուհի եկեղեցու պարսպի մոտ կայանել է իր մեքենան և չի կարողացել այն դուրս բերել՝ խոչընդոտող այլ մեքենաների պատճառով:
Օտարերկրացի կինոռեժիսորներն սկսել են ուշադրություն դարձնել հայկական ֆիլմերին
Ավարտվեց երևանյան մեկշաբաթյա կինոտոնը՝ «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային փառատոնը: Երեկ՝ հուլիսի 19-ին, Ալ. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում փառատոնի փակման հանդիսավոր արարողության շրջանակներում մրցատյանը հայտարարեց մրցանակակիր ֆիլմերի անունները: Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան»-ի «Միջազգային խաղարկային կինո» անվանակարգում գլխավոր մրցանակն այս տարի ստացել է Միրոսլավ Սլաբոշպիցկու «Ցեղը» ֆիլմը, «Միջազգային վավերագրական կինո» անվանակարգում՝ Ջիովաննի Դոնֆրանչեսկոյի


















































